User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակն է Ձեզ ամենից շատ դուր եկել

Քվեարկողներ
29. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իմ քաղաքը- Ռուֆուս

    6 20.69%
  • Երևան, ես քեզ սիրում եմ- StrangeLittleGirl

    16 55.17%
  • Իմ քաղաքը. Խոստովանություն- ivy

    5 17.24%
  • Անքնություն- Interdenominational

    6 20.69%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 110 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»

    Այս ստեղծագործական նախագիծը նվիրված կլինի մեր քաղաքներին:
    1. 7-օրյա ժամկետում մրցույթին մասնակցել ցանկացողները «Անձնական նամակագրության» միջոցով ինձ են ուղարկում քաղաքին նվիրված իրենց ստեղծագործությունները. ստեղծագործությունը կարող է լինել արձակ, չափածո կամ դրամատիկական պատկեր: Քաղաքը կարող է լինել ցանկացած քաղաք կամ նույնիսկ գյուղ, որը ձերն եք համարում: Գրում եք այն, ինչ պատկերացնում եք «Իմ քաղաքը» վերնագրի ներքո: Միևնույն ժամանակ ընդգծում եմ, որ «Իմ քաղաքը» մրցույթի վերնագիրն է, ստեղծագործության վերնագիրը կարող է տարբերվել, բայց պետք է նվիրված լինի բնակավայրին, չհակասի մրցույթի վերնագրին:
    2. 7 օր անց թեմայում տեղադրում եմ ներկայացված ստեղծագործությունները քվեարկության համար: Քվեարկությանը կտրվի 7 օր:
    3. Քվերակության ընթացքում մասնակիցների անունները պահվելու են գաղտնի:
    4. Քվեարկության ընթացքում թույլատրվելու են քննարկումները:
    5. Մասնակիցները կբացահայտվեն միայն քվեարկության ավարտից հետո:

    Հուսով եմ նախագիծը հաջողություն կունենա: Ակտիվ եղեք:

    Հ.Գ. Ներկայացվող ստեղծագործությունները պետք է նախկինում որևէ տեղ հրապարակված չլինեն՝ ոչ տպագիր տեսքով, ոչ ինտերնետային տիրույթներում:

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (10.10.2010), Chuk (10.10.2010), davidus (15.10.2010), E-la Via (10.10.2010), einnA (17.10.2010), Inna (11.10.2010), Jarre (17.10.2010), Katka (12.10.2010), Lianik (13.10.2010), StrangeLittleGirl (14.10.2010), Tig (10.10.2010), yerevanci (17.10.2010), Ամպ (17.10.2010), Ապե Ջան (10.10.2010), Արևածագ (11.10.2010), Դատարկություն (11.10.2010), Եկվոր (12.10.2010), Երվանդ (10.10.2010), Հայուհի (10.10.2010), Նաիրուհի (10.10.2010), Ֆոտոն (11.10.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևան

    Հիմնադրվել է մ.թ.ա 782թ.-ին: 2010թ.-ի պաշտոնական տվյալներով բնակչությունը՝ 1,117 մլն:

    Դրոշը



    Զինանշանը



    Տեսարաններ Երևանից


  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.10.2010), E-la Via (10.10.2010), Inna (11.10.2010), Lianik (13.10.2010), Nare-M (10.10.2010), Tig (10.10.2010), Yeghoyan (11.10.2010), yerevanci (17.10.2010), Արևածագ (11.10.2010), Դատարկություն (11.10.2010), Եկվոր (12.10.2010), Երվանդ (11.10.2010), Հայուհի (21.10.2010), Հարդ (16.10.2010), Ֆոտոն (11.10.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գյումրի

    Նախկինում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական: 2010թ.-ի պաշտոնական տվյալներով բնակչությունը՝ 146.1 հզ.:

    Զինանշանը



    Տեսարան Գյումրիից


  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (11.10.2010), Lianik (13.10.2010), Tig (11.10.2010), Yeghoyan (11.10.2010), Արևածագ (11.10.2010), Դատարկություն (11.10.2010), Երվանդ (11.10.2010), Հայուհի (21.10.2010), Հարդ (16.10.2010), Ֆոտոն (11.10.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վանաձոր

    Մինչև 1935-ը` Ղարաքիլիսա, 1935-1993-ը` Կիրովական: 2008թ.-ի տվյալներով բնակչությունը` 116 929:

    Զինանշանը



    Տեսարան Վանաձորից


  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (11.10.2010), Lianik (11.10.2010), Shah (22.10.2010), Tig (11.10.2010), Yeghoyan (11.10.2010), Արևածագ (12.10.2010), Դատարկություն (11.10.2010), Հայուհի (21.10.2010), Հարդ (16.10.2010), Ֆոտոն (11.10.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ քաղաքը


    Բնակարաններ:

    Կեղտոտ պադյեզդներ: Ժավել ծախող պապիկներ, ավել ծախող տատիկներ: Դուռդ ջարդող աղանդավորներ, քո հոգու փրկության մասին մտածող Եհովայի վկաներ: Տնական լավաշ ու մածուն ծախող կնիկներ, դռանդ վրա սկոտչով տաքսու սերվիսի վիզիտկա կպցնող անհայտ մարդիկ:

    Փողոցներ:

    Մաքուր փողոցներ: Կեղտոտ փողոցներ: Փոսերով փողոցներ, կարկատան արած փողոցներ: Մարշրուտկաներ: Լեփ լեցուն մարշրուտկաներ: Տաքսիներ: Ավտոներ: Կարմիր լույսի տակով անցնող ավտոներ: Հետիոտնի վրա քշող հաստավիզ ջփազգիներ: Ականջների թմբկաթաղանթները պայթեցնող ազդանշաններ, քֆուրներ, բազարներ:

    Մարդիկ:

    Պարապ մարդիկ: Սեմուշկա չրթող ու աղբը գետինը թափող մարդիկ: Շտապող մարդիկ: Զբոսաշրջիկներ: Ծաղիկ ծախող տատիկներ: Սեմուշկա ծախող տատիկներ: Փող հավաքող տատիկներ: Փող չտվողի հետևից անիծող տատիկներ: Փող տվողի հետևից օրհնող տատիկներ: Կոպտողի հետևից հայհոյող տատիկներ: Նկար ծախող տղաներ: Բոմժեր: Աղբարկղը քչփորող բոմժեր: Հետիոտներ: Կարմիր լույսի տակ փողոցն անցնող հետիոտներ:

    Շենքեր:

    Հին գեղեցիկ շենքեր: Հին գեղեցիկ շենքերի տեղում կառուցված տգեղ էլիտար շենքեր: Կոմունիստական հրեշավոր շենքեր: Իրար կողք կողքի տնկցրած անդուր շենքեր: Խաղահրապարակների տեղում կառուցված ավտոտնակներ:

    Ծառեր:

    Ծառահատված այգիներ: Այգիների տեղում կառուցված ամառային կաֆեներ: Ամբողջ մայթը գրաված կաֆեներ: Կաֆեներից հնչող բարձր անճաշակ երաժշտություն: Մի կտոր հողի կարոտ ծառեր: Ծառերի կարոտ քաղաք: Փոշի:

    Քյառթեր:

    Բորդյուրի վրա պպզած քյառթեր: Մայթի վրա թքող քյառթեր: Անհոդաբաշխ լեզվով հաղորդակցվող քյառթեր: Չբավարարված էգ ձիու խրխնջոց արձակող քյառթեր: Սրտխառնոց առաջացնող բարձր ռաբիզ երաժշտություն:

    Մռութ աղջկերք:

    Ամառվա շոգին երկարաճիտ կոշիկ հագնող մռութ աղջկերք: Մի տոննա գյաջ դեմքներին քսած մռութ աղջկերք: Մարմնավաճառի շորեր հագնված նամուսով աղջկերք: Զանգեմ Վալոդիկիս ասեմ, թե որտեղ եմ ու ում հետ եմ օջախի աղջկերք:

    Զիբիլ:

    Գարշահոտ զիբիլ: Մայթերին լցրած զիբիլ: Առնետներ, մկներ, թափառական շներ, կատուներ, մուտացիայի ենթարկված տարօրինակ կենդանիներ:

    Օբեկտներ:

    Շաուրմայանոցներ: Լահմաջոյանոցներ: ՎԻՊ օբեկտներ: Շենքի տակի նիսյայով աշխատող խանութներ: Մուննաթ վաճառողուհիներ: ՍԱՍեր, Սթարեր, Երևան Սիթիներ: Դեղատներ: Զապիսնոցներ: Գիշերային ակումբներ: Ինտերնետ ակումբներ:

    Դեմքեր, դերեր, մարդիկ, լույսեր, գիշերվա 3-ին ավտոյի մագը մինչև վերջ քոքած ****եր, շենքի բիսեդկում բլոտ խաղացող քուչի տղերք, հեռախոսով ադնակլասնիկում աղջիկ կպցնող ռաբիզ դեմքեր:

    Մարդիկ:

    Փողոցներ:

    Շենքեր:

    Քաղաք:

    Վերջ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.10.2010, 02:01:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.10.2010), Universe (19.10.2010), Արևածագ (17.10.2010), Նաիրուհի (17.10.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևան, ես քեզ սիրում եմ

    1. Իմ վարդագույն քաղաք (շարադրություն)
    Ու դուք հավատացի՞ք: Լու՞րջ ընդունեցիք, որ այստեղ շարադրություն է գրված: Չէ, ջանըմ, դրա դարն էլ է անցել: Իսկ ես Երևանի շարադրություն գրել եմ դեռ իններորդ դասարանում, երբ համաքաղաքային մրցույթ էր հայտարարված: Ամբողջ ուղեղս քամեցի, հանեցի, բոլ-բոլ գրեցի Երևանի քնձռոտ շների, գորշության ու մարդկանց դեմքներին չհայտնվող ժպիտների մասին: Հետո էլ վերջացրեցի. «Միևնույն է սիրում եմ իմ քաղաքը»: Կրակն ընկա: Խելքը թռցրած դասատուն «չորս» դրեց, տետրը շպրտեց երեսիս ու գոռաց վրաս.
    - Երևանը սևացնում ես, հետո էլ ասում, որ սիրում ես:
    Իսկ ես նենց հույսեր էի փայփայում, որ մրցույթում կհաղթեմ կամ գոնե վերջապես յանը տարած դասատուի հետ լեզու կգտնեմ: Ու՞ր էր տենց բախտ:

    Հիմա տեսնես ի՞նչ են անում դպրոցներում: Նման շարադրություններ հաստատ հանձնանարարում են: Աշակերտներն էլ երևի Հյուսիսային պողոտայի բոյ-բուսատի մասին են գրում, գովերգում՝ իմ հի˜ն քաղաք նորովի˜: Տեսնես՝ ռիսկները հերիքու՞մ է, որ էլի էդ վարդագույն բառը կպցնեն: Մեր ժամանակ Հյուսիսային պողոտա չկար: Որ լիներ էլ, դրա մասին չէի գրի:

    2. Հյուսիսային պողոտա
    Ասում են՝ շենքերը կառուցելիս մեկում պատահաբար մոռացել են կանալիզացիա քաշել: Թե ինչով վերջացավ էդ պատմությունը, ոչ ոք չիմացավ: Երևի այնուամենայնիվ բնակարանները հենց էդպես էլ ծախել են: Պատկերացնու՞մ եք՝ մեկը դուռը ծեծում է.
    - Բարև ձեզ, ես ձեր դիմացի շենքից եմ: Մենք զուգարան չունենք: Կարո՞ղ եմ ձեզ մոտ չիշիկ անել:

    Չէ, մի րոպե… դրանք էլիտար շենքեր են: Բնակիչները դժվար «չիշիկ» բառն օգտագործեն: Ավելի շուտ կասեն՝ կարիքները հոգալ:

    3. Զիբիլները
    Դասարանցիներիս հետ շփվել չսովորեցի: Բոլոր ընկերներս դպրոցից դուրս էին: Իսկ իմ ամենամտերիմն այնպես էր ստացվել, որ մեր փողոցում էր ապրում, բայց լրիվ ուրիշ տեղում էինք ծանոթացել: Կպայմանավորվեինք.
    - Տասը րոպեից կլինես մեր աստիճանների մոտի զիբիլանոցի մոտ:
    Հետո.
    - Տասը րոպեից կլինես մեր զիբիլանոցի մոտ:
    Ավելի ուշ.
    - Արի մեր զիբիլիների մեջ:
    Իսկ երբ պայմանավորվում էինք ոչ մեր բնակավայրերում.
    - Խնկո Ապոր զիբիլների մեջ:

    4. Սերիալը
    Երբ հայկական սերիալներ դեռ չկային, ու տնային տնտեսուհիներն իրենց լացելու պահանջը բավարարում էին բրազիլականներով, մենք արդեն գրել էինք առաջին հայկական սցենարը, որը թղթի վրա մնաց: Կարևոր պայմանագրերից տարբերվում էր նրանով, որ թղթից հանելու հավակնություններ չունեինք:

    Կհանդիպեինք մեր զիբիլների մեջ, կքայլեինք դեպի մոտակա այգին, կնստեինք շատրվանների մոտ, կբացեինք Ռիկի Մարտինի կամ Կասանդրայի նկարներով թուրքական տետրերը ու կխզբզեինք հերթական սերիան: Հերոսները մեզ ծանոթ մարդիկ էին, բայց անճանաչելիորեն փոխված մականուններով: Ասենք, Ենուն, Թաս, Ճանճ, Նոսմաս և այլն: Անպայման պիտի պարզվեր, որ մեկը մեկի քույրն է, որդին, հայրը, զոքանչը… Հայ կանանց հիստերիկ բղավոցներն անպակաս էին: Էնպես որ մեր գլուխգործոցը ժամանակակից սերիալներին ոչնչով չէր զիջում:

    5. Ռոքը
    Էն ժամանակ Երևանում ռոքերները քիչ էին, իսկ ռոք լսող դեռահասներին մատների վրա կարելի էր հաշվել: Մենք երկուսով էդ մատներից էինք: Ճղած ջինսերը, բանդանաները ու ավանդապաշտ հայ տատիկների անեծքները… Հազարից մեկ կազմակերպվող ախմախ ռոք համերգները, որոնք երբեք բաց չէինք թողնում, ռադիոները, որոնք միշտ միացած էին, իսկ դիջեյներին անգիր գիտեինք…

    6. Դավիթ Անհաղթի փողոցը
    Այնտեղ գտնվում էր ռադիո «Բուրգը», որը հետո մի հարյուր անգամ անունը փոխեց: Մի օր որոշեցինք լինել այնտեղ: Գնացինք երկուսով: Մետաղյա սպիտակ դուռ էր, որի վրա կապույտ տառերով գրված էր. «Ռադիո Բուրգ FM 107»: Հետագայում մնաց միայն «FM 107-ը», մեկ էլ… ես ու մի քանի լուսանկար:

    Դավիթ Անհաղթի փողոցը նորից իմ առօրյայի մասը դարձավ այս տարվա հունիսից՝ ուսումնական պարզ ու անմեղ նպատակներով:

    7. Թումանյանի այգին
    Մանկությունս այնտեղ է անցել: Ամառային երեկոներին տատիկս կբռներ ձեռքս, կքայլեինք միասին: Կհասներ այն պահը, երբ պիտի Հալաբյան փողոցն անցնեինք: Կսպասեր, որ ոչ մի մեքենա չլիներ, ու կվազեինք: Կասեր.
    - Արագ-արագ, քանի գազանները չեն էկել:
    Հետո այգին անհետանում է մինչև մի հինգ տարի առաջ: Կամ ես եմ չքվում այնտեղից: Նույնը չէ. ինքնաթիռ-սրճարանն ու շատրվաններն այլևս չկան: Բայց կարող ես փռվել խոտերի մեջ, կարդալ, կարդալ, կարդալ, մինչև աչքդ կպնի: «Մաֆիայի» ու պիկնիկների համար շատ հարմար տեղ է:

    Ընկերուհիս վերադառնում է իր գյուղից ու նվնվում, որ խոտ է ուզում:
    - Գնանք Թումանյանի այգի,- առաջարկում եմ:
    Մյուսներին էլ ենք զանգում: Մի ընկերուհիս.
    - Սպանեք, խոտերի մեջ չեմ նստի: Ավելի լավ ա՝ կաֆե գնանք…

    8. Սրճարանները (Կետիկնոց)
    Մի անգամ ընկերուհիս առաջարկում է, որ միասին գնանք մի տեղ սրճելու, իսկ ընտրությունը թողնում ինձ վրա: Ես էլ՝ միամիտս, ուզում եմ նրան ցույց տալ Երևանի բոհեմը: Գնում ենք Կետիկնոց:
    - Յա˜խք, էս ի՞նչ տեղ էր,- հայտարարում է գլամուրս,- էն թերթ կարդացող բիձաներն ովքե՞ր էին:
    9. Երթուղայիններ
    Պատուհանից երևացող տուտուզ:

    10. Կինո «Մոսկվայի» ամառային դահլիճը
    Չգիտեմ՝ ինչ պատճառաբանություններով էին տարբեր մարդիկ ամառային դահլիճի քանդելուն դեմ: Ավելի շուտ, ամեն մեկն իր բացատրությունն էր տալիս: Ես էլ իմն ունեմ: Տարիներ առաջ կյանքիս մեջ առաջին անգամ այնտեղ եմ ռոք համերգ գնացել: Հիշում եմ՝ ծաղկավոր երկար շոր էի հագել: Հեչ ռոքերին վայել տեսք չունեի: Դրանից շա˜տ հետո էլի համերգ եղավ այնտեղ: Բեմի վրայից գոռում էին. «Երևանը մերն է»: Էն ժամանակ ինձ օտար էի զգում:

    Չեմ ուզում, որ ամառային դահլիճը քանդեն, որովհետև Երևանը հիմա արդեն իմն է:

    11. Փոքրիկ իշխան
    Գետնային անցումներում ուշադիր եղեք: Շատ հնարավոր է՝ Փոքրիկ իշխանին հանդիպեք:
    - Ես չեմ հասկանում,- կասի նա:

    12. Տրամաբանությունից զուրկ լուսակիրները
    Փողոցն անցիր միայն կանաչի տակով: Նույնը կանի նաև քո վրայով անցնող մեքենան… Եվ ոչ ոք մեղավոր չէ: Դեպի ձախ թեքվող մեքենան ուղղակի չի հասցնում քեզ նկատել:

    Այլևս կանաչ լույսին միակ սպասողը չեմ: Առաջընթաց կա: Սկսել են հասկանալ, որ էն կանաչ մարդուկը հենց էնպես չի իրեն ճղում: Վրաերթից առաջ խիղճներս հանգիստ կլինի:

    13. Դագաղներ
    Էն անեկդոտը գիտե՞ք, որ Բուրատինոն Նար-Դոսով անցնում է, բռնում, դագաղ են սարքում:

    Դագաղների ցուցահանդեսը տեսնելիս դեպրեսվում եմ: Մտածում եմ՝ մի օր էլ ինձ համար մերոնք կգան Բուրատինոյի փողոց:

    14. Կարդացողները
    Մի երկու անգամ սրճարանում մեն-մենակ նստել եմ, մի բաժակ հյութ պատվիրել ու սկսել կարդալ: Ինձ թարս են նայել:

    Մեկ-մեկ կանգառում էլ եմ կարդում: Եթե նստելու տեղ չի լինում, մայթին եմ հարմարվում: Ինձ էլի թարս են նայում:

    Նստում եմ երթուղային ու գիրքս բացում: Մարդիկ զարմանում են:

    Նստում եմ երթուղային ու տեսնում, որ մեկն արդեն կարդում է: Աչքով եմ անում ու պայուսակիցս հանում ընթացիկ գիրքս:

    15. Հին էրևանցին
    - Բալա, սպասեք,- մեր հետևից կանչում է Երևանում ծնված-մեծացած պապիկը: Երևում է՝ վերջերս կաթված է տարել, որովհետև հազիվ է տեղաշարժվում:
    Կանգնում ենք: Մտնում է ինչ-որ տեղ, ափսեով դուրս գալիս:
    - Էս էլ ձեզ Էրևանի խաղողը:

    16. Երևանի հոտը
    Առավոտյան աչքերս բացելուն պես տեսնում եմ երկինքը: Առաջ, երբ պապիկս խնձորենին դեռ չէր կտրել, տեսադաշտս փակում էին ճյուղերը… մերկ, բողբոջած, կանաչ, խնձորներով, դեղնած, մերկ, բողբոջած…

    Իսկ հիմա երկինքը՝ արևոտ, գորշ, ամպամած, անձրև, մութ, աստղեր, գիշեր:

    Բացում եմ պատուհանը ու խորը շունչ քաշում: Երևանի հոտ է գալիս:

    17. Գալիս եմ տուն
    Օրվա ընթացքում որտեղ էլ լինեմ, վերջում ուրախությամբ վազում եմ դեպի մեր փողոց, մեր բակ, որտեղ պապիկս նստած է աստիճաններին՝ բանվորական գլխարկը գլխին, կեղտոտ շորերով, ծխախոտը բերանում:
    - Բարև˜ բիձա:
    - Բիձան դու ես,- կասի:
    Երբեմն նրան կտեսնեմ մաքուր շորերով: Ուրեմն տեղ է գնում: Կամ էլ դույլը ձեռքին: Ծառերի միրգն է բերել:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.10.2010, 02:02:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.10.2010), einnA (17.10.2010), My World My Space (18.10.2010), Nare-M (23.10.2010), Yeghoyan (18.10.2010), Yevuk (17.10.2010), Ամպ (17.10.2010), Արևածագ (17.10.2010), Նաիրուհի (17.10.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ քաղաքը. Խոստովանություն

    Սկսեմ նրանից, որ շատ ոգևորվեցի՝ տեսնելով, որ վերջապես մի մրցույթ է կազմակերպվել:
    Մոտս անմիջապես գաղափար ծնվեց գրել մի հեքիաթային քաղաքի մասին, որտեղ հրաշագործներ են ապրում: Հետո նայեմ, ինչ տեսնեմ՝ Շինարարը րոպեն մեկ մի լրիվ իրական քաղաքի նկար է դնում, դեռ զինանշանն ու դրոշն էլ հետը...
    Մտածեցի՝ հաստատ «օրիգինալություն» եմ խաղում. քեզ ասում են՝ գրի քաղաքի մասին, որը համարում ես «քոնը», դու բռնել ինչ ես գրում:
    Մի քիչ գլխիս զոռ տվեցի ու ելքը գտա: Պատմվածքիս վերևում իմ հորինած բնաբանը գրեցի. «Իմ քաղաքն այնտեղ է, որտեղ իմ ստեղծած հերոսներն են»: Շատ հնարամիտն եմ, կասեք՝ չէ՞:
    Բայց միևնույն է, սիրտս կախ էր. ոնց-որ զոռով փորձեի հարմարեցնել... Մտածում էի՝ սկսելու են աղմկել բոլոր կողմերից, թե պատմվածքը դեմ է նախագծի կանոններին, ու դեռ հետն էլ նեխած լոլիկներ շպրտեն, էն էլ ո՞ւմ վրա: Դե նման դեպքերում ո՞վ է սովորաբար տուժողը... Միայն թե ոչ անանուն հեղինակը, որը կողքից պաշտպաններ ու քվեարկության ձայներ է ստանում:
    Խե՜ղճ Շինարար...

    Չէ, ես այդ պատմվածքը նախագծին ուղարկողը չէի:
    Ու սկսվեցին իմ տանջալից օրերը... Դեռ օրը ինչ, բա գիշերնե՜րը:
    Ի՞նչ գրեմ ես: Իհարկե, կարելի էր միանգամից ընտրել «չգրել» տարբերակը ու հանգիստ ապրել: Բայց ցեցն ընկել էր ջանս... Գրե՜լ: Ախր ինչի՞ մասին, եթե չգիտեմ անգամ, թե որն է իմ այդ քաղաքը:
    Ծննդավա՞յրս: Իմը լիներ, չէի լքի: Այդ քաղաքի և իմ պատմությունը նման է ամեն ինչ փորձած ու միևնույն է չստացված սիրային կապի ճարահատյալ խզման: Այն էլ ինչպիսի երկարատև կապ... Թեև բաժանումն անխուսափելի էր, մենք կարողացանք ընկերներ մնալ: Ու երբ տարին մի երկու անգամ հանդիպում ենք, անկեղծորեն ուրախանում ենք իրար տեսնելիս: Հանդիպելիս դեռ ինչ-որ հին զգացմունքներ են առկայծում, բայց երկուսս էլ գիտենք՝ մենք միասին ապրել չենք կարող, թեկուզ ու շատ հարազատ ենք միմյանց: Գրկում ենք իրար, ու ամեն մեկս գնում իր ճամփով... Ես ու իմը չդարձած Երևանը:

    Անհաջող սիրավեպից հետո ինձ կացարան տված բարի ու արիստոկրատ ծերո՞ւկն է իմը: Եթե գրեի այդ քաղաքի մասին, միանգամից կմատնեի պատմվածքի հեղինակին: Համ էլ ո՞վ ասաց, թե Մյունխենն իմ քաղաքն է: Սիրում եմ իրեն, բայց ինքն իմը կլինել միայն այն դեպքում, եթե այս կացարանի մյուս բնակիչները գերմանացիներ չլինեին: Ընդհանրապես, Գերմանիան կարող էր հոյակապ տեղ լինել առանց գերմանացիների: Էլի կպա խեղճուկրակ նեմեցներին... Չարը չեմ, ուղղակի ինձ լավ եմ զգում կողքիս ապրողների ոսկորները լվանալուց... Կանացի բարի էություն:

    Էլ ի՞նչ տարբերակ մնաց:
    Մարդիկ իրենց ամուսնությունը համարում են կյանքի կարևոր իրադարձությունը: Ես էլ հո մարդ եմ. գուցե այդ դեպքում իմ քաղաքն էլ այն է, որտեղ ամուսնացե՞լ եմ:
    Ափսոս, չեմ հիշում անունը... Դանիայում էր, մեջն էլ լիճ կար, որն առավոտներն ու երեկոյան ծածկվում էր մառախուղով: Մի քիչ վախենալու տեղ էր, հատկապես որ օրվա ընթացքում մի հինգ ժամն էր լուսավոր, հետո՝ խավարի թագավորություն: Ինքը շատ փոքր քաղաք էր, որտեղ կար չգործող մի եկեղեցի, կողքն էլ՝ մի պստլիկ զագս, որի վրա գրված էր «Բուրգեր Սերվիս»: Ուրիշ բան չկար այդ քաղաքում: Դա այն վայրերից էր, որտեղ բոլորն իրար ճանաչում են, իսկ օտարների վրա զգուշավոր հայացքներ են գցում: Այնտեղ հաստատ կարող էր մի մութ գաղտնիք ապրել...
    Զարմանալի է, որ ամենահավեսով գրում եմ այն քաղաքի մասին, որի անունը չեմ հիշում: Չլինի՞ թե հենց ինքն է իմը:

    Կամ գուցե իմ քաղաքն այն է, որն ամենաշա՞տն եմ հավանել բոլոր տեսածներից: Սա արդեն կարգին դժվար հարց է: Որոշել, թե որն է ամենաշատը դուր եկել:
    Եվրոպական քաղաքները կարող են ձանձրալի լինել՝ իրենց միատեսակ ճշտությամբ ու անթերի կառուցվածքով: Նման են իրար: Եթե դու Փարիզ, Լոնդոն կամ Վենետիկ չես, ապա տարբերվելու քիչ շանսեր ունես: Պրահան էլ հոյակապ քաղաք է, բայց եթե դրանից հետո ոչ մի ուրիշ տեղ չայցելես: «Ոսկի քաղաքը» արագ մոռացվելու վատ հատկություն ունի...
    Թերևս, շատ յուրահատուկ ոգի ունի Բուդապեշտը, որը լավ տպավորվել է հիշողությանս մեջ՝ իր հին ու նոր քաղաքներով՝ Բուդայով ու Պեշտով, որոնք Դանուբ գետով միանում են իրար կամ գուցե հեռանո՞ւմ միմյանցից: Բուդապեշտն այն քաղաքներից է, որտեղ ոչ միայն նայելն է հաճելի, այլև լսելը: Եթե չլիներ հայերենը, հաստատ կմտածեի, որ աշխարհի ամենասիրուն լեզուն հունգարերենն է:
    Ահա և պարզեցինք, Եվրոպայում ինձ ամենաշատ դուր եկած քաղաքը Բուդապեշտն է. ների՜ր Փարիզ...
    Բայց նաև հասկացա, որ դա էլ իմ քաղաքը չի:
    Իսկ Ասիայու՞մ: Էքզոտիկ են քաղաքները, ինչ-որ տեղ՝ վայրի... Անսպասելի, տպավորիչ: Բայց տեսածս ոչ մի քաղաքում երևի թե չկարողանայի երկար ապրել: Իմը չեն...

    Ամբողջ ճամփորդական կենսագրությունս փորփրեցի, բայց այդպես էլ չիմացա, թե որն է իմ քաղաքը:
    Դե ուրեմն կմնամ թաքցրածս պատմվածքի բնաբանին.
    «Իմ քաղաքն այնտեղ է, որտեղ իմ ստեղծած հերոսներն են»:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.10.2010, 02:02:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.10.2010), Yevuk (17.10.2010), Արևածագ (17.10.2010), Նաիրուհի (17.10.2010)

  15. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անքնություն

    «Լուցկու բոցը մի երկվայրկյան գունավորեց սենյակը, երերաց ու հանգավ մոխրամանի մեջ: Մնաց միայն գլանակի կարմիր լուսատիտիկը, մնաց, որպեսզի լրացնի և շարունակի անքուն գիշերվա քնատ վայրկյանների շարքը:
    Տղամարդն անշտապ, դժկամորեն ներծծեց ծուխը, լուսամուտի ապակու վրա անդրադարձնելով իր նմանակին, որը անչափ նման ու օտար էր իրեն: Ապա, հոգոց հանելով արտաշնչեց լուսամուտի մարդու դեմքին: Պատկերը մշուշվեց, տեղը զիջելով հեռվում կայծկլտացող լույսերի խառնիխուռն կետերին, որոնք աստղերի պես անկանոն ցրվել էին ներքևում` թվում է, երկնակամարն է շրջվել գլխիվայր, ոտքերի տակ:
    Քաղաքն է: Այստեղ ամեն մի «աստղ» իր անվանումն ունի, ու նաև` տերը: Տղամարդը ընդհուպ մոտեցավ պատուհանին: Խաղաղ է գիշերային քաղաքը, նույնիսկ վեհ ու անբացատրելիորեն երազկոտության տրամադրող ինչ-որ որ բան կա նրա մեջ: Բարձրահարկ շենքերի խոժոռ լռությու՞նն է դա, թե՞ համերաշխորեն իրար հպված տների ծուռումուռ շարքերը: Կազմակերպվածության ու գեղեցիկ անկանոնության համադրում է քաղաքը: Ավելի հեռվում, հազիվ տեսանելի, արվարձանային թաղամասերն են սսկվել մթության մեջ, կարծես թե ամաչելով իրենց խեղճությունից: Տղամարդը ժպտաց բերանի անկյունով` իսկ կենտրոնական պողոտայի վրա լույսերի բազմակետերը փողոցի լայն հարթությունն են ցուցադրում ցուցամոլությամբ: Նա փախցրեց հայացքը:
    Ինչ-որ տեղ, ներքևում, աջթևյան փողոցով ամենատես կապույտ աչքերը հապճեպ ու զայրացկոտ թարթելով սուրաց ոստիկանական հերթապահ մեքենան: Տեսնես ու՞ր է շտապում: Ինքն իր հարցի պատասխանը կռահելով, խեղճացավ պատուհանի մարդու առաջ:» …

    …Կիսախավարում սովորության համաձայն վարժ հայացքով ուշադիր զննեց պատուհանների մութ խոռոչներն ու տանիքի ամբողջ երկայնքով` երկնքի հետ հատվող հազիվ նշմարվող եզրագիծը: Ձախ կողմից ոչ հեռվում ծանոթ ուրվապատկերը տեսավ: Շքամուտքի մեղմ լույսից նրա ստվերը ձգվում, ասես ավելի էր ազդեցիկ դարձնում տիրոջ կեցվածքը: Վերջինս գլուխը տնկած ինչ-որ բան էր ուսումնասիրում: Ինքը ժպտաց մթության մեջ, ու դրա անհեթեթությունը զգալով, ձեռքը տարավ ականջակալին. «Յոթերորդ, ինչ-որ բա՞ն ես նկատել» : Հաղթանդամ սիլուետը բնազդաբար ձգվեց նույնիսկ առանց գլուխը շրջելու. “ Առանձնակի բան չկա: Օբյեկտն է տեսանելիության դաշտում: ”: Տարակուսեց. “Յոթերորդ` հինգերորդին, հաստատեք»: «Հաստատում եմ, բայց արտառոց բան չկա… անհոգ մնա, շարունակում եմ դիտարկումը»: Ինքը հորանջեց ու ծուլորեն հեգնեց. «Այ քեզ պապառացի: Ի դեպ` դու չես ծխում, չէ՞»: Հաղթանդամը հեգնեց. «Իսկ ո՞վ է այստեղ ծխում»: Երկուսով կամացուկ, անուրախ ծիծաղեցին: Մի երրորդ ազդեցիկ ձայն հանկարծ կտրեց` “Տղերք, մի կեղտոտեք եթերը: Ֆիքսեք ժամը: Զեկուցեք հերթափոխի պետին ”: Ինքնավստահության համար մատներով շոշափեց կաշեփոկը, խորը շունչ քաշեց, հըմ, այս հերթափոխի տղաները սատանային էլ լեղաճաք կանեն: Գրողը տանի, սրանց զգոնությունը մոլագարության է հասնում, նյարդերը արդեն տեղի են տալիս: Մյուս կողմից էլ արդեն սկսվող օրը խոստանում է լինել հագեցված ու ծանրաբեռնված…
    …«Իսկ քաղաքը լուռ է, գոնե առերևույթ: Ներքևում գիշերային կյանքն է բաբախում, ծածուկ ու խորհրդավոր: Այնտեղ մարդիկ քնած են կամ արթուն: Երջանիկ են կամ դժբախտ: Իսկ արտաքուստ ամեն ինչ խաղաղ է: Աչքերը փակեց: Խաղա՞ղ է: Ինքը գիտի խաղաղության գինը, ու նաև` թվացյալ խաղաղության, գիտի ավելի լավ, քան որևէ մեկը: Ինչեր ապրեց ու վերապրեց վերջին տարիների ընթացքում, գլուխը բարձր լուռ տարավ ամեն ինչ` ի հեճուկս նրանց, ում համար հենց այս քաղաքն ու ամեն ինչը երբեք չեն արժևորվել: Ինքը հրաշքների չի հավատում: Վաղու՜ց է դադարել հավատալ: Երկնային մանանայի առատությամբ միայն դավադրությունները, բամբասանքները, և այլ բարիքներ են «լիացրել» իր առօրյան… մարդկանց առօրյան:

    Բայց ինքը հավատում է մարդկանց՝ ապակողմնորոշված, հուսախաբված, հազար անգամ նույն տեղով անցած մարդկանց:
    Նրանց, ովքեր պատրաստ են փառաբանելու, կամ գետնելու իրենց նմանին:
    Նրանց ովքեր մեկ օրում կարող են գլխիվայր շուռ տալ պատմությունը:
    Նրանց, ում հայացքում հայհոյված լռությունն է դարանակալ:
    Նրանց, ովքեր իրենց շքեղության մեջ թշվառ են տակավին:
    Իր հարազատները:
    Իր նմանները:
    Իր քաղաքը:

    Տղամարդը փորձեց հաշվել լույսերը, խառնեց հաշիվը, փորձեց մտովի զատել, ի մի բերել թշվառ, դժբախտ, հիասթափված լույսերը, այնպես, որպեսզի ոչ ոք չտրտնջա, չնեղանա: Երևակայությամբ նորանոր լույսեր վառեց նրանց դժգույն լապտերների կողքին, լուսավորեց նրանց խեղճուկրակ տները, առօրյան, կյանքը: Լուսամուտի ապակու մեջ անդրադարձված մարդը ժպտաց անկեղծ միամտության վրա, օրորեց գլուխը. չե՜ս կարող: Տղամարդը խոնարհեց հայացքը. չէ, չեմ կարող: Մոխրամանի մեջ ճմրթված ծխուկները հաստատեցին նրա միտքը` չես կարող: Հեռվում ծուռումուռ տները կարեկցանքով հառաչեցին. չես կարող…
    Շրջվեց պատուհանից:

    Այս առավոտը կենսաբեր թարմությամբ ու լավ տրամադրությամբ նշանավորվեց: Ինչ-որ բան հիշելով ժպտաց, ու հանգիստ, խաղաղված քայլվածքով սկսեց իջնել աստիճաններով: Ակամայից պատկերացրեց, տեսավ սկսվող օրը: Ինչքա՜ն բան կա անելու: Իսկ այստեղ ամեն ինչ պատրաստ էր ու ամեն ինչ` իր տեղում ճիշտ ժամանակին: Երբևէ ուշադրություն չէր դարձրել մանրուքների վրա, այսօր ասես այլ հայացքով նայեց:
    Հաղթանդամը անվրդով հայացքով, բայց պատրաստակամորեն կանգնել էր ավտոմեքենայի արդեն բացված դռան մոտ: Մնացածները, այնքան ծանոթ, բայց և անծանոթ` համակ ուշադրության ու կազմակերպվածության մարմնավորում լինեին ասես:
    Մոտեցավ մեքենային, ժպտաց.
    - Բարի լույս:
    Հաղթանդամը մեկեն շփոթվեց: Աչքի պոչով նայեց «հինգերորդի» կողմը: Վերջինս աննկատ գլխով արեց: Սրտապնդվեց.
    - Բարի լույս պարոն նախագահ: Թույլ տվեք շնորհավորել…
    - Այո, այո, շնորհակալ եմ,- անակնկալիի եկավ, հաճելիորեն զարմացավ: Տեղավորվելուց առաջ մի պահ հապաղեց, նայեց բոլորին,- ես նույնպես շնորհավորում եմ ձեզ, տղաներ այս նշանակալից օրվա կապակցությամբ:
    Կցկտուր շտապողականությամբ, ու իրար ընդհատելով պատասխանեցին:
    Դուռը փակվեց ու շարասյունը արագություն հավաքելով հատեց դարպասների սահմանը:

    Այսօր քաղաքի օրն է»…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.10.2010, 02:02:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.10.2010), E-la Via (17.10.2010), My World My Space (17.10.2010), Nare-M (23.10.2010), Yeghoyan (18.10.2010), Yevuk (17.10.2010), Արևածագ (17.10.2010), Նաիրուհի (17.10.2010)

  17. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քվեարկությունն սկսված է: Քվեարկության համար ունեք հինգ օր ժամանակ: Քվեարկության ընթացքում քննարկումները թույլատրվում են:Կարող եք քվեարկել մեկից ավելի տարբերակների օգտին:

    Հ.Գ. Շարունակությունները տեղադրել եմ նախորդ օրերի անոնսային գրառումների տեղում, որպեսզի խուսափեմ միաձուլման համակարգից, և յուրաքանչյուր շարունակություն լինի առանձին գրառման տեսքով: Տեղադրման ամսաթվերը ոչ թե գրառման ամսաթվերն են, այլ գրառման ներքևում վերջին խմբագրման ամսաթվերը: Տեխնիկական այս թերության համար ներողություն եմ խնդրում:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (17.10.2010)

  19. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չորսն էլ կարդացի: Ճիշտն ասած, մի քիչ հիասթափված եմ Ես ավելին էի սպասում: Նախ, չորսը քիչ էր: Երկրորդ, մոտավորապես կռահելով, թե որն ով է գրել, յուրաքանչյուր հեղինակից ավելին էի սպասում:

    Դեռ չեմ քվեարկում: Վաղն էլ թարմ ուղեղով կկարդամ, հետո:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (17.10.2010), Rhayader (17.10.2010)

  21. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գլուխս չեմ ուզում լարել ու փորձել կռահել, թե որը ով է գրել: Երևի ոչ էլ թե կարող եմ:
    Բոլորն էլ դուր եկան. ես, հակառակ Բյուրին, էսքան չէի սպասում:
    Կարող էի բոլորին էլ ձայն տալ...
    Բայց որոշեցի մեկի օգտին:
    Վերջին խմբագրող՝ ivy: 17.10.2010, 02:32:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (17.10.2010)

  23. #12
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջինը : Սկզբից դուրս էնքան էլ չեկավ, բայց վերջում ուժեղ հարազատության զգացում կար: Առաջինը երկրորդ անգամ էլ կարդացի: Պարզ էր ու լավը: Իմ քաղաքն էր:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  24. #13
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևան, ես քեզ սիրում եմ. Էս գիշերվա կեսին հեղինակի հետ շրջեցի ամբողջ Երևանով, նրա հետ երթուղայինում գիրք կարդացի ու հին էրևանցուց էլ խաղող ստացա…
    Ես Երևանի հոտ առա:
    Շնորհակալություն Հեղինակ ջան:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (17.10.2010)

  26. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ Բյուրի հետ պատմվածքների որակական բնութագրի առումով, ու Այվիի հետ էլ սպասելիքների առումով այսինքն, իհարկե, սարսափելիոտ էր, բայց ես այսքանն էլ չէի սպասում:
    Պատմվածքի նման միակ աշխատանքը վերջինն էր: Առաջինն ընդհանրապես ոնց որ քաղաքի գույքագրում (ինվենտարիզացիա) լիներ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.10.2010), impression (17.10.2010), Ուլուանա (18.10.2010)

  28. #15
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ապրեք էրեխեք ջան, պարզ գրել եք ով՝ ով ա ավելի շատ ոնց որ գուշակիր հեղինակին լիներ, քան թե քաղաքին նվիրված մրցույթ

    ի դեպ, ասեմ, Բյուրին եմ քվեարկելու, ամենալավն իրենն էր, բայց ոչ թե որպես ստեղծագործություն, այլ էն հարազատության զգացման համար, որ ունեցա կարդալուց: Երևանի մասին պիտի նենց գրես, որ կարդացողի սիրտը մի քիչ ճմլվի, որտև մինչև չցավա՝ չես սիրի, իսկ եթե ցավաց՝ ուրեմն սիրում ես:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (17.10.2010)

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  4. Ստեղծագործական մրցույթ. Ակումբը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 214
    Վերջինը: 17.03.2012, 12:44
  5. Ստեղծագործական մրցույթ. հեքիաթ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 287
    Վերջինը: 06.12.2011, 18:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •