User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ու՞ր է գնում ջերմությունը

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2008
    Գրառումներ
    61
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ու՞ր է գնում ջերմությունը

    Ու՞ր է գնում ջերմությունը
    Տիեզերական բոլոր մարմինների միջին ջերմաստիճանը չի փոփոխվում, չնայած այն բանին որ աստղերը անընդհատ ջերմություն են առաքում, իսկ շրջապատում ոչինչ չի տաքանում:
    Ու՞ր է գնում ջերմությունը, եթե տիեզերքի բոլոր մարմինների միջին ջերմաստիճանը չի փոփոխվում:
    Արեգակի մասսան յուրաքանչյուր վայրկյան նվազում է 4,3 միլիոն տոննայով, այսինքն Արեգակի մակերևույթի յուրաքանչյուր մետր քառակուսի մակերեսից ամեն վայկրյան առաքվում է 4,3*10^9/6*10^18=7*10^-10կգ մասսա, եթե տարածության յուրաքանչյուր քառաուսի մետր մակերեսով առաքվի այդ չափի մասսա, ապա արածության մեջ այդ մասսայի խտությունը կկազմի 2*10^-18կգ/մ^3
    Հնարավոր է տիեզերքում առկա է նման հավասարաչափ ճառագայթման գոյությունը, այսինքն տիեզերքում բոլոր մարմինները ճառագայթում են այնքան ջերմություն, որքան կլանում են:
    Հետևաբար աստղերի ընդեքում ջերմամիջուկային ոչ մի ռեակցիա չի ընթանում:
    Չի բացառվում, որ աստղերը պարունակում են ինչ որ քիմիական էլեմենտ կամ նյութ, որը կլանելով տիեզերքից եկած ջերմային ճառագայթները վերածում են էլ-մագնիսական ալիքների, վերջիններս տիեզերքի մյուս մարմիների կողմից կլանվելով առաքվում են տիեզերքից եկած ջերմային ճառագայթների ձևով:
    Մոլորակները և մնացած մարմինները անդրադարձնում կամ կլանում և առաքում են այնպիսի արագությամբ որ ատոմների վրա ոչ մի ազդեցութան հետք չի մնում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (10.10.2010)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    enan, հերթական անգամ փորձում ես ոչ մասնագիտական շրջանում տարածել գիտական շրջանում բավականին ծիծաղելի տեսություն: Գրառումդ խոսում է ասղաֆիզիկայի, քիմիայի ու միջուկային ֆիզիկայի բավականին մակերեսային գիտելիքների մասին:
    Ի նկատի ունեմ, օրինակ՝ ջերմությունը մարմնի հատկանիշ է, այն անմիջականորեն չի ճառագայթվում: Ճառագայթվում են տարբեր բնույթի ու հաճախության ճառագայթներ (ընդհանուր առմամբ՝ մասնիկային, ալիքային, ու մասնիկ-ալիքային բնույթի), որոնք կարող են կլանվել տարբեր մարմինների կողմից ու վերածվել ջերմության: Ջերմացած մարմինն ինքը սկսում է ճառագայթել, ինչի հաշվին անընդհատ էներգիա է կորցնում: Ինչի պատճառով որոշակի ջերմություն պահպանելու համար պետք է անընդհատ տաքանա: Երկիր մոլորակի հարաբերական կայուն ջերմաստիճանը պայմանավորված է այսպես կոչված «ջերմոցային էֆֆեկտով», երբ Երկրի ճառագայթած էներգիան մասամբ անդրադարձվում է մթնոլորտի կողմից ու վերադառնում է: Իհարկե, դա Երկիրը ջերմացնող միակ պատճառը չի. չմոռանանք այն, որ մոլորակի մանտիան ու միջուկը նույնպես բարձր ջերմաստիճանի են: Ու՝ նաև ռադիոակտիվ տրոհումը:
    Իսկ, օրինակ, Վեներայի դեպքում, երբ մթնոլորտն անդրադարձնում է մոլորակի մակերևույթի ճառագայթած գրեթե ամբողջ էներգիան, մակերևույթի ջերմաստիճանը շատ ավելի հավասարաչափ է բաշխված ու ավելի կայուն է (460 °C):
    Մերկուրիի վրա, որտեղ մթնոլորտը խիստ նոսր է, ջերմաստիճանային տատանումը կազմում է 640 °C (-220 °C-ից 420 °C):
    Սա ճառագայթման օրինաչափությունն էր:
    Իսկ հիմա անցնենք առաջ: Ու՞ր է գնում ջերմությունը: Տիեզերքը լիքը ազատ տարածություն է: Որտեղ տեղ-տեղ տիեզերական մարմիններ են: Վերցրու հրացան, կանգնիր անապատում, հարյուր մետրի վրա 360 աստիճան շեղումով հինգ նշանակետ են, աչքերդ փակ կրակում ես: Կպած փամփուշտների հարաբերակցությունը չկպածներին շատ փոքր է, չէ՞: Տիեզերքում անհամեմատ ավելի փոքր է: Ի՞նչ է տեղի ունենում մնացած «էներգետիկ փամփուշտների» հետ: Մի մասը կլանվում է տիեզերական փոշու կողմից: Մի մասն ավելի հեռու «նշանակետերի» է հասնում, մասնավորապես, այնպիսի էներգետիկ կլանիչների, ինչպիսիք են «սև անցքերը»: Մնացածը՝ ոչ ոք չի կարող ասել, ի վերջո միջգալակտիկական տարածության ու նրա այսպես կոչված «սև նյութի» մասին շատ քիչ բան է հայտնի:
    Բայց այստեղ ոչ մի պահ հակասություն չեղավ աստղերի վրա ջերմամիջուկային ռեակցիայի առկայության կամ բացակայության հետ:
    Մյուս կողմից, աստղերի վրա ջերմամիջուկային ռեակցիայի մասին դատում են ոչ թե քո բերած դրույթներից ելնելով, այլ ռեակցիայի սկզբնանյութերի ու վերջանյութերի ճառագայթումով: Մասնավորապես՝ ջրածնի, հելիումի, ածխածնի, ազոտի, թթվածնի:
    Հետո՝ գիտական դրույթի ժամանակ «հնարավոր է»-ն չի կարող «հետևաբարի» հիմք լինել:
    Ու, ի վերջո, ես էլ (ու արդեն համոզված եմ՝ դու էլ) այս ոլորտի գիտնական չեմ: Բայց միևնույն է՝ գրածդ այն կարգի աբսուրդ էր Վիստ, ոնց էլ չես ամաչում՝ շնորհակալություն ես հայտնում
    ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՐՍ!!!!
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.10.2010), Freeman (16.10.2010), matlev (11.10.2010), VisTolog (11.10.2010), Yellow Raven (12.10.2010), Գանգրահեր (12.10.2010), Հրատացի (28.10.2010)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2008
    Գրառումներ
    61
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հերթական անգամ փորձում ես ոչ մասնագիտական շրջանում տարածել գիտական շրջանում բավականին ծիծաղելի տեսություն:
    Հարգարժան, փորձում եք էժանագին հեղինակություն ձեռք բերել դրանով վիավորում եք ոչ միայն ինձ, խլամիտ կլիներ չարձագանքել ձեր գրառումներին:

    Ջերմացած մարմինն ինքը սկսում է ճառագայթել,
    Ու՞ր է է գնում այդ մարմնի ճառագայթումը



    Մի մասը կլանվում է տիեզերական փոշու կողմից
    Մի մասն ավելի հեռու «նշանակետերի» է հասնում, մասնավորապես, այնպիսի էներգետիկ կլանիչների, ինչպիսիք են «սև անցքերը»
    Սև անցքերը և տիեզերական փոշին ոչ միայն կլանում են այլև ճառագայթում:
    Մնացածը՝ ոչ ոք չի կարող ասել, ի վերջո միջգալակտիկական տարածության ու նրա այսպես կոչված «սև նյութի» մասին շատ քիչ բան է հայտնի:
    Դուք տեղյակ էք, որ այդ տարածքի դիտորդը նույն կարգավիճակում է:

    Բայց այստեղ ոչ մի պահ հակասություն չեղավ աստղերի վրա ջերմամիջուկային ռեակցիայի առկայության կամ բացակայության հետ:
    Մյուս կողմից, աստղերի վրա ջերմամիջուկային ռեակցիայի մասին դատում են ոչ թե քո բերած դրույթներից ելնելով, այլ ռեակցիայի սկզբնանյութերի ու վերջանյութերի ճառագայթումով: Մասնավորապես՝ ջրածնի, հելիումի, ածխածնի, ազոտի, թթվածնի:
    Չմոռանանք որ Դրանք պարունակվում Են աստղերի մթնոլորդում, դա չի նշանակում որ Երկիրի հիմնական բաղադրիչներըը ազոտն ու թթվածինն են:
    angry Վիստ, ոնց էլ չես ամաչում՝ շնորհակալություն ես հայտնում
    Ձեզ ի՞նչն է վիրավորել:

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում enan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգարժան, փորձում եք էժանագին հեղինակություն ձեռք բերել դրանով վիավորում եք ոչ միայն ինձ, խլամիտ կլիներ չարձագանքել ձեր գրառումներին:
    enan, հարգարժանս այնքան հեղինակություն ունի, որ կարիք չունի նման էժանագին թեմաների վրա այն ավելացնել: Խլամի՞տ: Բնութագրիչ բառ է:
    Ու՞ր է է գնում այդ մարմնի ճառագայթումը
    Գրառման շարունակության մեջ բավականաչափ մանրամասն հաշվետվություն կա, թե ուր է գնում ճառագայթումն ու ինչու:
    Սև անցքերը և տիեզերական փոշին ոչ միայն կլանում են այլև ճառագայթում:
    Սև անցքերի ճառագայթածը միշտ ավելի քիչ է, քան կլանածը, ինչի հաշվին այն մասսա է կուտակում: Էլ չխոսենք կվազարների ու այլ քիչ ուսումնասիրված բաների մասին:
    Դուք տեղյակ էք, որ այդ տարածքի դիտորդը նույն կարգավիճակում է:
    Փոքրիկ գաղտնիք ասեմ. այո, գիտեմ, բայց ինձ պետք էր աբստրակտ ու առանձնացրած մոդել ցույց տալ, որը կպատասխաներ «ու՞ր է գնում ճառագայթումը» հարցին, ոչ թե տիեզերական ճառագայթման պատկերավոր մոդել ներկայացնել:
    Չմոռանանք որ Դրանք պարունակվում Են աստղերի մթնոլորդում, դա չի նշանակում որ Երկիրի հիմնական բաղադրիչներըը ազոտն ու թթվածինն են:
    Չի նշանակում: Բայց դա ի՞նչ կապ ունի տվյալ հարցի հետ:
    Ձեզ ի՞նչն է վիրավորել:
    Վիրավորե՞լ ոչ մի բան էլ չի վիրավորել: Պարզապես չեմ կարող հավատալ, որ դու պատասխանել ես 92 թվից այս ազգին հուզող մի հարցի. «Ու՞ր է գնում ջերմությունը»:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (11.10.2010), Գանգրահեր (12.10.2010)

  8. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2008
    Գրառումներ
    61
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    enan, հարգարժանս այնքան հեղինակություն ունի, որ կարիք չունի նման էժանագին թեմաների վրա այն ավելացնել:

    Վիրավորե՞լ ոչ մի բան էլ չի վիրավորել: Պարզապես չեմ կարող հավատալ, որ դու պատասխանել ես 92 թվից այս ազգին հուզող մի հարցի. «Ու՞ր է գնում ջերմությունը»:
    Ոչ մի նոր միտք, հաստատեցիք որ վիավորված եք, միայն տարեթիվն եք շփոթել, ոչ թե 92 թվից այլ 09 թվից:
    Հուսանք որ կարիք չեք ունենա նման էժանագին թեմաների վրա ժամանակ վատնելու:

  9. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում enan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի նոր միտք, հաստատեցիք որ վիավորված եք, միայն տարեթիվն եք շփոթել, ոչ թե 92 թվից այլ 09 թվից:
    Հուսանք որ կարիք չեք ունենա նման էժանագին թեմաների վրա ժամանակ վատնելու:
    Չէ, ուղիղ 92 թվից ազգին հետաքրքիր է. ու՞ր է գնում տաքությունը: Փեջը/պառավոյը/բաքսին վառում ենք, պատուհանների արանքը գուբկա ենք խփում, պատերը պենոպլաստում ենք՝ մեկ է, տանը ցուրտ է: Ու՞ր է գնում ջերմությունը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գանգրահեր (12.10.2010)

  11. #7
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ուղիղ 92 թվից ազգին հետաքրքիր է. ու՞ր է գնում տաքությունը: Փեջը/պառավոյը/բաքսին վառում ենք, պատուհանների արանքը գուբկա ենք խփում, պատերը պենոպլաստում ենք՝ մեկ է, տանը ցուրտ է: Ու՞ր է գնում ջերմությունը:
    Պարզ չի՞, որ մարդիկ կլանում են ջերմությունն ու սկսում ճառագայթել:


    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիստ, ոնց էլ չես ամաչում՝ շնորհակալություն ես հայտնում
    Ամաչեցի:


  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (11.10.2010), Yellow Raven (12.10.2010), Գանգրահեր (12.10.2010)

  13. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2008
    Գրառումներ
    61
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ուղիղ 92 թվից ազգին հետաքրքիր է. ու՞ր է գնում տաքությունը: Փեջը/պառավոյը/բաքսին վառում ենք, պատուհանների արանքը գուբկա ենք խփում, պատերը պենոպլաստում ենք՝ մեկ է, տանը ցուրտ է: Ու՞ր է գնում ջերմությունը:
    Չէ, ուղիղ 09 թվից: Մեկ տարի առաջ ես Ձեզ ասացի.
    Հարգարժան Rhayader եթե դրանով դուք ձգտում էք ինքնագովազդման, ապա հարմար թեմա փնտրեք, եթե ոչ ' հիմնավորեք:
    Դուք չշարունակեցիք որովհետև թեման որոշ իմացություն էր պահանջում:

    Վիրավորվածությունը արտահայտելու հնարավորւթյուն էք ստանում, սերտելով ինչ որ բան և Տպավորություն թողնելու համար թվեր ու փասեր եք ներկայացնում, հայտնաբերում եք
    Գրառումդ խոսում է ասղաֆիզիկայի, քիմիայի ու միջուկային ֆիզիկայի բավականին մակերեսային գիտելիքների մասին
    առանց պատկերացնելու, որ թեման էնտրոպիայի մասին է:

    Թեման պարզ է, եթե տիեզերքում ոչինչ չի ջերմանում (Տիեզերական Ֆոնային Ճառագայթայում 2,73к, Պլանկի օրենք), ուրեմն ջերմություն էլ չի արտադրվում:

    Նորից եմ ասում, եթե սրա դեմ հիմնավոր պատասխան չունես
    ինքնագովազդման համար հարմար թեմա փնտրի:

  14. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում enan-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ուղիղ 09 թվից: Մեկ տարի առաջ ես Ձեզ ասացի.
    Դուք չշարունակեցիք որովհետև թեման որոշ իմացություն էր պահանջում:

    Վիրավորվածությունը արտահայտելու հնարավորւթյուն էք ստանում, սերտելով ինչ որ բան և Տպավորություն թողնելու համար թվեր ու փասեր եք ներկայացնում, հայտնաբերում եք
    առանց պատկերացնելու, որ թեման էնտրոպիայի մասին է:

    Թեման պարզ է, եթե տիեզերքում ոչինչ չի ջերմանում (Տիեզերական Ֆոնային Ճառագայթայում 2,73к, Պլանկի օրենք), ուրեմն ջերմություն էլ չի արտադրվում:

    Նորից եմ ասում, եթե սրա դեմ հիմնավոր պատասխան չունես
    ինքնագովազդման համար հարմար թեմա փնտրի:
    Պարոն/տիկին/օրիորդ, չգիտեմ, թե ինչ կապ ունի «աստղերի մեջ ոչ մի ջերմամիջուկային ռեակցիա տեղի չի ունենում» ու « աստղերը պարունակում են ինչ որ քիմիական էլեմենտ կամ նյութ, որը կլանելով տիեզերքից եկած ջերմային ճառագայթները վերածում են էլ-մագնիսական ալիքների» արտահայտությունների աբսուրդ, հակագիտական ու, կհամարձակվեմ պնդել, ախմախ լինելը իմ ինքնագովազդի հետ
    Պարզապես, բլոգիցդ դատելով, դու երկու օրը մեկ ֆիզիկայի օրենք ես սխալ հանում իսկ եթե իսկապես այդքան հանճարեղ գիտնական լինեիր, ինչպես կլիներ, եթե ասածներդ ճիշտ լինեին, դու սա կկարդայիր, ասենք, ինչ-որ միջազգային կոնֆերենցիայի, ինչից հետո նոբելյան մրցանակ կվաստակեիր: Ոչ թե կփորձեիր ոչ մասնագիտական ֆորումում բանից անտեղյակ մարդկանց մոտ խելոքի տպավորություն թողնել:
    Հիմա ես եմ ասում. դադարեցրու ինքնագովազդդ ու սեփական նշանակալիության զգացողություն ձեռք բերելու խղճուկ փորձերդ: Ես հասկանում եմ, որ մի փոքր ֆիզիկայի հետ շփվող մարդու մոտ կարող է Էյնշտեյնի կոմպլեքս առաջանալ, բայց դա իմ խնդիրը չի:

    P.S. եթե դու իրականում շիզոֆրենիայով ես տառապում, ու վերևում գրածներդ հիվանդությանդ արդյունք են, ապա ես ներողություն եմ խնդրում անտեղի ծաղրիս համար

    ---------- Ավելացվել է՝ 21:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:25 ----------

    Կողմնակի դիտորդների համար նշեմ, որ պարոն/տիկին/օրիորդ enan-ը խոսեց էնտրոպիայի մասին, որովհետև սահմանումը մի փոքր շփոթեցնող է հնչում ու որոշ մարդկանց կարող է անհասկանալի թվալ: Իսկ եթե չես ուզում որ դիմացինդ վիճի քո հետ, երբ դու սխալ ես՝ ասա բաներ, որ նա չի հասկանա:
    Այսպիսով, ընդհանուր պատկերացմամբ՝
    Էնտրոպիան ջերմադինամիկ համակարգի մակրոսկոպիկ հատկանիշ է, որն իրենից համակարգի ներսուն միկրոսկոպիկ անկանոնության չափ է ներկայացնում:
    Էնտրոպիան որոշվում է ջերմադինամիկայի երկրորդ օրենքով, որն այն հազվագյուտ օրենքներից է, որոնք enan-ը, բարեբախտաբար, դեռ չի հայտարարել ոչ ճշգրիտ կամ սխալ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնում ենք հանգստանալու… Ո՞վ, Ու՞ր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 108
    Վերջինը: 13.07.2012, 10:50
  2. Գնում ենք Սևան
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 76
    Վերջինը: 04.08.2008, 16:17
  3. Ես էլ եմ գնում....
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.12.2007, 00:11
  4. Գնում ենք ջրաշխարհ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 06.07.2007, 15:43
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •