Իմ համար կա մարմին և հոգի: Այ հենց իմ "Ես"-ը դրանցից ա բաղկացած: Վերը նշված Ոգու իմաստը չեմ հասկանում...
Իսկ իմ կարծիքով մարդու մարմնական ցանկություններն ու երկնային ձգտումների ամբողջ անհասկացվածությունը կատարվում ա հոգու մակարդակում... ու ավելի շատ հակված եմ մարդու "ես"ը ճանաչել իրա հոգով, այլ ոչ թե Ոգով, առավել ևս ոչ էլ մարմնով:Եվ այն պայքարը, որ կա մարդու մեջ, դա հոգու, գիտակցության կողմից, ընտրության, երկընտրանքի արդյունքում է կատարվում՝ մի կողմից մարմնական ցանկությունների, կրքերի ու բնազդների, մյուս կողմից Ոգու բարձրագույն ձգտումների, բարոյականության ու Աստվածայինին ծառայելու միջև տեղի ունեցող պայքարն է մեր գիտակցականում, հոգեկանում արտացոլվում:
Էջանիշներ