User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Հարցազրույց CactuSoul -ի հետ

  1. #16
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ իմ մասին էդքան ճոխ բաներ եք ասում, նույնիսկ ամաչում եմ գրառման տակ «շնորհակալություն» դնել:

    Բոլորիդ շնորհակալ եմ կարծիքների համար: Իրականում առաջին անգամ եմ «հարցաքննվում», չգիտեի՝ ինչ ու ինչպես է պետք ասել, որ ճիշտ լինի, որ հա՛մ ասեմ՝ ինչ մտածում եմ, հա՛մ էլ չձանձրացնեմ ընթերցողին: Լավ է, որ շատերը գոհ են:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (07.10.2010), My World My Space (07.10.2010), Smokie (10.08.2016), Tig (07.10.2010), Արևհատիկ (07.10.2010), Կաթիլ (07.10.2010), Նաիրուհի (07.10.2010)

  3. #17
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան ջան, ապլե՛ս, մի շնչում կարդացի ամբողջը.....
    Արևածագին էլ հատուկ շնորհակալություն բովանդակալից հարցերի ու հետաքրքիր քննական հաջորդականության համար:

    Այնուամենայնիվ մի երկու հարց էլ իմ կողմից....

    1. Ի՞նչ ես կարծում, կյանքում փշեր ունենալը հարկավո՞ր է...
    2. Կպարզաբանե՞ս իսկական ընկերոջ քո կոնցեպտը...
    3. ի՞նչպես կմեկնաբանես իմ այս գրառումը.
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակն է խմբակային սիրո խոստովանության.... Ես ձեզ սիրում եմ քիչ ավելի, քան հարգում եմ և ուզում եմ որ դրա համար ինձանից մի քիչ նեղանաք....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.10.2010), CactuSoul (07.10.2010), Tig (07.10.2010)

  5. #18
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ի՞նչ ես կարծում, կյանքում փշեր ունենալը հարկավո՞ր է...
    Հարկավ, Հով ջան Հարկավոր է: Որ ուրիշները քեզ զգույշ ու հարգալից մոտենան: Իհարկե, պետք չի «անմեղ տեղը» մարդկանց ծակծկել, բայց պրոֆիլակտիկ նպատակներով պետք են: Օրինակ, փուչիկներին պայթացնելու համար:

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Կպարզաբանե՞ս իսկական ընկերոջ քո կոնցեպտը...
    Իսկական ընկերը պիտի ընկերոջ կողքին լինի ամեն դեպքում, ու ավելի կարևոր է՝ հոգով, քան ֆիզիկապես: Պիտի հասկանա ընկերոջը, պիտի նրա ո՛չ ցավերի ու, առավել ևս, ո՛չ էլ ուրախության մեջ մենակ չթողնի… Ու էս կարգի բաներ: Հավատարմություն, վստահելիություն, սեր…
    Կոպիտ օրինակ ասե՞մ: - Եթե իմանաս, որ մտերիմ ընկերդ երեկ չէ առաջի օրը 5 մարդ ա սպանել, իրենից չսկսես խորշել, այլ իրեն իմանալով՝ փորձես հասկանալ ու եթե կարող ես, օգնել:
    Դե չեն ձևակերպվում կարևոր բաները, հո զոռո՞վ չի

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    3. ի՞նչպես կմեկնաբանես իմ այս գրառումը.
    Հով ջան, դու գրել ես, չգիտե՞ս` ինչ ես գրել, որ ես պիտի մեկնաբանեմ
    Ասում ես, որ մեզ (կամ գուցե իրենց) սիրում ես, ու էնքան ես սիրում, որ հարգանքին տալիս-անցնում ա, չնայած չեմ հասկանում, թե ոնց ես համեմատում տարբեր զգացմունքների չափերը: Երբ սիրում ես շատ, արդեն չես էլ մտածում հարգանքի մասին, բայց էն ամեն ինչը, որ հարգանքի դեպքում պիտի լիներ, ինքնըստինքյան լինում ա: Սերն ավելի ենթագիտակցական է, հարգանքը՝ գիտակցական: Ենթագիտակցությունն ինձ ավելի հիմնավոր է թվում:
    Չգիտեմ՝ ինչի համար ես ուզում, որ նեղանանք, բայց ինձ թվում ա` լավ ես անում, որ սիրում ես:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.10.2010), Lílium (09.12.2013), My World My Space (07.10.2010), Tig (08.10.2010), Yevuk (07.10.2010), Արևածագ (07.10.2010), Արևհատիկ (07.10.2010), Դատարկություն (07.10.2010), Մանուլ (08.10.2010), Նաիրուհի (07.10.2010), Շինարար (07.10.2010)

  7. #19
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    (սպասում ա, թե երբ են բորոտներին բերելու բժշկելու)

    Լավ, մի հարց էլ ես տամ: Վերջին անգամ որ խոսեցինք իրար հետ, բանակից առաջ: Հրապարակի վրա: Դու ինձ հարց տվեցիր: Հիմա ուզում եմ, որ ինքդ քո հարցին պատասխանես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #20
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով ջան, դու գրել ես, չգիտե՞ս` ինչ ես գրել, որ ես պիտի մեկնաբանեմ
    Ես գիտեմ Ան ջան, ուզում էի քո մեկնաբանությունը լսել....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  9. #21
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին անգամ որ խոսեցինք իրար հետ, բանակից առաջ: Հրապարակի վրա: Դու ինձ հարց տվեցիր: Հիմա ուզում եմ, որ ինքդ քո հարցին պատասխանես:
    Իմ հիշելով՝ վերջին անգամ քո՝ բանակից գալուց բավական հետո ենք խոսել, ու դա հրապարակում չէր: Էնպես որ հիմա չեմ մտաբերում, թե ինչ հարց նկատի ունես:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. #22
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ հիշելով՝ վերջին անգամ քո՝ բանակից գալուց բավական հետո ենք խոսել, ու դա հրապարակում չէր: Էնպես որ հիմա չեմ մտաբերում, թե ինչ հարց նկատի ունես:
    Ի նկատի ունեմ մինչև բանակ վերջին խոսակցությունը: Լավ, եթե չես հիշում, դա արդեն բավարար պատասխան է ուրիշ հարց տամ
    Ինչպե՞ս ես վերաբերվում.
    ա) կրեացիոնիզմին
    բ) թեոսոֆիային
    գ) ակվարիան-նյուէյջին
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. #23
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս ես վերաբերվում.
    ա) կրեացիոնիզմին
    բ) թեոսոֆիային
    գ) ակվարիան-նյուէյջին
    Սիրուն բառեր են: Տպավորիչ են:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.10.2010), Ariadna (10.10.2010), Chuk (11.10.2010), davidus (11.10.2010), einnA (11.10.2010), Jarre (11.10.2010), Lílium (09.12.2013), reminilo (27.08.2017), Rhayader (11.10.2010), Tig (11.10.2010), Yevuk (10.10.2010), Արևածագ (10.10.2010), Արևհատիկ (12.10.2010), Բարեկամ (11.10.2010), Գաղթական (14.06.2016), Երկնային (11.10.2010), Լեո (10.10.2010), Հարդ (10.10.2010), Նաիրուհի (10.10.2010), Շինարար (10.10.2010)

  13. #24
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրուն բառեր են: Տպավորիչ են:
    Փաստորեն, քո մոտեցումը փիլիսոփայությանն այդպես էլ չի փոխվել
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #25
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,130
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ո՞րն է քո մանկության լավագույն հուշը:
    2. Եթե հնարավորություն ունենայիր կյանքդ վերստին սկսել, ի՞նչն այլ կերպ կանեիր:
    3. Ի՞նչ երաժշտություն ես սիրում:
    4. Եթե ճանապարհորդելու հնարավորություն ունենայիր, ու՞ր կուղևորվեիր և ինչու՞:
    5. Ո՞վ է ամենից շատ հիացնում քեզ:
    6. Ո՞րն է քո ամենաուժեղ գիծը:
    7. Ինչպիսի՞ն պետք է լինի կատարյալ օրը քեզ համար:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.08.2016), Sambitbaba (14.06.2016), Smokie (14.06.2016), Մուշու (14.06.2016)

  16. #26
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեմ, որ վատն եմ, երկու ամիս քաշեց, մինչև հասա էս թեմային․․․
    Կներես, erexa ջան։ Հուսամ՝ պատասխաններս չեն հիասթափեցնի էսքանից հետո


    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ո՞րն է քո մանկության լավագույն հուշը:
    Էնքան դժվար ա առանձնացնել, չգիտեմ։ Գուցե երբ ձմեռվա գիշերներով հավաքվում էինք մեր ցմփոր վառարանի կողքերն, ու ես լամպի լույսի տակ «Նշխարներ Արցախի բանահյուսությունից» էի կարդում, մերոնք էլ լսում էին։ Գուցե այն, որ երազում էի Թումանյանի «Շունն ու կատուն» ու «Մի կաթիլ մեղրը» ընդգրկող բարալիկ գիրքն ունենալ, ու այբենարանի հանդեսից հետո մեզ նվիրեցին դա ու մի ուրիշ գիրք։ Գուցե այն, որ «Բժիշկ Այբոլիտն» էի տեսել, ասել էի, որ ուզում եմ ունենալ, ու եղբայրս ինձ նվիրեց մի օր (ինքն ու մորաքրոջս տղաները գիրք էին վաճառում էդ տարիներին, դրանց մեջ «Այբոլիտն» էլ ընդգրկեցին, ու մեկն ինձ հասավ)։ Գուցե լավագույն հուշն այն է, որ եղբայրս ձմռանը ինձ սահնակով դպրոց էր տանում։ Գուցե «խմած֊խմած» խաղալն էր։ Գուցե ավելի փոքր ժամանակ, երբ հայրս ինձ ուսի վրայով ներքև էր կախում, հետո մեջքի կողմից ներքևից բռնում ու առաջ բերում )) աղոտ հիշում եմ )) Գուցե այն օրն էր, երբ դաշնամուրի առաջին դասին էի գնացել։ Գուցե երբ մանկապարտեզում Վալերիկը տիկնիկի գլխից հարսի քողը գողանում էր, բերում֊գցում գլխիս ու քթի տակ դնդնալով՝ վալս պարացնում․․․
    Հստակ առանձնացող մեկը չկա։
    Անկեղծ ասած, վատ և/կամ վրաս վատ ազդեցություն ունեցած հուշերն ավելի հստակ են մնացել։

    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Եթե հնարավորություն ունենայիր կյանքդ վերստին սկսել, ի՞նչն այլ կերպ կանեիր:
    Եթե նույն միջավայրում լինեի, նույն իրավիճակներում, կարծում եմ՝ ամեն ինչ նույն կերպ կանեի, որովհետև նույն մարդը կլինեի։ Ուզած֊չուզած։
    Իսկ եթե հնարավորություն կա ուրիշ մարդ լինել, ապա կուզեի ավելի ակտիվ լինել, մանուկ ժամանակ շատ կիջնեի բակ, շատ կխաղայի, կշփվեի մարդկանց հետ, շատ չէի խորանա երևույթների իմաստի մեջ, կսովորեի հասարակության անդամ լինել։ Ուրիշ դպրոցում կսովորեի։ Ու դրանից հետո, ամենայն հավանականությամբ, շատ բան ուրիշ կլիներ ինքնըստինքյան։ Հա, ու կուզեի, որ արվեստն ու մշակույթն ավելի մեծ տեղ ունենային կյանքումս։

    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Ի՞նչ երաժշտություն ես սիրում:
    Բազմազան։ Տրամադրությունից կախված տարբեր բաներ կլսեմ հաճույքով։ Դասականից սկսած, ռոքով ու մետալով (հատկապես պրոգրեսիվ), էլեկտրոնայինով․․․ վերջացրած ռաբիսով․ մի֊երկու երգ կա, որ երբեմն՝ հատուկ տրամադրությունների ժամանակ լսում եմ (տարին մեկ֊երկու անգամ, շատ չէ)։ ։Դ
    Սիրած խմբերից կառանձնացնեի Dead Can Dance֊ն ու Riverside֊ը, Pink Floyd֊ն ա հասնում սրտիս խորխորատները, Liquid Tension Experiment, Soen... Չխորանամ ))
    (Dead Can Dance֊ն իմ ամենա֊ամենան ա։ ԱմենաԻՄ երաժշտությունն ա։)

    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Եթե ճանապարհորդելու հնարավորություն ունենայիր, ու՞ր կուղևորվեիր և ինչու՞:
    Կգնայի Հայաստանով մեկ զբոսանքի։ Որովհետև էս մի բուռ հողում էնքան բան կա տեսնելու ու ճանաչելու, որ էլ չասած։ Ու սխալ եմ համարում քո ունեցածը չճանաչելով գնալ ու ուրիշ երկրներով հիանալը։
    Մեկ էլ Թուրքիա կուղևորվեի՝ Համշենն իմ աչքերով տեսնելու, համշենահայերի հետ շփվելու, կենցաղ կիսելու։

    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    5. Ո՞վ է ամենից շատ հիացնում քեզ:
    Չգիտեմ։ Երևի ոչ ոք առանձնապես։
    Եթե սկսեմ թվարկել՝ էսինչն էսինչ բանով ա հիացնում, էնինչն՝ էնինչ բանով, շատ երկար ցանկ կստացվի։
    Համենայն դեպս հարցը կարդալիս միանգամից մտքիս ոչ ոք չի գալիս։

    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    6. Ո՞րն է քո ամենաուժեղ գիծը:
    Լավատեսությունն ու, թերևս, ներողամտությունը։

    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    7. Ինչպիսի՞ն պետք է լինի կատարյալ օրը քեզ համար:
    Տարբեր սցենարներ կարող են լինել։ Ու երևի բոլորն էլ ներառում են սիրելի մարդու առկայություն կողքիս։
    Ասենք՝ անտառի փեշին, մարդկանցից հեռու մի ծովափ լինի, վրան խփենք, կրակ վառենք, ադեալով փաթաթվենք ու թեյ խմենք․․․ Նաև կարող են մեր երեխեքը վազվզել կողքներս, ավելի կատարյալ կլինի ամեն ինչ ))
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  17. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (11.08.2016), erexa (13.09.2016), GriFFin (20.08.2016), Sambitbaba (10.08.2016), Smokie (10.08.2016), _Հրաչ_ (09.08.2016), Աթեիստ (09.08.2016), Մուշու (09.08.2016)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  2. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  3. Հարցազրույց Ռուֆուսի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 72
    Վերջինը: 22.03.2010, 18:57
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •