User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Հարցազրույց CactuSoul -ի հետ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցազրույց CactuSoul -ի հետ

    CactuSoul . «Ուզում եմ երջանիկ լինել » :



    Արևածագ
    Բարև Անի :

    CactuSoul
    Բարև

    Արևածագ
    Ակումբի հնաբնակներից ես: Քո գրառումներում երբեմն զգացվում է կարոտախտը նախկին ակումբի ու ակումբցիների նկատմամբ: Ո՞րն է դրա պատճառը: Ի՞նչն է փոխվել այս տարիների ընթացքում, որը քեզ ստիպում է կարոտով հիշել անցյալը: Արդյոք նույնքա՞ն հաճույքով ես մտնում ակումբ, քան այն ժամանակ, երբ քո սիրելիներն էլ դեռ ակումբում էին:

    CactuSoul
    Իրականում շատ բան է փոխվել, բայց ասել, թե այն ժամանակ ավելի հաճույքով էի ակումբ մտնում, քան հիմա, սխալ կլինի․ պարզապես հաճույքի «տեսակն» է փոխվել: «Նախկին» ակումբի անդամները շատ ավելի քիչ էին, այն ժամանակ զրուցարան չկար ու փոխարենը օֆֆտոպանոցներն էին ծաղկում, չգիտեմ` ինձ է թվում, թե իրականում էլ էր այդպես, բայց անգրագետ գրառումների թիվը, կարծես թե, ավելի քիչ էր (տոկոսային հարաբերությամբ), քան հիմա, քննարկումներն էլ հազվադեպ էին վերածվում ծաղրուծանակի... Գուցե այս կարծիքն ունեմ, որովհետև այն ժամանակ նոր էի ակումբում ու ամեն ինչ թարմ էր թվում: Չգիտեմ: Իսկ ինչ վերաբերում է սիրելիներին, իհարկե կան որոշ սիրելի ակումբցիներ, որ հիմա չեն մտնում ակումբ, բայց նրանցից շատերը վերադառնում են ժամանակ առ ժամանակ: Բացի այդ եթե այն ժամանակվա սիրելի ակումբցիները հիմա ակումբ չեն մտնում, դրա փոխարեն ակումբում են շատ ուրիշ նոր մարդիկ, ովքեր դարձել են սիրելի, այնպես որ ակումբն էլի մի վայր է, որ չեմ կարող հենց էնպես լքել:

    Արևածագ
    Հիմա ակումբում ի՞նչ կապվածություններ ունես, ովքե՞ր են քո ընկերները: Ընդհանրապես ի՞նչ ես կարծում աղջիկների ընկերություն անել կարենալ-չկարենալու վերաբերյալ:

    CactuSoul
    Եթե սկսեմ թվել բոլոր ընկերներիս, ճիշտ բան չի լինի, քանի որ շատ են, ու կարող եմ պատահաբար բաց թողնել մեկնումեկի անունը, հետո էլ պիտի նստեմ ու դարդ անեմ, թե ո՜նց կարող էի մոռանալ այդ մարդուն: Ակումբական ընկերության մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ այս շրջապատում ես կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ տվյալ պահին, առանց լարվելու, առանց մտավախության, թե ի՞նչ կմտածեն իմ մասին։ Առաջին ակումբային հանդիպումից սկսած չեմ դադարում հիանալ ու զարմանալ այն ֆենոմենի վրա, որ բոլորս իրարից շատ տարբեր ենք, բայց միասին շատ լավ ենք զգում։
    Ինչ վերաբերում է աղջիկների ընկերությանը՝ այն միանշանակ հնարավոր է, ճիշտ այնքանով, ինչքան որ տղաների դեպքում է հնարավոր: Ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների դեպքում, իսկական ընկերը պիտի տղա լինի: Սեռն էստեղ կապ չունի:

    Արևածագ
    Մի քիչ ինձ անհասկանալի մնաց «տղա» բառի իմաստը:

    CactuSoul
    Դե որ այլ կերպ բացատրել լիներ, երևի այլ կերպ կասեի Նկատի ունեմ մի շարք արժանիքներ, որ պիտի բնորոշ լինեն մարդուն, որպեսզի նա կարողանա ընկեր լինել: Այդ թվում` հավատարմություն, սիրելու կարողություն, նվիրում, ազնվություն, ցանկացած դեպքում ընկերոջ կողքին լինելու պատրաստակամություն ու կամք, և այլն:

    Արևածագ
    Իսկ ինչու՞ ես այդքան լավ հատկանիշները միայն տղաներին վերագրում: Բա մե՞նք:

    CactuSoul
    Չէ, միայն տղաներին չեմ վերագրում, ես որ հաստատ էդպիսի բան չէի անի: Ուղղակի էդպես են ասում, էլի, ես էլ այդ բառը կիրառեցի` միտքս կարճ ձևակերպելու համար:

    Արևածագ
    Ակումբցիների գրառումներից հասկացա , որ շատ նրբազգաց ես: Շրջապատիդ կարծիքը քո մասին համընկնու՞մ է քո մասին հենց քո կարծիքի հետ: Ինչքանով է շրջապատի կարծիքն ազդում քո կենսակերպի վրա:

    CactuSoul
    Նրբազգա՞ց եմ.Երևի: Բայց շուտ վիրավորվող չեմ, նաև կարողանում եմ ներել: Գլխավորապես երևում եմ այնպիսին, ինչպիսին կամ, այնպես որ երբ մարդիկ կարծիք են հայտնում, փորձում եմ հասկանալ` դա արդյո՞ք այն էր, ինչ ես ուզում էի, որ մարդիկ տեսնեն, արդյո՞ք դա որևէ կերպ չի նշանակում, որ կորցրել եմ դիրքերս ինչ-որ հարցում: Բայց չէի ասի, թե շրջապատի կարծիքն առանձնապես ազդեցություն ունի կենսակերպիս վրա: Համենայն դեպս` դրա պատճառով զոհողության չեմ գնա։

    Արևածագ
    Քո թովիչ ժպիտի մասին բազմաթիվ գրառումների եմ հանդիպել: Ի՞նչ ես կարծում, բնավորությանդ որ գծերն են, որ գրավում են մարդկանց, և որոնք են, որ կարող են հանկարծ վանել:

    CactuSoul
    Կարծում եմ` հանգստությունս է գրավում, ամեն ինչի մեջ դրականը տեսնելը, լսելու ունակությունը, երբեմն` մարդուն հոգեպես օգնելու կարողությունը: Սիրում եմ լրացնել մարդկանց, բայց չլինել ավելորդ ոչ մի միջավայրում: Խանգարել չեմ սիրում: Նկատել եմ, որ երբեմն հենց դա կարող է վանել մարդկանց, որքան էլ որ տարօրինակ հնչի: Նաև շատերին վանում կամ նեղություն է տալիս պեդանտությունս, իհարկե եթե բավականաչափ մտերմություն կա, քանի որ հակառակ դեպքում այդ հատկանիշս կա՛մ չի դրսևորվում, կա՛մ այդքան աչքի չի զարնում։ Բայց աշխատանքներ տանում եմ՝ օպտիմալ չափաբաժինը գտնելու ուղղությամբ։ Իսկ ծնողներիս, օրինակ, նյարդայնացնում է թեման գլոբալից լոկալ ու լոկալից գլոբալ հարթություններ տեղափոխելու ճկունությունս, որն, իրականում, ամենաշատ սիրածս բնավորության գծերից է իմ մեջ։

    Արևածագ
    Խելահեղ քայլերի ընդունա՞կ ես: Որ պայմանների դեպքում կարող ես դրանք թույլ տալ և կամ ու՞մ համար: Իհարկե, անուններ պետք չի նշել:

    CactuSoul
    Բացի ինքնասպանությունից (հնարավոր է նաև ուրիշի սպանությունից, վստահ չեմ) ամեն ինչի էլ ընդունակ եմ: Պարզապես հանգամանքներից է կախված: Իսկ թե ում համար` իհարկե բացառապես կարևոր մարդկանց: Շատ հավանական տարբերակ է նաև«ինձ համարը»:

    Արևածագ
    Նպատակասլա՞ց մարդ ես: Մի՞շտ ես իրագործում կանխորոշածդ նպատակները: Ո՞րն է քեզ ավելի գրավում՝ գործընթա՞ցը, թե՞ արդյունքը:

    CactuSoul
    Դժվար հարց էր... Նպատակասլաց չեմ այն իմաստով, որ անընդհատ իմ առջև նպատակներ չեմ դնում ու հասնում դրանց: Դինամիկա սիրում եմ, բայց հանգստության, խաղաղության մեջ: Ճիշտ նպատակ ընտրելն է դժվար, իսկ եթե ի վերջո նպատակ դնեմ իմ առաջ, անպայման կիրականացնեմ: Պարզապես փորձը ցույց է տալիս, որ հաճախ նպատակներն այն չեն իրականում, ինչ հոգուս պետք է: Հենց այդ պատճառով էլ որոշ նպատակներ արդյունքում այնքան էլ լավ չեն իրագործված, քանի որ չեմ սիրում ծախսել ավելին, քան նպատակի իրական արժեքն է իմ աչքում:
    Գործընթացն ինձ ավելի է գրավում, բայց առանց արդյունքի այն անիմաստ է: Կյանքն ինքնին գործընթաց է, նպատակ չի, իսկ ես ապրել եմ սիրում։ Եթե նպատակ, ապա միայն գործընթացի մեջ լինելու համար, քանի որ առանց նպատակի գործընթաց էլ չկա։

    Արևածագ
    Դու կարո՞ղ ես առաջնորդել մարդկանց՝ նորանոր բարձունքներ նվաճելու: Եթե հանկարծ տղա ծնված լինեիր ու դառնայիր զինվորական, զինվորական աստիճանասանդուղքի ո՞ր հարթակին քեզ ավելի հարմարավետ կզգայիր:

    CactuSoul
    Առաջնորդել դժվար թե կարողանամ նորմալ պայմաններում։ Ես կարող եմ դրդել, ուղղություն ցույց տալ դեպի բարձունքներ, դրանք նվաճելու մեթոդներին ծանոթացնել, բայց առաջնորդ լինելն իմը չի: Ինքնիշխան եմ․ ո՛չ առաջնորդել եմ սիրում, ո՛չ առաջնորդվել։ Բայց երբ զգում եմ, որ դրանցից որևէ մեկի դեպքում ավելի լավ է լինելու, «սկզբունքներս» առաջ չեմ բրթում։
    Չէի ուզենա լինել զինվորական աստիճանասանդուղքի որևէ հարթակի վրա: Եթե պիտի մի պատասխան տամ, ապա՝ երևի թե զինվորական բժիշկ կլինեի:

    Արևածագ
    Քո կյանքը փոխելու հարցում ուրիշների օգնության կարիքն ունե՞ս:

    CactuSoul
    Ի վերջո ես եմ ընտրում փոխել որևէ բան, թե ոչ: Մարդիկ կարող են փորձել օգնել, ես էլ երբեմն ինձ կարող եմ թույլ տալ օգտվել դրանից, բայց իրականում ես եմ որոշողը` փոխել, թե ոչ ու եթե այո, ապա որ ուղղությամբ:

    Արևածագ
    Իսկ ի՞նչ մասնագիտություն ունես: Աշխատու՞մ ես քո մասնագիտությամբ: Ի՞նչ նախարարություն կուզենայիր ղեկավարել:

    CactuSoul
    Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, հիմա մասնագիտությամբ եմ աշխատում։ Սիրում եմ մասնագիտությունս, բայց մի տեսակ ուրիշ տեղ է հոգիս ձգտում... չեմ հասկանում` ուր: Ժամանակին, երբ երաժշտական դպրոցն ավարտեցի գերազանց գնահատականներով, երկընտրանք կար` շարունակել ուսումը երաժտության ուղղությամբ, թե «խրվել» մաթեմատիկայի մեջ, որ իմ ամենասիրելի առարկան էր դպրոցում: Ի դեպ, մեկ էլ անգլերենն էի շատ սիրում: Ընտրեցի մաթեմատիկան, ծրագրավորումը` մտածելով, թե այդպիսով կհամատեղեմ ստեղծագործությունն ու մաթեմատիկան:
    Կուզեի ավելի շատ ժամանակ ունենալ ինքնաբացահայտման ու ստեղծագործելու համար։
    Նախարարություն կղեկավարեի բացառապես այն դեպքում, երբ ինձնից ավելի լավ թեկնածու չլիներ, այսինքն` «ստիպված», «ազգին ծառայելու նպատակով»: Երևի մշակույթինը. դժվար թե ավելի հոգեհարազատ ու կարևոր բան գտնվի:

    Շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 05.10.2010, 18:03:

  2. Գրառմանը 39 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.10.2010), A.r.p.i. (05.10.2010), Agni (05.10.2010), Apsara (10.08.2016), Ariadna (09.10.2010), Chuk (05.10.2010), cold skin (05.10.2010), davidus (07.10.2010), E-la Via (07.12.2013), einnA (05.10.2010), Farfalla (06.10.2010), Inna (05.10.2010), Jarre (06.10.2010), Lílium (09.12.2013), matlev (06.10.2010), My World My Space (06.10.2010), Norton (05.10.2010), One_Way_Ticket (05.10.2010), Philosopher (06.10.2010), Rammstein (07.10.2010), reminilo (27.08.2017), SSS (06.10.2010), Tig (07.10.2010), tikopx (06.10.2010), Yevuk (07.10.2010), Արևհատիկ (05.10.2010), Դատարկություն (05.10.2010), Դեկադա (05.10.2010), Ժունդիայի (06.10.2010), Ինչուիկ (05.10.2010), Կաթիլ (05.10.2010), ԿԳԴ (11.10.2010), Հայկօ (07.10.2010), Ձայնալար (06.10.2010), Մանուլ (08.10.2010), Նաիրուհի (05.10.2010), Շինարար (05.10.2010), Ուլուանա (06.10.2010), Ռուֆուս (05.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  2. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  3. Հարցազրույց Ռուֆուսի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 72
    Վերջինը: 22.03.2010, 18:57
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •