Ուղիղ միացում կլինի՞
http://www.erebuni-yerevan.am/page/live/index6.html
Ուղիղ միացում կլինի՞
http://www.erebuni-yerevan.am/page/live/index6.html
Nare-M (11.10.2010)
Երևան ջան,մեր քաղաք,մեր տուն,մեր օթևան...Շնորհավորում եմ ծնունդդ,ցանկանում եմ, որ միշտ խինդով ու ժպիտով լցված լինես,միշտ էսօրվա պես պայծառ ու լավը լինես,
էսօր առավոտվանից եղել եմ դրսում տոնել եմ այս ուրախությունը քեզ հետ,շատ ուրախ եմ,բարձր տրամադրությամբ եկել եմ տուն(ճիշտն ասած չէի ուզում գալ),շատ լավ էր, շատ ուրախ էր քո փողոցներում,ամենուր երաժշտություն էր ու բարձր տրամադրություն էր բոլորի մոտ
,բոլորը գեղեցիկ շորերով,փուչիկներով,դրոշակներով...
,մի խոսքով ամենալավ քաղաք դու ես՝ աշխարհում
![]()
Ambrosine (10.10.2010)
Ծնունդդ շնորհավոր Երևան ջան, ճիշտա հարազատ քաղաքս չես, բայց հարազատ քաղաքի պես սիրում եմ քեզ, միշտ տենց շենացիր ու լավացիր
Ambrosine (10.10.2010)
որպես երևանցի էլի ու էլի շնորհավորում եմ իմ քաղաքին ու քաղաքացիներին
![]()
Inna (10.10.2010)
Շնորհավոր, Երևան։ Էնպես չի, որ քեզ շատ եմ սիրում ու էնպես էլ չի, որ չեմ սիրում, ուղղակի շատ ես հարազատ դարձել։ Առավել մեծ բնակչությամբ ու զարգացվածությամբ քաղաքները միշտ էլ գրավում են, առեղծվածային են ու ինչ-որ ձգտում են առաջանցում դեպի իրենց։ Մի մասը, նույնիսկ գտնում են իրենց փնտրածը էդտեղ։ Ես իմ փնտրածի մի մասը քո մեջ եմ գտել, դրա համար քեզնից շնորհակալ եմ։ Կուզեմ շատ չհեռանաս ու չնայած սիրտը առանց մարմնի էլի գործումա, բայց երկար չի դիմանում; Բարգավաճում քեզ։)։ Շնորհավոր, ի՛մ մայրաքաղաք։
Հաստատ մի օրում չի ծնվել (ռուսի ասած՝ Москва не сразу строилась), բայց ծննդանշմանը դեմ չեմ:
:
Քաղա՛քս, ծնունդդ շնորհավոր: Դահիճներիդ ու այլանդակողներիդ շուտ թոթափես, նորերն էլ չգան: Սպասի, մի հատ քո պարերից դնեմ, միասին լսենք: Մեկա էդ սաղ թափոնը անցնելու ա գնա, Կոմիտասի նման Մարդիկ մնան հետդ: Պի՛նդ կաց:
![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ambrosine (10.10.2010), E-la Via (10.10.2010), My World My Space (10.10.2010)
Ի՞նչ ասեմ, ի՞նչ ավելացնեմ այսքան մաղթանքներից հետո…
Երևան ջան ծլիր, ծաղկիր, բարգավաճիր, բազմադարյա քո իմաստությամբ օգնիր, որ մենք էլ քեզ ծլեցնենք ու ծաղկեցնենք: Ավելի հոգատար լինենք քո հանդեպ, սիրենք ու փայփայենք, որ մի օր էլ դու էդ սերը վերադարձնես մեզ ու մեր սերունդներոին…
Սկսում եմ սիրել քեզ…
Շնորհավոր Ծնունդդ…
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Ambrosine (10.10.2010)
Ես սիրում եմ քեզ, Երևան,
Եվ չգիտեմ ինչի համար.
Սիրուն ինչ դատ ու ինչ դիվան,
Որ իմանամ ինչի համար:
Քարերը քո հին բերդերի
Նոր սյուների ու զարդերի,
Ոսկեփոշին քո մայթերի-
Եվ չգիտեմ ինչի համար:
Սիրում եմ քո ջահելներին,
Սիրուց այրված, սիրուն գերի,
Որ սիրահար են մայթերի-
Եվ չգիտեմ ինչի համար:
Համբույրը քո աղջիկների,
Պաղ ջուրը քո աղբյուրների,
Քո բուլվարի ծերուկներին-
Եվ չգիտեմ ինչի համար...
Գ. Էմին
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԵՐևԱՆ
Շնորհավոր տոնդ Երևան:
Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:
այսօր ինչքան էլ շնորհավորեմ ու գեղեցիկ խոսքեր ասեմ քեզ, մեկ է քիչ է, քիչ է էլի
![]()
Շնորհավոր Երևան ջան , թեկուզ փոքր, բայց հստակ քայլերով շարժվես առաջ , ծլես ծաղկես զորանաս:
Շնորհավոր: Հենց նոր նայում էի, թե ոնց են աշխատավարձիցս ամեն ամիս պահվող տասնյակ հազարները հավայի տեղը օդում վառվում ու գմփում, ու ինչքան ուժ ունեի՝ սաղին ատում էի: Համեստ եղի մի քիչ, արդեն էն տարիքդ չի:
Ծնունդդ շնորհավո՜ր, ընկերս:Բառերով չեմ կարող արտահայտել, թե ինչ ես ինձ համար. միշտ ինձ հետ ես եղել թե ուրախ ու թե տխուր պահերին, միշտ ինձ հասկացել ես. էտ մենակ ես ու դու գիտենք:
Կարևոր չի՝ լավն ես, թե չէ, մեջիդ մարդիկ լավն են, թե չէ. կարևորը, որ իմն ես...
Շնորհավոր ծնունդդ, Երևանս...![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ