Էսօր Բրեգովիչի համերգն էր
: Ինչ-որ մեկը եկե՞լ էր
:
Համալիրի փոքր դահլիճում էր, բայց մտքովս չէր անցնում, որ դահլիճը էդքան լիքը կլինի: Լիքը հլը հեչ, բայց էդ ի՜նչ ուրախություն էր, բոլորը երգո՜ւմ, պարո՜ւմ, թռվռո՜ւմ
: Սկզբից մի 10 հոգի էին պարում պատի տակ, բայց համերգի կեսերից համարյա բոլոր ազատ տեղերում պարում էինք
:
Խեղճ մարդը մեռավ ասելով «ծափ մի տվեք»
: Ասենք` առանց երաժշտության ինչ-որ հանգիստ բան էր երգում, սկսում էինք ծափ տալ, ասում էր` ծափ մի տվեք, չեմ իմանում` հետո ինչ երգեմ
: Եվ այդպես 7-8 անգամ
:
Ուշացումով սկսվեց համերգը, բնականաբար: Մոտ 40 րոպե ուշ սկսվեց` տեխնիկական թերությունների պատճառներով: Բայց դե էդ սաղ հեչ, համերգը կայֆ էր
: Երևի մոտ 1,5 ժամ տևեց, հետո հեռացան բեմից: Էնքան ծափ տվեցինք, հետ եկավ նվագախմբի մի մասի հետ, հետո վերջում մնացածն էլ եկան: Տենց մի 5-6 երգ երգեց մեր մասնակցությամբ
, ու էդ ամբողջ ընթացքում բոլորը իրենց տեղերում կանգնած էին ու պարում է՜ին
: Ինքն էլ չէր ուզում գնար աչքիս
:
Էխխ, կայֆ էր, էլի եմ ուզում
:
Էջանիշներ