User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 84 հատից

Թեմա: Ի՞նչ անել եթե տարիների սերը մարում է

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2010
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտե՞ք, անձամբ իմ համոզմունքն է՝ սերը բնավ ամուսնության պարտադիր պայման չի: Եթե ես ընտրություն ունենամ՝ ամուսնանալ մեկի հետ, ում նկատմամբ ուժեղ սիրահարվածություն եմ զգում, բայց հարաբերություններն ու ընդհանրությունները հենց սիրով էլ սահմանափակվում են, թե հին ու լավ ընկերոջ հետ, ում հետ շատ ընդհանուր բաներ ու գոյակցության փորձ ունեմ, ում կարող եմ ամեն ինչ վստահել (ու ով գլխիս կռիվ չի սարքի, եթե ինչ-որ մեկին սիրահարվեմ կամ հետը սեքսով զբաղվեմ, ու նույնն էլ ես իրեն կարող եմ տալ), ես միանշանակորեն կընտրեմ երկրորդ տարբերակը:
    Ու մինչև ե՞րբ: Ես էլ երբ 17 տարեկան էի, մտածում էի որ չեմ ամուսնանա մինչև քառասուն տարեկան, դե լավ կլինի քանի որ ազատ կլինեմ, թե հարաբերությունների թե ֆինանսական առումով հեշտ կլինի... Հա, համաձայն եմ, ընկեր-կանայք, ազատ հարաբերություններ, բայց մինչև ե՞րբ:
    Ձեզ կթվա՝ հաշվա՞րկ է: Սխալվում եք: Պարզապես սերն ու վստահությունն այդ ընկերոջ նկատմամբ սիրո ավելի բարձր մակարդակ են:
    Կատարյալ տարբերակի դեպքում այս երկուսն իրար հետ համատեղվում են:
    Համաձայն եմ: Բայց ոչ կատարյալի դեպքում զիճել միայն ուժեղ մարդը կարող է: Զգա տարբերությունը, զոհելու ու զիճելու: Տվյալ դեպքում զիճելը դա քո հավատարմությունն է, որը հետո արդեն կոչվում ա նորմա, ոչ նրա համար որ տենց ա պետք, այլ որ ինքդ քեզ թույլ չես տալիս նայել սրա նրա հետևից: Ախր ստրկուհի պահել ոչ մեկ չի ուզում, ահավոր ա երբ կինդ համակերպվում ա քո "թաքուն ցանկություններին":
    Բայց եթե քո սեփական հակումները «զոհում ես» հանուն ինչ-որ մեկի (իրականում՝ ընդամենը չուլանում թաքցնում դրանք), ՄՈՌԱՑԻՐ, թե դիմացինդ քեզ երբևէ կհասկանա: Ինչու՞: Որովհետև դու դադարել ես նրա համար լինել այն, ինչ կաս: Վերածվել ինչ-որ կաստրատ, թերի պատկերի: Որն իր որոշ մասը «զոհաբերել է»:
    Ամուսնական «զոհաբերությունն» ընդամենը գեղեցիկ բառ է տգեղ հասկացության՝ «ստելու», «ձևանալու» համար: Ուզում ես, որ ամուսնանա՞ հետդ. ձևացիր, որ այն ես, ինչ նրան պետք է: Ուզում ես, որ տանը կռիվ չլինի՞. ձևացրու, թե համաձայն ես: Ուզում ես, որ չբաժանվի՞. ձևացրու, փոխվիր, թաքցրու, կամ էլ ՀԻՇԵՑՐՈՒ ՆՐԱՆ ԱՅՆ ԱՄԵՆՆ, ԻՆՉ ԶՈՀԱԲԵՐԵԼ ԵՍ ՀԱՆՈՒՆ ՆՐԱ:
    Հիշացնե՞մ, իսկ պե՞տք ա, ախր փողոցի ընկերս չի, կռվի չեմ դուրս եկել, կինս ա, թեկուզ արդեն իրար հետ էն հարաբերությունները չունենք, բայց չեմ գտնում որ նման "հիշեցնելային" զրույցները կօգնեն հարաբերությունների տաքացման մեջ:
    Ու հետո հարցնում եք, թե ինչու են մարդիկ ընտանիքում դժբախտ: Իհարկե, նրանց պետք է «բարձր գաղափար», որով կհպարտանան ու կարդարացնեն իրենց սխալները. «զոհաբերություն հանուն ընտանիքի»:
    Իսկ հետո՞. ծնողներն իրենց զոհաբերում են հանուն իրար, իրենք իրենց զոհաբերում են հանուն երեխաների, երեխաների անձնական կյանքն ու էլի շատ բաներ զոհաբերում են սեփական հոգու հանգստությանը, աջ ու ձախ բոլորը զոհաբերում են իրենք իրենց ու ուրիշներին: Իսկ երեխաները վարակվում են այդ ախտով. նրանց ախր սովորեցնում են, թե իրենց ծնողներն ինչքա՜ն են իրենք իրենց զոհաբերել իրենց երեխաներին, ու թե դա ի՜նչ մեծ զոհողություն է:
    Իսկ ինչ-որ մեկը պահանջե՞լ է այդ զոհողությունները:
    Ու հետո հարցնում եք՝ ինչու՞ է հայերի մոտ զոհի մտածելակերպ:
    Տարբեր հարթություններ են կնոջն ու ամուսնու սերը և երեխաների ու ասենք հայրենիքի կամ էլ ընկերոջ սերը... դրանց մասին արժե՞ ընդանուր խոսալ:

    Ես խորհուրդ եմ հարցրել, ինչպե՞ս "քնած" զգացմունքները զարթնացնել:
    Շնորհակալություն.

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (08.10.2010), Մինա (22.03.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր սերը
    Հեղինակ՝ Tumbler, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 31
    Վերջինը: 31.01.2011, 15:11
  2. Ի՞նչ անել եթե տարիների սերը մարում է
    Հեղինակ՝ հին_մարդ, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 08.10.2010, 08:24
  3. Ինչ անել եթե ընկերդ սերը ըմբռնում է որպես սեքս?
    Հեղինակ՝ Արմին, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 46
    Վերջինը: 19.08.2008, 13:45
  4. Երևանի պետական բժշկական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.04.2007, 20:55
  5. Սերը...
    Հեղինակ՝ Gohar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.01.2007, 17:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •