User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Հրեշագործի արհեստանոց. խորհուրդներ, թարգմանություններ, հոդվածներ գրողների համար

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրեշագործի արհեստանոց. խորհուրդներ, թարգմանություններ, հոդվածներ գրողների համար

    Այստեղ օրագրային ձևով կտեղադրեմ խորհուրդներ գրողների համար, ինչպես նաև օտարալեզու հեղինակների աշխատանքների թարգմանություններ, հոդվածներ և այլն: Նպատակը՝ «սինխրոնիզացիա» իրականացնել ժամանակակից հայ գրողների ու ժամանակակից համաշխարհային գրականության միջև: Բոլոր թարգմանություններն իմն են, եթե նույնիսկ տակը նշված չի, սովորաբար վերցված են Twisted Perception ֆորումից կամ Հայարտ գրական ակումբից:
    Ցանկանում եմ բարի ընթերցանություն:

    ---------- Ավելացվել է՝ 13:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:42 ----------

    Իմ առաջին ավարտուն թարգմանությունը:

    ՆԻԼ ԳԵՅՄԱՆ
    Վամպիրի տարոն. ավագ արկանի տասնհինգ խաղաթղթեր
    [Հայարտ]/[Twisted Perception]

    0. Հիմարը
    - Ի՞նչ ես ուզում:
    Ամեն գիշեր երիտասարդը հայտնվում էր գերեզմանոցում: Արդեն մի ամիս: Նա դիտում էր, թե ինչպես են լուսնի անտարբեր լույսի տակ ջնջվում սառը գրանիտի, բծավոր մարմարի, հին թավշյա գերեզմանաքարերի ու արձանների գույները: Նա վախեցնում էր բվերին ու գիշերային ուրվականներին: Հետևում էր սիրահար զույգերին, հարբած թափառաշրջիկներին, նյարդայնորեն շտապող դեռահասներին՝ բոլորին, ովքեր գիշերով գերեզմանոցում էին հայտնվում:
    Քնում էր ցերեկը: Բոլորը թքած ունեին: Նա միայնակ դողալով կանգնում էր գիշերվա ցրտին: Այն հայտնվեց, երբ նա արդեն եզրին էր հասել:
    Արձագանքը հայտնվեց լռությունից, ամեն կողմից, հնչելով ներսից ու դրսից:
    - Ի՞նչ ես ուզում:
    Նրան հետաքրքիր դառավ, արդյոք քաջությունը կբավարարի՞ դրա աչքերի մեջ նայել: Հասկացավ, որ չի կարողանա:
    - Դե՞: Ես տեսել եմ քեզ, դու ամեն գիշեր գալիս ես այստեղ, որտեղ կենդանի մարդկանց չեն սիրում: Ինչու՞:
    - Ես ուզում էի քեզ հանդիպել,- ասաց նա, ետ չնայելով:- Ես ուզում եմ հավերժ ապրել...
    Այստեղ ձայնը նրան դավաճանեց:
    Նա անցավ սահմանը: Վերադարձ էլ չկար: Երևակայության մեջ նա արդեն զգում էր ասեղների պես սուր ժանիքների հպումն իր վզին՝ կարճ մուտքը հավերժական կյանք:
    Ալիքի պես մի ցածր ու տխուր դղրդյուն անցավ գերեզմանոցով, ասես ստորգետնյա ջրեր ծփային: Անցան մի քանի երկար վայրկյաններ, նախքան նա հասկացավ, որ ծիծաղ է լսում:
    - Դա կյանք չի,- ասաց արձագանքը:
    Այլևս ոչինչ չասվեց:
    Երիտասարդը կանգնած էր գերեզմանոցում. միայնակ էր, ու գիտեր այդ մասին:

    1. Մոգը
    Սուրբ Գերմանի ծառային հարցրեցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ նրա տերը ավելի քան հազար տարեկան է:
    - Պատկերացում անգամ չունեմ,- պատասխանեց նա:- Ես նրան ընդամենը երեք հարյուր տարի է, ինչ ծառայում եմ նրան:

    2. Քրմուհին
    Նրա մաշկը գունատ էր, աչքերը՝ սև, իսկ մազերն ասես ագռավի թև լինեին: Նա եկել էր ցերեկային թոք-շոու ու ինքն իրեն հայտարարել վամպիրների թագուհի: Նա տեսախցիկին ժպտում էր վարպետ ատամնաբույժի կողմից պատրաստված ժանիքներով, իսկ նրա սիրեկանները, որոնք վրդովմունքի տարբեր աստիճանների էին հասցված, խոստովանում էին, որ նա կծում էր իրենց ու արյուն խմում:
    - Բայց դուք անդրադառնում եք հայելու մեջ, այդպես չի՞,- հարցրեց թոք-շոուի վարողը:
    Ամերիկայի ամենահարուստ կինը. նա հասել էր դրան, տեսախցիկի առաջ ցուցադրելով տարբեր տարօրինակություններ, հոգևոր վերքեր ու կորուստներ, ցուցադրելով այդ ցավն ամբողջ աշխարհին:
    Ստուդիայում նստած հանդիսատեսները ծիծաղեցին:
    Կինը մի փոքր վիրավորված տեսք ուներ:
    - Այո: Ի հակադրություն մարդկային նախապաշարմունքներին, վամպիրներին կարելի է տեսնել հայելու մեջ: Կամ տեսախցիկով:
    - Այ, այստեղ դու լրիվ ճիշտ ես,- ասած ցերեկային թոք-շոուի վարողը: Բայց այդ ընթացքում անջատեց միկրոֆոնն, այնպես որ՝ նրա խոսքերը եթեր չգնացին:

    6. Սիրահարները
    Մահվանից հետո աղջիկը գիշերները գալիս էր նրա մոտ: Նա դարձավ գունատ, աչքերի տակ խորը օղակներ ընդգծվեցին: Սկզբում մարդիկ մտածում էին, թե սգում է: Իսկ հետո նա մի գիշեր կորավ գյուղից:
    Նրանց համար դժվար էր աղջկա գերեզմանը բացելու թույլտվություն ստանալը, բայց հասան իրենց ուզածին: Դագաղը դուրս փորեցին ու բարձրացրեցին կափարիչը: Ու ցնցվեցին տեսածից:
    Դագաղի հատակին ժանգից կարմրաշեկ դարձած վեց մատնաչափ ջուր էր: Դագաղում երկու դիակ էին պառկած. աղջկանն ու, իհարկե, տղայինը: Ընդ որում, տղայի դիակը շատ ավելի էր քայքայվել: Ինչ-որ մեկը զարմացավ, թե ինչպես էին երկուսով տեղավորվել միտեղանի դագաղում, նամանավանդ հաշվի առնելով, որ աղջիկը հղի էր, այն էլ վերջին ամիսների մեջ:
    Դա բոլորին շփոթեցրեց՝ երբ նրան թաղում էին, հղիության մասին խոսք անգամ չէր գնում:
    Հետագայում գերեզմանում գտածի մասին իմացած եկեղեցական իշխանությունների պահանջով դագաղը երկրորդ անգամ բացեցին: Նրա փորը հարթ էր: Տեղական բժիշկը հայտարարեց, որ պատճառը գազերի մեջ էր, որոնք հյուսվածքների փքման պատճառ էին դարձել: Բնակիչները գլխով արեցին, գրեթե ասես հավատային դրան:

    7. Մարտակառքը
    Գենային ինժեներիան հասավ ծաղկման. աստղային ճանապարհորդության համար ստեղծվեց մարդու հատուկ ենթատեսակ: Նա պարտավոր էր հսկայական դիմացկունություն ունենալ ու ապրել աներևակայելիորեն երկար, քանի որ միջաստղային տարածքներն անսահման են, իսկ տեղը նավի վրա՝ քիչ, ինչի պատճառով պաշարներն էլ են փոքր: Նա պետք է հաղթահարեր ժամանակավոր զրկանքներն ու բնակեցներ գտնված աշխարհներն իր հետնորդներով:
    Մետրոպոլիան գաղութարարներին հաջողություն ցանկացավ ու ճանապարհ ուղարկեց: Ինչևէ, նախորոք ջնջելով նավի համակարգիչներից հայրենի աշխարհի կոորդինատներն ու դրանց փոքրագույն հետքերը: Անվտանգության նկատառումներով:

    10. Ճակատագրի անիվը
    - Ի՞նչ արեցիք բժշկին,- ծիծաղելով հարցրեց նա,- ախր տաս րոպե առաջ այստեղ մտավ:
    - Ներեցեք,- պատասխանեցի ես,- սովածացել էի:
    Մենք միասին ծիծաղեցինք:
    - Գնամ՝ փնտրեմ նրան:
    Ես նստած էի բժշկի կաբինետում ու ատամմաքրիչով ատամներս էի քչփորում: Օգնականուհին շուտով վերադարձավ:
    - Ներեցեք,- ասաց նա,- բայց բժշկին ոչ մի տեղ չեմ կարողանում գտնել: Երևի դուրս է եկել: Գրանցե՞մ ձեզ ընդունելության մյուս շաբաթ:
    Ես գլուխ օրորեցի:
    - Կզանգահարեմ:
    Ու օրվա մեջ առաջին անգամ ստեցի:

    11. Արդարությունը
    - Սա մարդ չի,- հայտարարեց դատավորը,- ու չպետք է արժանանա պատժի, որին արժանացնում են մարդկային արարածներին:
    - Ինչևէ,- նկատեց դատապաշտպանը,- մահապատիժ չի կարող լինել առանց դատավճռի: Կան նախադեպներ: Խոզը կերավ գոմ ընկած երեխային: Նրան մեղավոր ճանաչեցին ու կախեցին: Մեղուների պարսը, որին մեղավոր ճանաչեցին նրա մեջ, որ ծերուկը խայթերից է մահացել, այրեցին: Այս սատանայական արարածը պակասին արժանի չի:
    Երեխայի դեմ հանցանշաններն անվիճելի էին: Ինչ-որ կորած տեղից նրան մի կին էր բերել ու ասել, որ ամուսինը մահացել է, իսկ երեխան իրենն է: Ատաղձագործն ու իր կինը նրան օթևան տվեցին: Տարեց ատաղձագործը բազմիցս բողոքում էր մելամաղձոտությունից ու հոգնածությունից, ու մի օր ծառան գտավ երեքին էլ՝ կնոջն, ատաղձագործին ու ատաղձագործի կնոջը՝ մեռած: Երեխան կենդանի, գունատ, աչքերը լայն բացած պառկած էր անկողնում, իսկ նրա դեմքին ու շրթունքներին արյուն էր:
    Դատարանը մանկանը միանշանակ մեղավոր ճանաչեց ու մահվան դատապարտեց:
    Դահիճը տեղական մսագործն էր: Ամբողջ քաղաքի աչքի առաջ նա երեխային երկու կեսի կտրեց ու դրանք կրակը գցեց:
    Մի քանի օր առաջ նրա սեփական երեխան էր մահացել: Ցավոք, այդ տարիներին երեխաների մահանալը հաճախակի երևույթ էր: Մսագործի կինն անսփոփ էր:
    Նա արդեն քաղաքից գնացել էր մայրաքաղաք՝ քրոջ մոտ: Մի շաբաթից մսագործը միացավ նրան: Ու նրանք երեքով՝ մսագործը, կինն ու երեխան, աշխարհի ամենագեղեցիկ ընտանիքն էին:

    14. Պահքը
    Նա ասաց, որ վամպիր է: Ես արդեն հաստատ գիտեի, որ նա ստախոս է: Այդ մասին էին խոսում նրա ածխի նման սև աչքերը, որոնք երբեք ձեզ ուղիղ չեն նայում՝ ցրված դիտելով ինչ-որ անտեսանելի բաներ ձեր ուսի հետևում, ձեր հետևում, ձեր վերևում, ձեր քթից երկու մատնաչափ առաջ:
    - Ու ինչպիսի՞ համ ունի,- հարցրեցի ես:
    Դա բարի ետևի կանգառում էր: Նա գիշերային հերթափոխին էր աշխատում, հիանալի խառնում էր խմիչքները, բայց ինքը ոչ մի կաթիլ բերանը չէր առնում:
    - В8 հյութի,- ասաց նա,- ոչ թե աղազրկածի, այլ իսկականի: Կամ աղ արած գազպաչոյի:
    - Ի՞նչ է գազպաչոն:
    - Սառը բանջարեղենային ապուրի տեսակ է:
    - Ծաղրու՞մ ես ինձ:
    - Ոչ:
    - Ուրեմն իսկապե՞ս արյուն ես խմում: Ինչպես ե՞ս եմ В8 խմում:
    - Այնքան էլ նման չի: Եթե В8-ը քեզ ձանձրացնի, դու կարող ես ինչ-որ ուրիշ բան վերցնել:
    - Հմմ... В8-ն առանձնապես իմ սրտով չի:
    - Հենց դրանում է հարցը: Չինաստանում մենք ոչ թե արյուն ենք խմում, այլ ողնուղեղային հյութ:
    - Իսկ ա՞յն ինչ համ ունի:
    - Ոչ մի: Ջրիկ արգանակ:
    - Դու այն փորձե՞լ ես:
    - Մարդիկ գիտեմ, որ փորձել են:
    Ես փորձեցի աչքի պոչով ստուգել, արդյո՞ք նա անդրադառնում է բեռնատարի կողային հայելու մեջ, որի մոտ կանգնած էինք: Բայց չափազանց մութ էր:

    15. Սատանան
    Ահա նրա դիմանկարը: Հարթ, դեղին ատամներ, կարմիր դեմք, կոտոշներ: Ձախ ձեռքում կարճ փայտե ցից է, իսկ աջում՝ մուրճ:
    Իհարկե, սատանաներ գոյություն չունեն:

    16. Աշտարակը
    Քարից ու չարից է հիմքը նրա,
    Փակվում է ատամն ատամի վրա,
    Գիշերը եթե դու նրան հյուր լինես,
    Մի վայրկյանում առանց խոսք կկորես:

    17. Աստղը
    Հայտնի ու տարիքով, նրանք հետևում էին ձմռանը, երկար գիշերները վայելելով այնտեղ, որտեղ դրանք գտնում էին: Ինչևէ, նրանք նախընտրում էին հյուսիսային կիսագնդի հարավային մասը:
    - Տեսնու՞մ եք այն աստղը,- ցույց էին տալիս նրանք Վիշապի համաստեղության փոքրիկ կետերից մեկը:- Մենք ծնունդով այնտեղից ենք: Մի օր կվերադառնանք:
    Իսկ կրտսերները ծիծաղում ու ծաղրում էին նրանց:
    Բայց երբ տարիները դարեր դարձան, նրանք հոգնեցին կարոտել հայրենիքը, որտեղ երբեք չէին եղել, ու հյուսիսային կլիման սկսեց սովորական թվալ, քանի դեռ Վիշապը ոլորվում է Մեծ ու Փոքր Արջերի արանքում՝ սառը Բևեռային աստղի մոտ:

    20. Ահեղ դատաստանը
    Ասես խոսես կրքի մասին, կրքի մասին չխոսելով, նա ասաց նրանց:
    Ասես խոսես սեքսի մասին, ու սեքսի վախի մասին, ու մահվան մասին, ու մահվան վախի մասին, ու էլ ինչի՞ մասին այստեղ կարող է խոսք գնալ:

    22. Աշխարհը
    - Ամենատխուրը դու արդեն գիտես,- ասաց նա:- Ամենատխուրն այն է, որ մենք՝ դա դուք եք:
    Ես լուռ լսում էի:
    - Ձեր երևակայության մեջ,- շարունակեց նա,- իմ ժողովուրդն այնպիսին է, ինչպիսին դուք եք: Միայն թե ավելի լավը: Մենք չենք մահանում, չենք ծերանում, ցավ, ցուրտ ու ծարավ չեք զգում: Ոճի ավելի լավ զգացողություն ունենք: Դարերի փորձից իմասություն ենք ձեռք բերել: Իսկ եթե արյուն ենք խմում, ապա դա նույնն է, ինչ մարդկանց համար սնունդը: Ու՝ կիրք: Ու գոյության լուսավոր ուրախություն: Ի միջի այլոց, հակառակ դեպքում ձեզ ընդհանրապես տնից դուրս չես քաշի: Դամբարաններ: Դագաղներ: Ինչ-որ տեղից... Դա երևակայական է:
    - Իսկ իրականու՞մ,- հարցրեցի ես:
    - Մենք՝ դա դուք եք,- կտրեց նա:- Մենք՝ դա դուք եք, գլխի մեջ նույն խավարասերներով ու ամեն ինչով, ինչը ձեզ մարդ է դարձնում՝ վախը, մենակությունը, շփոթմունքը... Ոչ մի բանով ավելի լավը չենք:
    Մենք ավելի սառն ենք: Ավելի մեռած: Ես արևի կարիք ունեմ, սնունդի, ինչ-որ մեկին կպնելու, հոգալու, մոտիկ լինելու զգացողության: Ես հիշում եմ ինձ, երբ մարդ էի, հիշում եմ, ինչպես էի մարդկանց նայում որպես մարդկանց, այլ ոչ թե որպես իրերի, որոնք ուտում ու օգտագործում են, ու հիշում եմ, ինչպես էի զգում՝ կապ չունի, ուրախություն, թե ցավ, ցանկացած բան:
    Նա կանգ առավ:
    - Լա՞ց ես լինում,- հարցրեցի ես:
    -Մենք լաց չենք լինում:
    Ինչպես արդեն ասել եմ, նա ստախոս էր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (07.10.2010), Chilly (07.10.2010), Freeman (02.12.2012), helium (07.10.2010), impression (07.10.2010), Lion (08.10.2010), SSS (07.10.2010), Valentina (25.11.2010), Yellow Raven (08.10.2010), Արևածագ (07.10.2010), Գանգրահեր (27.10.2010), Էլիզե (07.10.2010), Շինարար (13.12.2012), Ջուզեպե Բալզամո (11.10.2010), Ֆոտոն (08.10.2010)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե կարծում էիք, թե չոր ու ցամաք տեղադրված նյութերով պրծնելու եք, ապա սխալվում էիք ես նաև պատրաստվում եմ հատուկ այս օրագրի համար մեկնաբանություններ գրել: Որոնք դուք, հուսով եմ, պատրաստվում եք կարդալ

    Մեկնաբանություն
    Ընթերցողների մի մասի համար Գեյմանի վերևում բերված պատմվածքը կարող է չինական այբուբեն թվալ (անհասկանալի լինել): Վիճակագրությունը ցույց է տալիս, որ միջին ստատիստիկ հայ (իգական սեռի ներկայացուցիչ) ընթերցողը նման դեպքերում որոշում է չփորձել այն հասկանալ, փորձել «ըմբռնել ինտուիտիվ, զգայական ձևերով», կամ էլ ենթադրել, որ հեղինակն աբսուրդիստ է: Վատագույն դեպքում ասում է՝ «այս ի՞նչ ապուշություն է, բան չհասկացա»:
    Առաջին հերթին, ամեն հեղինակ գրում է իր ընթերցողի համար: Այո, հեղինակները լրիվ իրավունք ունեն պահանջներ դնել իրենց ընթերցողների նկատմամբ: Ինչքան ավելի մեծ են պահանջները, այնքան ավելի նեղ՝ լսարանը: Բայց, դրան զուգընթաց, հեղինակի մոտ աճում է ընթերցողի հետ անմիջական կապի զգացողությունը:
    Եթե պատմվածքը կարդալիս զգում եք, որ պահանջները չափազանց խիստ էին ձեր համար, պետք չի սկսել փնովել հեղինակին, կամ էլ սկսել ասել «դեմքություն էր, չեմ կարող բառերով բացատրել, այնքան զգայական էր գրած»:
    Մեղքս ինչ թաքցնեմ՝ ես ինքս, որպես հեղինակ, նմանատիպ գովեստների հաճախ եմ արժանանում: Ու դառնություն եմ զգում:
    Չեմ ժխտում, կան բաներ, որոնք ինտելլեկտուալ ընկալման այնքան էլ ենթական չեն. եթե ճիշտ եմ հիշում, Ժան Պոլ Սարտրի պիեսն էր՝ «Ամոթ» վերնագրով: Ամուսինը, կնոջ հավատարմությանը կասկածելով, խաբում է նրան՝ ասում է, թե գործուղման է մեկնում: Մի քանի ժամից նա վերադառնում է, մոտենում է դռանն ու բանալու ճեղքից ներս է նայում: Հանկարծ զգում է, որ ետևում մարդ կա, շրջվում է ու տեսնում... կնոջը: Այս իրավիճակը բառերով բացատրելը կամ ինտելլեկտուալ հասկանալու փորձ անելը բավականին անիմաստ բան է ու կարժեզրկի պահը:
    Բայց տվյալ դեպքում մենք գործ ունենք Գեյմանի պատմվածքի, ոչ թե աբսուրդիստական պիեսի հետ: Իսկ գեյմանի պատմվածքները սովորաբար ասելիք ունեն, որը ենթակա է հասկանալու:
    Ի՞նչ անել
    Ի՞նչ անել, եթե կարդում եք գիրքը, ու ոչինչ չեք հասկանում: Առաջին հերթին՝ հանգստություն պահպանեք, պետք չի ագրեսսիա զգալ ինքներդ ձեր ու առավել ևս՝ հեղինակի նկատմամբ: Եթե ցանկանում եք, բացեք Ջեյմս Ջոյսի «Ֆիննեգանի Թաղումն» ու համոզվեք, որ աշխարհում կա գոնե մի գիրք, որը ոչ ոք առանց կողմնակի օգնության չի կարող հասկանալ:
    Իմ խորհուրդն է՝ կողք դրեք գիրքը: Խոսքը չի վերաբերվում առանձին բաներ չհասկանալուն: Եթե խճճվում եք սյուժեի մեջ, չեք հասկանում, թե ինչ է ձեզ փորձում ասել հեղինակը, ինչ ռեակցիա է սպասում, ու այդքանով հանդերձ իր լսարանն ունի, ուրեմն դուք դեռ նրա ընթերցողը չեք:
    Պատրա՞ստ եք դառնալ նրա ընթերցողը: Ուրեմն պատրաստ եղեք դառնալ պրոֆեսսիոնալ ընթերցող: Չէ, սա կապ չունի գիրք կարդալու միջոցով փող վաստակելու հետ: Պարզապես պետք է սկսեք այլ մոտեցում ցուցաբերել ընթերցանությանը:
    Աշխատանքից դուրս գրեք հիմնական թեմաները, որոնք կարողանում եք ըմբռնել: Պարտադիր չի, որ հասկանաք՝ կարևորը շոշափվող թեման նկատելն է: Դուրս գրեք անհասկանալի բառերը, որոնք առանցքային դեր են գրավում:
    Կոնկրետ օրինակի վրա. «Վամպիրի տարոն. ավագ արկանի տասնհինգ խաղաթղթեր» պատմվածքից ի՞նչ դուրս կգրենք.
    • վամպիր
    • տարո
    • միջնադարյան միստիցիզմ

    Փաստորեն, հեղինակը որոշակի գիտելիքներ է ունեցել վերոհիշյալ թեմաներից: Ու նույնն էլ պահանջում է իր ընթերցողից:
    Թեկուզ հանրագիտարանային գիտելիքներ ունենալով վերոհիշյալ թեմաների շուրջ, դուք արդեն բավականաչափ զինված կլինեք, որ կարդաք պատմվածքը: Ավելի խորը գիտելիքներ՝ ու կկարողանաք ավելի խորն այն ընկալել: Էլ ավելի խորը՝ կկարողանաք վիճել կամ համաձայնել հեղինակի հետ իր տեսակետների շուրջ:
    Ինչի՞ս է պետք այդքան չարչարվել մի պատմվածքի համար
    Նախ՝ արդյունքում կտեսնեք, որ պատմվածքը ձեզ ավելին տվեց, քան միայն իր պարունակությունն էր: Ինչ-որ տեղ հարստացրեց ձեզ: Հետո՝ սրանք գործիքներ են, որոնք կապված չեն կոնկրետ հեղինակի կամ կոնկրետ աշխատանքի հետ, ու կարող են ուրիշ տեղեր էլ պետք գալ՝ ոչ միայն ընթերցանության ժամանակ:
    Արդյո՞ք գլուխս ավելորդ աղբով չեմ լցնում
    Դուք եք որոշում: Ցանկացած դեպքում, այս մոտեցումը օգնում է լուծել նաև այդ խնդիրը. դուրս եք հանում թեմաները, թեթևակի բզբզում Վիկիպեդիայում: Եթե այս ամենը ձեզ հետաքրքիր չի, ապա ձեզ պարզապես պետք չի կարդալ այդ պատմվածքը: Փաստորեն, խնայեցիք ձեր ուղեղը, նյարդերն ու ժամանակը:
    Բարի ընթերցանություն:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 07.10.2010, 13:49:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (07.10.2010), Freeman (02.12.2012), helium (07.10.2010), Lion (08.10.2010), MaryMay (15.11.2010), Արևածագ (07.10.2010), Հայկօ (25.11.2010), Շինարար (13.12.2012), Ուլուանա (11.10.2010), Ֆոտոն (08.10.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ էստեղ գրել կարելի է, թե ոչ, բայց ասեմ ամեն դեպքում.

    Սօֆ, ինձ դուր եկավ նախագիծը, նույնիսկ շատ
    բայց մի քանի բան կա, որ դուր չեկավ, ես գիտեմ, որ դու ադեկվատ ռեակցիա կտաս իմ ասածներին, ինչպես նաև ես՝ քոնին, դրա համար էլ ասում եմ

    Սօֆ, պատմվածքի մասին բան չասեմ, որովհետև ես դեռ իր ընթերցողը չեմ, չեմ հասունացել դա հասկանալու համար, դե մի օր երևի կստացվի
    իսկ այ թարգմանությունը կաղում էր, հիմա նշեմ հատկապես կոշտ մասերը, եթե կուզես՝ հետո կարող ենք երկուսով վրայից անցնել.

    Նա տեսախցիկին ժպտում էր վարպետ ատամնաբույժի կողմից պատրաստված ժանիքներով, իսկ նրա սիրեկանները, որոնք վրդովմունքի տարբեր աստիճանների էին հասցված, խոստովանում էին, որ նա կծում էր իրենց ու արյուն խմում:


    Տեղական բժիշկը հայտարարեց, որ պատճառը գազերի մեջ էր, որոնք հյուսվածքների փքման պատճառ էին դարձել: Բնակիչները գլխով արեցին, գրեթե ասես հավատային դրան:


    սրանք միակ անճշտությունները չէին

    մի բան էլ ասեմ. Մեկնաբանությունդ էլ էր լավը, մենակ թե սարկազմը հանի միջից
    ես հասկանում եմ, որ դու իրոք լավ նպատակով ես նստել ու գրել էդքանը, ու ամենաշատը, ինչ սիրում եմ քո մեջ քո անուղղելի մարդասիրությունն ու լավատեսությունն ա
    բայց արա դա առանց մարդկանց "կպնելու"
    հույս ունեմ՝ չնեղացրեցի քեզ...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (07.10.2010), Արևածագ (07.10.2010), Հայկօ (25.11.2010), Շինարար (13.12.2012)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այժմ անցնենք բուն գրողներին:
    Եթե հարցնեք ցանկացած կայացած նկարչի, նա ձեզ ցույց կտա, թե ինչքան արհեստ կա նկարելու արվեստի մեջ: Իհարկե, ամեն լավ ձեռք ունեցող մարդ կարող է մատիտով ճեպանկար անել: Բայց լուրջ նկարիչը պետք է տիրապետի ներկերը խառնելուն, պերսպեկտիվային (տարածական պատկերները թղթի վրա փոխանցելու համար), չափաբաժիններին, նույնիսկ նկարելու նյութի ընտրությանն ու էլի շատ բաների: Ինչպես նկարել մարդու մարմնի կոնկրետ մասեր: Ինչպես շարժվող օբյեկտներ պատկերելիս դինամիկա մտցնել պատկերի մեջ: Ինչպես նկարել լույս ու ստվերներ:
    Ի՞նչ: Կարծում եք, որ այս ամենը նշանակություն չունի՞: Որ հանճարեղ նկարիչն առանց սրա է՞լ կարող է նկարել: Ուրեմն մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ այս ամենը կարդալով: Գնացեք ու հանճարեղ աշխատանքներ գրեք. ինչու՞ եք հապաղում, աշխարհը ձեզ է սպասում:
    Իսկ ում դեռ հետաքրքիր է, շարունակենք:
    Այս ամենին տիրապետող մարդը կարող է նկարել, նկարչությունը վերածելով մաքուր արհեստի՝ մեջը ոչ մի կաթիլ արվեստ չներառելով: Պրոֆեսիոնալներ, որոնց աշխատանքը ոչ մի գեղագիտական արժեք չի ներկայացնում: Վերնիսաժի նկարիչների մեծ մասը գիտե՞ք ինչպես է նկարում: Պատրաստի նկարից սլայդ են պատրաստում, սլայդը գցում են կտավի վրա, վրայից ներկում:
    Ահա թե ինչն է տարբերում լավ գրողին վատ գրողից: Ոչ միայն գրական գործիքներին տիրապետելը, այլ նաև այդ գործիքների միջոցով ստեղծածի արժեքը:
    Իսկ ցանկացած, իրական թե վերացական գործիքի տիրապետելը պահանջում է փորձ: Ամենօրյա փորձ:
    Ուրեմն, նախքան գրական աշխատանքներ ստեղծելուն անցնելը, ինչու՞ չզբաղվել գրական պրակտիկայով: Ի միջի այլոց, դա հենց այն է, ինչով ես հենց հիմա զբաղված եմ: Դա է այս օրագիրը բացելու պատճառներից մեկը:
    Այսպիսով, գրական գործիքներ, գրական աշխատանքներ: Ո՞րն է հանճարեղ աշխատանք գրելու եղանակը: Պատասխան. եթե դուք միտք եք դրել հանճարեղ աշխատանք գրել, ավելի լավ է չգրեք այն: Հենց սկզբից կանխամտածված հանճարեղ աշխատանք աշխարհում գրվել է միայն մի հատ. Սալվադոր Դալիի «Հանճարի Օրագիրը», ու նման բան գրելու համար պետք է առնվազն Սալվադոր Դալի լինել, ով դուք, ըստ երևույթին, չեք:
    Հանճարեղն ընդամենը գնահատական է, ոչ թե օբյեկտիվ հատկանիշ: Մարդկանց գնահատականը: Ոչ թե ձեր սեփական: Այն ձեր աշխատանքը կարող է ձեռք բերել կամ ձեռք չբերել: Դուք ոչ մի բան դրա հետ անել չեք կարող: Գիտե՞ք, ինչ է ասել Հեմինգուեյն իր «Ծերունին ու ծովը» պատմվածքի վերաբերյալ:
    Դեռ ոչ մի լավ գիրք չի գրվել, որ իր մեջ նախորոք եկած ու մեջը խցկված սիմվոլներ ունենա: ... Ես փորձեցի ստեղծել իրական ծերունի, իրական տղա, իրական ծով ու իրական ձուկ ու իրական շնաձկներ: Բայց եթե ես նրանց բավականաչափ լավ ու ճշմարտացի եմ ստեղծել, նրանք կարող են շատ բաներ նշանակել:
    Այսպիսով, անցնենք գործիքներին տիրապետելուն:

    ---------- Ավելացվել է՝ 15:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:28 ----------

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ էստեղ գրել կարելի է, թե ոչ, բայց ասեմ ամեն դեպքում.
    Ես էլ, ազնիվ ասած, չգիտեմ: Բայց, քանի դեռ թեմայից չենք շեղվում, կարծում եմ, սարսափելի բան չկա: Ի վերջո, սա ոչ թե անձնական, այլ թեմատիկ օրագիր է:
    Սօֆ, ինձ դուր եկավ նախագիծը, նույնիսկ շատ
    Ուրեմն միացիր նախագծին
    բայց մի քանի բան կա, որ դուր չեկավ, ես գիտեմ, որ դու ադեկվատ ռեակցիա կտաս իմ ասածներին, ինչպես նաև ես՝ քոնին, դրա համար էլ ասում եմ

    Սօֆ, պատմվածքի մասին բան չասեմ, որովհետև ես դեռ իր ընթերցողը չեմ, չեմ հասունացել դա հասկանալու համար, դե մի օր երևի կստացվի
    իսկ այ թարգմանությունը կաղում էր, հիմա նշեմ հատկապես կոշտ մասերը, եթե կուզես՝ հետո կարող ենք երկուսով վրայից անցնել.

    Նա տեսախցիկին ժպտում էր վարպետ ատամնաբույժի կողմից պատրաստված ժանիքներով, իսկ նրա սիրեկանները, որոնք վրդովմունքի տարբեր աստիճանների էին հասցված, խոստովանում էին, որ նա կծում էր իրենց ու արյուն խմում:


    Տեղական բժիշկը հայտարարեց, որ պատճառը գազերի մեջ էր, որոնք հյուսվածքների փքման պատճառ էին դարձել: Բնակիչները գլխով արեցին, գրեթե ասես հավատային դրան:


    սրանք միակ անճշտությունները չէին
    Ես հատուկ նշել եմ, որ սա իմ առաջին ավարտուն թարգմանությունն է եղել, ու ոչ թե վերջինը: Ու, ի վերջո, ես դեռ այնքան փորձ չունեմ թարգմանության բնագավառում, որ անթերի հարթ բաներ գրեմ: Ես լրիվ ընդունում եմ ասածդ, ու հուսով եմ, որ ժամանակի հետ կսկսի ավելի լավ ստացվել: Համենայն դեպս, ես գիտակցաբար աշխատում եմ այդ ուղղությամբ:
    մի բան էլ ասեմ. Մեկնաբանությունդ էլ էր լավը, մենակ թե սարկազմը հանի միջից
    ես հասկանում եմ, որ դու իրոք լավ նպատակով ես նստել ու գրել էդքանը, ու ամենաշատը, ինչ սիրում եմ քո մեջ քո անուղղելի մարդասիրությունն ու լավատեսությունն ա
    բայց արա դա առանց մարդկանց "կպնելու"
    հույս ունեմ՝ չնեղացրեցի քեզ...
    Ամեն գրող ինքն է ընտրում իր ընթերցողին))) ես էլ ընտրում եմ այն ընթերցողին, որը կընկալի հումորը ոչ որպես սարկազմ իր նկատմամբ ու կծիծաղի իմ հետ միասին ոչ թե փորձում եմ ստորացնել ընթերցողին: Եթե ես զրուցում եմ մեկի հետ, ապա ինքս ինձ դնում եմ նրա հետ հավասար աստիճանի վրա:
    Հավատա ինձ, ինձ պետք չեն ընթերցողներ, ովքեր ի վիճակի չեն ծիծաղել սեփական սխալների վրա))) կամ իրենց նույնացնում են իրենց սխալների հետ ու սխալների նկատմամբ ծաղրն ընկալում են որպես ծաղր հենց իրենց նկատմամբ: Նման մարդիկ կատարելագործման ճանապարհ չունեն:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 07.10.2010, 14:40:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (07.10.2010), impression (07.10.2010), MaryMay (15.11.2010), Արևածագ (07.10.2010), Գանգրահեր (27.10.2010), Շինարար (13.12.2012)

  9. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չակ Պալանիկ. «Գրելու 13 խորհուրդներ»

    ՉԱԿ ՊԱԼԱՆԻԿ
    Գրելու Տասներեք Խորհուրդներ
    Կարդալ այլ լեզուներով. [ անգլերեն]/[ ռուսերեն]
    [Հայարտ]/[Twisted Perception]

    Քսան տարի առաջ Պորտլենդում ես ու ընկերուհիներիցս մեկը ամանորի նախօրեին քաղաք էինք իջել: Մեծ հանրախանութները՝ «Մեյեր էնդ Ֆրենկ», «Ֆրիդրիք էնդ Նելսոն», «Նորդսթորմս»... նրանց մեծ ցուցափեղկերից ամեն մեկն իրենից պարզ, գեղեցիկ տեսարան էր ներկայացնում. հագուստով մանեկեն կամ օծանելիքի շիշ՝ արհեստական ձյան մեջ: Բայց «Ջեյ Ջեյ Նյուբերիի» խանութի պատուհանները, գրողը տանի, նրանք ճխտված էին տիկնիկներով, փայլազարդերի, խոհանոցային պարագաների ու պտուտակահանների հավաքածուներով, բարձերով, փոշեկուլներով, պլասմասայե կախիչներով, մետաքսեծ աղիկներով, քաղցրավենիքով. կարծում եմ՝ հասկացաք, թե ինչ ի նկատի ունեմ: Հարյուրավոր տարբեր իրերից ամեն մեկի գինը նշված էր կարմիր ստվարաթղթի մաշված կտորի վրա: Եվ, երբ անցնում էինք մոտով, ընկերուհիս՝ Լորին, երկար հայացք նետեց ու ասաց. «Ցուցափեղկեր զարդարելու նրանց փիլիսոփայությունը երևի սա է՝ եթե ցուցափեղկը լավ չի նայվում, ավելի շատ բան դիր մեջը»:
    Նա ամենաճիշտ պահին ամենաճիշտ մեկնաբանությունն արեց, ու ես երկու տասնամյակ անց էլ հիշում եմ այն, քանի որ ծիծաղեցրեց: Այն մյուս, գեղեցիկ ցուցափեղկերը... Համոզված եմ, նրանք բարձրաոճ ու ճաշակով էին, բայց իրականում չեմ էլ հիշում, թե ինչպիսի տեսք ունեին:
    Այս էսսեի առումով, իմ նպատակն է՝ ավելի շատ բան դնել մեջը: Համատեղել գաղափարների ամանորյա պաշարի կարգի մի բան՝ հուսալով, որ ինչ-որ բան օգտակար կլինի: Կամ էլ, ասես ընթերցողների համար նվերների տուփեր փաթեթավորեմ, մեջը դնելով քաղցրավենիք, սկյուռ, գիրք, խաղալիքներ ու վզնոց, ես հույս ունեմ, որ բավականաչափ զանազանությունը կերաշխավորի, որ մի կողմից ինչ-որ բան այստեղ լրիվ էշություն դուրս կգա, բայց մեկ այլ բան կարող է լրիվ տեղին լինել:

    Համար մեկ. երկու տարի առաջ, երբ ես այս էսսեներից առաջինը գրեցի, այն գրելու իմ «ձու խաշելու վայրկյանաչափի եղանակի» մասին էր: Էսսեն երբեք լույս չի տեսել, բայց ահա մեթոդը. երբ չես ցանկանում գրել, ձու խաշելու վայրկյանաչափը դիր մեկ (կամ կես) ժամվա վրա ու նստիր գրելու, մինչև վայրկյանաչափը չզրնգա: Եթե գրելը դեռ չի գալիս, մի ժամից ազատ ես: Բայց սովորաբար վայրկյանաչափի զրնգալու պահին դու այնքան խորասուզված կլինես քո աշխատանքի մեջ, այնքան կվայելես այն, որ կշարունակես գրել: Ձու խաշելու վայրկյանաչափի փոխարեն կարող ես հագուստ լցնել լվացքի մեքենայի կամ չորացուցիչի մեջ ու դրանք օգտագործել աշխատանքդ ժամանակագրելու համար: Գրելու մտավոր աշխատանքից փոխեփոխ անցնելով լվացքի կամ ափսեներ լվանալու մտավոր լարում չպահանջող աշխատանքներին, դու կունենաս այն ընդմիջումները, որոնք քեզ անհրաժեշտ են նոր գաղափարներ կամ տեսանկյուններ ունենալու համար: Եթե չգիտես, թե պատմվածքիդ մեջ հետո ինչ է տեղի ունենալու... Մաքրիր զուգարանը: Փոխիր անկողնու սպիտակեղենը: Աստծո սիրուն, մաքրիր համակարգչի վրայի փոշին: Ավելի լավ գաղափարներ կգան:

    Համար երկու. քո լսարանն ավելի խելացի է, քան կարող ես պատկերացնել: Մի վախեցիր փորձեր անել պատմողական ձևերի ու ժամանակային տեղաշարժերի հետ: Իմ սեփական տեսությունն է՝ երիտասարդ ընթերցողները մերժում են գրքերից շատերը ոչ թե այն պատճառով, որ ավելի հիմար են, քան առաջվա ընթերցողները, այլ քանի որ այսօրվա ընթերցողն ավելի խելացի է: Ֆիլմերը մեզ պատմողական հարցերում ավելի փորձառու են դարձրել: Ու քո լսարանին շատ ավելի դժվար է ցնցել, քան երբևէ կարող ես երևակայել:

    Համար երեք. նախքան տեսարանը գրի առնելու նստելը, մտքով անց կացրու այն ու գիտակցիր այդ տեսարանի իմաստը: Ի՞նչ ավելի վաղ նշված դրույթներ ի մի կբերի այդ տեսարանը: Ի՞նչ դրույթներ առաջ կբերի հետագա տեսարանների համար: Ինչպե՞ս այդ տեսարանն առաջ կտանի ձեր սյուժեն: Աշխատանքի, մեքենա վարելու, մարզվելու ընթացքում մտքումդ միայն այս հարցը պահիր: Նշումներ կատարիր, երբ գաղափարներ հայտնվեն: Ու միայն երբ արդեն համոզված կլինես տեսարանի կմախքի հարցում, նստիր ու գրի առ այն: Մի գնա ձանձրալի, փոշոտ համակարգչիդ մոտ, առանց մտքումդ ինչ-որ բան ունենալու: Ու մի ստիպիր ընթերցողիդ զխկալ տեսարանով, որում քիչ բան է տեղի ունենում (կամ ընդհանրապես ոչինչ տեղի չի ունենաում):

    Համար չորս. անակնկալի բեր ինքդ քեզ: Եթե կարող ես պատմությունը հասցնել (կամ էլ թող այն քեզ հասցնի) մի տեղ, որ զարմացնի քեզ, ուրեմն դու կկարողանաս անակնկալի բերել նաև ընթերցողիդ: Այն պահին, երբ լավ պլանավորված անակնկալ տեսնես, նույնը կանի քո փորձառու ընթերցողը:

    ---------- Ավելացվել է՝ 16:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:00 ----------

    Համար հինգ. եթե «լռվես», վերադարձիր ու կարդա ավելի վաղ տեսարանները՝ փնտրելով լքված գործող անձ կամ մանրամասն, որը կարող ես վերակենդանացնել որպես «պահ տված հրացան»: «Մարտական» ակումբը գրելու վերջում միտքս ոչինչ չէր գալիս՝ ինչ անել օֆիսի շենքի հետ: Բայց, վերընթերցելով առաջին տեսարանը, ես տեսա հենց այնպես շպրտված մեկնաբանությունը նիտրոն պարաֆինի հետ խառնելու մասին, ու որ այն պլաստիկային պայթուցիկներ պատրաստելու հնարավոր եղանակ էր: Այդ հիմար շեղումը (...պարաֆինն իմ մոտ երբեք չի աշխատել...) կատարյալ «պահ տված հրացան» դուրս եկավ վերջում ու փրկեց իմ հեքիաթասաց հետույքը:

    Համար վեց. գրելը որպես արդարացում օգտագործիր ամեն շաբաթ փարթի կազմակերպելու համար, նույնիսկ եթե այդ փարթիներն անվանում ես «արտադրական պրոցես»: Ցանկացած ժամանակահատված, որ կարող ես անց կացնել գրելը գնահատող ու գրելուն աջակցող մարդկանց հետ, կհավասարակշռի այն ժամերը, որ անց ես կացնում միայնակ՝ գրելով: Նույնիսկ եթե մի օր վաճառես աշխատանքդ, փողի ոչ մի քանակ չի կարող փոխհատուցել միայնակ անց կացրած ժամանակդ: Այնպես որ, «վճարդ» նախորոք վերցրու՝ գրելը պատրվակ դարձրու մարդկանց մեջ լինելու համար: Վստահիր ինձ՝ երբ հասնես կյանքիդ վերջին, ետ չես նայի, որ վայելես միայնակ անց կացրած պահերը:

    Համար յոթ. թող, որ Չիմանալը մնա Չիմանալ: Այս խորհուրդը հարյուր հայտնի մարդկանց միջով է փոխանցվել, Թոմ Սփենբաուերի միջոցով անցել է ինձ, ու հիմա էլ՝ քեզ: Ինչքան ավելի երկար կարողանաս թույլ տալ պատմությանը, որ ձևավորվի, այնքան ավելի լավը կլինի վերջնական տեսքը: Մի՛ շտապիր, ավարտ մի՛ պարտադրիր պատմվածքին կամ գրքին: Միակ բանը, որ պետք է իմանալ, հաջորդ տեսարանն է, կամ էլ մոտակա մի քանի տեսարանները: Կարիք չկա ամեն պահն իմանալ մինչև վերջ. իրականում, եթե իմանաս, դժոխային ձանձրալի բան կլինի դա թղթին հանձնելը:

    Համար ութ. եթե ավելի շատ ազատություն ես ունենում պատմվածքի կապակցությամբ, սևագրից սևագիր փոխիր գործող անձանց անունները: Քո հերոսներն իրական չեն, ու նրանք դու չես: Կամայականորեն նրանց անունները փոխելով կստանաս այն հեռավորությունը, որը քեզ անհրաժեշտ է գործող անձին իսկապես չարչարելու համար: Կամ, ավելի վատ, գործող անձին ջնջելու համար, եթե դա իսկապես այն է, ինչ անհրաժեշտ է պատմությանդ:

    Համար իննը. խոսքի երեք ձև կա (չգիտեմ, ՃԻՇՏ է թե ոչ, բայց մի անգամ սեմինարի ժամանակ եմ լսել, ու խելքին մոտ էր հնչում): Այդ երեք ձևերն են. Նկարագրողական, Հրահանգչական, Արտահայտչական: Նկարագրողական. «Արևը բարձրացավ...» Նկարագրողական. «Քայլիր, մի վազիր...» Արտահայտչական «Վա՛խ...» Գրողների մեծ մասն օգտագործում է այս ձևերից միայն մեկը, լավագույն դեպքում՝ երկուսը: Ուրեմն՝ օգտագործիր երեքն էլ: Խառնիր իրար: Մարդիկ այդպես են խոսում:

    Համար տասը. գրիր գիրք, որն ինքդ կցանկանայիր կարդալ:

    Համար տասնմեկ. կազմի վրայի հեղինակի նկարները հիմա արա, քանի դեռ երիտասարդ ես: Ու վերցրու այդ նկարների նեգատիվներն ու հեղինակային իրավունքները:

    ---------- Ավելացվել է՝ 16:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:02 ----------

    Համար տասներկու. գրիր խնդիրների մասին, որոնք քեզ իսկապես մտահոգում են: Դա միակ բանն է, ինչի մասին արժե գրել: Իր «Գրելու վտանգները» դասընթացում Թոմ Սփենբաուերը շեշտում է, որ կյանքը չափազանց արժեքավոր է այն ընտանի, պայմանական պատմություններ գրելու վրա վատնելու համար, պատմություններ, որոնց նկատմամբ ոչ մի անձնական կապվածություն չունես: Այնքան բաներ կան, որոնց մասին Թոմը խոսեց, բայց ես միայն կիսով չափ եմ հիշում. «ազատագրման» (չեմ կարողանում արտասանել այս բառը) արվեստի մասին. ինչքան հասկանում եմ՝ հոգատարությունը, որով ընթերցողին անց եք կացնում պատմության պահերով: Եվ «sous conversation» («երկխոսության ներքո» ֆր., ծ. թ.), որը ես հասկացա որպես ակնհայտ պատմության մեջ թաքնված, թաղված իմաստ: Քանի որ ես այնքան էլ լավ չեմ զգում կիսով չափ հասկացած թեմաներ նկարագրելիս, Թոմը համաձայնել է գիրք գրել գրելու իր եղանակների ու իր սովորեցրած գաղափարների մասին: Աշխատանքային վերնագիրն է՝ «Անցք սրտի մեջ», ու նա նախատեսում է ձեռագիրը պատրաստել 2006-ի հունիսին՝ 2007-ի սկզբին տպագրելու մտքով:

    Համար տասներեք. ևս մեկ ամանորյա պատուհանի պատմություն: Գրեթե ամեն առավոտյան ես նախաճաշս ուտում եմ նույն ճաշարանում, ու այսօր առավոտյան մի մարդ պատուհանները նոր տարվա պատկերներով էր զարդարում: Ձնեմարդիկ: Փաթիլներ: Զանգակներ: Ձմեռ պապ: Դրսում էր կանգնած՝ մայթի վրա, նկարում էր սառեցնող ցրտին, գոլորշի էր շնչում, փոխեփոխ վերցնում տարբեր գույնի ներկերով վրձիններ ու հոլովակներ: Ճաշարանի ներսում հաճախորդներն ու սպասավորները դիտում էին, թե ինչպես է նա կարմիր, սպիտակ ու կապույտ ներկի շերտեր շարում մեծ պատուհանների արտաքին կողմին: Նրա ետևում անձրևը փոխվեց ձյան, որը քամու հետ շեղ թափվում էր ցած:

    Նկարչի մազերը մոխրագույնի բոլոր երանքների էին, դեմքը՝ հանգիստ և կնճռոտված, ինչպես նրա ջինսի սմփած քամակը: Գույների արանքում նա կանգ էր առնում, որ թղթե բաժակից ինչ-որ բան խմի:

    Ներսից նրան նայող, ձու ու պաքսիմատ ուտող մեկն ասաց՝ ցուրտ է: Հաճախորդն ասաց՝ այդ մարդը հավանաբար հաջողության չհասած նկարիչ է: Բաժակում էլ երևի վիսկի է: Երևի ստուդիա ունի՝ լի չհաջողված նկարներով, ու հիմա ապրելու համար փող է վաստակում՝ զարդարելով էժանագին ռեստորանային ու նպարեղենի խանութների պատուհանները: Շատ, շատ, շատ տխուր է:

    Նկարիչը շարունակում էր շարել գույները: Սկզբում՝ սպիտակ «ձյունը»: Հետո՝ կարմիր ու կանաչ պատկերներ: Հետո՝ սև ուրվագծեր, որոնք գունավոր պատկերները վերածում էին ամանորյա գուլպաների ու ծառերի:

    Մի սպասավոր էր անցնում, մարդկանց համար սուրճ լցնում, ու ասաց. «Ինչ մռութ գործ է, ես էլ կուզեի դրանով զբաղվել...»

    Ու, անկախ նրանից, նախանձում էինք այդ մարդուն, թե խղճում, նա շարունակում էր նկարել: Ավելացնելով մանրամասներ ու գույնի շերտեր: Ու ես համոզված չեմ, թե երբ դա տեղի ունեցավ, բայց ինչ-որ պահից նա այլևս չկար: Նկարներն իրենք այնքան հարուստ էին, այնքան լավ էին լցնում պատուհանները, գույներն այնքան վառ էին, որ նկարիչն անհետացել էր: Անհաջողակ էր, թե հերոս՝ էական չի: Նա անհետացել էր, չքվել ինչ-որ տեղ, ու միակ բանը, որ մենք տեսնում էինք, իր աշխատանքն էր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (07.10.2010), enna (03.12.2013), GriFFin (14.04.2015), MaryMay (02.10.2011), Արևածագ (07.10.2010), Էլիզե (09.10.2010), Հայկօ (25.11.2010), Շինարար (13.12.2012)

  11. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբեր հեղինակների կանոններ գրելու վերաբերյալ (մաս առաջին)
    [Հայարտ]/[Twisted Perception]
    Անգլիական «Guardian»-ի այս հոդվածում (շարունակությունը՝ այստեղ), ոգեշնչված Էլմոր Լեոնարդի «Գրելու Տաս Կանոններից», «ինչ անել ու ինչ չանել գրելիս» հարցը տրվել էր տարբեր գրողների: Պատասխանները կթարգմանեմ ու կտեղադրեմ այստեղ, ում գրածին ինչքանով ուշադրություն դարձնեք՝ որոշեք ինքներդ: Ցանկացած դեպքում, ես կարծում եմ, որ սկսնակ հեղինակը կարող է որոշ բաներ սովորել կայացած հեղինակների փորձից:

    Հեղինակներ (մաս 1). Էլմոր Լեոնարդ, Դայանա Էթհիլ, Մարգարետ Էթվուդ, Ռոդդի Դոյլ, Հելեն Դանմոր, Ջոֆֆ Դայեր, Էնն Էնռայթ, Ռիչարդ Ֆորդ, Ջոնաթան Ֆրենզեն, Էսթեր Ֆրոյդ, Նիլ Գեյման, Դեյվիդ Հեյր, ՓիԴի Ջեյմս, ԷյԷլ Քեննեդի:


    ԷԼՄՈՐ ԼԵՈՆԱՐԴ «Մակբայեր օգտագործելը մահացու մեղք է»
    • Երբեք գիրքը մի սկսիր եղանակով: Եթե դա միայն մթնոլորտ ստեղծելու համար է, ու ոչ թե հերոսի արձագանքը եղանակին, երկար չես շարունակի: Ընթերցողը սովորություն ունի առաջ թռնել՝ մարդկանց փնտրելով: Կան բացառություններ: Եթե դու Բարրի Լոպեսն ես, որն իր «Արկտիկ երազներ» գրքում էսկիմոսներից շատ ձևեր գտավ ձյունն ու սառույցը նկարագրելու համար, ապա կարող ես եղանակի տեսությամբ զբաղվել, որքան սիրտդ կուզի:
    • Խուսափիր նախաբաններինց. նրանք կարող են ձանձրալի լինել, նամանավանդ եթե գալիս են ներածությունից հետո, որն իր հերթին հաջորդում է մակագրությանը: Իհարկե, այս ամենը լրիվ սովորական է ոչ գեղարվեստական գրականության մեջ: Վեպի նախաբանը նախապատմություն է, ու դու կարող ես այն գցել ուր ցանկանաս: Ջոն Սթեյնբեքի «Քաղցր հինգշաբթին» նախաբան ունի, բայց դա նորմալ է, քանի որ գրքի հերոսը միանգամից ֆիքսում է այն, ինչի մասին իմ կանոններն են: Նա ասում է. «Ես սիրում եմ, երբ գրքում լիքը խոսակցություն է լինում, ու չեմ սիրում, երբ ինձ ասում են, թե խոսացողն ինչ տեսք ունի: Ես ուզում եմ պարզել, թե նա ինչ տեսք ունի նրանից, թե ինչպես է նա խոսում»:
    • Երկխոսությունն առաջ տանելիս երբեք մի օգտագործիս «ասաց»-ից բացի ուրիշ բայ. բայը գրողն է, ով իր քիթը խցկում է երկխոսության մեջ: Բայց «ասաց»-ը պակաս միջամտող է, քան «մրմնջաց»-ը, «հոգոց հանեց»-ը, «զգուշացրեց»-ը, «ստեց»-ը: Ես մի անգամ նկատեցի, որ Մերի ՄակԿարտին երկխոսության տողն ավարտել է «she asseverated»-ով. ստիպված եղա դադարեցնել ընթերցանությունն ու գնալ բառարանի մոտ:
    • Երբեք մակբայ մի օգտագործիր «ասաց» բառը փոփոխելու համար («նա մռայլորեն հորդորեց...»): Մակբայն այդ (կամ գրեթե ցանկացած) կերպ կիրառելը մահացու մեղք է: Հեղինակն ինքն իրեն լրջորեն ցուցադրում է ու կարող է ընդհատել փոխանակման ռիթմը: Ես գրքերիցս մեկում հերոսուհի ունեմ, որը պատմում է, թե ինչպես էր «բռնաբարություններով ու մակբայերով լի» պատմավեպեր գրում:
    • Բացականչական նշաններդ չափի մեջ պահիր: Քեզ թույլատրվում է օգտագործել ոչ ավելի, քան մեկ-երկու հատ՝ արձակի ամեն 100,000 բառի համար: Եթե բացականչությունների հետ խաղալու նույն ճարպկությունն ունես, ինչ Թոմ Վուլֆը, կարող ես դրանք բռերով խցկել:
    • Երբեք մի օգտագործիր «հանկարծակի» կամ «ասես դժոխքը բաց ընկավ» բառերը: Այս կանոնը բացատրության կարիք չունի: Ես նկատել եմ, որ «հանկարծակի» բառը կիրառող գրողները սովորաբար պակաս ժուժկալ են բացականչական նշանների կիրառման հարցում:
    • Տարածաշրջանային բարբառները խնայողաբար օգտագործիր: Հենց սկսես երկխոսության բառերն ըստ արտասանության գրել ու էջերը ծանրաբեռնել ապաթարցներով, ի վիճակի չես լինի կանգ առնել: Տես, թե ինչպես է Էննի Պրուլքսը բռնեցնում վայոմինգյան ձայների նրբերանգները կարճ պատմվածքների իր «Փոքր հեռավորություն» գրքում:
    • Խուսափիր հերոսների մանրամասն նկարագրություններից, ինչի մասին արդեն հիշատակել է Սթեյնբեքը: Ի՞նչ տեսք ունեն «ամերիկացին ու նրա հետ եկած աղջիկն» Էռնեստ Հեմինգուեյի «Սպիտակ փղերի պես սարերը» աշխատանքում: «Նա գլխարկը հանել ու սեղանին էր դրել»: Ամբողջ պատմվածքի մեջ ֆիզիկական նկարագրության միակ հղումը դա է:
    • Մի ընկիր մանրամասների մեջ, երբ վայրեր ու իրեր ես նկարագրում, եթե դու Մարգարետ Էթվուդը չես ու չես կարող խոսքով պատկերներ նկարել: Դու չես ցանկանում, չէ՞, որ նկարագրությունները գործողությունը, պատմության հոսքը կանգառի բերեն:
    • Ձգտիր բաց թողնել այն մասերը, որոնք ընթերցողը հակված է բաց թողնել: Մտածիր՝ ի՞նչ ես բաց թողնում, երբ վեպ ես կարդում. չաղ արձակ պարաբերություններ, որոնց մեջ չափից դուրս շատ բառեր ես տեսնում:

      Իմ ամենակարևոր կանոնն ի մի է բերում տասերորդը. եթե գրածս գրածի տպավորություն է թողնում, ապա այն պետք է գրել նորից:
    ---------- Ավելացվել է՝ 16:51 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:50 ----------


    ԴԱՅԱՆԱ ԷԹՀԻԼԼ
    • Ինքդ քեզ բարձրաձայն կարդա, քանի որ դա միակ ձևն է համոզված լինելու, որ նախադասությունների ռիթմերը նորմալ են (արձակի ռիթմերը չափազանց բարդ ու աննկատ են, որ մտքով զգաս՝ նրանց կարելի է ընկալել միայն ականջով):
    • Կտրիր (երևի պետք է գրեի` ԿՏՐԻՐ). միայն անկարևոր բառեր չունենալու դեպքում ամեն կարևոր բառը նշանակություն կունենա:
    • Միշտ չի, որ ստիպված ես սպանել սիրելիներիդ՝ այն արտահայտությունները կամ պատկերները, որոնց էջի վրա հայտնվելը քեզ հպարտության լրացուցիչ զգացողություն է պարգևել, բայց վերադարձիր ու նայիր նրանց շատ լացակումած աչքերով: Գրեթե միշտ պարզվում է, որ մեռած նրանք շատ ավելի լավիկն են (բավարարվածության ամեն կայծ չի, որ կասկածելի է՝ պետք է նրանցից զգուշանալ, որոնք մի տեսակ ինքնագոհ ուրախության են արժանանում):
    ---------- Ավելացվել է՝ 16:53 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:51 ----------


    ՄԱՐԳԱՐԵՏ ԷԹՎՈՒԴ
    • Ինքնաթիռներում գրելու համար մատիտ վերցրու: Գրիչները հոսում են: Բայց եթե մատիտդ ջարդվի, չես կարողանա այն սրել ինքնաթիռի վրա, քանի որ հետդ չես կարող դանակ վերցնել: Դրա համար էլ երկու մատիտ վերցրու:
    • Եթե երկու մատիտներդ էլ ջարդվեն, կարող ես թեթևակի սրել եղունգի ապակե կամ մետաղե խարտոցով:
    • Ինչ-որ բան վերցրու, որ գրես վրան: Թուղթը լավ է: Ծայրահեղ դեպքում, փայտի կտորները կամ քո ձեռքն էլ յոլա կտանեն:
    • Եթե համակարգչից ես օգտվում, միշտ պահպանիր նոր տեքստը հիշող սարքի վրա:
    • Մեջքի մարզանք արա: Ցավը շեղում է:
    • Պահիր ընթերցողիդ ուշադրությունը (սա ավելի լավ կաշխատի, եթե սեփական ուշադրությունդ կարողանաս պահես): Բայց դու չգիտես, թե ով է քո ընթերցողը, այնպես որ դա նման է մթության մեջ պարսատիկով ձուկ խփելուն: Ինչը կհիացնի Ա-ին, մահացու ձանձրալի կլինի Բ-ի համար:
    • Քեզ, ամենայն հավանականությամբ, պետք կլինի հանրագիտարան, քերականության թեթև գիրք ու կապ իրականության հետ: Վերջինը նշանակում է. ձրի նախաճաշ չի լինելու: Գրելն աշխատանք է: Այն նաև մոլախաղ է: Քեզ կենսաթոշակային պլան չեն տալիս: Ուրիշ մարդիկ կարող են քեզ մի փոքր օրգել, բայց հիմնականում դու ինքդ քո հույսին ես: Ոչ ոք քեզ չի ստիպում սա անել, ինքդ ես որոշել՝ ուրեմն մի նվնվա:
    • Երբեք չես կարող սեփական գիրքդ կարդալ անմեղ ակնկալիքներով, որոնք լինում են նոր գրքի առաջին էջը կարդալիս, քանի որ դա դուք եք գրել: Եղել եք բեմի հետևում: Տեսել եք, թե ինչպես են ճագարներին թաքցնում գլխարկի մեջ: Այդ պատճառով էլ խնդրիր կարդալ սիրող ընկերներիցդ մեկին (կամ երկուսին), որ աչքի անց կացնեն այն, նախքան կտաս տպագրական բիզնեսից ինչ-որ մեկին: Այս ընկերը չպետք է քո հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ լինի, եթե, իհարկե, չես ուզում բաժանվել:
    • Մի նստիր անտառի մեջտեղում: Եթե կորել կամ լռվել ես սյուժեի մեջ, քայլերով հետ գնա, մինչև գտնես, թե որտեղ ես սխալվել: Հետո այլ ճանապարհ ընտրիր: Եվ/կամ փոխիր գործող անձին: Ժամանակաձևը: Փոխիր բացող էջը:
    • Աղոթքը կարող է օգնել: Կամ ուրիշ բան կարդալը: Կամ Սուրբ Գրաալն անընդհատ պատկերացնելը, որը քո հիասքանչ գրքի տպագրված տարբերակն է:
    ---------- Ավելացվել է՝ 16:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:53 ----------


    Ռոդդի Դոյլ
    • Գրասեղանիդ վրա մի տեղադրիր սիրելի հեղինակի նկարը, նամանավանդ եթե նա հայտնի հեղինակներից է, որոնք ինքնասպանություն են գործել:
    • Բարի եղիր ինքդ քո նկատմամբ: Էջերը լցրու որքան կարող ես արագ, տողերի կրկնակի հեռավորությամբ, կամ էլ գրիր երկու տողը մեկ: Ամեն նոր էջը դիտիր որպես փոքրիկ հաղթանակ...
    • ...մինչև հասնես 50-րդ էջին: Հետո կանգ առ ու սկսիր անհանգստանալ որակի մասին: Տագնապ զգա. դա է քո գործը:
    • Աշխատանքին որքան հնարավոր է՝ վաղ վերնագիր տուր: Տիրիր նրան, ու տես դա: Դիքենսը գիտեր, որ «Լքյալ Տունը» կոչվելու է «Լքյալ Տուն», երբ նույնիսկ չէր էլ սկսել այն գրել: Մնացածը երևի հեշտ էր:
    • Ինտերնետդ սահմանափակիր օրական մի քանի սայտով: Չհամարձակվես նույնիսկ մոտենալ օնլայն-գրադարաններին, եթե, իհարկե, հետազոտության համար չի:
    • Հոմանիշների բառարան պահիր, բայց այգու հետևի հյուղակում կամ սառնարանի հետևը՝ ինչ-որ տեղ, որ հասնելը քայլել կամ ջանք պահանջի: Հավանականություն կա, որ գլուխդ եկած բառերը լրիվ նորմալ յոլա կտանեն, օրինակ՝ «ձի», «վազեց», «ասաց»:
    • Երբեմն-երբեմն տեղի տուր գայթակղությանը: Լվացիր խոհանոցի հատակը, լվացքդ կախիր: Դա հետազոտություն է:
    • Մի վախեցիր միտքդ փոխել: Լավ գաղափարներին հաճախ սպանում են ավելի լավ գաղափարներ: Ես մի անգամ վեպ էի գրում «Partitions» անունով բենդի մասին: Հետո որոշեցի անվանել նրանց «the Commitments»:
    • Amazon.co.uk-ում մի փնտրիր գիրքը, որը դեռ չես գրել:
    • Օրեկան մի քանի րոպե տրամադրիր կազմի վրայի կենսագրությանը («Նա իր ժամանակը կիսում է Քաբուլի ու Տիերա դել Ֆուեգոյի միջև»): Բայց հետո վերադարձիր գործիդ:
    ---------- Ավելացվել է՝ 16:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:55 ----------


    Հելեն Դանմոր
    • Ավարտիր օրվա գրելիքը, քանի դեռ ցանկանում ես շարունակել:
    • Լսիր այն, ինչ գրել ես: Երկխոսության տողի քրջոտ ռիթմը կարող է ցույց տալ, որ հերոսներիդ դեռ այնքան չես հասկանում, որ նրանց ձայներով գրես:
    • Կարդա Քիտսի նամակները:
    • Վերընթերցիր, արտագրիր, վերընթերցիր, արտագրիր: Եթե չի օգնում, շպրտիր: Լավ զգացողություն կունենաս, բացի դրանից՝ դժվար թե ցանկանաս շրջապատել ինքդ քեզ բանաստեղծությունների ու պատմվածքների դիակներով, որոնց մեջ ամեն ինչ կա, բացի իրենց անհրաժեշտ կյանքից:
    • Բանաստեղծություններ անգիր սովորիր:
    • Անդամակցիր գրողների համատեղ իրավունքներն առաջ տանելու ուղղությամբ մասնագիտացող կազմակերպությունների:
    • Գրածի հատվածի հետ կապված խնդիրը հաճախ ավելի պարզ է դառնում, եթե երկար զբոսանքի գնաս:
    • Եթե կարծում ես, որ երեխաների ու տան մասին հոգ տանելը կվնասի գրելուդ, մտածիր Ջեյ Ջի Բոլլարդի մասին:
    • Մի անհանգստացիր այն մասին, թե քեզնից հետո ինչ եք թողնելու. ինչպես նկատել է Լարկինն (ով սենտիմենտալիստ չի)՝ «Մեզանից ինչ կենդանի կմնա՝ սերն է»:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (03.12.2013), impression (07.10.2010), Jarre (07.10.2010), Դատարկություն (07.10.2010), Հայկօ (25.11.2010), Շինարար (13.12.2012)

  13. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ջոֆֆ Դայեր
    • Երբեք մի անհանգստացիր նախագծի կոմերցիոն հնարավորությունների մասին: Այդ բանի մասին թող ագենտներն ու խմբագրերը հոգան (կամ էլ չհոգան): Երկխոսություն իմ ամերիկյան հրատարակչի հետ: Ես. «Գիրք եմ գրում, այնքան ձանձրալի է, այնքան սահմանափակ կոմմերցիոն տեսքի, որ եթե այն հրատարակես, կարող է աշխատանքդ կորցնես»: Հրատարակիչը. «Հենց դա է, որ ինձ հիմք է տալիս ցանկանալ մնալ աշխատանքիս»:
    • Մի գրիր հասարակական վայրերում: Վաղ 1990-ականներին ես գնացի Փարիզում ապրելու: Սովորական գրական պատճառներով. այդ տարիներին, եթե Անգլիայում քեզ գրելիս բռնեին, կարող էին գլուխդ ջարդել, իսկ Փարիզում, dans les cafés... Այդ ժամանակներից է, որ իմ մոտ հասարակական վայրերում գրելու նկատմամբ հակակրանք է ձևավորվել:
    • Մի եղիր մեկն այն գրողներից, ովքեր իրենք իրենց դատապարտում են Նաբոկովի փեշից կախված կյանքի:
    • Եթե օգտվում ես համակարգչից, անընդհատ թարմացրու ու լրացրու ավտոուղղման կարգավորումները: Միակ պատճառը, թե ինչու եմ ես հավատարիմ մտում իմ քաքի կտոր համակարգչին, այն է, որ ես այդքան հնարամտություն եմ ներդրել գրական պատմության մեծն ավտոուղղման ֆայլերից մեկը ստեղծելու մեջ: Մի քանի ստեղների սեղմումից կատարյալ ձևի և ուղղագրության բառեր են ծլում. «Niet»-ը վերածվում է «Nietzsche»-ի, «phoy»-ը դառնում է «photography» և այլն: Հանճա՛ր:
    • Օրագիր պահիր: Իմ գրական կյանքի ամենամեծ ափսոսանքներից մեկն այն է, որ ես երբեք օրագիր չեմ պահել:
    • Ունեցիր ափսոսանքներ: Նրանք վառելիք են: Էջի վրա նրանք բռնկվում են բաղձանքի տեսքով:
    • Ձեռքի վրա միաժամանակ մեկից ավելի մտքեր ունեցիր: Եթե ես ընտրություն ունենամ՝ գիրք գրել, թե ոչ մի բան չանել, ես միշտ կընտրեմ երկրորդը: Միայն եթե երկու գրքերի մտքեր ունենամ, մեկը կնախընտրեմ մյուսին: Ես միշտ կարիք ունեմ զգալ, որ մի բանից փախչում եմ:
    • Զգուշացիր կլիշեներից: Ոչ միայն այն կլիշեներից, որոնց հետ պատերազմում է Մարտին Էմիսը: Կան ինչպես արտահայտման, այնպես էլ պատասխանի կլիշեներ: Դիտարկման ու մտքի, նույնիսկ կոնցեպցիայի կլիշեներ կան: Շատ վեպեր, նույնիսկ մի քանի ադեկվատ գրվածներ, ձևի կլիշեներ են, որոնք համակերպվում են ակնկալիքի կլիշեների հետ:
    • Արա դա ամեն օր: Սովորություն դարձրու դիտարկումներդ բառերի տեսքով արտահայտել, ու աստիճանաբար դա բնազդ կդառնա: Սա ամենակարևոր կանոնն է, ու ես, բնականաբար, չեմ հետևում նրան:
    • Երբեք հեծանիվն արգելակները սեղմած մի վարիր: Եթե ինչ-որ բան չափից դուրս դժվար է դուրս գալիս, հանձնվիր և ուրիշ բան արա: Ձգտիր ապրել առանձ համառության դիմելու: Բայց գրելը շատ է կապված համառության հետ: Պետք է կպչես դրանից: Իմ 30-ն անց տարիքում ես մարզադահլիճ էի գնում, չնայած ատում էի դա: Մարզադահլիճ գնալու պատճառը գնալ դադարելու օրը հետաձգելն էր: Ահա թե ինչ է ինձ համար գրելը. այն օրը հետաձգելու եղանակ, երբ ես էլ դրանով չեմ զբաղվի, երբ այնքան խորը կսուզվեմ դեպրեսսիայի մեջ, որ չեմ կարողանա այն տարբերել կատարյալ երանությունից:
    ---------- Ավելացվել է՝ 17:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:00 ----------


    Էնն Ինռայթ
    • Առաջին տասներկու տարիներն ամենավատն են:
    • Գիրք գրելու միակ ձևն իրականում գիրք գրելն է: Գրիչն օգտակար է, տպելն էլ վատ չի: Շարունակիր բառերն էջի վրա դնել:
    • Միայն վատ գրողներն են կարծում, թե իրենց աշխատանքն իսկապես լավն է:
    • Նկարագրությունը բարդ բան է: Հիշիր, որ նկարագրությունը կարծիք է աշխարհի մասին: Կանգնելու տեղ գտիր:
    • Գրիր, ինչպես քեզ դուր է գալիս: Գեղարվեստական գրականությունը կազմված է էջի վրա գտնվող բառերից, իրականությունը՝ լրիվ ուրիշ բանից: Էական չի, թե որքան «իրական» է պատմությունդ, կամ որքան «սարքած». էական է միայն նրա կարիքը:
    • Ձգտիր ճշգրիտ լինել տարբեր բաների վերաբերյալ:
    • Պատկերացրու, որ մահանում ես: Եթե դու անբուժելի հիվանդություն ունենայիր, կավարտեի՞ր այս գիրքը: Ինչու՞ ոչ: Այն, ինչ բարկացնում է տաս-շաբաթ-է-մնացել-ապրելու «ես»-ին, հենց այն է, ինչ սխալ է գրքի մեջ: Փոխիր այն: Բավական է ինքդ քո հետ վիճես: Փոխիր այն: Տեսնու՞մ ես: Հեշտ է: Ու ոչ մեկի մեռնելու կարիքը չկա:
    • Այդ ամենը կարելի է վիսկիով էլ անել:
    • Զվարճացիր:
    • Հիշիր, եթե նստես գրասեղանիդ մոտ 15 կամ 20 տարի, ամեն օր, չսպասելով շաբաթ-կիրակի օրերին, դա քեզ կփոխի: Պարզապես կփոխի: Կարող է բնավորությունդ չլավացնել, բայց մի ուրիշ բան է ուղղում: Դա քեզ ավելի ազատ է դարձնում:
    ---------- Ավելացվել է՝ 17:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:01 ----------


    Ռիչարդ Ֆորդ
    • Ամուսնացիր մեկի հետ, ում սիրում ես, ու ով մտածում է, որ գրող լինելը լավ միտք է:
    • Երեխաներ մի ունեցիր:
    • Մի կարդա քո աշխատանքների ռևյուները:
    • Ռևյուներ մի գրիր (քո դատողությունը միշտ աղավաղված է):
    • Մի վիճիր կնոջդ հետ առավոտյան կամ ուշ գիշերը:
    • Մի խմիր ու գրիր միաժամանակ:
    • Նամակներ մի գրիր խմբագրին (ոչ մեկի վեջը չի):
    • Կոլլեգաներիդ վատը մի ցանկացիր:
    • Ուրիշների հաջողությունը քո համար որպես քաջալերող գործոն դիտիր:
    • Մի քաքիր, եթե կարող ես:
    ---------- Ավելացվել է՝ 17:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:02 ----------


    Ջոնաթան Ֆրենզեն
    • Ընթերցողն ընկեր է, ոչ թե թշնամի կամ դիտորդ:
    • Գրականությունը, որը հեղինակի սեփական արկածը չի վախեցնողի կամ անծանոթի աշխարհում, գրելու ոչ մի իմաստ չունի, բացի փողից:
    • Երբեք «հետո» բառը մի օգտագործիր որպես կապ՝ դրա համար «և» կա: Փոխարինող «հետո»-ն ծույլ կամ ծանրականջ գրողի չլուծումն է էջի վրայի չափազանց շատ «և»-երի համար:
    • Գրիր երրորդ դեմքով, եթե, իհարկե, իսկապես որոշակի առաջին դեմքից խոսացող ձայն անդիմադրելիորեն չի առաջարկում ինքն իրեն:
    • Երբ ինֆորմացիան դառնում է ազատ ու համընդհանուր հասանելիության, վեպի հատորներով ուսումնասիրությունը դրա հետ միասին արժեզրկվում է:
    • Ամենամաքուր ինքնակենսագրական գրականությունը պահանջում է մաքուր հնարանք: Ոչ ոք ավելի ինքնակենսագրական պատմվածք չի գրել, քան «Կերպարանափոխությունը»:
    • Տեղում նստած ավելին ես տեսնում, քան ետևից վազելիս:
    • Կասկածելի է, թե աշխատատեղում ինտերնետ ունեցող մեկը լավ գրականություն կգրի:
    • Հետաքրքիր բայերը հազվադեպ են իսկապես հետաքրքիր լինում:
    • Նախքան անողոք լինելը պետք է սիրես:
    ---------- Ավելացվել է՝ 17:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:05 ----------


    Էսթեր Ֆրոյդ
    • Դուրս շպրտիր փոխաբերություններն ու նմանեցումները: Առաջին գրքումս ես ինքս ինձ խոստացա, թե ոչ մի հատ չեմ օգտագործի, ու տասնմեկերորդ գլխում մայրամուտի ժամանակ մի հատ պլստացրեցի: Մինչև հիմա կարմրում եմ, երբ կարդում եմ այդ տեղը:
    • Պատմվածքը ռիթմի կարիք է զգում: Այն բարձր կարդա ինքդ քո համար: Եթե մի փոքր կախարդանք չպտտի, ուրեմն ինչ-որ բան պակասում է:
    • Խմբագրությունն ամեն ինչ է: Կտրիր, մինչև էլ կտրելու բան չմնա: Այն, ինչ մնում է, հաճախ կենդանի վեր է ցատկում:
    • Գրելու համար գտիր քո օրվա ամենալավ ժամերը: Թույլ մի տուր, որ ինչ-որ բան միջամտի: Հետո նշանակություն չի ունենա, եթե խոհանոցում խառնաշփոթ լինի:
    • Ոգեշնչման մի սպասիր: Բանալին կարգապահությունն է:
    • Վստահիր ընթերցողիդ: Ամեն ինչ չի, որ պետք է բացատրել: Եթե դու մի բան իսկապես գիտես ու մեջը կյանք ես շնչել, նա էլ դա կիմանա:
    • Երբեք չմոռանաս՝ նույնիսկ քո սեփական կանոնները խախտելու համար են:
    ---------- Ավելացվել է՝ 17:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:07 ----------


    Նիլ Գեյման
    • Գրիր:
    • Մի բառի ետևից մյուսը դիր: Գտիր ճիշտ բառը, գրի առ:
    • Ավարտիր այն, ինչ գրում ես: Ինչ գնով էլ լինի ավարտելը, արա դա:
    • Կողք դիր: Կարդա, ձևացնելով, թե կյանքում երբեք չես կարդացել: Ցույց տուր ընկերներիդ, ում կարծիքը հարգում ես, ու ում նման բան դուր կգար:
    • Հիշիր. երբ մարդիկ ասում են, որ ինչ-որ բան այն չի ու իրենց չի համոզում, ապա գրեթե միշտ ճիշտ են: Երբ սկսում են քեզ ասել, թե ինչն է իրենց կարծիքով սխալ, ու ինչպես դա ուղղել, ապա գրեթե միշտ սխալ են:
    • Ուղղիր դա: Հիշիր, որ վաղ թե ուշ, նախքան աշխատանքդ կհասնի կատարելության, դու ստիպված կլինես այն թողնել ու անցնել հաջորդը գրելուն: Կատարելությունը նման է հորիզոնի ուղղությամբ շարժվելուն՝ այնտեղ հասնելու ակնկալիքով: Շարունակիր շարժվել:
    • Ծիծաղիր ինքդ քո կատակների վրա:
    • Գրելու հիմնական կանոնն այն է, որ եթե դու դա անում ես բավականաչափ համոզված ու ինքնավստահորեն, ապա կարող ես անել ինչ ուզում ես (սա կարող է կյանքի կանոն էլ լինել, ոչ միայն գրելու: Բայց գրելու համար որոշակիորեն ճիշտ է): Ուրեմն գրիր պատմությունդ այպես, ինչպես այն պետք է գրվի: Գրիր անկեղծ, պատմիր որքան կարող ես լավ: Համոզված չեմ, թե ուրիշ կանոններ կան: Ոչ այնպիսիք, որ նշանակություն ունենան:
    ---------- Ավելացվել է՝ 17:10 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:09 ----------


    Դեյվիդ Հեյր
    • Գրիր, միայն երբ ասելիք ունես:
    • Խորհուրդներ մի ընդունիր մեկից, ով ներդրում չունի արդյունքի մեջ:
    • Ոճը ինքդ քեզ շարադրանքից հանելն է, ոչ թե խցկելը:
    • Եթե ոչ մեկը չի ուզում պիեսդ բեմադրել, ինքդ բեմադրիր:
    • Կատակները նույնն են, ինչ ձեռքերն ու ոտքերը նկարչի համար: Միգուցե դրանք քո վերջնական նպատակը չեն, բայց ընթացքում ստիպված ես իրենց էլ տիրապետել:
    • Թատրոնն առաջին հերթին պատկանում է երիտասարդներին:
    • Դեռ ոչ ոք հետևողականության չի հասել որպես սցենարիստ:
    • Երբեք մի գնա հեռուստատեսության դեմքերի փառատոնի, որը գրական փառատոն է ձևանում:
    • Մի բողոքիր, թե քեզ չեն հասկանում: Կարող ես ինքդ այնպես անել, որ քեզ հասկանան, կամ էլ որ չհասկանան:
    • Անգլերենի երկու ամենաճնշող բառերն են՝ «գեղարվեստական գրականություն»:
    ---------- Ավելացվել է՝ 17:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:10 ----------


    Փի ԴԻ Ջեյմս
    • Մեծացրու բառերիդ ուժը: Բառերը հում նյութ են մեր արհեստում: Որքան ավելի մեծ է բառարանդ, այնքան ավելի էֆեկտիվ՝ գրածդ: Մենք, որ գրում ենք անգլերենով, բախտավոր ենք ունենալ ամենահարուստ ու ամենաճկուն լեզուն աշխարհում: Հարգիր այն: (հիմա հայոց լեզվի ուսուցչուհիների մի ամբողջ բանակ վրդովմունքից վեր կթռչի ծ. թ.)
    • Կարդա շատ ու խտրականորեն: Վատ գրելը վարակիչ է:
    • Մի պլանավորիր գրել՝ գրիր: Գրելով, ոչ թե գրելու մասին երազելով է, որ ձևավորում ենք մեր ոճը:
    • Գրիր այն, ինչ կարիք ունես գրել, ոչ թե այն, ինչ հիմա մոդայիկ է, կամ ինչ կարծում ես, որ կվաճառվի:
    • Միտքդ բացիր նոր ապրումների, հատկապես այլ մարդկանց ուսումնասիրության համար: Գրողի հետ տեղի ունեցած ոչինչ՝ որքան էլ երջանիկ, որքան էլ ողբերգական լինի, չի վատնվում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (07.10.2010), Jarre (07.10.2010), MaryMay (15.11.2010), Դատարկություն (07.10.2010), Հայկօ (25.11.2010), Շինարար (13.12.2012)

  15. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էյ Էլ Քեննեդի
    • Համեստ եղիր: Տարիքով/ավեկը փորձված/ավեկը համոզիչ գրողները կարող են կանոններ ու խորհրդի ընտրանի առաջարկել: Հաշվի առ այն ամենն, ինչ նրանք կասեն: Ինչևէ, պետք չի միանգամից ուղեղը դրանով լիցքավորել՝ նրանք կարող են դառնացած, ծուռմիտ, սպառված, մանիպուլյատիվ լինել, կամ էլ պարզապես քեզ ոչ այնքան նման:
    • Ավելի համեստ եղիր: Հիշիր, որ չգիտես քո ունակությունների սահմանները: Հաջողակ, թե ոչ՝ եթե դու շարունակում ես ինքդ քո սահմաններից անցնել, կհարստացնես սեփական կյանքդ, ու միգուցե մի քանի անծանոթների ուրախացնես:
    • Պաշտպանիր ուրիշներին: Իհարկե, կարող ես պատմություններ ու հատկանիշներ գողանալ ընտանիքից ու ընկերներից, թղթե քարտեր լրացնել սիրով զբաղվելուց հետո և այլն: Ավելի լավ կլիներ հարգել նրանց, ում սիրում ես (ու սերն ինքը), գրելով այնպես, որ բոլորի գաղտնիքներն ու արժանապատվությունն անվնաս մնա:
    • Պաշտպանիր աշխատանքդ: Կազմակերպությունները, հաստատություններն ու անհատները հաճախ կկարծեն, թե ավելի լավ գիտեն աշխատանքդ, նամանավանդ եթե նրանք քեզ վճարում են: Երբ դու անկեղծորեն կարծում ես, որ նրանց որոշումները կվնասեին քո աշխատանքին, գնա: Փախիր: Փողն այդքան նշանակություն չունի:
    • Պաշտպանիր ինքդ քեզ: Պարզիր, թե ինչն է քեզ երջանիկ, տրամադրված ու ստեղծագործ պահում:
    • Գրիր: Ինքդ քեզ պատճառած ոչ մի տառապանք, փոփոխված վիճակների, սև պուլովերների ու հասարակայնորեն անտանելի լինելու ոչ մի քանակ քեզ ավելի գրող չի դարձնի: Գրողները գրում են: Գործի անցիր:
    • Կարդա: Որքան կարող ես: Այնքան խորը, լայն, կլանված ու գրգռված, որքան կարող ես: Ու լավ բաները կստիպեն քեզ հիշել իրենց, ինչի շնորհիվ կարիք չես ունենա նշումներ կատարել:
    • Անվախ եղիր: Դա անհնարին է, բայց թող փոքր վախերը մղեն քեզ արտագրելու ու մի կողմ դիր մեծերը, մինչև իրենց պահել չսովորեն՝ հետո օգտագործիր, կարող ես նույնիսկ գրել նրանց: Չափազանց շատ վախ՝ ու միակ բանը, որ կունենաս, կլինի լռությունը:
    • Հիշիր, որ սիրում ես գրել: Իմաստ չէր ունենա, եթե չսիրեիր: Եթե սերը հանգի, արա անհրաժեշտ ամեն ինչ ու հետ բեր այն:
    • Հիշիր, որ գրելը քեզ չի սիրում: Այն անտարբեր է: Ինչևէ, այն կարող է նկատելիորեն շռայլ պահել իրեն: Լավ խոսիր նրա մասին, քաջալերիր ուրիշներին, փոխանցիր այն մնացածին:
    ---------- Ավելացվել է՝ 17:21 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:14 ----------

    ՌՈԴՄԵՆ ՖԻԼԲՐԻՔ
    Գրելու Խորհուրդներ Ռոդից
    (վերցված է հեղինակի «Freak the Mighty» վիպակի հավելվածից)


    [Հայարտ]/[Twisted Perception]

    «Երևակայությունը մկան է: Ինչքան շատ այն օգտագործես, այնքան կուժեղանա»:
    Ռոդմեն Ֆիլբրիքը սկսել է գրել, երբ դեռ վեցերորդ դասարանում էր սովորում: Սկզբում նա իր պատմվածքները գաղտնի էր պահում, քանի որ գրելը նրան «դեմք» կամ «նորմալ» չէր թվում, բայց երբ դարձավ տասնվեց տարեկան, որոշեց մի քանի հրատարակիչների ուղարկել իր առաջին վիպակը: Վիպակը մի տղայի մասին էր, ով թաքուն հիացմունքով էր նայում իր ամենամոտիկ ընկեկերոջը՝ հանճարի, ով վերջում ողբերգականորեն մահանում է: Չնայած վիպակը մերժեցին, Ռոդը չհանձնվեց: Երբ նա քսանութ տարեկան էր, նրա գրական կարիերան առաջ շարժվեց հասուն ընթերցողի համար նախատեսված վիպակի տպագրության շնորհիվ:
    Այստեղ Ռոդն իր խորհուրդներով է կիսվում բոլոր տարիքների գրողների հետ:
    1. Սկսելն ավելի հեշտ է, քան քեզ թվում է: Ինչպես Ֆրիքն է ասում Մաքսին, գրելն ընդամենը «թղթի վրա խոսել է»: Կարող ես սկսել ինքդ քեզ պատմություն պատմելով (ցանկացած պատմություն, որ կարիք էլ չունես ուրիշի հետ կիսել)՝ օրագրի մեջ գրի առնելով կամ համակարգչով հավաքելով:
    2. Նույնիսկ երբ գեղարվեստական գրականություն ես գրում, պետք է ճշմարտությունն ասես: Սա չի նշանակում, թե պետք է գրես իրական մարդկանց կամ նույնիսկ սեփական կյանքիդ մասին, բայց կարող ես այնպես անել, որ ընթերցողներդ հավատան քո ստեղծած հերոսներին, եթե նրանց զգացմունքները մաքուր են: Ուրախությունը քեզ ունակ է դարձնում թռչել: Զայրույթը սրտումդ սպանություն է ծնում: Վիրավորանքը ֆիզիկական ցավ է պատճառում: Սրանք զգացմունքներ են, որոնք բոլորիս էլ հատուկ են:
    3. Լավ հիշողությունն օգնում է: Նորից, եթե նույնիսկ քո սեփական անցյալ կամ ներկա ապրումների մասին չես գրում, հերոսներն ու իրավիճակները, որոնց մասին գրում ես, պետք է իրական թվան: Մնածիր քո ննջասենյակի մասին: Որտե՞ղ ես նստում, երբ այնտեղ ես: Ի՞նչ ես տեսնում պատուհանից: Դրսից ի՞նչ հոտ է գալիս: Հենց այս տարրերն են, որ կարող են քեզ օգնել ձևավորել աշխարհ, որն ընթերցողներդ կճանաչեն, նույնիսկ եթե ուրիշ մոլորակի վրա կյանքի մասին ես գրում:
    4. Խաղա «ի՞նչ կլիներ, եթե» խաղը: Ինքդ քեզ հարց տուր, ու պարզիր, թե ուր է քեզ տանում պատասխանը: Կարող ես քո սեփական կյանքի մասին հարցից սկսել: Ի՞նչ կլիներ, եթե դու պարզեիր, որ երկվորյակ քույր կամ եղբայր ունես, որի մասին քեզ ոչ ոք չի ասել: Ի՞նչ կլիներ, եթե դու ցանկանայիր հանդիպել երկվորյակիդ, բայց ծնողներդ ասեին, որ դա լավ միտք չի: Ի՞նչ կանեիր: Կամ էլ կարող ես աշխարհի մասին ընդհանուր հարցից սկսել: Ի՞նչ կլիներ, եթե երեխաները ստիպված չլինեին դպրոց գնալ: Ի՞նչ կլիներ, եթե նրանք երբեք չսովորեին գրել ու կարդալ: Փոխարենն ի՞նչ կանեին: Ինչպիսի՞ն կլիներ նրանց կյանքը:
    5. Լսիր գլխումդ հնչող ձայներին: Երբեմն, երբ առանձնապես ոչ մի բանի մասին չես մտածում, բառ, արտահայտություն կամ նույնիսկ ամբողջ նախադասություն է ծնվում գլխումդ: Մի օր, երբ ես մեքենաս էի վարում Նյու-Յորքից Մեն, ես լսեցի, ինչպես ձայնն ասաց. «Ես երբեք ուղեղ չեմ ունեցել, մինչև Ֆրիքը չեկավ ու թույլ չտվեց իրենը պարտքով վերցնել, ու դա է ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը»: Միգուցե պարզապես երևակայում ես, կամ էլ դա քո հաջորդ պատմության սկիզբն է:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 07.10.2010, 16:30:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.12.2012), impression (08.10.2010), Jarre (07.10.2010), MaryMay (15.11.2010), Արևածագ (07.10.2010), Դատարկություն (07.10.2010), Հայկօ (25.11.2010), Շինարար (13.12.2012)

  17. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ էստեղ գրել կարելի է, թե ոչ, բայց ասեմ ամեն դեպքում.
    Լավ թեմա է: Սկզբի պոստի պատմվածքները դուրս եկան, թեև նման սցենարներով ու անակնկալ վերջով կարճամետրաժ ֆիլմեր դիտել եմ: Կարող եմ մի քանիսի մասին պատմել: Խորհուրդներն էլ հիմնականում լավն էին, թեև որոշները մեր դեպքում կիրառելի չէին: Մի դիտարկում - խորհուրդները չպետք է այդքան շատ լինեն... ձանձրացնում են:
    Վերջին խմբագրող՝ Lion: 08.10.2010, 10:14:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե կարծում եք, թե հայկուն ցանկացած եռատող բանաստեղծություն է, որը կտրուկ ավարտ է ունենում, ապա չարաչար սխալվում եք: Ավելին. ճապոներենով հայկուներն ընդհանրապես մի ուղղահայաց տողով են գրվում, պարզապես իրենց մեջ երեք արտահայտություն են պարունակում, որոնք թարգմանիչը պատկերում է երեք տողի տեսքով:
    Հոկկու (発句) և հայկու (俳句). ինչու՞մ է կայանում տարբերությունը: Իրականում հայկուն հոկկուի նոր անվանումն է, որը տասնիններորդ դարում ներմուծել է Մեյձի ժամանակաշրջանի պոետ, քննադատ ու տեսաբան Մասաոկա Սիկին (իրական անունը՝ Մասաոկա Ցունենորի):
    Եթե դեմ չեք, մի փոքր բանաստեղծական տեսություն բացատրեմ ձեզ: Նամանավանդ որ այս բնագավառում ինձ հայտնի ոչ մի հայալեզու գրականություն գոյություն չունի: Հոկկուն ունի առանձնահատուկ չափ, որը հասկանալու համար պետք է նախ հասկանալ անտիկ բանաստեղծության մի հասկացություն, որն անվանում են մորա (լատ. mora, ժամանակի հատված, ժամանակ, հայտնի է նաև որպես հին հունարեն χρόνος πρῶτος, լատիներեն tempus primum՝ նախնական ժամանակ): Մեկ մորան այն ժամանակն է, որը պետք է արտասանողին մեկ կարճ վանկ արտասանելու համար: Արտասանեք «կարճ» բառը: Ժամանակահատվածը, որը պահանջվեց, մեկ մորա է: Համարվում է, որ երկար վանկի տևողությունը հավասար է երկու մորայի:
    Մորան անհրաժեշտ է բանաստեղծական քայլի տևողությունը չափելու համար: Անտիկ բանաստեղծության մեջ կան երկուսից տաս մորա տևողությամբ բանաստեղծական քայլեր: Օրինակ՝ երկու կարճ UU վանկերից բաղկացած հունական պիրրիկին (Πυρρίκη):
    Ա-շոտ|գը-նա|տա-տուդ|քո-վը
    Վանկերն առանձնացված են հորիզոնական գծիկներով, քայլերը՝ ուղղահայաց: Տվյալ օրինակի դեպքում ամեն քայլը մի բառ է, ինչն արվել է օրինակը պարզեցնելու համար, ոչ թե որպես պարտադիր պայման: Հիշեք, որ քայլը վանկային, ոչ թե բառային միավոր է: Ճապոնական պոեզիայում մորան անվանում են օնձի:
    Այժմ, երբ (հուսով եմ) հասկացանք, թե ինչ է մորան, վերադառնանք հայկուին:
    Դասական հայկուն պարունակում է 17 մորա. երեք արտահայտություններ, 5-7-5 մորա համապատասխանաբար:
    Հոկկուն (դեռ հայկու չէր կոչվում) ճապոնական դասական ռենգա բանաստեղծության բացող տունն էր (հայկայ նո ռենգա, 連歌): Մացուո Բասյոի (1644–1694) ժամանակ այն արդեն կիրառվում էր որպես առանձին բանաստեղծական չափ:
    Հայկուն սովորաբար պարունակում է կիգո (季語, «եղանակային բառ») ու կիրեձի (切れ字, «հատող բառ»): Դասական հայկուն առաջին արտահայտությամբ անդրադառնում է գրողի շրջապատող միջավայրին. կիգոն բնութագրում է տարվա եղանակը: Օրինակ, սակուրան (վայրի բալենու ծաղիկները), ծիլերը, տերևաթափն ու այլ միանգամից որոշակի եղանակի հետ կապակցվող բառերը կարող են ծառայել որպես կիգո:
    Շատ ավելի բարդ է բացատրել կիրեձիի նշանակությունը, քանի որ հասկացությունը բնորոշ ճապոնական է ու համարժեք հասկացություն այլ լեզուներում չկա: Այն կառուցվածքային հենք է տալիս բանաստեղծությանը, նշանակություն ունի ինչպես կիրեձիի նշանակությունը, այնպես էլ արտասանությունը: Կիրեձին իր էությամբ շատ ավելի մեծ իմաստ է պարունակում, քան բառայինն է:
    Կիրեձին հայկուի մեջ կիրառվում է միայն մեկ անգամ:
    Ժամանակակից Հայկուի Ասոցիացիայի նախագահ Ուդա Կիյոկոն այսպես է բացատրում կիրեձիի իմաստն ու նշանակությունը.
    ... հայկուի «հատույթը»/«հատելը». հայկուն հատման վրա հենված գրական ձև է, այդպես չէ՞:
    Այսպիսո, այո, հայկուի «հատույթի» բացատրությունը. հենց սա է հայկուն:
    Հայկուն «հատում է». տեսարաններ, գործողություններ, ամեն ինչ, ու կտրում է ժամանակն ու լեզուն: Այսպիսով, թեև ասվում է, որ իրականում «հատելը» բաց թողնել է, ես կարծում եմ, որ այն միևնույն ժամանակ հայկուի նշանակալի դրույթ է:
    Ու, եթե հարց է տրվում, թե ինչ է հայկուն, նրա տարբեր հատկանիշներ կան՝ եղանակային տող, կամ բանաստեղծական ձև, որը կազմված է «հինգ-յոթ-հինգ»-ից՝
    բայց հայկուի էությունը «հատելն» է, իմ կարծիքով:
    . . . the “cut” / “cut” of haiku: haiku is a literary form based on truncation, isn’t it?
    So, yes, haiku "cuts" explanation: this is haiku.
    Haiku "cuts": scenes, actions, everything, and cuts time and language. So, though it is said that "cutting" is really omission, I think that "cutting" is at the same time the essential proposition of haiku.

    And, if asked about what haiku is, there are a variety of aspects of haiku—that is, as a seasonal verse, or as a form of poetry consisting of "five-seven-five" —
    but the essence of haiku is "cutting," in my opinion.
    Աղբյուր. Simply Haiku, 2009, Vol 7:

    Դասական ճապոնական բանաստեղծության մեջ ընդունված են 18 կիրեձիներ, որոնցից ամենից հաճախ կիրառվում են.
    • կա. շեշտող իմաստ ունի, արտահայտության վերջում այն հարց է ցույց տալիս
    • կանա. շեշտող իմաստ ունի, սովորաբար հանդիպում է բանաստեղծության վերջում, ցույց է տալիս զարմանք
    • -կերի. բացականչական բայական վերջածանց, անցյալ կատարյալ («գնացել էի»)
    • -րամու կամ -րան. բայական վերջածանց, որը ցույց է տալիս հավանականություն
    • -սյի. ածականակերտ վերջածանց, սովորաբար օգտագործվում է նախադասությունն ավարտելիս
    • -ցու. բայական վերջածանց, ներկա կատարյալ («գնացել եմ»)
    • յա. շեշտում է նախորդող բառը կամ բառերը, հատում է բանաստեղծությունը երկու մասի՝ դրանով նշելով հավասարությունն ու առաջարկելով ընթերցողին ուսումնասիրել նրանց կապն իրար հետ

    Այս նյութն, իհարկե, միայն հպանցիկ է անդրադառնում հայկուին ու չափազանց քիչ է այն լիարժեք հասկանալու, թարգմանելու և առավել ևս՝ սեփական հայկուն գրելու համար, բայց հուսով եմ՝ այն կարող է ինչ-որ չափով մոտեցնել ընթերցողին ճապոնական պոեզիայի այս յուրահատուկ արտահայտմանն ու հիմք դառնալ հետագա ուսումնասիրությունների համար:

    Բ. Պողոսյան

    ---------- Ավելացվել է՝ 13:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:03 ----------

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թեմա է: Սկզբի պոստի պատմվածքները դուրս եկան, թեև նման սցենարներով ու անակնկալ վերջով կարճամետրաժ ֆիլմեր դիտել եմ: Կարող եմ մի քանիսի մասին պատմել: Խորհուրդներն էլ հիմնականում լավն էին, թեև որոշները մեր դեպքում կիրառելի չէին: Մի դիտարկում - խորհուրդները չպետք է այդքան շատ լինեն... ձանձրացնում են:
    Ում ձանձրացնում են, ազատ է չկարդալ դրանք))) այս թեման գրելու դասագիրք չի: Ավելի շատ՝ «справочник»: Երբ ինչ-որ խորհուրդ է պետք, մտնում ու նայում ես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (08.10.2010), Freeman (02.12.2012), impression (27.10.2010), KT' (07.02.2013), Lion (08.10.2010), Արևածագ (08.10.2010), Հայկօ (25.11.2010), Շինարար (13.12.2012)

  20. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուտով. Հովարդ Ֆիլիպս Լավկրաֆտ, «Գերբնական Սարսափը Գրականության Մեջ»
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (09.10.2010)

  22. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, քանի որ Լավկրաֆտի ծավալուն հոդվածն ավելի ծավալուն դուրս եկավ, քան սպասվում էր, մինչ այդ անդրադառնանք մի խնդրի, որի մասին ես կարող եմ միայն կարծիք արտահայտել: Իսկ հետո՝ մի փոքր տեխնիկա:
    Այսպիսով, խնդիրը. ու՞մ համար է գրում գրողը:
    Կա տարբերակ, թե գրողը պետք է հարմարվի ընթերցողին: Կա տարբերակ, թե նա պետք է գրի ինքն իր համար, ու ճիշտ ընթերցողն ինքը կգտնի գիրքը:
    Տարբեր ժամանակներ ես այս տեսանկյուններից երկուսին էլ հակված եմ եղել: Բայց փորձենք հիմնավորել ու տեսնել, արդյո՞ք նրանք իրար հակասում են:
    Երկրորդի բացատրություննակնհայտ է թվում ու այս օրերին այնքան տարածված է, որ արդեն պոպսա կարող է անվանվել. գրողն, ով գրում է մի բան, որ իր միջից չի գալիս, որ իրեն հետաքրքիր չի, չի կարող անկեղծ լինել: Նա, իհարկե, կարող է վարպետանալ ընթերցողին հետաքրքրելու մեջ, բայց ի՞նչ է դա. մաքուր կոմմերցիա: Անհոգի աշխատանք: Ալեքսանդր Դյումա:
    Իհարկե, Դյուման բավականաչափ խելացի էր, որ իր աշխատանքներում կիրառեր «կրական նեգրերի» իսկական աշխատանքը, որոնցից ամենանշանակալին, իհարկե, Օգյուստ Մակեն էր՝ «Երեք Հրացանակիրների» ու նրա շարունակությունների (բացի «Պորտոսի Որդուց», որի հեղինակն էր Պոլ Մաալինը), «Կոմս Մոնտե-Քրիստոյի», «Թագուհի Մարգոյի» ու այլ աշխատանքների նախնական տարբերակների հեղինակը:
    Բայց մյուս կողմից, մենք՝ գրողներս, իրականում հեքիաթասացներ ենք: Ամեն գեղարվեստական գրականություն գրող էլ հեքիաթասաց է: Դրա համար էլ, եկեք չմոռանանք մեր արմատները, որոնք մեզ շատ բան կարող են սովորեցնել. հեքիաթասացը նստում է խարույկի մոտ ու մարդկանց հեքիաթներ է պատմում: Երբ հեքիաթները հետաքրքիր են, մարդիկ նրան կերակրում են ու գինի են տալիս, ու շնորհակալ են նրան: Բայց ոչ մեկը չի կերակրի ձանձրալի հեքիաթներ գրողներին:
    Եթե գրողը մոռանա, որ իր հեքիաթը խարույկի շուրջ նստած մարդկանց համար է, մի օր նա կմնա առանց խարույկի շուրջ նստած մարդկանց ու ընդհանրապես առանց խարույկի:
    Բայց ինչու՞ չգրել թե՛ ինքդ քո, թե՛ մնացածի համար: Իմ կարծիքով, սա ավելի առողջ մոտեցում է: Գրել ինչ-որ բան, որ ինքդ քեզ հետաքրքիր չի, հակաբարոյական է: Գրել ինչ-որ բան, որը ոչ մեկին հետաքրքիր չի, բացի քեզանից՝ գրիր ու պահիր դարակում, ինքդ էլ կկարդաս: Ինչպես ես, ասենք, երաժշտություն եմ գրում:
    Իհարկե, ես հակված եմ կարծել, որ Ստեֆանի Մեյերն էլ է այս երկու սկզբունքները համատեղել, ու արդյունքում միևնույն է՝ *ծաղիկ-դաշտի-ծաղիկ* է դուրս եկել: Այնպես որ, ոչ մի սկզբունքի հետևելը չի երաշխավորում, որ դու արժեքավոր աշխատանք կգրես:
    Սա, իհարկե, միայն իմ կարծիքն է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (27.10.2010), Շինարար (13.12.2012)

  24. #13
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտահաղացումը լավն է, ողջունում եմ: Թարգմանությունները կատարված են վարպետորեն, թերևս մասնագետները միայն փոքրիկ թերություններ գտնեն, եթե ուշադրությամբ նայեն, միջին ընթերցողի համար դրանք աչք չեն զարնում: Սակայն պատմվածքներն ինձ այնքան էլ դուր չեկան: Դատարկ չեն, բայց դրանց մեջ ձգողականություն և հմայք ես չտեսա:
    Ներողություն եմ խնդրում, բայց գրողներին տրված խորհուրդներն իսկապես անօգուտ եմ համարում: Չեմ կարծում, թե Վիկտոր Հյուգոն, Լիոն Ֆեյխտվանգերը կամ Թոմաս Մանը այդպիսի խորհուրդներից օգտվելով են ստեղծագործել:
    Ինչևէ հաջողություններ եմ մաղթում թեմայի հեղինակին: Կուզենայի տեսնել նաև նրա սեփական ստեղծագործությունները:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (17.11.2012)

  26. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի հրեշագործներ ու հրեշասերներ, ուրախ եմ հայտնել, որ այս արանքում (նոյեմբերի 9-ին) Սթիվեն Քինգը հասցրել է նոր գիրք հրատարակել՝ «Լիակատար Խավար, Աստղեր Չկան» («Full Dark, No Stars») վերնագրով ահա թե ինչ է Guardian-ում այս գրքի մասին ասում Նիլ Գեյմանը (աղբյուրը).



    Վիպակները տարօրինակ գրական ձև են, հրատարակություններում դրանք չեն սիրում. սխալ չափսի են: Գոնե չորս հատ պետք է լինի, որ ստանդարտ չափսի գիրք ստանաս:

    Գրեթե երեսուն տարի է անցել Սթիվեն Քինգի չորս վիպակից կազմված կազմված առաջին հավաքածուի՝ «Տարբեր Եղանակների» հրատարակությունից. չորս պատմություններ, գրված նրա կարիերայի ոսկե լուսաբացին: Վիպակները հիմնականում ֆանտաստիկայից հեռու էին, ու նրանցից երեքի հիման վրա ֆիլմեր նկարահանվեցին («Կանգնիր Կողքիս», «Փախուստ Շոուշենկից» ու «Ընդունակ Աշակերտուհին»): Նրանք սուր, խելացի, մռայլ պատմություններ էին, ասես հենց ֆիլմի երկարության՝ ավելի երկար, քան պատմվածքները, որոնք Քինգն իր կարիերայի ավելի վաղ շրջանում գրել էր տղամարդկանց ամսագրերի համար, ավելի կարճ, քան բլոկբաստեր-վեպերը, որոնք նա սկսել էր քանդակել Քերրիի հաջողությունից հետո (որն իր հերթին վիպակ էր, ձգված վեպի երկարության գրքի իրադարձությունների մեկնաբանության միջոցով):

    Քսան տարի է անցել, ինչ հրատարակվել է «Կեսգիշերն Անց Չորսը»՝ Քինգի թեժ կեսօրվա շրջանից: Էլի չորս պատմություններ, պակաս նշանակալի (մեկ ֆիլմ՝ «Գաղտնի Պատուհանը», ու մեկ հեռուստասերիալ՝ «Լանգոլիերները»):

    Այժմ՝ իր հագեցած կարիերայի երեկոյան, ստանում ենք չորս վիպակների «Լիակատար Խավար, Աստղեր Չկան» վերջին հավաքածուն: Համենայն դեպս, հեշտ է ենթադրել, որ սա վերջին հավաքածուն է: Նույն հաջողությամբ կարելի է հանգիստ սպասել, որ արդեն 63-ամյա Քինգը, որը խոսում է գրիչը ցած դնելու ու թոշակի անցնելու մասին, բայց ում համար գրելը դադարելն աներևակայելի է թվում, քսան տարի հետո ևս մի հավաքածու կթողարկի:

    Քինգը վիպակի ֆորմատում ձգտում է խուսափել գերբնականից, կամ գոնե փոքրացնել դրա դերը: «1922»-ը՝ առաջին պատմությունը, իր գրած ամեն ինչի պես լավն է: Ոգեշնչված, ինչպես Քինգն է ասում հետգրության մեջ, Մայքլ Լեսիի 1973 թվականի լրագրերի քաղվածքների ու լուսանկարների «Wisconsin Death Trip» հավաքածուից (գիրք, որի կապակցությամբ երբեմն տպավորություն եմ ունենում, թե այնքան գրքեր է ոգեշնչել, քանի օրինակ վաճառվել է), այն շարադրվում է առաջին դեմքից. Ուիլֆրեդ Լիլենդ Ջեյմսը, փոքր ֆերմայի տեր Նեբրասկայում, սպանում է իր կնոջը, սկզբում համոզելով իր 14-ամյա տղային օգնել իրեն: «Ես խաբելով քաշում էին նրան դրա մեջ, խաղալով նրա վախերի վրա ու ջարդելով նրա լրիվ նորմալ նպատակները երկու ամսվա ընթացքում»,- պատմում է մեզ Ջեյմսը:- «Սա մի բան է, որի համար ես ավելի դառնորեն եմ ափսոսում, քան հանցագործությունը, իսկ պատճառները ցույց կտա այս փաստաթուղթը»: Ու ցույց է տալիս, այն էլ ինչպես: Կնոջ սպանությունն ու դիակը ջրհորի մեջ շպրտելը միայն սկիզբն է. հետևանքները Ջեյմսի, նրա տղայի ու իրենց հարևանների համար հեռու գնացող, հրեշավոր ու անխուսափելի են: Լարված ընթերցանություն է, երբեմն վախենալի, զզվելի, ի վերջո՝ սրտաճմլիկ, ու Քինգը պարզորեն ասում է, որ դա հեռու է իր սովորական տոնից: Գերբնականի ակնարկ կա, չնայած սահմանը ուրվականի կողմից հետապնդվելու ու խելագարության միջև մազից փխրուն է, ու Քինգն այն նրբորեն օգտագործում է մինչև վերջ:

    «Մեծ Վարորդը»՝ երկրորդ վիպակը, Քինգի սովորական տոնով է գրված. հեշտ, չլարող ընթերցանություն, ինչը խաբուսիկ է: Ինչպես հեղինակի պատմություններից շատում, նրա հերոսը գրող է, այս դեպքում՝ Թեսսն է՝ մի շարք ոգեշնչումից զուրկ հանելուկային պատմությունների հեղինակ, ով եկել է փոքր գաղաքի ընթերցողական ակումբում զրույցի: Վերադարձի ճանապարհին նրան ուղղորդում են ավելի կարճ ճանապարհ, ինչից հետո նրան դաժանորեն բռնապարում ու գրեթե սպանում է համանուն «մեծ վարորդը»: Ազդու վրիժառության ֆանտազիա՝ սա պատմություններից միակն էր, որի գծերն առավել կանխատեսելի էին, ու ինձ այն ամենաքիչը դուր եկավ: Ամենամեծ հաճույքը պատճառեց պատմվածքի ետին պլանում ժամանակակից Ամերիկայի պատկերումը:

    «Ազնիվ Երկարացում» սկսում է որպես ոճայնացված, քաղաքավարի, բարեհամբույր ու սիրաշահող պատմություն՝ ասես Ջոն Քոլլիերի գրչի տակից դուրս եկած «պայմանագիր սատանայի հետ» պատմվածք: Դեյվ Սթրիթերը մահանում է քաղցկեղից, որն արագ է ու անբուժելի: Հանելուկային պրն. Էլվիդն առաջարկում է երկարացնել նրա կյանքը. նա կստանա գոնե ևս 15 տարվա առողջ կյանք: Բայց կա մի պայման (նման դեպքերում միշտ էլ պայման կա). եթե Սթրիթերին լավ բաներ են պատահում, մեկին, ում նա ատում է, պետք է վատ բաներ պատահեն, այս դեպքում՝ նրա լավագույն ընկերոջը:

    Չնայած սկզբի ոճայնացմանը, ընթացքում այն լրիվ ուրիշ ուղղությամբ է գնում: Պատմվածքն իր ուժը ստանում է «պայմանագիր սատանայի հետ» սյուժեին դավաճանելուց. չկա շրջադարձ ավարտում, չկա փրկության խելացի ձև: Այն վերածվում է սադիզմի երկարատև գործողություն, որին ընթերցողը սկզբում համաձայնում է, իսկ հետո ավելի ու ավելի սարսափում: Անագրամիկ պրն. Էլվիդը մեզ ասում է, որ ինքը «հոգի չէր ճանաչի, եթե նույնիսկ այն հետույքս կծեր», բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է Սթրիթերը կորցնում իր հոգին, ամեն անգամ՝ մի փոքր, մինչև էլ ոչինչ չի մնում:

    Վերջին վիպակը («Հաջող Ամուսնություն») պարզ գաղափար ունի, հիանալի շարադրանք: Դարսի Անդերսոնը գրեթե 30 տարի է, ինչ ամուսնացած է հաշվապահ ու մետաղադրամների հավաքածու պահող Բոբի հետ: «Լավ ամուսնություն էր, մեկն այն հիսուն կամ դրան մոտ տոկոսից, որոնք երկար ժամանակ անց էլ կենդանի են մնում: Նա հավատում էր դրան նույն համոզվածությամբ, որով կհավատար, որ մայթով քայլելիս գրավիտացիան իրեն կպահեր գետնի վրա: Մինչև այդ երեկոն ավտոտնակում»: Բոբը մեկնել է գործուղման: Այդ երեկոյան Դարսին ավտոտնակում վկայություն է գտնում, որ Բոբը կարող է սերիական մարդասպան լինել: Բայց Բոբը տուն է վերադառնում:

    Սրանք պատմություններ են փոխհատուցման ու հանցակցության մասին. հանցագործությունների մասին, որոնք անխուսափելի են թվում, այն մասին, թե ինչպես ենք աշխարհը համապատասխանեցնում մեզ ու ինքներս մեզ՝ աշխարհին: Ուժեղ, ու ամեն մեկն իր մռայլ ձևով:

    Հետգրության մեջ Քինգը նշում է՝ նա ցանկացել է, որ պատմությունները մնան երևակայության մեջ: Ու նրանք մնում են: Մնում են ու երբեմն միգուցե նույնիսկ բորբոսնում: Բայց նրանք միշտ բավականություն են պատճառում ու լավ պատմություններ են հետդ գիշեր տանելու համար:

    Ծանոթագրություն. «Bloomsbury» հրատարակությունն է թողարկել Նիլ Գեյմանի «Գերեզմանոցների Գիրքը»:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (13.12.2012)

  28. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մի թարգմանություն: Այս մեկի հղումը կարծեմ տեղադրել եմ: Իսկ հիմա կտեղադրեմ ամբողջությամբ: Պատմվածքը կարող եք կարդալ նաև Twisted Perception ֆորումում ու Հայարտ գրական ակումբում:

    Գաբրիել Գարսիա Մարկես
    Երկնագույն Շան Աչքերը
    Նա ուշադիր նայում էր ինձ, իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ՝ էլ որտեղ եմ տեսել այդ աղջկան: Նրա խոնավ, անհանգիստ հայացքը փայլեց կերոսինային լամպի օրորվող լույսի տակ, ու ես հիշեցի. ես ամեն գիշեր երազում տեսնում եմ այդ սենյակն ու լամպը, ամեն գիշեր հանդիպում եմ այստեղ անհանգիստ աչքերով աղջկան: Այո-այո, հենց նրան եմ տեսնում ամեն անգամ, հենց հատում եմ երազների սորուն սահմանը, որ կանգնած է քնի ու արթուն վիճակի միջև: Ես գտա սիգարետներն ու ծխեցի, հենվելով աթոռի թիկնակին ու պահպանելով հավասարակշռությունս ետևի ոտքերի վրա. տտիպ, թթվահամ ծուխը հոսեց օղակներով: Լռում էինք: Ես՝ աթոռի վրա ճոճվելով, նա՝ բարակ սպիտակ մատները լամպի ապակե գլխարկի վրա տաքացնելով: Նրա կոպերի վրա ստվերներ էին դողում: Ինձ թվաց, թե ես պետք է ինչ-որ բան ասեմ, ու ես ինձանից անկախ արտասանեցի.
    - Երկնագույն շան աչքերը:
    Ու նա տխուր պատասխանեց.
    - Այո: Հիմա մենք երբեք դա չենք մոռանա:
    Նա դուրս եկավ լամպի լուսավոր օղակից ու կրկնեց.
    - Երկնագույն շան աչքերը: Ես գրել եմ դա ամենուրեք:
    Նա շրջվեց ու քայլեց զարդասեղանի ուղղությամբ: Հայելու մեծ լուսնի մեջ հայտնվեց նրա դեմքը. դեմքի անդրադարձումը, տեսողական պատկերը, կրկնակը, որը պատրաստ էր լուծվել լամպի թրթռացող լույսի մեջ: Սառած մոխրի գույնի աչքերը տխուր նայեցին ինձ ու խոնարհվեցին, նա բացեց շպարի սադափե տուփն ու վրձինով կպավ քթին ու ճակատին:
    - Ես այնքան եմ վախենում,- ասաց նա,- որ այս սենյակը մեկ ուրիշին էլ երազում կերևա, ու նա այստեղ ամեն ինչ կխառնի:
    Նա չխկացրեց տուփի կողպեքը, վեր կացավ ու վերադարձավ լամպի մոտ:
    - Դու երբեք չե՞ս մրսում,- հարցրեց նա:
    - Երբեմն պատահում է,- պատասխանեցի ես:
    Նա սառած ձեռքերը տարածեց լամպի վրա, ու մատների ստվերն ընկավ դեմքի վրա:
    - Կարծում եմ, կհիվանդանամ,- բողոքեց նա,- դու սառցե քաղաքում ես ապրում:
    Կերոսինե լամպը նրա մաշկը պղնձա-կարմրավուն ու փայլուն էր դարձնում:
    - Դու բրոնզե մաշկ ունես,- ասացի ես,- երբեմն ինձ թվում է, թե իրական կյանքում դու պետք է բրոնզե արձանիկ լինես որևէ թանգարանի անկյունում:
    - Ոչ,- ասաց նա,- բայց երբեմն ինձ էլ թվում է, թե մետաղից եմ՝ երբ քնում եմ ձախ կողքիս վրա ու սիրտս կրծքումս խուլ բաբախում է:
    - Ես միշտ ցանկացել եմ լսել, ինչպես է բաբախում քո սիրտը:
    - Եթե մենք հանդիպենք իրականում, դու կկարողանաս ականջդ դնել կրծքիս ու լսել:
    - Եթե հանդիպենք իրականում...
    Նա ձեռքերը դրեց ապակե կափարիչին ու մրմնջաց.
    - «Երկնագույն շան աչքերը»: Ես ամենուր կրկնում եմ այդ բառերը:
    «Երկնագույն շան աչքերը»: Այդ արտահայտության միջոցով էր նա փնտրում ինձ իրական կյանքում, դա ասես գաղտնաբառ լիներ, որով մենք կճանաչեինք իրար: Նա քայլում էր փողոցներով ու, ասես ի միջի այլոց, կրկնում. «Երկնագույն շան աչքերը»: Ռեստորաններում պատվերներ կատարելիս նա շշնջում էր երիտասարդ մատուցողներին. «Երկնագույն շան աչքերը»: Ու քրտնած ապակիների վրա, հյուրանոցների ու կառամատույցների պատուհաններին նա մատով գրում էր. «Երկնագույն շան աչքերը»: Մարդիկ միայն չհականալով ուսերն էին թոթվում, իսկ մատուցողները քաղաքավարի անտարբերությամբ խոնարհվում էին: Մի անգամ դեղատանը նրան երազներից ծանոթ բույր դիպավ, ու նա ասաց դեղագործին.
    - Մի երիտասարդ կա, որին ես տեսնում եմ երազներում: Նա միշտ կրկնում է «երկնագույն շան աչքերը»: Միգուցե դուք ճանաչու՞մ եք նրան:
    Դեղագործն ի պատասխան արհամարհական ծիծաղեց ու քայլեց դեպի վաճառասեղանի մյուս ծայրը: Իսկ նա նայում էր դեղատան հախճասալիկե նոր հատակին, ու ծանոթ բույրն անդադար տանջում էր նրան: Չդիմանալով, նա ծնկի իջավ ու շրթներկով գրեց սպիտակ սալիկների վրա. «երկնագույն շան աչքերը»: Դեղավաճառը նետվեց նրա կողմը.
    - Սենյորիտա, դուք փչացրեցիք իմ հատակը: Վերցրե՛ք փալասն ու հենց հիմա սրբե՛ք:
    Ու նա ողջ երեկոն սողաց ծնկների վրա՝ տառերը ջնջելով ու արցունքների միջից կրկնելով.
    - Երկնագույն շան աչքերը: Երկնագույն շան աչքերը:
    Իսկ դռների մոտ մրթմրթում էին պարապ մարդիկ, ովքեր խելագարին նայելու էին հավաքվել:
    Նա լռեց, իսկ ես այդպես էլ նստած մնացի՝ աթոռի վրա ճոճվելով:
    - Ամեն առավոտ,- ասացի ես,- փորձում եմ հիշել արտահայտությունը, որով պետք է գտնեմ քեզ: Երազում թվում է, թե ես այն լավ եմ մտապահել, բայց հենց արթնանում եմ, ոչ մի բառ չեմ կարողանում հիշել:
    - Բայց ախր դու ի՛նքդ ես այն հորինել:
    - Այո: Իմ միտքը հենց այդ բառերն եկան, որովհետև դու մոխրագույն աչքեր ունես: Բայց ցերեկով ես նույնիսկ դեմքդ չեմ կարողանում հիշել:
    Նա հուսահատության մեջ մատները սեղմեց.
    - Ախ, եթե գոնե քաղաքիս անունն իմանաինք:
    Նրա շրթունքների եզրերին դառնության ծալքեր առաջացան:
    - Ես ուզում եմ դիպչել քեզ,- ասացի ես:
    Նա հայացքը բարձրացրեց, ու կրակի լեզվակները պարեցին նրա բիբերի մեջ:
    - Դու դա դեռ երբեք չես ասել,- նկատեց նա:
    - Իսկ հիմա ասում եմ:
    Նա աչքերը խոնարհեց ու սիգարետ խնդրեց:
    - Ինչու՞,- կրկնեց նա,- ես ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել իմ քաղաքի անունը:
    - Իսկ ես՝ մես պահած բառերը,- ասացի ես:
    Նա տխուր ժպտաց.
    - Այս սենյակն ինձ երազում երևում է նույն կերպ, ինչպես և քեզ:
    Ես վեր կացա ու ուղղվեցի դեպի լամպը, իսկ նա վախեցած նահանջեց՝ վախենալով, որ ես պատահաբար կանցնեմ մեր արանքով անցնող անտեսանելի գծից: Վերցնելով իմ մեկնած սիգարետը, նա թեքվեց դեպի լամպի կրակը:
    - Իսկ աշխարհի մի քաղաքի պատերը գրոտված են «երկնագույն շան աչքերը» բառերով,- ասացի ես:- Եթե ես հիշեմ այդ բառերը, առավոտյան կմեկնեմ ողջ աշխարհով քեզ փնտրելու:
    Նրա դեմքը լուսավորվեց սիգարետի կարմրավուն կրակով, նա խորը քաշեց ծուխն ու սիգարետը բարակ մատների արանքում պտտելով ասաց.
    - Փառք աստծո: Կարծես թե սկսեցի տաքանալ,- ու երգեցիկ մրմնջաց, ասես կրկնելով գրող վրձինի ետևից.
    - Ես... սկսում եմ...,- նա մատները շարժեց, ասես թղթի անտեսանելի թերթիկն իմ կարդալուն զուգահեռ գլանաձև փաթաթելով,- տաքանալ...- թղթի կտորը վերջացավ ու ընկավ հատակին՝ ճմռթված, փոքրիկ, մոխրի փոշու վերածվելով:
    - Դա լավ է,- ասացի ես:- Ես միշտ սարսափում եմ, երբ դու սառում ես:
    Հենց այսպես էլ մենք հանդիպում ենք իրար, արդեն մի քանի տարի է: Երբեմն այն պահին, երբ մենք գտնում ենք իրար երազների լաբիրինթոսում, ինչ-որ մեկն այնտեղ՝ դրսիւն, հատակին գդալ է գցում, ու մենք արթնանում ենք: Քիչ-քիչ մենք հաշտվեցինք տխուր ճշմարդության հետ. մեր բարեկամությունը կախման մեջ է գտնվում շատ երկրային բաներից: Ինչ-որ գդալը լուսաբացին կարող է վերջ դնել մեր կարճ հանդիպմանը:
    Նա կանգնած է լամպի ետևում ու նայում է ինձ: Նայում է նույն կերպ, ինչպես առաջին գիշերը, երբ ես քնիս կեսից ուշքի եկա լամպով ու հայելով տարօրինակ սենյակում ու իմ առաջ տեսա մոխրագույն աչքերով աղջկան: Ես հարցրեցի.
    - Ո՞վ եք դուք:
    Իսկ նա ասաց.
    - Չեմ հիշում...
    - Բայց մենք, կարծում եմ, արդեն հանդիպել ենք, այդպես չի՞:
    - Միգուցե: Դուք կարող էիք ինձ երևալ երազում, հենց այս սենյակում:
    - Ճի՛շտ է,- ասացի ես,- ես ձեզ երազում եմ տեսել:
    - Ինչքան զվարճալի է,- ժպտաց նա,- ուրեմն, մենք հանդիպում ենք երազներու՞մ:
    Նա քաշեց ծուխը՝ կենտրոնացած նայելով սիգարետի կրակին: Ու ինձ նորից թվաց, թե նա պղնձից է, բայց ոչ թե սառն ու պինդ, այլ ջերմ ու փափուկ:
    - Ես ուզում եմ դիպչել քեզ,- կրկնեցի ես:
    - Դու ամեն ինչ կկործանես,- վախեցավ նա,- հպումը մեզ կարթնացնի, ու մենք էլ չենք հանդիպի:
    - Դժվար թե,- ասացի ես,- պետք է միայն գլուխը դնել բարձի վրա, ու մենք նորից կհանդիպենք:
    Ես ձեռքս մեկնեցի, բայց նա չշարժվեց:
    - Դու ամեն ինչ կկործանես,- շշնջաց նա,- եթե գիծը խախտես ու լամպի մյուս կողմն անցնես, մենք աշխարհի տարբեր կողմեր շպրտված կարթնանանք:
    - Ու ցանկացած դեպքում,- պնդեցի ես:
    Բայց նա միայն թարթիչներն իջեցրեց.
    - Այս հանդիպումները մեր վերջին հնարավորությունն են: Ախր դու առավոտյան ոչինչ չես հիշում:
    Ու ես նահանջեցի: Իսկ նա ձեռքերը դրեց լամպի վրա ու բողոքեց.
    - Ես երբեք չեմ կարողանում քնել մեր հանդիպումներից հետո: Արթնանում եմ գիշերվա կեսին ու այլևս աչքս էլ չեմ կարողանում կպցնել՝ բարձը դեմքս է այրում, ու ես «երկնագույն շան աչքերը» արտահայտությունն եմ անընդհատ կրկնում:
    - Լույսը շուտով կբացվի,- նկատեցի ես,- վերջին անգամ ժամը երկուսին եմ արթնացել, ու դրանից շատ ժամանակ է անցել:
    Ես մոտեցա դռանն ու բռնակը ձեռքս առա:
    - Զգիույշ եղիր,- ասաց նա,- դռան մյուս կողմում ծանր երազներն են ապրում:
    - Որտեղի՞ց գիտես:
    - Վերջերս ես դուրս եկա ու դժվարությամբ վերադարձա: Իսկ արթնանալուց հետո նկատեցի, որ սրտիս վրա եմ պառկած:
    Բայց ես, միևնույն է, դուռը մի փոքր բացեցի: Փեղկը ենթարկվեց, ու թույլ քամին դրսից բերրի հողի ու հերկի հոտ բերեց: Ես շրջվեցի նրա կողմն ու ասացի.
    - Այստեղ միջանցք չկա: Ես դաշտի հոտ եմ զգում:
    - Դռան մյուս կողմում,- ասաց նա,- մի կին է քնած, որը երազում դաշտ է տեսնում: Նա միշտ երազում էր գյուղում ապրել, բայց այդպես էլ երբեք չկարողացավ դուրս գալ քաղաքից:
    Դռան ետևում լույս էր բացվում, ու մարդիկ ամենուրեք սկսել էին արթնանալ:
    - Հավանաբար ինձ արդեն սպասում են նախաճաշի սեղանի մոտ,- ասացի ես:
    Դաշտից փչող քամին թուլացավ, իսկ հետո հանգավ: Նրա փոխարեն հնչեց անկողնում մյուս կողքի վրա շուռ եկած քնածի հանդարտ շնչառությունը: Քամին լռեց, նրա հետ մահացան նաև բույրերը:
    - Վաղը մենք անպայման կճանաչենք իրար,- ասացի ես,- ես կփնտրեմ կնոջն, ով «երկնագույն շան աչքերն» է գրում պատերի վրա:
    Նա տխուր ժպտաց ու ձեռքերը դրեց լամպի սառող կափարիչի վրա.
    - Դու ցերեկը ոչինչ չես հիշում:
    Նրա տխուր ուրվագիծն արդեն սկսել էր հալվել աղջամուղջի լույսի մեջ:
    - Դու զարմանալի մարդ ես,- ասաց նա,- դու երազներդ երբեք չես հիշում:
    1950 թ.
    Թարգմանությունը՝ Բ. Պողոսյանի
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  29. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.12.2012), helium (06.11.2010), MaryMay (09.02.2012), Գանգրահեր (07.11.2010), Շինարար (06.11.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իրավաբանական խորհուրդներ
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 340
    Վերջինը: 18.04.2023, 18:38
  2. Կենցաղային խորհուրդներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 10.09.2017, 22:33
  3. Գրողներն ընդդեմ գրողների
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 30.05.2014, 16:28
  4. Գրողների լուսանկարները
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.12.2008, 02:18
  5. Օգտակար խորհուրդներ
    Հեղինակ՝ comet, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.11.2008, 11:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •