Տիպը կպնողներ ներ դոնալդնել չկպնողները![]()
Տիպը կպնողներ ներ դոնալդնել չկպնողները![]()
Ungrateful (05.10.2010), VisTolog (05.10.2010)
Հավեսը էն էր, որ դոնալդը իրենից ինչ որ արժեք էր ներկայացնում, փողի պես մի բան: Դոնալդի վրա գրազներ էին խաղում, բիզնեսատիպ բաներ էին անում...
Օրինակ, մի «բիզնեսս» կար... Տետրի բոլոր թերթերը, մեջտեղի մասից դեպի ներս ծալելով, ամեն էդ ծալած թերթի արանքում որոշակի քանակով դոնալդներ էին դնում (մի քանի մեջ էլ ընդհանրապես չէին դնում), թերթերը համարակալվում էին, հետո ցանկացողները տետրի տիրոջը տալիս էին 1 կամ 2 դոնալդ և իրավունք էին ստանում մասնակցել խաղարկությանը... խաղարկությունը պարզ էր, վճարողը տետրի տիրոջը ասում էր մի թիվ ու ստանում էր էդ թվի տակ գտնվող թերթի պարունակությունը:![]()
Շինարար (05.10.2010)
Մեր հայաթի երեխեքը էդ մուլծիկներին «նակո» էին ասում (երևի նակլեյկա բառից էլի՞), ու նակոները հիմնականում ծառայում էին որպես վճարման միջոց մի խաղում: Եթե ինչ-որ մեկն ուզում էր նակո աշխատեր, պիտի էդ վճարողին շալակած մեջքի վրա տեղափոխեր ինչ-որ տեղ: Դե կախված կիլոմետրից վճարը տարբեր էր լինում
Ես էլ բոմբիբոմ էի սիրում, դե եմիշի համ ուներ: Բայց եկավ մի պահ, որ սկսեցին արտադրվել Լօվիզ շոկոլադի համով ու գույնովհիշում եմ սովորականից թանկ էր, բայց ես դպրոցում ուտելու բան չէի առնում, պահում էի փողերս, որ դրանից առնեմ
![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Կաթիլ: 05.10.2010, 09:18:
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Դե էս մուլծիկով ծամոնների շրջանը նաև բիզնեսի սկզբնավորմամբ նշանավորվեց: Առաջին լուրջ բիզնեսը Հայաստանում սեղանիկային բիզնեսն էր՝ մի երկու բլոկ ծամոն, սնիկերս-մարս, պեչենի, վաֆլի, հերիք էր, որ բիզնեսդ սկսես: Ես մի երկու շաբաթ զբաղվել եմ սեղանիկային բիզնեսով, բայց անտաղանդ բիզնեսմեն գտնվեցինք, ամոբղջ ներդրած գումարը, որ էնքան քիչ էր, ծիծաղելի էլ ա դա գումար անվանել, տանուլ տվեցինք: Էն օրը քեռուս տղայի հետ հիշում ենք դա, ասում ա՝ ինչ ամոթ էր, բայց եսիմ, ես մի տեսակ գոհ եմ, որ դա էլ ա եղել![]()
Jarre (05.10.2010), Shah (05.10.2010), Ungrateful (05.10.2010)
Հա, եմիշի համ ու հոտ ուներ
Ինձ թվում ա տարբեր քաղաքներում տարբեր անուններ էին տարածված: Գյումրիում հիմնականում տիպ կամ մուլծիկ էինք ասում, չնայած դոնալդ տարբերակն էլ էր տարածված:
Համ էլ չեմ հիշում ամենասկզբում Դոնալդն էր, թե Տուրբոն... Վայթեմ Տուրբոն էր...
Էդ Տուրբոյի ամենապիկ ժամանակ մեկ էլ Գյումրիում շուխուր ա ընկնում, թե ինչ-որ մեկը Տուրբո ա ծամել, մեջը բրիտվա է եղել ու լեզուն կտրել աԴրանից հետո էլ ոչ ոք Տուրբո չծամեց
Մեկ էլ Սինդին եմ լավ հիշում, մեր դասարանի աղջիկներից մեկը հայտարարեց, որ իր բարեկամի բարեկամի երեխեն Սինդիով բոթաս էր շահել, մեր ամբողջ դպրոցը՝ տղա, աղջիկ սկսեցին Սինդի հավաքելԲայց մի երկու հատը կար, որ չէր ճարվում
Տենց էլ ոչ մեկը բոթաս չշահեց...
I may be paranoid but no android!
Իսկ ես մինչև հիմա պահել եմկարող եմ ցույց տալ
ու չխնդաք
Love is-ի բոլոր նկարներն էի հավաքում, վերջում պակաս էր ընդամենը մի համարը, դրա պատճառով էնքան փողա ծախսվել, չկար ու չկար, վերջում էլ արդեն հույսս կտրած, գիրք սարքեցի ու լրիվ նկարները կտրտեցի, որ համարները չերևան ու գրքում տեղավորեցիբայց էն չարաբաստիկ մի հատիկը հայտնվեց
էն ժամանակ, երբ էլ պետք չէր, արդեն կտրտելուց հետո, մի օր ախպերիկս բերեց
![]()
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Lianik (05.10.2010), My World My Space (05.10.2010), Ungrateful (05.10.2010), Դատարկություն (05.10.2010), Կաթիլ (05.10.2010), Նաիրուհի (20.01.2012), Շինարար (05.10.2010)
Մենք էլ դոնալդ էինք խաղում բակում, բորդյուրների վրա, ձեռքով խփում էին որը շրջվեց վերցնում էինք...դաղալ խաղացողներ էլ կային, բութ մատով շրջում էին...Մի անգամ բակի տղաների դոնալդները տարել էի, եկել էին մամայիս վրա կռիվ![]()
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Chilly (20.01.2012), Ungrateful (05.10.2010), Շինարար (05.10.2010)
նոստալգիան ինձ կերավ լրիվ
ես մի անգամ լօվիզի տասը դիֆիցիտ նկարի խաթր մեր դասարանի եսիմ ում գծագրության տնայինն եմ արել![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Արա բայց մեր փոքր քաղաքում նակլեյկեն ու նակո-ն ուրիշ բաներ էին, նակլեյկեն էդ տիպն էր, բայց նակոն դա լուցկու երեսի մասն էր, որը ըստ պայմանավորվածության ավելի ցածր "գին" ուներ:
Լովիզ-ի 0 համարը չէր ճարվում, բայց վերջում հայտնվեց:![]()
I love my life and I celebrate it every day...
Շինարար էս ինչ արիր...
3-րդ մաս, մի շենք փոքր երեխեք, մի քանի «կալոդ» քեշ դոնալդ ու չինգաչունգ....
Տուրբոն դոնալդների մեջի «եվրո»-ն էր, ինքը մի քանի հատ լՈվիզի տեղ էր գնում, էլ չեմ ասում, երբ դուրս եկան Ֆուտբոլիստների նկարներով տուրբոները... Ինչքան տուրուդմփոց ա եղել անազնիվ չինգաչունգ խաղալու ու «հո» արած ձեռքերով դենալդ շուռ տալու պատճառով:
Ես մինչև վերջ Zeplin-ները, վրաները աշխարհի տարբեր երկրների տեսարժան վայրերն էին: Ես իմ դոնալդները էն հին սովետական գազարագույն «аптечка»-ի մեջ էի պահում: ՄԻ քանի տարի առաջ աչքովս ընկավ, բայց հիմա էլ չկա ոնց որ... էհ...
Հ.Գ. մեկ էլ ZAGOR տիպերից եմ մինչև վերջ հավաքել... դրանց վրա «էն կինոյի մեջի բայեվիկ տղերքն» էին պատկերված...
Վերջին խմբագրող՝ VisTolog: 05.10.2010, 16:36:
armen9494 (20.01.2012), davidus (05.10.2010), impression (05.10.2010), Lianik (05.10.2010), Moonwalker (05.10.2010), VisTolog (05.10.2010), Կաթիլ (05.10.2010), Շինարար (05.10.2010), Ռուֆուս (05.10.2010)
Ես հա՛մ Լավ իզ էի հավաքում, հա՛մ Սինդի, հա՛մ էլ են, որ նկարները հատուկ ալբոմի մեջ էին կպցնում՝ ըստ համարների /ինչքան հիշում եմ Ալադինի հերոսներինն ունեի, մեկ էլ բարբիներինը /Ընդ որում բոլորն էլ մինչեւ վերջ հավաքել էի
Լավ իզ-ի չճարվող համարի համար նույնիսկ ամբողջական տուփն էի աղերսել մամայիցս ու ամենահետաքրքիրն էն էր, որ առել էր /100 հատ
/ Ես ու քույրս մեկ վայրկյանում բոլորը բացեցինք ու տուփից 2 հատ չճարվող համար գտանք...աշխարհը մերն էր
Հա՜, հետո էլ սկսեցինք կռվել, թե ամուսնանալուց հետո ովա ողջ հավաքածուն հետը տանելու...շա՜տ դաժան կռիվներ էին, ոչ մի կողմը չէր զիջում
Ի վերջո ունեցած-չունեցածը տվեցինք մորաքրոջս աղջկան ու էտպես էլ գնաց-կորավ
Տուռբոյին հետեւողական չէի, բայց ահագին ունեի...դրանք պարտաճանաչ կերպով սոսնձում էի դարակիս դռան վրա՝ ներսի կողմից...այնքան, մինչեւ մաման տեսավ, մի լավ տփեց կահույքը փչացնելու համար...բայց մեկա արդեն ես իմ սեւ գործն արել էի![]()
Ամենա խնդալուն էն էր, երբ էրեխեք կային բութ մատը հպում էին գետին , մնացած էլ ինչքան կարող էր հետ էին պտտում, մեկ էլ հետո հիշում էր որ պտի բերանով ձեռքի մեջ հո անեն ու էլի տենց մի 10 անգամ, բութ մատը հպում էին ու պտտում մինչև ձեռքը տեղից դուրս ընկնելը...ու կայծակնային արագությամբ խփում դոնալդին, որ շրջվեր:![]()
Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 05.10.2010, 18:59:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
einnA (06.10.2010), Nare-M (05.10.2010), VisTolog (05.10.2010), Դատարկություն (05.10.2010), Շինարար (05.10.2010)
Երբ որ փոքր էի, նախանձով էի նայում իմ ազգակից, բայց ինձնից մեծերի նկատմամբ, ովքեր լիքը մուլծիկներ ունեին ու ինձ չէին տալիսԲայց հետո հասկացա, որ ամեն բան իմ օգտինա, մանավանդ` ժամանակը
իրենց մանկության ավարտից հետո, իրենց բազմամյա չարչարանքների արդյունքը ժառանգվեց ինձ, լիքը մուլծիկների հավաքածու` ալբոմներում դասավորած ու առանց ալբոմների, ովքեր դեռ համալրվելու ու ալբոմավորվելու կարիք էին զգում...
ու էդ ամենն իմն էր` իմ հարստությունը
Ես դրանք կուտակում էի, շատացնում ու դասավորում, քիչ էի խաղում, քանի որ լավ չէի խաղում, բայց ես այլ մեթոդներ ունեի դրանք համալրելու համար ու լավ էլ ստացվում էր
![]()
Հետո, ի հայտ եկան կլոր կապրոնե կամ թղթե «ֆիշկաները» ու արդեն սկսեցին դրանցից հավաքել ու դրանցով խաղալ, բայց... հասկացա, որ ժամանակը իմ դեմա աշխատում, անտերը հանգցրեց իմ սերը էդ ամենի նկատմամբՈւ քանի որ ոչ մեկ չկար, որ ես իմ հարստությունը ժառանգեմ իրեն, էդպես էլ էդ մուլծիկներն ու նակլեյկեքը հիմա դարակում մնում են սիրուն բլոկնոտների ու ալբոմների մեջ: Մեկ-մեկ կարոտում եմ իրենց, բացում եմ, նայում եմ, բայց էլ չեմ սիրում...
![]()
Ինչ հավես թեմա ա
Մենք ոնցվոր թե նակլեյկա էինք ասում: Դրանց կպչող տեսակներից կային, որ սառնարանների վրա էինք շատ կպցնում: Մինչև հիմա տատիկենց սառնարանին կա, չեն էլ պոկվում: Բայց տատիկը բան չէր ասում
: Հետո էլ ֆիշկաները «դուրս եկան», բայց դրանք էնքանել հետաքրքիր չէին: Ես ինչքան էլ խփում եմ դրանք չեն շրջվում, եթե խարդախ ճանապարհների չեմ գնում
:
Շինարար (20.01.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ