Գրում եք շատ պարզ ու մատչելի, անկեղծ, մաքուր, առանց լպիրշության որևէ նոտայի… նշեմ, որ այսօր մեր գրականության, մանավանդ մայրաքաղաքային մի շարք գրողների /խոսքս ակումբցիների մասին չէ/ կրքի այնպիսի բաց և միաժամանակ արյունակցի հանդեպ կրքի տեսարանները դարձել են նորմա, հետևանքում չես հասկանում՝ գրելո՞վ են փորձում իրենց կիրքը դրսևորել… Այս տեսանկյունից նայելով՝ ցանկանում եմ հատկապես նշել, որ Ձեզ գրածների մեջ մաքրություն է և ագրեսիա չկա մեջը… և մի բան էլ հավելեմ, իմ ընկերուհին սիրում է հենց այսպիսի պարզ, առանց ավելորդ խճողման գործեր, այլ կերպ ասած ընկալելի խոսք, շարքային ընթերցողին երևի թե ուղղակի անհրաժեշտ են այսպիսի անմիջական հույզեր արտահայտող գործեր… անձամբ ես հավանեցի, մասնավանդ, որ գրում եք չափի և հանգի մեջ, դա ևս առավելություն է![]()
Էջանիշներ