User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Սահմանվել են ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության վճարները

  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Սահմանվել են ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության վճարները

    Կենտրոնական բանկը այսօր հաստատել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության սակագները: Ըստ այդմ` վերջնական ապահովագրավճարը տատանվում է 19-106 հազար դրամի սահմաններում:

    2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու անցած գարնանը Ազգային ժողովում հաստատված «Տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, եւ 8 ապահովագրական ընկերություններ հոտեմբերի 18-ից կսկսեն պոլիսների վաճառքը:

    Սահմանված վճարները հաշվարկվում են` ելնելով 4 ռիսկային գործոններից. տրանսպորտային միջոցի տեսակը, օգտագործման նպատակը, վարորդի տարիքն ու վարորդական ստաժը եւ ավտեմեքենային շարժիչի հզորությունը:

    «Եթե ինչ-որ մեկը որպես տաքսի օգտագործում է, ասենք, «Համմեր» տիպի մեքենա, եւ այդ վարորդի տարիքը մինչեւ 23 է եւ ինքն էլ ունի 3 տարուց քիչ փորձ, միայն այդ դեպքում կունենանք 106 հազար սակագին», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր պարզաբանեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը` շարունակելով. - «Ամենատիպիկ դեպքը` դա սովետական կամ ռուսական արտադրության մեքենան, որը վարում է անձը, որը 23 տարեկանից ավելի է եւ ունի 3 տարուց ավելի վարորդական փորձ: Դրա գինը տարեկան` 32 հազար դրամ»:

    Հաշվի չի առնվել, սակայն, ավտոմեքենայի շահագործման վայրը, ինչը նշանակում է, որ միատեսակ ավտոմեքենաների համար ապահովագրական վճարը նույնն է, ասենք, հեռավոր գյուղում եւ մայրաքաղաքում: Պարզ է, մինչդեռ, որ գյուղական վայրերում բնակչության եկամուտներն ավելի ցածր են, ու վթարի ռիսկն էլ` ավելի փոքր, քանի մայրաքաղաքում:

    «Հայաստանի պայմաններում եթե նման դեպք կիրառվեր, ապա կպարզվեր, որ Երեւան քաղաքում գրանցված որեւէ մեքենա չկա», - այս դիտարկմանը հակադարձեց Գաբրիելյանը` հավելելով. - «Հավատացնում եմ ձեզ, որ բոլոր մեքենաները անմիջապես կգրանցվեին լեռնային շրջաններում»:

    Պարտադիր վճարների կիրառումը ապահովագրական շուկայում կենթադրի լրացուցիչ 10-12 միլիարդ դրամի շրջանառություն:

    Հունվարի 1-ից ապահովագրական պոլիսի բացակայության համար նախատեսվում է տուգանք` 50 հազար դրամի չափով:

    Երեւանցի վարորդները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հիմնականում դրական են վերաբերվում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությանը, թեեւ հնչեցրեցին նաեւ որոշակի մտահոգություններ:
    Երևանից հանել գուղերում մեքենաները գրանցելուց ոչ մի վնաս էլ չեր լինի ապահովվագրական ընկերություններին, նրանք հոմ այդքան ախմախ չեն, որ պոլիսները չկարողնան հարմարեցնել իրական վտանգներին։ ԱՎԵԼԻՆ Երևանից հանած տարած գյուղերում գրանցած մեքենայի համար պետական տուրքերն էլ կգնաին գյուղերի բյուջէ, ինչից ոչ թե վնաս այլ նույնիսկ օգուտ կլիներ, հեռավեր գյուղերը զարգացնելու առումով։ Բայց ստեղ պարզ է, որ ամեն տխմար երևանի "էլիտարչիկ" հաստագլուխների ցավն էր շատանալու, որ իրանք քաղաքում ֆռֆռացող մեքենաներից օգուտ չէին ունենա.... Հերդական էշ էշ մեկնաբանություններ են իրական դրդապատճառները թաքցնելու համար....

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես երանի կտայի, որ բոլոր մեքենաները գրանցերի հեռավոր գյուղերում: Էդ գյուղերի գույքահարկը տեղում մի քանի տասնյակ անգամ կաճեր ու էդ գյուղերը գոնե մի քիչ հալի կգային:

    Հ.Գ. Ոչխարներ...

  3. #3
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երանի կտայի, որ բոլոր մեքենաները գրանցերի հեռավոր գյուղերում: Էդ գյուղերի գույքահարկը տեղում մի քանի տասնյակ անգամ կաճեր ու էդ գյուղերը գոնե մի քիչ հալի կգային:

    Հ.Գ. Ոչխարներ...
    Դժբախտությունը նրանում է, որ այդ ոչխարները չգիտես ինչու կենտրոնական բանկի ներկայացուցիչն են ու «խելոք» նստում ապահովվագրության հարցերը «լուրջ» բացատրում են, բայց դե երևի ֆին.նախ.ում ֆինանսներից բան հակսացողներ քիչ են, դրա համար....

    Կարճ ասած Հայաստանյան մառազմը նրանում է, որ չգիտես ինչու ապահովվագրական ընկերություններին դակազատ, ուկազատ են անում, թե իրանք ոնց պիտի որոշեն, որ մեքենայի համար ինչ գումար ու ինչ չափանիշներով պիտի որոշվի ապահովվագրությունը։

    Ասա այ դեբիլներ, եթե դուք ձեր գործի - ապահովվագրական հարցերի դարդին եք, ինչ կարևոր ա թե ապաշնորհ ինքնասիրահարված սիրամարգ բանկի աշխատողները ու վոռչապետ պլստացողները ինչ են որոշում, որ մեքենան որից վտանգավոր է ու ինչքանով պիտի ապահովվագրվի, դուք դրեք ու ձեր հնարավոր վնասներն ու ռիսկերը հաշվեք ասեք, որ մեքենային ինչքան ապահովվագրական գումարով էք պատրաստ ապահովվագրել...

    Մարդիկ ֆինանսական ռիսկերը ճիշտ հաշվարկելու համար նոբելյան մրցանակներ են ստանում, իսկ էս երկու տարի համալսարանի կողքի բուհում, որ կոչվում էր ժողինստիտուտ - շարվար մաշացրած ֆին.բաժինների ու բանկի վարչության հաստագլխուխները դնում ու թվեր են կրակում, ռիսկերի չափանիշներ են հնարում, գումարը տոշնի ասում են...

    Անտանելի է նման փինաչիություններ Հայաստանի մասին օր օրի ավելի շատ լսել-կարդալը....
    Վերջին խմբագրող՝ voter: 11.10.2010, 18:12:

  4. #4
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Եթե ինչ-որ մեկը որպես տաքսի օգտագործում է, ասենք, «Համմեր» տիպի մեքենա, եւ այդ վարորդի տարիքը մինչեւ 23 է եւ ինքն էլ ունի 3 տարուց քիչ փորձ, միայն այդ դեպքում կունենանք 106 հազար սակագին», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր պարզաբանեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը` շարունակելով. - «Ամենատիպիկ դեպքը` դա սովետական կամ ռուսական արտադրության մեքենան, որը վարում է անձը, որը 23 տարեկանից ավելի է եւ ունի 3 տարուց ավելի վարորդական փորձ: Դրա գինը տարեկան` 32 հազար դրամ»:
    արա սրանք լրիվ ոչխար են, տարիքն ու ստաժը ինչ կապ ունի ապահովագրության հետ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (15.10.2010)

  6. #5
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    արա սրանք լրիվ ոչխար են
    Ոչ մի լավ բան չեմ տեսնում, որ դրանց սենց կոմպլիմենտ անենք: Ոչխարը շատ օգտակար կենդանի ա, հենա պարսիկներին հարցրեք:
    Лучше Гор могут быть только Горы.

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Surveyr (12.10.2010)

  8. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես գտնումեմ, որ սա ապուշույուն է ու որոշ մարդկանց փողա պետք եկել , ահա խնդրեմ ` հետաքրքիր է
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  9. #7
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    արա սրանք լրիվ ոչխար են, տարիքն ու ստաժը ինչ կապ ունի ապահովագրության հետ
    Մեծ կապ ունի Դա մերոնք չեն հնարել, աշխարհում էլ ա տենց շատ տեղեր: Ջահելները շատ ավելի են հակված արագ ու անասուն ձևով քշելու քան ավելի տարիքովները: Ստացվումա, որ ինչքան ջահել էնքան մեքենան ցբխելու հավանականությունը մեծ, հետևաբար ապահովագրավճարը` մեծ:
    Իսկ ստաժն էլ բնականա, երկու օր առաջ վարորադական իրավունք ստացածը վիճակագրորեն ավելիա հակված մեքենան խփելու քան 10 տարվա վարորդը:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (13.10.2010), AniwaR (12.10.2010), davidus (12.10.2010), Արևհատիկ (14.10.2010)

  11. #8
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ կապ ունի Դա մերոնք չեն հնարել, աշխարհում էլ ա տենց շատ տեղեր: Ջահելները շատ ավելի են հակված արագ ու անասուն ձևով քշելու քան ավելի տարիքովները: Ստացվումա, որ ինչքան ջահել էնքան մեքենան ցբխելու հավանականությունը մեծ, հետևաբար ապահովագրավճարը` մեծ:
    Իսկ ստաժն էլ բնականա, երկու օր առաջ վարորադական իրավունք ստացածը վիճակագրորեն ավելիա հակված մեքենան խփելու քան 10 տարվա վարորդը:
    Ամենաանասուն բանն ա, երբ մարդկանց հատկությունները միջինացնում են ու դրա հիման վրա նման հաշվարկներ են կատարում:

    Տարիքի առումով. կարող ա նենց բիձա լինի, որ էն ամենամուգ շուշեքով, ամենասպիտակ Նիվա քշող ամենաջահել տղուց էլ ավելի դուխով արագ քշի: Ու հակառակը, կարելի ա գտնել բազմաթիվ երիտասարդ վարորդներին, ովքեր անվադողով նույնիսկ մրջյուն չեն լխճի:

    Ստաժի առումով. արի ու մի ասա, մարդ կա տուպոյ ա, մարդ էլ կա, մոզգ ա: Ընդունակ մարդը 10 օրում կարա բարձրակարգ վարորդ դառնա, իսկ տուպոյը կարող ա 10 տարի քշի, բայց էլի շաբաթը մեկ ավարիա տա: Ես էլ կարամ հակառակը պնդեմ, կարամ իրավացիորեն ասեմ, որ բիձեքի վթարի շանսը ավելի մեծ ա, քանի որ տարիքի հետ թե՛ տեսողությունը, թե՛ լսողությունը, թե՛ հոտառությունը (մարդ ես, կարող ա գազի բալոնը բաց ա թողնում), թե՛ ռեակցիան վատանում են, իսկ մեռնելու շանսերը, այդ թվում` ղեկի վրա հանկարծամահ լինելու, մեծանում են:

    Ավելի լավ ա բարձր գին նախատեսեն նրանց համար, ովքեր տեխզննման թուղթը լեւի են ձեռք բերում:

    Մի խոսքով, յախք… փող կլպելում մի հատ են…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (12.10.2010)

  13. #9
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Ապահովագրական ընկերությունը հիմնվումա ոչ թե մի հատ ուստա Մուկուչի վրա, որ դուխով առանց պրոբլեմի քշումա, կամ մի հատ Բարեղամչիկի, որ 19 տարեկանա, բայց կյանքում դեռ 50կմ/ժ-ից ավել չի քշել, այլ միջին վիճակագրական ուստայի ու տարբեր -չիկերի վրա, քանի որ եթե տենց չանի, ապա լուրջ ֆինանսական վնասներ կկրի Իսկ նորմալ երկրներում նման բացառություններին անհատական մոտեցում են ցուցաբերում, ինչի հավանականությունը մեզ մոտ 0-ի մոտերնա:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (12.10.2010), davidus (12.10.2010), Surveyr (12.10.2010), Արևհատիկ (14.10.2010), Ներսես_AM (12.10.2010)

  15. #10
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ կապ ունի Դա մերոնք չեն հնարել, աշխարհում էլ ա տենց շատ տեղեր: Ջահելները շատ ավելի են հակված արագ ու անասուն ձևով քշելու քան ավելի տարիքովները: Ստացվումա, որ ինչքան ջահել էնքան մեքենան ցբխելու հավանականությունը մեծ, հետևաբար ապահովագրավճարը` մեծ:
    Իսկ ստաժն էլ բնականա, երկու օր առաջ վարորադական իրավունք ստացածը վիճակագրորեն ավելիա հակված մեքենան խփելու քան 10 տարվա վարորդը:
    է 60-ից բարձր տարիքի վարորդների մոտ էլ կարողա սրտի կաթված լինի, թող էդ դեպքում իրանց էլ ռիսկային գոտում դնեն: Տարիքային առումով միջինացնելը սխալա:

  16. #11
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապահովագրական ընկերությունը հիմնվումա ոչ թե մի հատ ուստա Մուկուչի վրա, որ դուխով առանց պրոբլեմի քշումա, կամ մի հատ Բարեղամչիկի, որ 19 տարեկանա, բայց կյանքում դեռ 50կմ/ժ-ից ավել չի քշել, այլ միջին վիճակագրական ուստայի ու տարբեր -չիկերի վրա, քանի որ եթե տենց չանի, ապա լուրջ ֆինանսական վնասներ կկրի Իսկ նորմալ երկրներում նման բացառություններին անհատական մոտեցում են ցուցաբերում, ինչի հավանականությունը մեզ մոտ 0-ի մոտերնա:
    Թող հիմնավորի, ոնց որ սիրտը ուզում ա, բայց թող դա չփաթաթեն մարդկանց վզին` պարտադիր ապահովագրության տեսքով:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (12.10.2010)

  18. #12
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող հիմնավորի, ոնց որ սիրտը ուզում ա, բայց թող դա չփաթաթեն մարդկանց վզին` պարտադիր ապահովագրության տեսքով:
    Դա ամբողջ աշխարհում էլ փաթաթվումա, ուզես թե չուզես: Դա նորմալ, քաղաքակիրթ ձևա, ուղղակի մեզ մոտ ինչքանով կաշխատի դեռ չգիտեմ:

    ---------- Ավելացվել է՝ 13:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:33 ----------

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    է 60-ից բարձր տարիքի վարորդների մոտ էլ կարողա սրտի կաթված լինի, թող էդ դեպքում իրանց էլ ռիսկային գոտում դնեն: Տարիքային առումով միջինացնելը սխալա:
    Ղեկին կաթվածի դեպքերը կարծում ես շատ են? Տարեկան քանի նման դեպքա արձանագրվում? 10-ը հաստատ չի գերազանցում: Հետևաբար դա վիճակագրության մեջ չեղած բանա:
    Նույն հաջողությամբ կարող էին նայել, թե մեծամասամբ որ մեքենաներն են վթարվում: Առաջին տեղում երևի BMW-ն կլինի: Բայց դե ընդհանուր են վերցնում ու խտրականություն չեն ցուցաբերում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  19. #13
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա ամբողջ աշխարհում էլ փաթաթվումա, ուզես թե չուզես: Դա նորմալ, քաղաքակիրթ ձևա, ուղղակի մեզ մոտ ինչքանով կաշխատի դեռ չգիտեմ:
    Բա քաղաքակիրթ ձեւ պիտի լինի, որ դրա անվան տակ փողեր պլոկեն: Մերոնց ուղեղը բացի պլոկելուց ուրիշ ուղղությամբ չի աշխատում:

  20. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենաանասուն բանն ա, երբ մարդկանց հատկությունները միջինացնում են ու դրա հիման վրա նման հաշվարկներ են կատարում: [
    Ճիշտ ես ասում: Պետք է յուրաքանչյուր վարորդի մի հատ մեքենա տան ու վթարային իրավիճակներով տեստ դրայվ անցկացնեն, տեսնեն ով ինչպես է իրեն դրսևորում ու ըստ այդմ էլ որոշեն ապահովագրության չափը:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդունակ մարդը 10 օրում կարա բարձրակարգ վարորդ դառնա, [
    Այն ընդունակ մարդիք, որոնք կարծում են, որ 10 օրում դարձել են բարձրակարգ վարորդներ, նրանց մեծ մասը առաջին տարում վթարի պատճառ են դառնում:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (12.10.2010)

  22. #15
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն ընդունակ մարդիք, որոնք կարծում են, որ 10 օրում դարձել են բարձրակարգ վարորդներ, նրանց մեծ մասը առաջին տարում վթարի պատճառ են դառնում:
    Եթե նկատեցիր, իմ ու քո ասածները լրիվ տարբեր բաներ են: Դու էն մարդկանց մասին ես խոսում, ովքեր կարծում են, թե բարձրակարգ վարորդ են դառել, իսկ ես խոսում եմ բարձրակարգ վարորդների մասին:

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արդյոք ԶԱԳՍը պարտադիր պայման է ամուսնանալիս...
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 156
    Վերջինը: 28.02.2020, 21:30
  2. Ավտոմեքենաների ներմուծում Հայաստան մաքսազերծում
    Հեղինակ՝ voter, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 112
    Վերջինը: 09.09.2019, 00:49
  3. Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներ
    Հեղինակ՝ Witcher, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 28.01.2013, 19:43
  4. Ավտոմեքենաների տեխզննման նոր կարգը
    Հեղինակ՝ h_jak, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.05.2011, 16:23
  5. Բաժնի կանոնները, կարդալը պարտադիր է
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.10.2007, 20:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •