Ջոֆֆ Դայեր
---------- Ավելացվել է՝ 17:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:00 ----------
- Երբեք մի անհանգստացիր նախագծի կոմերցիոն հնարավորությունների մասին: Այդ բանի մասին թող ագենտներն ու խմբագրերը հոգան (կամ էլ չհոգան): Երկխոսություն իմ ամերիկյան հրատարակչի հետ: Ես. «Գիրք եմ գրում, այնքան ձանձրալի է, այնքան սահմանափակ կոմմերցիոն տեսքի, որ եթե այն հրատարակես, կարող է աշխատանքդ կորցնես»: Հրատարակիչը. «Հենց դա է, որ ինձ հիմք է տալիս ցանկանալ մնալ աշխատանքիս»:
- Մի գրիր հասարակական վայրերում: Վաղ 1990-ականներին ես գնացի Փարիզում ապրելու: Սովորական գրական պատճառներով. այդ տարիներին, եթե Անգլիայում քեզ գրելիս բռնեին, կարող էին գլուխդ ջարդել, իսկ Փարիզում, dans les cafés... Այդ ժամանակներից է, որ իմ մոտ հասարակական վայրերում գրելու նկատմամբ հակակրանք է ձևավորվել:
- Մի եղիր մեկն այն գրողներից, ովքեր իրենք իրենց դատապարտում են Նաբոկովի փեշից կախված կյանքի:
- Եթե օգտվում ես համակարգչից, անընդհատ թարմացրու ու լրացրու ավտոուղղման կարգավորումները: Միակ պատճառը, թե ինչու եմ ես հավատարիմ մտում իմ քաքի կտոր համակարգչին, այն է, որ ես այդքան հնարամտություն եմ ներդրել գրական պատմության մեծն ավտոուղղման ֆայլերից մեկը ստեղծելու մեջ: Մի քանի ստեղների սեղմումից կատարյալ ձևի և ուղղագրության բառեր են ծլում. «Niet»-ը վերածվում է «Nietzsche»-ի, «phoy»-ը դառնում է «photography» և այլն: Հանճա՛ր:
- Օրագիր պահիր: Իմ գրական կյանքի ամենամեծ ափսոսանքներից մեկն այն է, որ ես երբեք օրագիր չեմ պահել:
- Ունեցիր ափսոսանքներ: Նրանք վառելիք են: Էջի վրա նրանք բռնկվում են բաղձանքի տեսքով:
- Ձեռքի վրա միաժամանակ մեկից ավելի մտքեր ունեցիր: Եթե ես ընտրություն ունենամ՝ գիրք գրել, թե ոչ մի բան չանել, ես միշտ կընտրեմ երկրորդը: Միայն եթե երկու գրքերի մտքեր ունենամ, մեկը կնախընտրեմ մյուսին: Ես միշտ կարիք ունեմ զգալ, որ մի բանից փախչում եմ:
- Զգուշացիր կլիշեներից: Ոչ միայն այն կլիշեներից, որոնց հետ պատերազմում է Մարտին Էմիսը: Կան ինչպես արտահայտման, այնպես էլ պատասխանի կլիշեներ: Դիտարկման ու մտքի, նույնիսկ կոնցեպցիայի կլիշեներ կան: Շատ վեպեր, նույնիսկ մի քանի ադեկվատ գրվածներ, ձևի կլիշեներ են, որոնք համակերպվում են ակնկալիքի կլիշեների հետ:
- Արա դա ամեն օր: Սովորություն դարձրու դիտարկումներդ բառերի տեսքով արտահայտել, ու աստիճանաբար դա բնազդ կդառնա: Սա ամենակարևոր կանոնն է, ու ես, բնականաբար, չեմ հետևում նրան:
- Երբեք հեծանիվն արգելակները սեղմած մի վարիր: Եթե ինչ-որ բան չափից դուրս դժվար է դուրս գալիս, հանձնվիր և ուրիշ բան արա: Ձգտիր ապրել առանձ համառության դիմելու: Բայց գրելը շատ է կապված համառության հետ: Պետք է կպչես դրանից: Իմ 30-ն անց տարիքում ես մարզադահլիճ էի գնում, չնայած ատում էի դա: Մարզադահլիճ գնալու պատճառը գնալ դադարելու օրը հետաձգելն էր: Ահա թե ինչ է ինձ համար գրելը. այն օրը հետաձգելու եղանակ, երբ ես էլ դրանով չեմ զբաղվի, երբ այնքան խորը կսուզվեմ դեպրեսսիայի մեջ, որ չեմ կարողանա այն տարբերել կատարյալ երանությունից:
Էնն Ինռայթ
---------- Ավելացվել է՝ 17:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:01 ----------
- Առաջին տասներկու տարիներն ամենավատն են:
- Գիրք գրելու միակ ձևն իրականում գիրք գրելն է: Գրիչն օգտակար է, տպելն էլ վատ չի: Շարունակիր բառերն էջի վրա դնել:
- Միայն վատ գրողներն են կարծում, թե իրենց աշխատանքն իսկապես լավն է:
- Նկարագրությունը բարդ բան է: Հիշիր, որ նկարագրությունը կարծիք է աշխարհի մասին: Կանգնելու տեղ գտիր:
- Գրիր, ինչպես քեզ դուր է գալիս: Գեղարվեստական գրականությունը կազմված է էջի վրա գտնվող բառերից, իրականությունը՝ լրիվ ուրիշ բանից: Էական չի, թե որքան «իրական» է պատմությունդ, կամ որքան «սարքած». էական է միայն նրա կարիքը:
- Ձգտիր ճշգրիտ լինել տարբեր բաների վերաբերյալ:
- Պատկերացրու, որ մահանում ես: Եթե դու անբուժելի հիվանդություն ունենայիր, կավարտեի՞ր այս գիրքը: Ինչու՞ ոչ: Այն, ինչ բարկացնում է տաս-շաբաթ-է-մնացել-ապրելու «ես»-ին, հենց այն է, ինչ սխալ է գրքի մեջ: Փոխիր այն: Բավական է ինքդ քո հետ վիճես: Փոխիր այն: Տեսնու՞մ ես: Հեշտ է: Ու ոչ մեկի մեռնելու կարիքը չկա:
- Այդ ամենը կարելի է վիսկիով էլ անել:
- Զվարճացիր:
- Հիշիր, եթե նստես գրասեղանիդ մոտ 15 կամ 20 տարի, ամեն օր, չսպասելով շաբաթ-կիրակի օրերին, դա քեզ կփոխի: Պարզապես կփոխի: Կարող է բնավորությունդ չլավացնել, բայց մի ուրիշ բան է ուղղում: Դա քեզ ավելի ազատ է դարձնում:
Ռիչարդ Ֆորդ
---------- Ավելացվել է՝ 17:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:02 ----------
- Ամուսնացիր մեկի հետ, ում սիրում ես, ու ով մտածում է, որ գրող լինելը լավ միտք է:
- Երեխաներ մի ունեցիր:
- Մի կարդա քո աշխատանքների ռևյուները:
- Ռևյուներ մի գրիր (քո դատողությունը միշտ աղավաղված է):
- Մի վիճիր կնոջդ հետ առավոտյան կամ ուշ գիշերը:
- Մի խմիր ու գրիր միաժամանակ:
- Նամակներ մի գրիր խմբագրին (ոչ մեկի վեջը չի):
- Կոլլեգաներիդ վատը մի ցանկացիր:
- Ուրիշների հաջողությունը քո համար որպես քաջալերող գործոն դիտիր:
- Մի քաքիր, եթե կարող ես:
Ջոնաթան Ֆրենզեն
---------- Ավելացվել է՝ 17:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:05 ----------
- Ընթերցողն ընկեր է, ոչ թե թշնամի կամ դիտորդ:
- Գրականությունը, որը հեղինակի սեփական արկածը չի վախեցնողի կամ անծանոթի աշխարհում, գրելու ոչ մի իմաստ չունի, բացի փողից:
- Երբեք «հետո» բառը մի օգտագործիր որպես կապ՝ դրա համար «և» կա: Փոխարինող «հետո»-ն ծույլ կամ ծանրականջ գրողի չլուծումն է էջի վրայի չափազանց շատ «և»-երի համար:
- Գրիր երրորդ դեմքով, եթե, իհարկե, իսկապես որոշակի առաջին դեմքից խոսացող ձայն անդիմադրելիորեն չի առաջարկում ինքն իրեն:
- Երբ ինֆորմացիան դառնում է ազատ ու համընդհանուր հասանելիության, վեպի հատորներով ուսումնասիրությունը դրա հետ միասին արժեզրկվում է:
- Ամենամաքուր ինքնակենսագրական գրականությունը պահանջում է մաքուր հնարանք: Ոչ ոք ավելի ինքնակենսագրական պատմվածք չի գրել, քան «Կերպարանափոխությունը»:
- Տեղում նստած ավելին ես տեսնում, քան ետևից վազելիս:
- Կասկածելի է, թե աշխատատեղում ինտերնետ ունեցող մեկը լավ գրականություն կգրի:
- Հետաքրքիր բայերը հազվադեպ են իսկապես հետաքրքիր լինում:
- Նախքան անողոք լինելը պետք է սիրես:
Էսթեր Ֆրոյդ
---------- Ավելացվել է՝ 17:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:07 ----------
- Դուրս շպրտիր փոխաբերություններն ու նմանեցումները: Առաջին գրքումս ես ինքս ինձ խոստացա, թե ոչ մի հատ չեմ օգտագործի, ու տասնմեկերորդ գլխում մայրամուտի ժամանակ մի հատ պլստացրեցի: Մինչև հիմա կարմրում եմ, երբ կարդում եմ այդ տեղը:
- Պատմվածքը ռիթմի կարիք է զգում: Այն բարձր կարդա ինքդ քո համար: Եթե մի փոքր կախարդանք չպտտի, ուրեմն ինչ-որ բան պակասում է:
- Խմբագրությունն ամեն ինչ է: Կտրիր, մինչև էլ կտրելու բան չմնա: Այն, ինչ մնում է, հաճախ կենդանի վեր է ցատկում:
- Գրելու համար գտիր քո օրվա ամենալավ ժամերը: Թույլ մի տուր, որ ինչ-որ բան միջամտի: Հետո նշանակություն չի ունենա, եթե խոհանոցում խառնաշփոթ լինի:
- Ոգեշնչման մի սպասիր: Բանալին կարգապահությունն է:
- Վստահիր ընթերցողիդ: Ամեն ինչ չի, որ պետք է բացատրել: Եթե դու մի բան իսկապես գիտես ու մեջը կյանք ես շնչել, նա էլ դա կիմանա:
- Երբեք չմոռանաս՝ նույնիսկ քո սեփական կանոնները խախտելու համար են:
Նիլ Գեյման
---------- Ավելացվել է՝ 17:10 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:09 ----------
- Գրիր:
- Մի բառի ետևից մյուսը դիր: Գտիր ճիշտ բառը, գրի առ:
- Ավարտիր այն, ինչ գրում ես: Ինչ գնով էլ լինի ավարտելը, արա դա:
- Կողք դիր: Կարդա, ձևացնելով, թե կյանքում երբեք չես կարդացել: Ցույց տուր ընկերներիդ, ում կարծիքը հարգում ես, ու ում նման բան դուր կգար:
- Հիշիր. երբ մարդիկ ասում են, որ ինչ-որ բան այն չի ու իրենց չի համոզում, ապա գրեթե միշտ ճիշտ են: Երբ սկսում են քեզ ասել, թե ինչն է իրենց կարծիքով սխալ, ու ինչպես դա ուղղել, ապա գրեթե միշտ սխալ են:
- Ուղղիր դա: Հիշիր, որ վաղ թե ուշ, նախքան աշխատանքդ կհասնի կատարելության, դու ստիպված կլինես այն թողնել ու անցնել հաջորդը գրելուն: Կատարելությունը նման է հորիզոնի ուղղությամբ շարժվելուն՝ այնտեղ հասնելու ակնկալիքով: Շարունակիր շարժվել:
- Ծիծաղիր ինքդ քո կատակների վրա:
- Գրելու հիմնական կանոնն այն է, որ եթե դու դա անում ես բավականաչափ համոզված ու ինքնավստահորեն, ապա կարող ես անել ինչ ուզում ես (սա կարող է կյանքի կանոն էլ լինել, ոչ միայն գրելու: Բայց գրելու համար որոշակիորեն ճիշտ է): Ուրեմն գրիր պատմությունդ այպես, ինչպես այն պետք է գրվի: Գրիր անկեղծ, պատմիր որքան կարող ես լավ: Համոզված չեմ, թե ուրիշ կանոններ կան: Ոչ այնպիսիք, որ նշանակություն ունենան:
Դեյվիդ Հեյր
---------- Ավելացվել է՝ 17:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:10 ----------
- Գրիր, միայն երբ ասելիք ունես:
- Խորհուրդներ մի ընդունիր մեկից, ով ներդրում չունի արդյունքի մեջ:
- Ոճը ինքդ քեզ շարադրանքից հանելն է, ոչ թե խցկելը:
- Եթե ոչ մեկը չի ուզում պիեսդ բեմադրել, ինքդ բեմադրիր:
- Կատակները նույնն են, ինչ ձեռքերն ու ոտքերը նկարչի համար: Միգուցե դրանք քո վերջնական նպատակը չեն, բայց ընթացքում ստիպված ես իրենց էլ տիրապետել:
- Թատրոնն առաջին հերթին պատկանում է երիտասարդներին:
- Դեռ ոչ ոք հետևողականության չի հասել որպես սցենարիստ:
- Երբեք մի գնա հեռուստատեսության դեմքերի փառատոնի, որը գրական փառատոն է ձևանում:
- Մի բողոքիր, թե քեզ չեն հասկանում: Կարող ես ինքդ այնպես անել, որ քեզ հասկանան, կամ էլ որ չհասկանան:
- Անգլերենի երկու ամենաճնշող բառերն են՝ «գեղարվեստական գրականություն»:
Փի ԴԻ Ջեյմս
- Մեծացրու բառերիդ ուժը: Բառերը հում նյութ են մեր արհեստում: Որքան ավելի մեծ է բառարանդ, այնքան ավելի էֆեկտիվ՝ գրածդ: Մենք, որ գրում ենք անգլերենով, բախտավոր ենք ունենալ ամենահարուստ ու ամենաճկուն լեզուն աշխարհում: Հարգիր այն: (հիմա հայոց լեզվի ուսուցչուհիների մի ամբողջ բանակ վրդովմունքից վեր կթռչի ծ. թ.)
- Կարդա շատ ու խտրականորեն: Վատ գրելը վարակիչ է:
- Մի պլանավորիր գրել՝ գրիր: Գրելով, ոչ թե գրելու մասին երազելով է, որ ձևավորում ենք մեր ոճը:
- Գրիր այն, ինչ կարիք ունես գրել, ոչ թե այն, ինչ հիմա մոդայիկ է, կամ ինչ կարծում ես, որ կվաճառվի:
- Միտքդ բացիր նոր ապրումների, հատկապես այլ մարդկանց ուսումնասիրության համար: Գրողի հետ տեղի ունեցած ոչինչ՝ որքան էլ երջանիկ, որքան էլ ողբերգական լինի, չի վատնվում:
Էջանիշներ