User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Հայա Աստծո գենեզիսը

  1. #1
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայա Աստծո գենեզիսը

    ......Հոգևոր զարգացումների մեջ շատ գաղտնիքներ կան, նրանցից մեկը, ըստ մեր պրպտում ների՝ Մեկ Էության ամբողջական և հավա- սարակշռված դոգմատն է՝ խտացված հավաքական իմաստություն, ներկայացված դավանաբանական գաղափարախոսության մեջ սահմանափակ քանակությամբ Աստվածների միջոցով:....

    Ի տարբերություն Հին Կտակարանում ներկայացված Յահվե աստծո,որի ով լինելը դեռևս հայտնի չէ, իսկ ծագումնաբանության հիմնավորումը արված է խիստ պայ- մանական, Արարիչ Աստվածների և նրանց առաջնորդող Էա/Հայա/Էնկի Աստծո գենեզիսը և գործունեությունը ամբողջությամբ ներկայացված է շումերական և աքքադական աղբյուրներում: Շումերական և աքքադական Գերագույն Աստված ների ցուցակում կա մեկ Աստված, որին շումերները կոչում էին՝ Էա, իսկ աքքադ ները՝ Հայա, (ըստ Միլիտովսկու, Աֆանասևաի) նա դիցահավատամքային համա կարգում հայտնի է որպես շումերական Enki ,աքքադական Prinz Ea, Բաբելոնական Oannes , հունական Poseidon ,հռոմեական Neptun և եգիպտական Ptah:
    Բնականաբար այս անունները մեզ համար շատ հետաքրքրական են ,բայց տես նենք, թե ի՞նչպես է Էա/Հայա/Էնկի Աստվածը ներկայանում շումերական ավանդա պատումներում և ի՞նչ առաքելություն է իրականացնում երկրի վրա և արդյոք Էա/Հայան/ Էնկի Աստվածը կապվա՞ծ է մեր էթնոսի անվան և կենսակերպի հետ , կփորձենք հիմնավորել Էա/Հայա/Էնկի Աստծո էթնիկական պատկանելիությունը:
    Էա/Հայա/Էնկի Աստվածը համարվում է շումերական ամեն ինչ ստեղծած Աստծո (մեր ընկալումներում Արարիչ Աստված) գահաժառանգը, որը երկիր է իջել Անունա կաների հետ միասին:
    Այսպիսին է Էա/Հայա/Էնկի Աստծո գենեզիսը ըստ շումերական և աքքադական ավանդապատումների :

    Հայա Աստծո գենեզիսը

    Էա/Հայա/Էնկի Աստծո հայրն էր՝ Ան Աստծվածը (մեր ընկալումներում Արարիչ Աստված), Էա/Հայա/Էնկի Աստծո օրինական կինն էր՝ Նինկի Աստվածուհին՝ «Աշխարհի Տիրուհին»:
    Շումերական կնիքներից մեկի վրա այսպես է պատկերված Էա/Հայա/Էնկի Աստվածը իր զավակաների հետ:



    Ներքո բերված աստվածները միջագետքի ավանդապատումների մեջ համարվում են Էա/Հայա/Էնկի Աստծո ժառանգները:

    Զավակներ

    Ner.Gal, Gi.Bil, Du.Muzi, Mar.Duk, Nin.GischI.ZiddaI, Abu, Adapa, Anschan, Arazu, Asalleuhi, Enschag, Kulla, Lachar, Ninazadim, Ninsimug, Pecht, Suschkinbanda, Umütanku , Umutannak:

    Դուստրեր

    Azimun, Nansche Nimmu, Ninsar, Nin.Agal, Ninkurra, Ninsutu, Ninti , Nintulla:

    Ադապի (EN.MEN.DUR.AN.NA) սերունդ


    Ուբարտուտու,Սաթի, Էնշի,Կունին, Մալուլու, Իրիդ, Էնկիմե, Մատուշալ, Լու Մաշ, Զիհուսուդրա-Նոյ

    Զիհուսուդրա/Նոյի որդի ,Հաբեթի սերունդ


    Թիրաս, Թորգոմ, Հայկ

    Ըստ միջագետքի դիցա համակարգի Հիսուն Անունականերին ղեկավարում էին չորս ԴԻՆ.ԳԻՐ բարձրագույն աստվածները, ընտրված «Արևի Ընտանիքի» 12 Աստվածների կողմից, Էա/ Հայան Աստվածը չորս ԴԻՆ.ԳԻՐ-ներից մեկն էր:
    Էա/Հայա Աստծո գլխավորությամբ Անունակաները հիմնեցին առաջին կենտրոնը, որը ըստ շումերների կոչվեց Էդե(ի)ն՝ «Արդարության տուն», Հին Կտակարանի Եդեմը, հայկական Դրախտը և լատինների paradisus-ը, ավեստայի pairi.daêza-ը:
    ......Էա/Հայա Աստվածը հետագա շումերական, աքքադական և բաբելոնա կան բոլոր ավանդապատումներում սկսեց հանդես գալ որպես Աշխարհի Պարոն- Էնկի, «էն-կի» բառացիորեն նշանակում է «այն որ հողի կրող է »:
    ......«Էնկի և Նինմահ, մարդու արարումը» ավանդապատումում ներկայաված է, թե ինչպես էր Էնկի/Էա/Հայա Աստվածը, փորձարարական եղանակով Էնգ(կ)ուր տարածքում ստեղծում օգնական մոդելին: Նրան այդ գործում օգնում է Նամմու նախամայրը, որը ծնել է բոլոր Մեծ Աստվածներին: Նամմու նախամորն են ուղղում բոլոր Աստվածները իրենց բողոքը և խնդրում են բարեխոսել Էնկի/Էա/Հայաի մոտ օգնական ստեղծելու համար , նախամայրը համոզում է էնկի/Էա/Հայա Ասծուն, խոստանում է, որ նրան օգնական ստեղծելու գործում կօգնեն Նինմահը, Շուզի- անան, Նինիմադը, Նինբարան Նինմուգը ,Շարշարգաբան և Նինգունան աստված- ները, որոնք կկազմեն շրջան, երբ կստեղծվի նոր կյանքը:............
    Շումերական ավանդապատումները շարունակում են ներկայացնել Էնկի/Հայա Աստծո գործունեությունը և պատմում են, որ Էնկի/Հայան կատարելագործեց «Լուլուին» ստեղծեց նրա համար ռեգեներացիայի հնարավորություն, այսինքն՝ «Լուլուն» ձեռք բերեց սերունդ ունենալու կարողություն: Էնկին շատ զայրացավ երբ իմացավ ,որ Էնկի/Հայան Լուլու օգնականին ստեղծել է Անունակի պատկերով և տվել է նրան սերունդ ունենալու կարողություն: Էնլիլը մեղադրեց Էնկի/Հայաին ասելով, որ շուտով այդ օգնականը կկարողանա ինքնուրույն ճաշակել կյանքի պտուղը: ...........
    Մենք չգիտենք թե շումերական Ան Աստծո որդի Էնկի/Հայա «նաղաշը-օձը», ինչպես ստացավ Х և Y քրոմոսոմները, սակայն շումերական ավանդապատում- ների մեջ եղած տեղեկությունները մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ Լուլու-Ադապի արարման մեջ կարևոր տեղ ունի նաև Էնկի/Հայա Աստծո կինը՝ Նինկին (Damkin/Damgalnuna) :
    (հատվածներ)
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Boboloz (10.10.2010), Lion (10.10.2010), Sambitbaba (19.12.2010)

  3. #2
    Հետքրքրքրված. .
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2010
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես հասկացա մենք էլ հրեաների նման Շումերներից ենք վերցրել ..
    Հաղթում է ուժեղը,ոչ թե արդարը:Գարեգին Նժդեհhttp://www.akumb.am/image.php?type=sigpic&userid=22939&dateline=1267878625

  4. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,800
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի շուտ` հակառակը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2010
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայոց Նանե Աստվածուհին,Շումերական Ինանան ա՞,կնախընտրեմ փաստեր տեսնել....

  6. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,800
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միջագետքի հնագույն գրավոր աղբյուրների (“Ատրախասիս”, “Գիլգամեշ”) համաձայն Հայա աստվածը պաշտպանում է մարդկանց` լինելով մարդկային ցեղի փրկության նախաձեռնողն ու հովանավորը: Այա-Հայա աստվածուհու պաշտամունքի խորհրդով են առաջնորդվել նաև հայերը՝ “այա” կոչելով Մեծ մորը՝ նախամորը (Արցախի բարբառ):

    Հայա (Այա, Էա) աստվածուհու պաշտամունքի այլ վկայություններ ևս կան առաջավորասիական հնագույն ժողովուրդների առասպելաբանության ու դիցաբանության մեջ: Այսպես. աքադական (բաբելա-ասորական) դիցաբանության մեջ արևի աստված Շամաշի կինը կոչվում է Այա: Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբներից Արաբական թերակղզուց Հյուսիսային Միջագետքում, իսկ այնուհետև Հարավային Միջագետքում հայտնված սեմական ցեղերը շփման մեջ մտնելով Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ հայ-արմենների հետ, մշակութային այլ արժեքների հետ հավանաբար փոխ են առել նաև աստվածների, այդ թվում Հայա (Այա, Էա) աստծո պաշտամունքը:

    Խեթական դիցարանում մեռնող-հառնող Տելեպինուս աստծո առջև դրված կենաց ծառը, որից կախված էր ոսկե գեղմը, կոչվում էր Էա: Իսկ հունական առասպելաբանության մեջ սրբազան ծառից կախված ոսկե գեղմը ձեռք բերելու համար հույն կտրիճները “Արգո” նավով արշավում են Արևի աստված Հելիոսի որդի Այետի (Այետես) երկիր՝ Էա: Ինչպես տեսնում ենք, խեթական դիցարանում ոսկե գեղմով կենաց ծառն է կոչվում Էա-Այա, իսկ հունական դիցարանում սրբազան ծառի ու ոսկե գեղմի երկիրն է կոչվում Էա:

    Հայոց հնագույն պետություններից մեկի՝ Արարատ--Ուրարտուի դիցարանում մ.թ.ա. 9-8-րդ դդ. դեռ պահպանվում են Այա-Հայա աստվածուհու պաշտամունքի հետքերը, հանձինս Այա աստվածուհու, որն արդեն սովորական աստվածուհի է:

    Հայտնաբերված պատկերներից մեկում շումերները Հայա աստծուն պատկերել են ձեռքում բռնած սկիհով, որից հոսում ու գետերն են թափվում երկու ջրաշիթեր: Կնիքադրոշմներից մեկը (մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 2-րդ կես) ներկայացնում է աստվածների բնակավայրը: Պատկերված են աստվածներ (Էնկի, Ուտու, Ինաննա), լեռներ (հստակ երևում են լեռան երկու գագաթներ), կենաց ծառ, կենդանիներ և այլն: Աստվածներից Էնկի-Հայան պատկերված է ոտքը լեռանը հենած և ուսերից սկիզբ առնող երկու ջրաշիթերով:

    Այսպիսով, արարչագործության մասին Առաջավոր Ասիայում ստեղծված հնագույն առասպելներն ու դիցաբանական զրույցները, որոնք հաճախ ոչ ամբողջական են ու կցկտուր, վկայում են, որ շատ վաղուց, մարդկության պատմության արշալույսին գոյություն է ունեցել Մայր Երկրի՝ հողի (նաև անդրաշխարհ) ու ջրի (Համաշխարհային օվկիանոս) Հայա (Էա, Այա) աստվածուհու (աստծո) պաշտամունքը: Ընդ որում գրավոր աղբյուրների ուսումնասիրությունը թույլ է տալիս ասելու, որ շումերական, աքադական, խուրրի-հայկական և առաջավորասիական այլ ժողովուրդների առասպելաբանության մեջ հիշատակված Հայա (Էա, Այա) աստծո տիրակալության տակ գտնվող Մայր Երկրի “աստվածների ու անմահների երկիրը”, ուր արարվել է նաև մարդը, Եփրատ ու Տիգրիս գետերի ակունքների շրջանն է, Հայկական լեռնաշխարհը:


    Ըստ Անժելա Տերյանի
    "Հայաստանը արարչագործության և քաղաքակրթության բնօրրան"
    աշխատության
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (03.12.2010), Sambitbaba (19.12.2010), Մեղապարտ (13.12.2010)

  8. #6
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ կարևոր խդիր կա, որտեղ դիրքորոշումը հստակ չէ այդ թվում Ա.Տերյանի մոտ:
    Հատվածային մոտեցման արդյունքում անհնար է դառնում հասկանալ, դիցա հավատամքային համակարգի մեջ առաջնայինը իգական սկիզբն է թե արական:
    Եզրահանգում պետք է լինի, հակառակ դեպքում տեղի է ունենում փաստերի շարադրանք:Միջագետքի գրավոր ավանդապատումների մեջ Էնկի Էա Հայա աստվածը ներկայացնում է արական սկիզբը ,մեր դեպքում սա է կարևոր այս դրույթը պահպանված է նաև Հին Կտակարանում ,սկիզբը արական է այլ ոչ թե իգական:
    Երկրորդ էտապում նոր հայտնվում է իգականը ,որը կարող է ունենալ ցանկացած անուն սակայն իգական սկիզբը նույնպես ներկայանում է արականի միջոցով և հանդես է գալիս իգական «այա»:
    Եւ մի կարևոր բան, Էկի աստծուն նվիրված պատկերների մեջ իրոք ներկայացված են երկու շիթ, որոնցից միայն մեկն է ջուր , երկրորդը խորհրդանշում է հուրը:
    Սխալ են պատկերացնում բոլորը, որոնք չհասկանալով դիցաբանական դրույթը սկսված Կրամերից և վերջացրած Ա.Տերյանից անխոջորեն կրկնում են 150 տարվա սխալը նույնությամբ:
    Ահա այստեղ է մասնագետի խնդիրը ,կամ հասկանում է կամ չի հասկանում,կրկնում եմ շիթերից մեկը ներկայացնում է ջուրը մյուսը հուրը:
    Տիգրիս և Եփրատ գետերը այդ շիթերի սխալ մեկնաբանման դրսևորումներն են:
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 13.12.2010, 20:52:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  9. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,667
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր թեմա եք բացել - շնորհակալություն:
    Բայց ինձ, ճիշտն ասած, ավելի մոտ է կին-աստծո գաղափարը, եթե մենք որոշում ենք համարձակվել սեռականորեն տարբերակել Աստծոն:
    Եվ հնչողականությամբ էլ իրար ավելի համապատասխանում են Հայա/Էա/Այա անունները, քան` Հայա/Էա/Էնկի: Առավել ևս, որ անունների առաջին եռյակը կարելի է շարունակել. Հայա/Էա/Այա/Գայա/Գեյա: Սա մեկ անգամ ևս հաստատում է Լիոնի առաջադրած Մեծ Մոր` Նախամոր գաղափարը, չէ՞ որ Այա-Գայա-Գեյան նույնպես նախամայր է` հունական դիցաբանության մեջ, Մայր Երկիրը, որից էլ ծնվել է ամեն ինչ:
    Ես, իհարկե, մասնագետ չեմ և չեմ պնդում, որ հենց այդպես է, որ կա. սա ընդամենը տրամաբանական մոտեցում է հարցին: Հնարավոր է, որ ճշմարիտը Դուք եք` հարգելի Մեղապարտ: Բայց, ի միջի այլոց, մի հարց այնուամենայնիվ ծագեց: Դուք գրում եք.

    "Միջագետքի գրավոր ավանդապատումների մեջ Էնկի Էա Հայա աստվածը ներկայացնում է արական սկիզբը ,մեր դեպքում սա է կարևոր այս դրույթը պահպանված է նաև Հին Կտակարանում ,սկիզբը արական է այլ ոչ թե իգական:"
    Կարո՞ղ եք նշել, թե որտեղ:

    Հ.Գ. Իսկ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մեր, Հայոց Լեզուն զուրկ է սեռական տարբերակումից:

  10. #8
    Սկսնակ անդամ Գիտունիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    12
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր փաստ է նաև Ադապի Ադամի որպես էնկի էա Հայաի որդի լինելը ,Աստվածաին ծագում ունենալը

    Կերտենք Հայաստանը մեր երազած,
    Արարատի վրա վեհ կանգնած,

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Աստծո հետ
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Կրոն
    Գրառումներ: 122
    Վերջինը: 02.01.2016, 01:51
  2. Պոեզիա. Ոչ առանց Աստծո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 05.04.2012, 08:36
  3. Սատանան պայքարում է Աստծո դեմ
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Կրոն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 23.07.2010, 01:32
  4. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Կրոն
    Գրառումներ: 1127
    Վերջինը: 23.05.2010, 19:39
  5. Հոր/Աստծո սիրո նամակը
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Կրոն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.03.2010, 17:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •