Էլի ես վերադարձա իմ սիրելի թեմայինՁայ, խնդրում եմ, չփակես!
Խոստանում եմ` հետագայում ավելի օբյեկտիվ լինել
Ուղղակի "Առավոտը" հարցազրույց ա տպել Դալլաքյանի հետ: Էդքան ասեցինք` դուխով տղա, բան... Մարդը հրաժարվել ա, այ մարդ, որ Գագոյին ա ուղղել իրա խոսքը:
- Կարծում եմ՝ մեր զրույցը խիստ «գաղափարական» կլիներ, եթե չանդրադառնայինք Ձեր հայտնի հայտարարությանը:
- Հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ների արձագանքը ընդհանուր առմամբ հավասարակշռված էր, ուսանելի եւ օգտակար, հիմնականում ընկալվեց բարեգործությունը որպես երեւույթ եւ այդ պրոբլեմատիկան ընդհանրապես: Եղան նաեւ անձնական վիրավորանքներ եւ զրպարտություն պարունակող կամ սուպերֆանտաստիկայի ժանրը հիշեցնող եւ ձանձրալիորեն կրկնվող առանձին պատվիրված հրապարակումներ կամ գնահատականներ, որոնք արժանի են միայն արհամարհանքի: Գովելի է, որ երկար դեգերումներից հետո ոմանք փորձեցին հասկանալ, թե ով է Շիրվանզադեն, եւ տարբեր ռակուրսներով տիրաժավորելով իմ լուսանկարները՝ բարեգործական հիմունքներով, հետեւողականորեն զբաղվում են իմ PR-ով: Ինչ վերաբերում է հայտարարության «հասցեատերերին», ապա մեջբերեմ հայտարարության հենց հաջորդ օրը «168 ժամ»-ի լրագրողին տված իմ պատասխանը, որը տպագրվեց թերթի սեպտեմբերի 16-ի համարում. «Վ. Դալլաքյանից փորձեցինք ճշտել՝ իր հայտարարությունն արդյոք Գ. Ծառուկյանի՞ն էր ուղղված, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ոչ»։ Այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ում այդպես ընկալեցին. «Ես մեջբերում եմ արել Շիրվանզադեից, թե ով ինչպե՞ս է ընկալել, հարցերն ուղղեք այդպես ընկալողներին: Ընդհանրապես, եթե ես որեւէ մեկին նկատի եմ ունենում, դա ասում եմ ուղղակի»,- ասաց Վ. Դալլաքյանը»:
Ասեք էլի~, մի բան ասեք![]()
Էջանիշներ