User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Հրեշագործի արհեստանոց. խորհուրդներ, թարգմանություններ, հոդվածներ գրողների համար

  1. #16
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակներ (մաս 2). Հիլարի Մենթլ, Մայքլ Մուրկոկ, Մայքլ Մոմփարգո, Էնդրյու Մոուշն, Ջոյս Քերոլ Օութս, Էննի Պրուլքս, Ֆիլիպ Փուլլման, Յան Ռենքին, Ուիլլ Սելֆ, Հելեն Սիմփսոն, Զեյդի Սմիթ, Քոլմ Թոյբին, Ռոուզ Տրեմլին, Սարա Ուոթերս, Ջենիթ Ուինթերսոն:

    Հիլարի Մենթլ
    • Լու՞րջ ես տրամադրված: Ուրեմն հաշվապահ վարձիր:
    • Կարդա Դորոթի Բրեյնդի «Ինչպես Դառնալ Գրող» գիրքը: Հետո արա այն ամենն, ինչ ասվում է այնտեղ՝ ներառյալ հանձնարարությունները, որոնք քեզ անհնարին կթվան: Առանձնապես զզվելի կլինի առավոտյան արթնանալուն պես գրելու խորհուրդը, բայց եթե ստացվի, միգուցե դա լավագույն բանը լինի, որ կարող էիր ինքդ քո համար անել: Այս գիրքը ներսով-դրսով գրող դառնալու մասին է: Խորհուրդների շատ հետագա ձեռնարկներ նրանից են փոխառում: Ուրիշ գրքերի կարիք չունես, թեև եթե ուզում ես ինքնավստահությունդ ամրապնդել, «ինչպես անել» գրքերը հազվադեպ են վնասում: Կարող ես մի ամբողջ գիրք գազ տալ, ունենալով շատ փոքր գրական փորձ:
    • Գրիր գիրք, որն ինքդ հաճույքով կկարդայիր: Եթե չէիր կարդա, ուրիշն ինչու՞ պետք է կարդա: Մի գրիր ընկալված ընթերցարանի կամ շուկայի համար. այն կարող է արդեն անհետացած լինել, երբ ավարտես գիրքդ:
    • Եթե լավ պատմության միտք ունես, մի համարիր, թե այն պարտավոր է արձակ շարադրանքի տեսք ունենա: Այն կարող է ավելի լավ արտահայտվել որպես պիես, սցենար կամ բանաստեղծություն: Ճկուն եղիր:
    • Հաշվի առ, որ այն ամենն, ինչ «Գլուխ Առաջին»-ից առաջ է, ընթերցողը կարող է բաց թողնել: Կենսական նշանակության տեղեկություն մի պահիր այնտեղ:
    • Առաջին պարագրաֆները հաճախ կարելի է ջնջել: Հա՞կա ես պարում, թե՞ պարզապես ոտքերդ ես շարժում:
    • Շարադրանքդ կենտրոնացրու փոփոխության կետի շուրջ: Սա հատկապես կարևոր է պատմական գրականության համար: Երբ տեղը նոր է հերոսիդ համար, կամ շրջապատը փոխվում է, այդտեղ է, որ պետք է հետ քաշվել ու լրացնել աշխարհի տարրերը: Մարդիկ չեն նկատում իրենց ամենօրյա շրջապատն ու օրակարգը, ու երբ գրողն այն նկարագրում է, դա կարող է ընթերցողին խրատելու ճիգերի նման հնչել:
    • Նկարագրությունն իր տեղն ունի, որտեղ պետք է գործի: Այն չի կարող պարզապես դեկորատիվ նշանակություն ունենալ: Նկարագրությունը սովորաբար առավել էֆեկտիվ է, եթե մարդկային տարր է պարունակում իր մեջ. այն ավելի էֆեկտիվ է, եթե որոշակի տեսանկյունից է, ոչ թե աստծո աչքերով: Եթե նկարագրությունը գունազարդված է հերոսի տեսանկյունով, որը նկատել է, այն արդյունքում դառնում է վերջինիս որոշող գործոններից մեկն ու գործողության մասը:
    • Եթե լռվել ես, վեր կաց գրասեղանիդ մոտից: Զբոսնիր, վաննա ընդունիր, քնիր, թխվածք թխիր, նկարիր, երաժշտություն լսիր, մեդիտացիա կամ մարզանք արա. ինչ էլ անես, պետք չի ֆիքսվել նույն տեղում՝ ունքերը պրոբլեմի վրա կիտելով: Բայց մի զանգիր ոչ մեկին, երեկույթի գնալ էլ պետք չի, այլապես ուրիշ մարդկանց խոսքերը կլցվեն այնտեղ, որտեղ քո խոսքերը պետք է լինեին: Ճեղք բացիր նրանց համար, տեղ տուր: Համբերատար եղիր:
    • Պատրաստ եղիր ամեն ինչի: Ամեն նոր պատմություն տարբեր պահանջներ ունի ու կարող է այս կամ բոլոր մնացած կանոնները խախտելու պատճառներ առաջացնել: Բացի համար մեկից. չես կարող հոգիդ նվիրել գրականությանը, եթե մտածում ես եկամտահարկի մասին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (25.11.2010), Enna Adoly (04.12.2013), Հայկօ (25.11.2010), Շինարար (13.12.2012)

  3. #17
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մայքլ Մուրկոկ
    • Իմ առաջին կանոնը ես սովորել եմ «Թուրը Քարի Մեջ» ու այլ Արթուրյան ֆենտեզի-պատմությունների հեղինակ ԹիԷյչ Ուայթից, ու այն էր. «կարդա՛»: Կարդա ամեն բան, ինչ ձեռքդ կընկնի: Ես ֆենտեզի, գիտական ֆանտաստիկա կամ ռոմանտիկ գրականություն գրել ցանկացողներին միշտ խորհուրդ եմ տալիս դադարել կարդալ որևէ բան այդ ժանրերում ու սկսել կարդալ մնացած ամեն ինչ՝ Բանյանից մինչև Բյաթ:
    • Գտիր գրողին, որով կհիանաս (իմը Կոնրադն էր) ու ընդօրինակիր նրանց սյուժեներն ու հերոսներին սեփական պատմությունը պատմելու համար, ինչպես մարդիկ սովորում են նկարել՝ ընդօրինակելով վարպետներին:
    • Ներկայացրու գլխավոր հերոսներիդ ու թեմաները վեպի առաջին մեկ երրորդում:
    • Եթե սյուժեի վրա կենտրոնացված ժանրի վեպ ես գրում, հետևիր, որ գլխավոր թեմաներն ու սյուժեի տարրերն առաջին մեկ երրորդում են ներկայացվում, որը կարող ես անվանել «ներածություն»:
    • Զարգացրու թեմաներն ու հերոսներին երկրորդ մեկ-երրորդում, որը կանվանես «զարգացում»:
    • Լուծիր թեմաները, հանելուկներն ու նման բաները մերջին մեկ-երրորդում, որը կանվանես «լուծում»:
    • Լավ մելոդրամայի համար ուսումնասիրիր «Լեստեր Դենտի Սյուժեի Ուրվապատկերի Բանաձևը», որը կարող ես գտնել ինտերնետում: Այն գրվել է, որ ցույց տա, թե ինչպես կարճ պատմվածք գրել pulp-ամսագրերի համար, բայց կարող է հարմարեցվել ցանկացած երկարության կամ ժանրի գրեթե բոլոր պատմությունների:
    • Եթե հնարավոր է, թող ինչ-որ բան կատարի, քանի դեռ հերոսները բացատրություններ են տալիս կամ փիլիսոփայում են: Դա օգնում է պահպանել դրամատիկ լարվածությունը:
    • Գազար ու ճիպոտ. այնպես արա, որ հերոսներիդ հետապնդեն (սևեռուն գաղափարը կամ սրիկան), կամ որ հերոսներդ հետապնդեն (գաղափար, օբյեկտ, անձ կամ հանելուկ):
    • Անտեսիր բոլոր նախընտրելի կանոններն ու սեփական կանոններ ստեղծիր, որոնք հարմար կլինեն նրան, ինչ ցանկանում ես ասել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (25.11.2010), Հայկօ (25.11.2010), Շինարար (13.12.2012)

  5. #18
    alien Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,647
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Մոգը
    Սուրբ Գերմանի ծառային հարցրեցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ նրա տերը ավելի քան հազար տարեկան է:
    - Պատկերացում անգամ չունեմ,- պատասխանեց նա:- Ես նրան ընդամենը երեք հարյուր տարի է, ինչ ծառայում եմ նրան:
    Մի վրիպակ էլ ես գտա՝ ինձ ուսուցչի սխալը բռնած աշակերտի նման անկեղծ չեմ զգում, բայց մտածում եմ կուզես իմանալ, որ վրիպակ կա...

  6. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Հեմինգուեյի գիրքը որ կարդում եմ, դեպրեսում ա: Շան տղան պատմում ա, թե ինչքան շատ ա գրում: Լրիվ օբսեսիվ: Դրա համար էլ տենց լավ ա գրել: Բայց մի հետաքրքիր բան կա դիսցիպլինայի մասին. կյանքում խմած վիճակում չի գրել:
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (14.04.2015), Srtik (14.04.2015)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կենցաղային խորհուրդներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 10.09.2017, 22:33
  2. Իրավաբանական խորհուրդներ
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 339
    Վերջինը: 27.08.2017, 14:23
  3. Գրողներն ընդդեմ գրողների
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 30.05.2014, 16:28
  4. Գրողների լուսանկարները
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.12.2008, 02:18
  5. Օգտակար խորհուրդներ
    Հեղինակ՝ comet, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.11.2008, 11:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •