User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 84 հատից

Թեմա: Ի՞նչ անել եթե տարիների սերը մարում է

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2010
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ անել եթե տարիների սերը մարում է

    Եթե մի զույգ տարիներ առաջ կրքոտ սիրահարվածություն ա ունեցել, դա դեռ չի նշանակում որ նրանք հավերժ են սիրելու իրար, իսկ հիմա զգացմունքները մարել ու տակը բան էլ չի մնացել բացի առօրյա կյանքից:
    Բայց բաժանվել չի կարելի, ախր խոսք են տվել բոլորի առաջ սիրել ու հոգ տանել միմյանց մասին:
    Ի՞նչ անել զգացմունքները զարթնացնելու, նորից սիրահարվելու, սիրելու ու սիրվելու համար: Մի՞թե վերջ ի վեջո տղամարդը պիտի սիրուհի ունենա, իսկ կինն էլ հավերժ դժբախտանա...

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հին_մարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մի զույգ տարիներ առաջ կրքոտ սիրահարվածություն ա ունեցել, դա դեռ չի նշանակում որ նրանք հավերժ են սիրելու իրար, իսկ հիմա զգացմունքները մարել ու տակը բան էլ չի մնացել բացի առօրյա կյանքից:
    Բայց բաժանվել չի կարելի, ախր խոսք են տվել բոլորի առաջ սիրել ու հոգ տանել միմյանց մասին:
    Ի՞նչ անել զգացմունքները զարթնացնելու, նորից սիրահարվելու, սիրելու ու սիրվելու համար: Մի՞թե վերջ ի վեջո տղամարդը պիտի սիրուհի ունենա, իսկ կինն էլ հավերժ դժբախտանա...
    Եթե սերն իսկապես լրիվ մարել է, ու տղամարդուն իր կնոջ մեջ այլևս ոչինչ ի ձգում, չի գրավում, ապա, իմ համեստ կարծիքով, ամենաճիշտ քայլը բաժանվելն է։ Էն, որ տարիներ առաջ խոսք են տվել բոլորի առաջ, չգիտեմ ինչ, դրանք նույնքան ժամանակավրեպ են դառնում տվյալ իրավիճակում, որքան մարած սերը, հետևաբար զուտ դրանցից կառչելով՝ ամուսնությունը պահպանել փորձելը, մեղմ ասած, միամտություն ու անհեթեթություն է։ Ամեն դեպքում բաժանվելն ավելի ազնիվ քայլ է, քան սիրուհի պահելով կնոջը նվաստացնելն ու նաև սեփական խիղճը ծանրացնելը։ Ի վերջո, հանուն ինչի՞ են մարդիկ իրար հետ ապրում, եթե պիտի երկուսն էլ դժբախտ լինեն իրար հետ, ու՞մ են խաբում, ինչի՞ համար։ Ո՞վ է էդ իրավիճակից ինչ–որ բան շահում։

    Բայց կարող է նաև էնպես լինել, որ զգացմունքներն ինչ–որ շրջանում որոշ չափով թուլանան ուղղակի, մի տեսակ քնեն, ու էդ դեպքում, կարծում եմ, արժե դրանք արթնացնելու, թարմացնելու ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել։ Իհարկե, նման դեպքերում կոնկրետ առաջարկներ անելը դժվար է, երբ ծանոթ չես տվյալ զույգի փոխհարաբերություններին, նախասիրություններին, բնավորություններին։ Ամեն դեպքում անկեղծ զրույցը, միասին ինչ–որ հաճելի բաներով զբաղվելու, գուցե հին ու բարի օրերը վերհիշելու փորձերը կարող են հաջող սկիզբ լինել քնած զգացմունքների արթնացման համար։ Իսկ մնացածն արդեն ըստ իրավիճակի պետք է կողմնորոշվել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (07.10.2010), Rhayader (07.10.2010), Արևածագ (07.10.2010), Գանգրահեր (11.10.2010), Լուսաբեր (09.10.2010), Սլիմ (07.10.2010), Ֆոտոն (11.10.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերն ու ընտանեկան երջանկությունը դա մի խարույկ է, որի վրա պետք է մշտապես նոր փայտ ավելացնել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (09.10.2010), Jarre (07.10.2010), Lianik (07.10.2010), tikopx (07.10.2010), Անտիգոնե (07.10.2010), Արևածագ (07.10.2010), Գանգրահեր (11.10.2010), Լուսաբեր (09.10.2010), ՆանՍ (08.10.2010), Սլիմ (07.10.2010)

  6. #4
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ակումբի մասնակիցներից Sonatina-ի խորհրդով Ադամ Ջեկսոնի «Սիրո 10 գաղտնիքներ»-ն եմ սկսել կարդալ, այնտեղ ձեր նշած խնդրի լուծումը կա... գիրքը ռուսերեն է
    Девятый секрет Истинной Любви - сила страсти.
    Страсть воспламеняет любовь и не дает ей угаснуть. Долговечная страсть появляется с помощью не только физического влечения, но и глубокой преданности, энтузиазма, интереса и радостного волнения.
    Страсть можно воссоздать, воссоздавая прошлые ситуации, когда вы чувствовали страсть.
    Спонтанность и сюрпризы создают страсть.
    Суть любви и счастья одна; нужно только каждый день жить со страстью.
    եթե անհրաժեշտ է կարող եմ գիրքն ուղարկել կարող եք այն ինտերնետում էլ փնտրել ես արագ գտա

    հ.գ. ներեցեք ռուսալեզու մեջբերման համար

    ---------- Ավելացվել է՝ 21:11 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:04 ----------

    ես համաձայն եմ այն մտքի հետ, որ Սերը մի ծաղիկ է, եթե չջրես չի աճի....
    իմ սենյակային բույսերից որին էլ քիչ ուշադրություն եմ դարձնում, մեկ էլ տեսնում եմ` թոռոմելու նշաններ են ի հայտ եկել..ըստ իս Սերն էլ պահանջում է <<ջուր>>, ընդ որում երկկողմանի ու փոխադարձ պիտի լինի այն
    Վերջին խմբագրող՝ Lianik: 07.10.2010, 20:18:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    MaryMay (15.11.2010)

  8. #5
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,132
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հին_մարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց բաժանվել չի կարելի, ախր խոսք են տվել բոլորի առաջ սիրել ու հոգ տանել միմյանց մասին:
    Ի՞նչ անել զգացմունքները զարթնացնելու, նորից սիրահարվելու, սիրելու ու սիրվելու համար: Մի՞թե վերջ ի վեջո տղամարդը պիտի սիրուհի ունենա, իսկ կինն էլ հավերժ դժբախտանա...
    Իսկ ինչի բաժանվել չի կարելի? Այստեղ խոսքը գնում է կյանքի մասին: Իմ կարծիքով ավելի լավ է բաժանվեն, քան տղամարդը սիրուհի պահի:

  9. #6
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    40
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խնդիրն անյքան է "ԽԻՍՏ ԱՆՁՆԱԿԱՆ", որ երկմտելով եմ կատարում գրառումս:
    Անշուշտ եթե զգացմունք արդեն չկա և հետագա կյանքը պատկերվում է որպես իրար հաջորդող տաղտկալի օրերի շարան, ապա միակ ճիշտ լուծումը իրար չտանջելն ու ազատ թողնելն է: Բայց... գուցե այն զգացողությունը որ Դուք ժամանակի այս հատվածում ունեք և որը հիմնավոր է թվում Ձեզ, ամենևին էլ հիմնավոր չէ....Սովորաբար որևե երևույթի դժվար է ճիշտ գնահատական տալ ժամանակի տվյալ հատվածում: Պետք է յուրովսանն անել տարիների ընթացքում կառուցածը պահպանելու համար:

  10. #7
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ ոք մեզ երաշխավորագիր չէր տվել, թե ամուսնական առաջին տարվա կրքոտ սիրահարվածությունը հավերժ է տևելու: Բայց եթե մի ժամանակ ընտրել ենք մեկին, որի հետ կյանքներս ենք կապել, նշանակում է նրա մեջ տեսել ենք այնպիսի հատկանիշներ, որ հոգեհարազատ է եղել մեզ, սիրել ենք տվյալ մարդուն հենց այն պատճառով, որ նա ինչ- որ չափով համընկել է մեր մտքում գծած իդեալին: Բոլոր սերերն էլ այդ տեսակետից հաշվենկատ են: Ավելի պարզ ասեմ. չէի կարող սիրել նրան, ով փողոցով քայլելիս րոպեն մեկ թքում էր, կամ յուրաքանչյուր նախադասությունն սկսում էր «արա' ախպեր» -ով: Դուք էլ Ձեր կողակցի մեջ հաստատ սիրել եք որոշ բաներ: Հիմա էլ հարաբերությունները պիտի կառուցել հենց Ձեր սիրածը վերհիշելով, ուշադրությունը պիտի սևեռել այն ամեն լավին, որ կա Ձեր երկրորդ կեսի մեջ: Անհանարին է, որ այդ լավը չլինի: Ընդհանուր զբաղմունք պիտի գտնել, դա կարող է լինել նաև ֆիզիկական աշխատանքը՝ պաստառներ փոխելը կամ էլ չգիտե՞մ՝ այգում աշխատելը: Պիտի հասկանալ, որ ընտանիքը բարձրագույն արժեք է ու շատ զոհաբերություններ է պահանջում: Եթե ցանկանում եք պահպանել ընտանիքը, կգտնեք հնարավորությունները, իսկ եթե չեք ցանկանում՝ պատճառներ կգտնեք այն քանդելու համար:

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.10.2010), impression (08.10.2010), Jarre (07.10.2010), Nare-M (08.10.2010), Yevuk (07.10.2010), Անտիգոնե (07.10.2010), Լուսաբեր (09.10.2010), Սլիմ (07.10.2010)

  12. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ հավատում, որ սերը կարա մարի, ուրեմն չի էլ եղել: Զզվում եմ , որ ասում են , սիրում էի, բայց մարելա: Սիրելը ունակությունա, ուրեմն էտ մարդնա էտ ունակությունը կորցրել: Սերը չի մարում, կարողա կիրքը հանդարտվի, բայց եթե սերը կա , ուր պիտի կորի? Սերը կարա փոխակերպվի, բայց չի կորի, հիշի ինչ համար ես սիրել էտ մարդուն, կամ ինչնա իրա մեջ քեզ խելքահան արել: Մի բաժանվի, էտ միշտ էլ կհասցնես, եթե էլ ուրիշ ճար չլինի, երևի հոգնել ես, էտ բնականա, համբերի, պայքարի, փորձի ինքդ քո մեջ արթնացնել էն ինչ քնելա, որովհետև եթե կար չի կարա կորի: Կոտրելը հեշտա, փորձի պահես, քեզ թանկ մարդա չէ?
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nare-M (08.10.2010), Reh32 (07.10.2010)

  14. #9
    Մշտական անդամ Reh32-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.12.2009
    Գրառումներ
    215
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ճիշտ ա ամենահեշտ բանը կարծես թե խորհուրդ տալն ա, բայց դեպքը լավերից չի, օրինակ չեմ կարծում թե երբևէ սերը ծնողի կամ եղբոր հանդեպ մարի. Նույնը կարծում եմ պետք է լինի սիրած մարդու դեպքում. Տարբերություն կարծես թե չկա. միգուցե սխալվում եմ.

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nare-M (08.10.2010), Սլիմ (07.10.2010)

  16. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրքոտ սիրահարվածության հիման վրա ամուսնանալը շատ սխալ բան է (փորձեցի մեղմ արտահայտվել, որ հանկարծ որևէ մեկին չվիրավորեմ)։

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (07.10.2010), Nare-M (08.10.2010), Ուլուանա (08.10.2010)

  18. #11
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հին_մարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց բաժանվել չի կարելի, ախր խոսք են տվել բոլորի առաջ սիրել ու հոգ տանել միմյանց մասին
    Բոլորն ով ա: Բոլորն ի՞նչ կապ ունեն:
    Իսկ եթե անեցել ա, կարելի ա բոլորից ներողություն խնդրել ու բաժանվել: Ափսոս են մնացած տարիները անցած տարիների համար վատնել

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (07.10.2010)

  20. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հին_մարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մի զույգ տարիներ առաջ կրքոտ սիրահարվածություն ա ունեցել, դա դեռ չի նշանակում որ նրանք հավերժ են սիրելու իրար, իսկ հիմա զգացմունքները մարել ու տակը բան էլ չի մնացել բացի առօրյա կյանքից:
    Բայց բաժանվել չի կարելի, ախր խոսք են տվել բոլորի առաջ սիրել ու հոգ տանել միմյանց մասին:
    Ի՞նչ անել զգացմունքները զարթնացնելու, նորից սիրահարվելու, սիրելու ու սիրվելու համար: Մի՞թե վերջ ի վեջո տղամարդը պիտի սիրուհի ունենա, իսկ կինն էլ հավերժ դժբախտանա...
    Թող որոշեն, ինչն է ավելի կարևոր: Երեք տարբերակ նշեցիր, ամեն դեպքում մի բան ես ընտրում. անձնական երջանկություն, բամբասանքներից խուսափել, ամուսնական էթիկա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. #13
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրահարվածություն, սեր... սրանք տարբեր բաներ են: Սիրահարվածությունը կարա վերափոխվի սիրո: Սերն էլ կարա տարիների ընթացքում մարի: Չեմ ուզում քննադատորեն մոտենալ մի քանի գրառում վերև գրառոււմ անողին, բայց մարելն էլ նույնքան բնականոն է ինչքան էլ որ զզվես: Կրիքը լրիվ ուրիշ բնագավառ ա: Մի՛ խառնեք սիրո հետ: Մարած սերն էլ հնարավոր ա վերապրեցնել եթե ցանկությունը կա: Եթե չկա ուրեմն միակ ճիշտ ելքը թողնել հեռանալն ա: Բայց ոնց ցույց ա տալիս կյանքը բոլորը չի որ հանգիստ գնում են: Պատճառները կարան տարբեր լինեն:

    Եթե սիրում եք ուրեմն կան արժանիքներ: Հենց էնպես օդում չեն սիրում: Ու եթե գալիս ա մի պահ, որ լիքը պատճառներով կանգնում ես փաստի առաջ, որ սերը մարում ա ուրեմն արժի հիշել էն արժանիքները որոնց համար սիրել ես ու քայլեր կարաք անեք այն վերադարձնելու համար նորովի: Չեմ ասում վերականգնեք, բայց նորովի ետ բերեք:

    հին_մարդ-ի խոսքերից
    Բայց բաժանվել չի կարելի, ախր խոսք են տվել բոլորի առաջ սիրել ու հոգ տանել միմյանց մասին
    Էնքան լավ կլինի, որ բոլորին խոսք տալու փոխարեն իրար խոսք տան ու աշխատեն էտ խոքսը պահել:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 07.10.2010, 23:08:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (07.10.2010)

  23. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ես անում , որ քննադատորեն չես մոտենում, բայց ոչինչից ոչինչ չի առաջանում, ու ինչ որ բանը ոչ մի տեղ չի կորում ու չի մարում: Լավ ասեց վերևիս գրողը, մորդ ու հորդ կարողա մի օր սկսես չսիրել, բա էտ սերը խի չի մարում? որովհետև սերա, իսկ էն եսիմ ինչա եղել:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  24. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ոք մեզ երաշխավորագիր չէր տվել, թե ամուսնական առաջին տարվա կրքոտ սիրահարվածությունը հավերժ է տևելու: Բայց եթե մի ժամանակ ընտրել ենք մեկին, որի հետ կյանքներս ենք կապել, նշանակում է նրա մեջ տեսել ենք այնպիսի հատկանիշներ, որ հոգեհարազատ է եղել մեզ, սիրել ենք տվյալ մարդուն հենց այն պատճառով, որ նա ինչ- որ չափով համընկել է մեր մտքում գծած իդեալին: Բոլոր սերերն էլ այդ տեսակետից հաշվենկատ են: Ավելի պարզ ասեմ. չէի կարող սիրել նրան, ով փողոցով քայլելիս րոպեն մեկ թքում էր, կամ յուրաքանչյուր նախադասությունն սկսում էր «արա' ախպեր» -ով: Դուք էլ Ձեր կողակցի մեջ հաստատ սիրել եք որոշ բաներ: Հիմա էլ հարաբերությունները պիտի կառուցել հենց Ձեր սիրածը վերհիշելով, ուշադրությունը պիտի սևեռել այն ամեն լավին, որ կա Ձեր երկրորդ կեսի մեջ: Անհանարին է, որ այդ լավը չլինի: Ընդհանուր զբաղմունք պիտի գտնել, դա կարող է լինել նաև ֆիզիկական աշխատանքը՝ պաստառներ փոխելը կամ էլ չգիտե՞մ՝ այգում աշխատելը: Պիտի հասկանալ, որ ընտանիքը բարձրագույն արժեք է ու շատ զոհաբերություններ է պահանջում: Եթե ցանկանում եք պահպանել ընտանիքը, կգտնեք հնարավորությունները, իսկ եթե չեք ցանկանում՝ պատճառներ կգտնեք այն քանդելու համար:
    Լաաաաաավ էլի զոհաբերություններ:
    Հայ կանանց մի սովորությունն եմ ատում. առիթ են ման գալիս, որ իրենք իրենց զոհեն: Հայոց պատմությունը որտեղ թերթում ես՝ իրենց զոհած հայ կանայք են՝ փառանձեմներ, այծեմնիկներ ու այլոք: Ու սաղ-սաղ մի հատ Հունան Ավետիսյան:
    Ժող, էդ զոհային արտահայտությունները դադարեցրեք էլի
    Կնախընտրեմ ինքս ինձ կաստրացիայի ենթարկել, քան կյանքս նման «զոհի» կողքն անց կացնել:
    Թու՜... որ տղամարդը դնի, կանանց ֆեմինիզմ քարոզի
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գանգրահեր (11.10.2010), Մինա (17.06.2011)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր սերը
    Հեղինակ՝ Tumbler, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 31
    Վերջինը: 31.01.2011, 15:11
  2. Ի՞նչ անել եթե տարիների սերը մարում է
    Հեղինակ՝ հին_մարդ, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 08.10.2010, 08:24
  3. Ինչ անել եթե ընկերդ սերը ըմբռնում է որպես սեքս?
    Հեղինակ՝ Արմին, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 46
    Վերջինը: 19.08.2008, 13:45
  4. Երևանի պետական բժշկական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.04.2007, 20:55
  5. Սերը...
    Հեղինակ՝ Gohar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.01.2007, 17:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •