Էնքան էլ օֆտոպ չի....
Իսկ մահամերձ հիվանդ երեխային խնամելու կարիք մարդ զգում է՞։ Դրանից բավարարվածություն ստանում է՞։ Իսկ ինչո՞ւ է անում։ Հաճելի է դրա համա՞ր։
Այնուամենայնիվ փորձիր պատկերացնել մեկին, ով անում է։ Դա զոհողություն չէ՞։
Հանուն մարդկության զենք արտադրելը թողնե՞մ դա ինչի՞ է նման։ Հանուն մարդկության բնության աղտոտումը թողնե՞մ, որը ինձ տարեկան միլիարդների օգուտ է բերում, դա ինչի՞ է նման։ Այ հենց էս մտածելակերպի պատճառով է, որ աշխարհը էն վիճակի ա հասել, որը քեզ ու քո նման բազմաթիվ մտածող մապդկանց տհաճություն ա պատճառում։
Չրթիկ
Կներկայացնե՞ս ինչ որ կառույցի կամ մարդկային փոխհարաբերությունների մոդել, երբ «հանուն ինչ որ մի բանի» սկզբունքը չկա։
Իսկ ինչի՞ց ես վերցրել, որ զոհաբերությունը միշտ պետք է տհաճ, մարդու կամքին հակառակ ինչ որ բան լինի, որը մարդ ստիպված պետք է անի։
---------- Ավելացվել է՝ 14:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:30 ----------
Իհարկե ներիր անտակտությանս համար, բայց պետք չէ մի օրինակ վերցնել ու շաբլոն սարքել բոլոր դեպքերի համար (չնայած ինքս էլ երբեմն այդպես անում եմ)։ Նույն հաջողությամբ ես կարող եմ պնդել, որ զոհաբերություն անողը ոչ մի բան էլ դիմացը չի պահանջում։ Քո ասածը ճիշտ է։ Բայց դա ընդամենը տարբերակ է։ Բոլորը այդպես չեն։ Բոլոր դեպքերում այդպես չի։
Ու մի բան էլ։ Ինչո՞ւ ես դա թուլություն անվանում։ Ինչո՞ւմ է արտահայտվում ինչ որ մեկի համար մի բան անելու թուլությունը։
Էջանիշներ