Մեղապարտ-ի խոսքերից
......Հոգևոր զարգացումների մեջ շատ գաղտնիքներ կան, նրանցից մեկը, ըստ մեր պրպտում ների՝ Մեկ Էության ամբողջական և հավա- սարակշռված դոգմատն է՝ խտացված հավաքական իմաստություն, ներկայացված դավանաբանական գաղափարախոսության մեջ սահմանափակ քանակությամբ Աստվածների միջոցով:....
Ի տարբերություն Հին Կտակարանում ներկայացված Յահվե աստծո,որի ով լինելը դեռևս հայտնի չէ, իսկ ծագումնաբանության հիմնավորումը արված է խիստ պայ- մանական, Արարիչ Աստվածների և նրանց առաջնորդող Էա/Հայա/Էնկի Աստծո գենեզիսը և գործունեությունը ամբողջությամբ ներկայացված է շումերական և աքքադական աղբյուրներում: Շումերական և աքքադական Գերագույն Աստված ների ցուցակում կա մեկ Աստված, որին շումերները կոչում էին՝ Էա, իսկ աքքադ ները՝ Հայա, (ըստ Միլիտովսկու, Աֆանասևաի) նա դիցահավատամքային համա կարգում հայտնի է որպես շումերական Enki ,աքքադական Prinz Ea, Բաբելոնական Oannes , հունական Poseidon ,հռոմեական Neptun և եգիպտական Ptah:
Բնականաբար այս անունները մեզ համար շատ հետաքրքրական են ,բայց տես նենք, թե ի՞նչպես է Էա/Հայա/Էնկի Աստվածը ներկայանում շումերական ավանդա պատումներում և ի՞նչ առաքելություն է իրականացնում երկրի վրա և արդյոք Էա/Հայան/ Էնկի Աստվածը կապվա՞ծ է մեր էթնոսի անվան և կենսակերպի հետ , կփորձենք հիմնավորել Էա/Հայա/Էնկի Աստծո էթնիկական պատկանելիությունը:
Էա/Հայա/Էնկի Աստվածը համարվում է շումերական ամեն ինչ ստեղծած Աստծո (մեր ընկալումներում Արարիչ Աստված) գահաժառանգը, որը երկիր է իջել Անունա կաների հետ միասին:
Այսպիսին է Էա/Հայա/Էնկի Աստծո գենեզիսը ըստ շումերական և աքքադական ավանդապատումների :
Հայա Աստծո գենեզիսը
Էա/Հայա/Էնկի Աստծո հայրն էր՝ Ան Աստծվածը (մեր ընկալումներում Արարիչ Աստված), Էա/Հայա/Էնկի Աստծո օրինական կինն էր՝ Նինկի Աստվածուհին՝ «Աշխարհի Տիրուհին»:
Շումերական կնիքներից մեկի վրա այսպես է պատկերված Էա/Հայա/Էնկի Աստվածը իր զավակաների հետ:
Ներքո բերված աստվածները միջագետքի ավանդապատումների մեջ համարվում են Էա/Հայա/Էնկի Աստծո ժառանգները:
Զավակներ
Ner.Gal, Gi.Bil, Du.Muzi, Mar.Duk, Nin.GischI.ZiddaI, Abu, Adapa, Anschan, Arazu, Asalleuhi, Enschag, Kulla, Lachar, Ninazadim, Ninsimug, Pecht, Suschkinbanda, Umütanku , Umutannak:
Դուստրեր
Azimun, Nansche Nimmu, Ninsar, Nin.Agal, Ninkurra, Ninsutu, Ninti , Nintulla:
Ադապի (EN.MEN.DUR.AN.NA) սերունդ
Ուբարտուտու,Սաթի, Էնշի,Կունին, Մալուլու, Իրիդ, Էնկիմե, Մատուշալ, Լու Մաշ, Զիհուսուդրա-Նոյ
Զիհուսուդրա/Նոյի որդի ,Հաբեթի սերունդ
Թիրաս, Թորգոմ, Հայկ
Ըստ միջագետքի դիցա համակարգի Հիսուն Անունականերին ղեկավարում էին չորս ԴԻՆ.ԳԻՐ բարձրագույն աստվածները, ընտրված «Արևի Ընտանիքի» 12 Աստվածների կողմից, Էա/ Հայան Աստվածը չորս ԴԻՆ.ԳԻՐ-ներից մեկն էր:
Էա/Հայա Աստծո գլխավորությամբ Անունակաները հիմնեցին առաջին կենտրոնը, որը ըստ շումերների կոչվեց Էդե(ի)ն՝ «Արդարության տուն», Հին Կտակարանի Եդեմը, հայկական Դրախտը և լատինների paradisus-ը, ավեստայի pairi.daêza-ը:
......Էա/Հայա Աստվածը հետագա շումերական, աքքադական և բաբելոնա կան բոլոր ավանդապատումներում սկսեց հանդես գալ որպես Աշխարհի Պարոն- Էնկի, «էն-կի» բառացիորեն նշանակում է «այն որ հողի կրող է »:
......«Էնկի և Նինմահ, մարդու արարումը» ավանդապատումում ներկայաված է, թե ինչպես էր Էնկի/Էա/Հայա Աստվածը, փորձարարական եղանակով Էնգ(կ)ուր տարածքում ստեղծում օգնական մոդելին: Նրան այդ գործում օգնում է Նամմու նախամայրը, որը ծնել է բոլոր Մեծ Աստվածներին: Նամմու նախամորն են ուղղում բոլոր Աստվածները իրենց բողոքը և խնդրում են բարեխոսել Էնկի/Էա/Հայաի մոտ օգնական ստեղծելու համար , նախամայրը համոզում է էնկի/Էա/Հայա Ասծուն, խոստանում է, որ նրան օգնական ստեղծելու գործում կօգնեն Նինմահը, Շուզի- անան, Նինիմադը, Նինբարան Նինմուգը ,Շարշարգաբան և Նինգունան աստված- ները, որոնք կկազմեն շրջան, երբ կստեղծվի նոր կյանքը:............
Շումերական ավանդապատումները շարունակում են ներկայացնել Էնկի/Հայա Աստծո գործունեությունը և պատմում են, որ Էնկի/Հայան կատարելագործեց «Լուլուին» ստեղծեց նրա համար ռեգեներացիայի հնարավորություն, այսինքն՝ «Լուլուն» ձեռք բերեց սերունդ ունենալու կարողություն: Էնկին շատ զայրացավ երբ իմացավ ,որ Էնկի/Հայան Լուլու օգնականին ստեղծել է Անունակի պատկերով և տվել է նրան սերունդ ունենալու կարողություն: Էնլիլը մեղադրեց Էնկի/Հայաին ասելով, որ շուտով այդ օգնականը կկարողանա ինքնուրույն ճաշակել կյանքի պտուղը: ...........
Մենք չգիտենք թե շումերական Ան Աստծո որդի Էնկի/Հայա «նաղաշը-օձը», ինչպես ստացավ Х և Y քրոմոսոմները, սակայն շումերական ավանդապատում- ների մեջ եղած տեղեկությունները մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ Լուլու-Ադապի արարման մեջ կարևոր տեղ ունի նաև Էնկի/Հայա Աստծո կինը՝ Նինկին (Damkin/Damgalnuna) :
(հատվածներ)
Էջանիշներ