User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Արմեն Մալխասյան - պատմվածք ոչ վաղեմի ժամանակներից

  1. #31
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հեղինակը գրում է առաջին դեմքով, ապա դա չի նշանակում որ դեպքն անպայմանորեն իր հետ է կատարվել: Թեքերեյն ունի վեպ, որտեղ առաջին դեմքով պատմում է բացասական հերոսի մասին: Մի թե դա նշանակում է թե նա վատ մարդ է եղել:
    Կցանկանայի, որ ստեղծագործությանը վերաբերվեիք որպես պատմվածքի, քանի որ այնպիսի տպավորություն ունեմ, թե արտահայտվել եք թերթում տպված հոդվածի մասին:
    Համաձայն չեմ նաև այն մտքի հետ, թե կնոջը չի կարելի այդպիսի մակդիրներով բնորոշել: Ստեղծագործության բնույթից ելնելով կարելի է նաև շատ ուրիշ մակդիրներով բնորոշել ինչպես կանանց այնպես էլ տղամարդկանց:
    Բժիշկների մասին դիտողությունը սոցիալական հարց է, որը պատմվածքի հետ կապ չունի: Դուք նույնիսկ չգիտեք իմ իսկական կարծիքը նրանց մասին, մինչդեռ կոնկրետ ինձ եք ներկայացնում մեղադրանքները:
    Կարող եմ բժշկի մասին էլ ստեղծագործություն գրել: Ըստ սյուժեի կարող է լինել դրական կամ բացասական: Սա հատուկ շեշտում եմ, քանի որ ըստ ձեր դատողության չի կարելի բացասական խոսք ասել մասնագիտության վրա: Նույն հաջողությամբ կարող եմ վիրավորել վարորդներին, չինովնիկներին կամ պատշար վարպետներին: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուր բնագավառ ունի իր արժանավոր ու ոչ արժանավոր ներկայացուցիչները:
    Իմ երեխաներին հանգիստ թողեք, ես ձերի անունը չեմ տվել: Եթե իհարկե ունեք:
    Դե ես էլ չեմ ասում, թե պարտադիր ձեր մասին պետք է գրած լինեիք, հայերենում պատմվածքի "նարատորը" նույն ինքը հեղինակն է, իմ իմանալով՝ այդպես են անվանում այն մարդուն, ով իր՝ հեղինակի անունից պատմություն է ասում: Իսկ թե դա կոնկրետ իր դեպքն է, թե ուրիշինը՝ այդքան էլ կարևոր չի:
    Նույնը կերպ, եթե ձեր մասին չի, բնականաբար ձեր երեխաների մասին չեմ ասում, այլ այն անձի, ով հանդիսանում է տվյալ ստեղծագործության նյութը:

    Բժիշկները: Ինչպես թե՝ կապ չունի, սոցիալական հարց է... Բայց քննարկել եք էդ հարցը ստեղծագործության մեջ, ուրեմն որոշակի դիրքորոշում եք արտահայտում:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. #32
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարտադիր չէ, որ այդպիսի դիրքորոշում ունենամ: Շատ հաճախ կարող է և հակառակը լինել ու նաև լինում է: Գրողը փորձում է մտածել այնպես ինչպես հերոսը կարող էր մտածել տվյալ պահին և դա իր անձնական դիրքորոշման հետ բացարձակ կապ չունի: Շուտով ներկայացնելու եմ մի ստեղծագործություն, որտեղ կոնկրետ օրինակների վրա կտեսնեք այն, ինչ փորձեցի բացատրել:

    Բացի այդ, ստեղծագործության մեջ գույները կարող են խտացվել, կարող է վերափոխվել սյուժեն և եղած պատմության 20 տոկոսը մնա : Այնպես որ առաջարկում եմ, որ հանգիստ թողեք առանց բացառության բոլոր երեխաներին:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 05.11.2010, 11:52:

  3. #33
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կոնկրետ արտահայտել եմ կարծիք գրվածի նյութի մասին ու հնչերած մտքերի մասին:
    Եթե դա ձեր անձնական կարծիքն է, ապա դա նաև ձեզ է վերաբերում:
    Եթե ուրիշի մտքերն ու կարծիքն են, ուրեմն այդ ուրիշին է վերաբերում:

    Չեմ հասկանում, թե ինչու եք դրա վրա ֆիքսվել... Պարզ չի, որ կոնկրետ ձեր անձին չի վերաբերվում՞

    Հա, իդեպ, մոռացա նախորդ գրառման մեջ նշել. եթե կարծում եք, որ կնոջը, կոնկրետ, կարելի է ցանկացած մակդիր կպցնել, ձեր անձնական գործն է: Գուցե էլի մարդիկ գտնվեն, ում դուր է գալիս: Իմ համար դրա տհաճությունը ու գռեհիկությունը չի փոխվում:
    Նույն մնացածի մասին:
    Ինչ ա թե պատասխանեցիք իմ ասածնեին, դրանից ոչ մի մեկնաբանության գնահատականը չփոխվեց: Թե բժիշկներին, թե կանանց, թե ամբողջ երևույթին տված երանգը տհաճ էր ու ոչ այնքան գեղեցիկ...

    Էլի կասեք, որ ձեր անձնական կարծիքը չէ.. ես ձեր կարծիքով չեմ հետաքրքրված, այլ նրանով, ինչ գրված ա սևով սպիտակին պատմվածքում...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #34
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի վերջին խոսքը ասելու հարց էլ կա այստեղ:
    Դատելով ձեր անունից եզրակացնում եմ, որ կնոջ հետ գործ ունեմ և հետևաբար վերջին խոսքը թողնում եմ ձեզ:

  5. #35
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մալխասի պատմվածքը ,լեզվական վարպետությունից զատ, ինձ դուր է եկել նաև նրանով, որ իրական կյանքից չկտրված, սովորական մարդու ապրումների նկարագրությունն է՝ բոլորիս կյանքում էլ այս կամ այն առիթով գոնե մի անգամ պատահած: Այս որակի պատմվածքներ մեր գրականության մեջ շատ կան, սա էլ նրանցից մեկն է: Ի տարբերություն ինտերնետը հեղեղած հոգեբանական բազմաթիվ խնդիրներ ունեցող ու իրենց տիեզերքի կենտրոնը երևակայող «ստեղծագործողների», որոնց գրվածքների հիմնական նյութը սեփական հիվանդագին երևակայության ծնած իբր «սեփական բացառակ հոգու անկրկնելի վայրիվերումների արգասիքն» են: Ու շրջապատում ամեն ինչ չորացնող էգոիզմը:
    Եկեք չմոռանանք, որ հայերից դեռ ոչ մեկը գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի չի արժանացել ու մեղադրել Մալխասին, որ նրա պատվածքն էլ չի արժանանա, ըստ իս, անմիտ զբաղմունք է:
    Ապշեցնում է ստեղծագործողին իր ստեղծագործության հերոսի հետ նույնացնելու միտումը: Նաև այն, որ փորձ է արվում սոցիալական որևէ խավի կամ որևէ մասնագիտության մարդկանց վրա տարածել կոնկրետ ստեղծագործության կոնկրետ հերոսի պահվածքը, արտաքինը կամ բնավորության նկարագիրը:
    Այս թեմայում այլևս չեմ գրելու: Մալխա'ս, երկու ձեռքով Ձեր կողմից եմ: Շարունակեք դնել Ձեր գործերը, հաճույքով կկարդամ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.11.2010), Lion (05.11.2010), Malxas (05.11.2010)

  7. #36
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն, Մալխաս, պատմվածքիդ տակ գրածներն ինձ ահագին շատ բան տվեցին

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (05.11.2010), Rhayader (05.11.2010)

  9. #37
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի քանի անգամ փորձեցի կարդալ ու մի քանի անգամն էլ չստացվեց
    շատ հիմնավորված կարծիք հայտնել դժվարանում եմ
    ամեն դեպքում, չտրամադրեց կարդալուն, սկսած հենց վերնագրից
    եթե դա լիներ օրագրային գրառում, կկարդացվեր երևի, բայց որպես պատմվածքի վերնագիր չէր ուտվում
    սակայն, պետք է ասեմ, որ ես Դերենիկ Դեմիրճյան էլ չեմ կարողացել կարդալ, ոչ էլ Լև Տոլստոյ
    ինչ խոսք, իրենք դեմքեր են, բայց` ոչ ինձ համար
    օ~ աշխարհ, ամենայն ինչ սուբյեկտիվ է...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (05.11.2010)

  11. #38
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ սկսել էի ու այսօր վերջապես ավարտեցի Ի տարբերություն Լիլի ես ինքս ինձ երկրորդ անգամ չեմ տանջի
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (05.11.2010), Rhayader (05.11.2010)

  13. #39
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայադերին ոնց վերաբերվելը կապ չունի, ուղղակի ինքը էս հարցում վստահելի կարծիք ունի ԻՆՁ համար /հենց դա էր անձնական հարթությունը, չէ?/
    Կավելացնեի հեղինակի ռեպլիկը այդ կարծիքին,որն էլ ըստ էության հանգեցրեց այս բանավեճին
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (05.11.2010)

  15. #40
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա պատմվածքի մասին:
    Թեև ես գրականությունից բան չհասկացողներից եմ, բայց պատմությունը կարդացել եմ, ու կարծիքս էլ հիմնելու եմ կարդացածիս վրա, այլ ոչ թե ուրիշների քննարկումների:

    Մալխաս, պատմվածքդ ճաշակի հարց է: Ինձ անձամբ դուր չի եկել, որովհետև դժվար եմ մարսում շատ բառերը ու երկար, իրար մեջ մտնող մտքերը: Ոնց որ անընդհատ շեղեն սյուժեից: Էլի մի մարդու գիտեմ, որ ճիշտ էսպես է գրում, ու որ կարդում էի, հա թվում էր՝ իր գրածներից է:
    Զգացվում է, որ լեզուն լավ ես զգում ու սիրում ես բառերի հետ խաղալ՝ ստուգելով իրենց ճկունությունը:
    Բայց ինչպես ասացի, ինձ հոգեհարազատ չի էս ոճը, իմը չի: Սյուժեն էլ ինձ համար առանձնապես գրավիչ չէր, ու ամբողջ պատմությունը կարծես հիմնված էր մեծամասամբ կողմնակի մտքերի վրա:
    Համոզված եմ (ու էստեղի շատ կարծիքներն էլ դրա ապացույցն են), լիքը մարդիկ կան, ում դուր է գալիս էս ոճը և մեծ բավականությամբ են կարդում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (05.11.2010)

  17. #41
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատասխանում եմ - Իվի - ն :

    Բավական հիմնավորումներ ու բացատրություններ տվել եմ նախկին գրառումների մեջ:
    Սյուժեի ու մյուս բաների մասին բավական մանրամասնել եմ, այլևս չեմ կրկնի:
    Կուզենայի որ կարդաք իմ մյուս, ավելի լուրջ ստեղծագործությունները: Չնայած չեմ կարող երաշխավորել, որ դուր կգա քեզ:
    Ի դեպ, երկար, իրար մեջ մտնող մտքեր օգտագործել են մեծ գրողի համարում ունեցողներից շատերը: Մի քանիսին նշեմ` Դիքենզ, Թեքերեյ, Սքոթ և այլն...
    Երևի պարզապես սովոր չեք: Ժամանակի հարց է:

  18. #42
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխանում եմ - Իվի - ն :

    Բավական հիմնավորումներ ու բացատրություններ տվել եմ նախկին գրառումների մեջ:
    Սյուժեի ու մյուս բաների մասին բավական մանրամասնել եմ, այլևս չեմ կրկնի:
    Կուզենայի որ կարդաք իմ մյուս, ավելի լուրջ ստեղծագործությունները: Չնայած չեմ կարող երաշխավորել, որ դուր կգա քեզ:
    Ի դեպ, երկար, իրար մեջ մտնող մտքեր օգտագործել են մեծ գրողի համարում ունեցողներից շատերը: Մի քանիսին նշեմ` Դիքենզ, Թեքերեյ, Սքոթ և այլն...
    Երևի պարզապես սովոր չեք: Ժամանակի հարց է:
    Ես էս ոճը ինչ-որ բանով նվազ կամ առավել չեմ համարում: Ուղղակի սա ոճ է, որը կոնկրետ ինձ դուր չի գալիս: Տեղադրի մյուս գործերդ էլ. արդեն մտել ես ջուրը, էլ թրջվելուց չես վախենա:

    Այվի

  19. #43
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստեղծագործության տակ գծեր քաշողներ կա, արդեն ասել եմ, որ դա հայտնի բանասեր է, որը բարեխղճորեն կատարել է իր աշխատանքը:

  20. #44
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվի
    Ժամանակակից գրողներ բաժնում կա իմ Տիգրան Մեծ վեպի առաջաբանը և առաջին գլուխը: Եթե հետաքրքիր է կարող ես կարդալ:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (05.11.2010), Lion (05.11.2010)

  22. #45
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դրա մասին բացահայտ հայտարարելը գուցե Չուկի համար զիլ է, ինձ համար՝ ամոթ:
    Այվի, «զիլն» ուղիղ իմաստով չէր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.09.2015, 20:48
  2. Արմեն Մալխասյան «Լամասարի գեղեցկուհին»
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 10.02.2014, 15:20
  3. Արձակ. Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 30.11.2012, 19:29
  4. Արձակ. Արմեն Մալխասյան - հատված պատմավեպից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.04.2011, 11:06
  5. Արձակ. Արմեն Մալխասյան 20.000 Տաղանդ Ծոփքի համար
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 25.03.2011, 10:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •