ժող, նենց մի ափսոսանքով եք խոսում, ոնց որ առաջ լուս էին տալիս
հա էլ նույն տափակներն էին էլի
ուղղակի հիմա լրիվ իրենց կորցրել են
ինչ խոսք, դերասանական տաղանդ ունեն, ու շատ, բայց դե վատ ա, որ տենց բաների վրա են սպառում իրենց
բայց դե, միշտ էլ կունենան իրենց հանդիսատեսը, իմ կարծիքով հիմնախնդիրը հենց դա ա, որ էնքան անկապ են մեր հումորային հաղորդումները, որ անգամ էս անմակարդակությունը նայելով գոհանում ենք՝ մի կերպ յոլա կտանենք էլի
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ուղղակի մենք թեթև ապրելու համար շատ ծանր ենք...
մինչև չթեթևանանք, ոչ մի բանն էլ կապավոր չի լինի մեր համար:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Moonwalker (06.10.2010), Հարդ (05.10.2010), Պոզիտրոն (06.10.2010)
Ձայ, ամենասկզբում, հա, էն որ Ֆերդինանդ-Մերդինանդ էին խաղացնում, բայց արդեն շաաաաատ երկար ժամանակ էր՝ չէր նայվում, իմ կարծիքով, իհարկե![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
E-la Via (21.11.2010)
Էն, որ գնված պիտի լիներ, ենթադրվում էր, որովհետև թե' կերպարները, թե' ինտերիերի ամենաչնչին մանրուքը ակնհայտորեն ու հատուկ պատճենված են: Բայց թարգմանության հետ կապված խիստ կասկածում եմ. ոչ մի ընդհանրություն օրիգինալ սերիալի տեքստերի հետ, հումորի ու կերպարների հմայքի մասին էլ չեմ խոսում. նույն հարթության վրա ոչ միայն չես դնի, այլև տհաճություն ես ապրում համեմատելու անգամ փորձի դեպքում...
---------- Ավելացվել է՝ 14:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:00 ----------
Չէի ասի: Կարգին հաղորդումները երևի 90 տոկոսով հաջողված էին, ու հարցը բովանդակությունը չէր, այլ կատարման նյուանսները` սկսած դեմքի միմիկայից վերջացրած երաժշտության ընտրությամբ: Ու ամենակարևորը` հայկական էին, ավելի ճիշտ` հայաստանյանԷն, որ մենակ մենք ենք հասկանում: Թեև մի անգամ մի ասորու ցույց տվեցի մի քանի հաղորդում, /դեռ կողքից կցկտուր թարգմանելով/ բազմոցից ընկել էր...
Նույնիսկ հիշում եմ, որոնց վրա. Համերի վարորդին՝ "Տղա ջան, քշի՜, քշի՜, ե՛ս եմ...", մյուսն էլ՝ "դաղալություն ես անում, ուրիշի քարտերին նայել չկա"
![]()
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 06.10.2010, 14:11:
Lion (06.10.2010)
Ես այս սերիալի դիտումը 5րոպեից ավել չեմ կարողանում ձգելերբեմն կարծում եմ, թե ես հումորից այնքան էլ լավ չեմ, դրանից է, բայց ինչևէ..հըլը ես հեչ..
<<Կարգին սերիալ>>-ի հեղինակային բառերն իրենց կրկնօրինակումն են գտել շատերի մոտ..ու հատկապես երեխանեի մոտ... Թևավոր խոսքեր են դարձել...
ինձ համար ցավալի է, որ երեխան հիմար բաներով է ուղեղը լցնում, որոնցից շատերը չի էլ հասկանում :![]()
Ungrateful (20.11.2010), Ապե Ջան (20.11.2010)
Ես էս սերիալի հետ ամենաանմիջական կապ ունեմ։ Սկզբում որ էսպիսի մի հատված կա՝
այ էդ չորսից մեկը ես եմ։«Կարգին սերիալ»
Դիտում են բոլորը
«Կարգին սերիալ»
Սիրում են բոլորը
«Կարգին սերիալ»
Զզվում են չորս հոգի
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Լավնա Կարգին սերիալը: Էդ սովորել-մովորել իրար մի խառնեք՝ էդ պահով Վիստի գրառման հետ համաձայն եմ:
Նենց չի, որ հումորը շատ ուժեղ ա, բայց տղերքը իրանց խաղով, շարժ ու ձևով և այլն կարողանում են դա շատ լավ մատուցել:
Հավեսով նայում եմ, երբ բռնացնում եմ:
ես տղաների խաղի մասին բան չունեմ ասելու...
ուղղակի բառապաշար կա, որ փոքրերը կրկնում են, բայց չեն էլ հասկանում..:![]()
Ասածս էն ա, որ սենց թե նենց սովորելու ա: Խոսակցականը, ժառգոնը ամեն տեղ ա... Եթե պիտի սովորի, ավելի լավ չի՞ սովորի օրինակ հենց կարգին սերիալից, այլ ոչ թե «քուչից», որտեղ նույն արտահայտություններին կգումարվի 2-3 քֆուր:
Բարի սերիալ ա, լավն ա: Բոլորը ընտիր են խաղում իրանց կերպարները: Հայկոյի ու Մկոյի և իրանց կերպարների` Վարդանի ու Ադիկի մասին չեմ ասում... 2-րդականներն էլ են լավ խաղում, oրինակ՝ iրանց մայրիկը՝ դերասանուհին ընտիր ա կերպարը ներկայացնում, կամ Ադիկի կինը;
ՆանՍ (24.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ