Ես այս սերիալի դիտումը 5րոպեից ավել չեմ կարողանում ձգելերբեմն կարծում եմ, թե ես հումորից այնքան էլ լավ չեմ, դրանից է, բայց ինչևէ..հըլը ես հեչ..
<<Կարգին սերիալ>>-ի հեղինակային բառերն իրենց կրկնօրինակումն են գտել շատերի մոտ..ու հատկապես երեխանեի մոտ... Թևավոր խոսքեր են դարձել...
ինձ համար ցավալի է, որ երեխան հիմար բաներով է ուղեղը լցնում, որոնցից շատերը չի էլ հասկանում :![]()
Ungrateful (20.11.2010), Ապե Ջան (20.11.2010)
Ես էս սերիալի հետ ամենաանմիջական կապ ունեմ։ Սկզբում որ էսպիսի մի հատված կա՝
այ էդ չորսից մեկը ես եմ։«Կարգին սերիալ»
Դիտում են բոլորը
«Կարգին սերիալ»
Սիրում են բոլորը
«Կարգին սերիալ»
Զզվում են չորս հոգի
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Լավնա Կարգին սերիալը: Էդ սովորել-մովորել իրար մի խառնեք՝ էդ պահով Վիստի գրառման հետ համաձայն եմ:
Նենց չի, որ հումորը շատ ուժեղ ա, բայց տղերքը իրանց խաղով, շարժ ու ձևով և այլն կարողանում են դա շատ լավ մատուցել:
Հավեսով նայում եմ, երբ բռնացնում եմ:
ես տղաների խաղի մասին բան չունեմ ասելու...
ուղղակի բառապաշար կա, որ փոքրերը կրկնում են, բայց չեն էլ հասկանում..:![]()
Lianik (23.11.2010)
Ապեր, էդ «փոքրեր» ասածն էլ ա շատ հարաբերական:
Մի 2 ժամ հայաթում կանգնում ես, ամեն անցնող դառնող «Տոմ ի ջերրի» դեմքերով մալոլետկեքի ուշքն ու միտքը օդնօկլասսնիկն ա, ռուս ձաքերն և այլն... Դրանում էլ ա՞ հեռուստատեսությունը, մասնավորապես՝ կարգին սերիալը մեղավոր:
ԹիՎի նայելը արգելելու փոխարեն, էժանագին սոց. ցանցերից ու պոռնո սայթերից ա պետք հեռու պահել երեխաներին:
Մի ուրիշ դեպք էլ ասեմ: Ընկերոջս /որն 22 տարեկան է/ փոքր եղբայրը /որը 10 տարեկան է/ հայաթում կռիվ ա անում, մի քանի հոգով իրար ծեծում են: Ընկերս նկատում ա, գնում դրանց բաժանում ու հավաքում ա, որ մի 2 խորհուրդ տա, զգուշացնի... Հավաքում, ասում ա՝
- Տղերք, մի հայաթի երեխեք եք, ընկերություն արեք, ձեզ խելոք պահեք:
Էդ 10-11 տարեկանների խմբից մեկը գալիս ա առաջ, ասում ա՝
- Ապե՜՜, սխալ բազառ ես տանում, ընգեր ջան: Քել առանձնանանք, խոսանք իրար ջոգենք:
Ընկերս էլ սրան ականջից բռնում, տանում ա հոր մոտ, հորն էլ ամոթանք ա տալի: Ու պարզվում ա, որ էդ թուլլեն լավ ընտանիքից ա:
Ի՞նչ սերիալների վատ ազդեցության մասին ա խոսքը... Կան ավելի լուրջ պրոբլեմներ, որոնցից պետք է հեռու պահել երեխաներին:
Թափելու բանա:
Գոնե պիտի կողքը կարմիրով գրեին 18+ կամ ցույց տաին կեսգիշերից հետո
Կարգին հաղորդումն ու կարգին սերիալը էն եզակի հաղորդումներից ա, որ նայում եմ, երբ աչքովս ընկնում ա, էլի: Նախ գռեհիկ բառապաշար չկա, ինչ կա, բավականին հաջող ա արված: Ամեն դեպքում էս սուտի գողականացված, կիսափողոցախուժանային սերիալների անմակարդակ գռեհկաբանությունը հաստատ բացակայում ա իրանց մոտ: Երեխեքին կարգին հաղորդումից հեռու պահելու փոխարեն էդ քուչի տականք սերիալներից ա պետք հեռու պահել, որ ամենայն մանրամասնությամբ ցույց են տալիս, թե ոնց են ժգուտը կապում ու դեղ անում, ոնց են աղջկա բաժակի մեջ դեղ քցում ու բռնաբարում, ոնց են մարդու աչքերի մեջ նայելով կրակում ճակատին ու ծիծաղալով թաղում կիսամեռ մարդուն և այլն: Սրանք բոլորը կան, չեմ հորինել: Ու ի տարբերություն սովորական ֆիլմերի, որոնց դեպքում նորմալ ա նման սցենարները, սերիալների դեպքում նորմալ չի, որ ցերեկվա ժամերին ցուցադրվող սերիալներով ամեն օր, ու օրը մի քանի անգամ, որտև մի քանի հատ կա, ու բոլորը նույնն են, տարբեր տարաներում, ամեն օր սա մտցնում են մարդու ուղեղը, երեխեքի համար մի քանի ամիսը լրիվ հերիք ա: Այսինքն ավելի լավ ա երեխեն փողոցում մեծանա, փողոցից հավաքի իրա բառապաշարը, քան հայկական ալիքներ նայելով: Իսկ կարգին հաղորդմումն էս առումով անհամեմատելի ա ուղղակի: Նենց որ ստեղ բառապաշարի համար կարգին հաղորդմանը մեղադրելը միամտությունից ավելին ա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Էս սերիալը մի լավ բան ա տվել, օֆիսում ում ուզում ասում ես «ո՞նց եմ ես քեզնից զզվում» ու ինքը մտածում ա թե դու կատակ ես անում![]()
*e}|{uka* (21.11.2010), A.r.p.i. (23.11.2010), Ariadna (05.01.2011), davidus (22.11.2010), Legolas (22.11.2010), Lianik (23.11.2010), Life (05.01.2011), matlev (21.11.2010), Morg (23.11.2010), Ungrateful (22.11.2010), Արամ (05.01.2011), Արևհատիկ (21.11.2010), Դեկադա (21.11.2010), Կարապետ (05.01.2011), Հարդ (22.11.2010), Մանուլ (23.11.2010), Նաիրուհի (23.11.2010), ՆանՍ (24.11.2010), Շինարար (21.11.2010)
Կարգին հաղորդումը ու Կարգին սերիալի միջև տարբերությունը շատ մեծա: Կարգին հաղորդումը հաջույքով նայվում էր բոլորի կողմից, որովհետև իր բնույթով շատ օրիգինալ էր ամեն ինչը կազմվում, իսկ դերասանները շատ տաղանդաշատ են: Տենց մարդ չկար, որ չսիրեր ետ նախագիծը, սյուծեներում կատակում էին բոլոր ոլորտներից, կերպարները ընտրում էին շատ համապատասխան, երաժշտությունը, դեմքի միմիկաները, ընդհանուր միտքը, ռեժիսուրան, մի ժոսքով ամեն ինչ ընտիր էր, իսկ Կարգին սերիալից, ինձ թվումա, ժողովուրդը շատ շուտ կհոգնի, որովհետև միշտ նույն միտքնա, մեկ մեկ դրվագներ կան, որ կարելիա բերանին ժպիտ առաջացնել նայելով, բայց ընդհանուր շատ վատա… Եթե օրինակ այս նույն սերիալը խաղային Երե1-ի տղեքը, կասեյի ընտիրա, մալադեց իրանց, բայց…… չի սազում Հայկոյին ու Մկոյին շարունակ նույն կերպարները: Ես հիմա հաճույքով նայում եմ հին կարգին մանրապատումները իսկ Կարգին սերիալը էնքան որ ձեռի հետ եմ նայում, ու ոչ մի ծիծաղալու բան չեմ նկատում: Ափսոս որ վերացրին մեր բոլորի կողմից այդքան սիրված ԿԱՐԳԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ![]()
Ժող. ձեզ իրոք դու՞ր է գալիս էս ծռած չանով, կուզիկ դեմքերը: Կարգին հաղորդումով մեկ-երկու տենց հումոր արեցին, խնդացինք, հասկացանք, բայց էնքան արեցին, որ չաները ծռված մնաց:
Իսկ օրիգինալը բավականին հաջող շոու ա, ավելի լավ դերասանական խաղով:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ