Իսկ իմ արձագանքի իրոնիան քո հարցի նկատմամբ ընկալելի չէ՞ր, Սոֆ
Ինչևէ: Բուն նյութի մասին: Պատմվածքը լավ շարադրված է: Եթե ես գրեի, լիքը բաներ ուրիշ կերպ կգրեի, բայց դե ախր ես չեմ գրողը, գրողը Մալխասն ա, ով այդ ամենն ուրիշ կերպ ա ընկալում ու մատուցում: Համարում եմ, որ պատմվածքը գլուխգործոց լինելուց շատ հեռու ա (ինքս երկրորդ անգամ չեմ ընթերցի, բայց հեղինակի այլ գործեր կուզեմ ընթերցել), բայց միաժամանակ շատ հեռու ա քո գնահատականների նման գնահատականներ ստանալուց: Անշուշտ դու կարող ես նման գնահատականներ տալ, բա հենց դրա համար էլ բոլորիս գրական ճաշակներն ու ակնկալիքներն իրարից տարբերվում են: Էս ամենը գրում եմ, ասելու համար, որ գնահատականներիդ համաձայն չեմ, թեև դրանց դեմ ոչինչ չունեմ: Ուղղակի կարծում եմ, որ չարժի ամեն ինչ բացարձականացնել: Մասնավորապես երբ խոսում ենք գրականությունից ու դու կարծիքիդ մեջ գրում ես «այսինչ կանոնի խախտում է», ես դա չեմ հասկանում, քանի որ կոնկրետ իմ համար գրականությունն ու արվեստը որևէ կանոնի չի ենթարկվում, իսկ երբ ենթարկեցվում է կանոնների՝ դառնում է գրչակություն ու արհեստական: Այլ հարց է, որ մեկս կարող է սիրենք պաթետիկ տոնը, մյուսս՝ շատ մտերմիկ տոնը, մեկս լինենք երկար-բարակ նկարագրությունների սիրահար, մյուսս նախընտրենք լակոնիկությունը և այլն:
Էջանիշներ