Քանի որ հարցն ինձ էր ուղղված սիրով պատասխանեմ: Հայ խմբագիր: Ներսես Աթաբեկյան:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ռայդեր, քեզ հետ ամեն ինչ պարզ է: Այլևս ոչինչ չունեմ քեզ ասելու և քեզանից էլ ոչինչ չեմ ակնկալում: Աստված քեզ հետ:
Արևածագ (04.11.2010)
Շնորհակալությունների տեղն ու քանակն ինձ ստիպում ա մտածել, որ.
ա. ես գրականությունից բան չեմ հասկանում
բ. Ռայադերն էլ չի հասկանում
գ. ես գիտեմ, որ առաջին երկու կետերը հեռու են իրականությունից, հետևաբար՝ ասա ով ա գրառման հեղինակը, ասեմ ում շնորհակալություն կտաս դու
դ. ընդհանրապես կարևոր չի գրառումը, կարևորը դրա հեղինակն ա
Find what you love and let it kill you. (c) Bukowski
prof-de-Francais (05.11.2010), Rhayader (04.11.2010), VisTolog (06.11.2010), Ռուֆուս (05.11.2010), Ֆրեյա (05.11.2010)
Մոդերատորական. Rhayader և Malxas մասնակիցների անձնական բնույթի քննարկումը ջնջվել է՝ ըստ արժանվույն վաստակած տուգանային միավորներով: Հորդորում եմ թեմայում մնալ գրական քննարկման շրջանակներում, թեմայի հեղինակին՝ ավելի հանդուրժող լինել կարծիքների հանդեպ՝ անկախ դրանց դրական կամ բացասական լինելուց և անկախ դրանց ենթադրյալ դրդապատճառներից:
Լավն էր, հետաքրքիր էր, բայց ահավոր ծանր էր կարդացվում: Նկարագրողական «շեղումները» մի տեսակ ասելիքը փոխում էին: Բայց դրա փոխարեն ստիպում ու տրամադրում էին մինչև վերջ կարդալու:![]()
Արագ ու հեշտ կարդացվեց, բայց անկեղծ ասած դուրս չեկավ: Բացի այն, որ սյուժեն ու թեման էին տհաճ, հեգնանքն էլ, ըստ իս, ավելի շատ գռեհիկ էր, ու պատմվածքը դրանից շատ էր տուժում: Կարծում եմ, որ եթե հեղինակն ավելի շատ աշխատի իր գործերի վրա ու «մանրուքներին» ուշադրություն դարձնի, կարող է լավ պատմվածքներ գրել, բայց այս տեսքով ներկայացված գործը, թող ներվի ինձ, չեմ կարող լավը համարել: Ուղղակի կարծում եմ, որ հեղինակը պոտենցիալ ունի…
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Malxas (05.11.2010)
Իսկ իմ արձագանքի իրոնիան քո հարցի նկատմամբ ընկալելի չէ՞ր, Սոֆ
Ինչևէ: Բուն նյութի մասին: Պատմվածքը լավ շարադրված է: Եթե ես գրեի, լիքը բաներ ուրիշ կերպ կգրեի, բայց դե ախր ես չեմ գրողը, գրողը Մալխասն ա, ով այդ ամենն ուրիշ կերպ ա ընկալում ու մատուցում: Համարում եմ, որ պատմվածքը գլուխգործոց լինելուց շատ հեռու ա (ինքս երկրորդ անգամ չեմ ընթերցի, բայց հեղինակի այլ գործեր կուզեմ ընթերցել), բայց միաժամանակ շատ հեռու ա քո գնահատականների նման գնահատականներ ստանալուց: Անշուշտ դու կարող ես նման գնահատականներ տալ, բա հենց դրա համար էլ բոլորիս գրական ճաշակներն ու ակնկալիքներն իրարից տարբերվում են: Էս ամենը գրում եմ, ասելու համար, որ գնահատականներիդ համաձայն չեմ, թեև դրանց դեմ ոչինչ չունեմ: Ուղղակի կարծում եմ, որ չարժի ամեն ինչ բացարձականացնել: Մասնավորապես երբ խոսում ենք գրականությունից ու դու կարծիքիդ մեջ գրում ես «այսինչ կանոնի խախտում է», ես դա չեմ հասկանում, քանի որ կոնկրետ իմ համար գրականությունն ու արվեստը որևէ կանոնի չի ենթարկվում, իսկ երբ ենթարկեցվում է կանոնների՝ դառնում է գրչակություն ու արհեստական: Այլ հարց է, որ մեկս կարող է սիրենք պաթետիկ տոնը, մյուսս՝ շատ մտերմիկ տոնը, մեկս լինենք երկար-բարակ նկարագրությունների սիրահար, մյուսս նախընտրենք լակոնիկությունը և այլն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սա իմ առաջին պատմվածքն է: Գրված է ընդամենը երկու ժամում: Չէի ցանկանա, որ չափից ավելի սևեռվենք սրա վրա, ես ինքս գլուխգործոց կերտելու ակնկալիքով չեմ գրել սա, ուղղակի թղթին եմ հանձնել մի պատմություն, որը ժամանակին ինձ բավականին զվարճացրել է: Շուտով էլի պատմվածքներ կլինեն: Ավելի ծավալուն և ավելի լուրջ, չնայած գրված ոճը անդհանուր առմամբ նման կլինի: Բացի այդ շուտով գլուխ առ գլուխ կտեղադրվի իմ <Տիգրան Մեծ> վեպը: Կխնդրեի հաշվի առնել մեկ այլ բան ևս: Ինչը վանող է թվում մեկին, մյուսի համար կարող է գրավիչ լինել: Նույնիսկ Պարույր Սևակի մասին են կարծիքները տարաբևեռ, որի մասին հենց այստեղ, ակումբում է խոսվել: Երևի թե չկա մի գրող, որի ստեղծագործությունները հավասարապես դուր գան բոլորին:
Ինձ համար մի ժամանակ զարմանալի էր այն, որ իմ ընթերցողների մի մասը թեթև էր համարում իմ ստեղծագործությունները, իսկ մյուս մասը` խիստ ծանր:
Գրական ճաշակները ցավոք, կամ բարեբախտաբար բազմաթիվ են:
Վերջին խմբագրող՝ Malxas: 05.11.2010, 01:08:
Chilly (05.11.2010), davidus (05.11.2010), Lion (05.11.2010), Moonwalker (05.11.2010), My World My Space (05.11.2010), Արևածագ (05.11.2010), Գանգրահեր (31.01.2011), ՆանՍ (05.11.2010)
Malxas ջան, մի խորհուրդ, եթե կընդունես: 2 կամ նույնիսկ 3 ժամում մի ավարտիր պատմվածքդ - այդ ընթացքում գրիր, վերջացրու այն, բայց վերջնական հղկմանը ժամանակ թող, թող, որ նյութը մարսվի "մեջդ" գոնե մի քանի օր: Ինքս անավարտ պատմավեպի հեղինակ եմ ու, հավատա, հաճախ, երբ հաջորդ օրը կարդում են նախորդ օրվա գրածս, շատ բաներ այլ կերպ եմ ընկալում...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (05.11.2010), prof-de-Francais (05.11.2010), Rhayader (05.11.2010), Ֆրեյա (05.11.2010)
Շատ ճիշտ խորհուրդ է: Այդպես էլ վարվում եմ մյուս ստեղծագործությունների դեպքում: Ստեղծագործության որակն իրոք բարձրանում է, երբ քո իսկ գրածը խմբագրում ես մեկ կամ երկու ամիս հետո: Ուղղակի սա սպոնտան ստացվեց, փորձեցի պատմվածք գրել, որը մինչ այս երբեք չէի արել: Կա մտահաղացում պատմվածքների շարք գրելև սա յուրօրինակ նախավարժանք էր:
Lion (05.11.2010)
Անկասկած՝ հեղինակը պոտենցիալ ունի: Գուցե՝ իր վրա աշխատելու դեպքում ավելի հետաքրքիր ստեղծագործություններ առաջարկի:
Դժվար կարդացի, որովհետև հետաքրքիր չէր, իսկ ոճը ու լեզուն ստանդարտ շարան էր… Հեղինակն էլ փորձ էր անում ամեն պատեհ ու անպատեհ առիթով ՞բառապաշարը՞ ցուցադրել ու իր գիտելիքները: Նույնիսկ այդ նպատակով 2 տեղ է գրել նույնը՝ հղում հունական դիցաբանությանը ու Ցերբերներին... Երևի էդ մասում բոլորս պետք է ապշեինք՝ համեմատությունից ու մտքի թռիչքից... Իսկ ըստ իս՝ ՞ջենտլմենին՞ վայել չի կնոջը, նույնիսկ տգեղ, այդպիսի բառերով բնութագրել... Զզվելի տպավորություն էր...
Ընդհանրապես, մանրախնդիր մարդու մտորումներ էին...
Անիմաստ ածականներ՝ արյունարբու, եսիմինչէր... Երևի հեղինակը արյան ու արյուն հանձնելու նկատմամբ վախ ունի, որը ես չեմ կիսում, ու նրա ՞շուստրիավատը՞ անկեղծ ասած՝ չհուզեց... Ոչ էլ իր վախերը, իր նկատմամբ ՞անարդարությունը՞....
Հ.Գ. Էս մեր երկրում, ով գնում գալիս մի հատ ձեռքի հետ բժիշկների գլխին էլ ա ճտտացնում...
Էդ արյունը բժիշկները չէին խմելու, հակառակ հեղինակի պատկերացումների, ինչ-որ մեկի կյանքը փրկելու համար նրա երակների մեջ էին լցնելու... Գուցե՝ էլի փողով... Հա, բժիշկներն էլ են մարդ, նրանք էլ տանը երեխաներ ունեն, ովքեր սոված էին քո երեխաների պես, ու եթե բժիշկը իր գործը լավ է անում, ինչու՞ չվարձատրել ըստ արժանվույն... Վերջապես օգնել էին, որ քո երեխան լույս աշխարհ գա....
Մի խոսքով, ես սրա ոչ մարդկային, ոչ գրական արժեքը չհասկացա....
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 05.11.2010, 10:13:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
prof-de-Francais (05.11.2010), Rhayader (05.11.2010)
Եթե հեղինակը գրում է առաջին դեմքով, ապա դա չի նշանակում որ դեպքն անպայմանորեն իր հետ է կատարվել: Թեքերեյն ունի վեպ, որտեղ առաջին դեմքով պատմում է բացասական հերոսի մասին: Մի թե դա նշանակում է թե նա վատ մարդ է եղել:
Կցանկանայի, որ ստեղծագործությանը վերաբերվեիք որպես պատմվածքի, քանի որ այնպիսի տպավորություն ունեմ, թե արտահայտվել եք թերթում տպված հոդվածի մասին:
Համաձայն չեմ նաև այն մտքի հետ, թե կնոջը չի կարելի այդպիսի մակդիրներով բնորոշել: Ստեղծագործության բնույթից ելնելով կարելի է նաև շատ ուրիշ մակդիրներով բնորոշել ինչպես կանանց այնպես էլ տղամարդկանց:
Բժիշկների մասին դիտողությունը սոցիալական հարց է, որը պատմվածքի հետ կապ չունի: Դուք նույնիսկ չգիտեք իմ իսկական կարծիքը նրանց մասին, մինչդեռ կոնկրետ ինձ եք ներկայացնում մեղադրանքները:
Կարող եմ բժշկի մասին էլ ստեղծագործություն գրել: Ըստ սյուժեի կարող է լինել դրական կամ բացասական: Սա հատուկ շեշտում եմ, քանի որ ըստ ձեր դատողության չի կարելի բացասական խոսք ասել մասնագիտության վրա: Նույն հաջողությամբ կարող եմ վիրավորել վարորդներին, չինովնիկներին կամ պատշար վարպետներին: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուր բնագավառ ունի իր արժանավոր ու ոչ արժանավոր ներկայացուցիչները:
Իմ երեխաներին հանգիստ թողեք, ես ձերի անունը չեմ տվել: Եթե իհարկե ունեք:
Վերջին խմբագրող՝ Malxas: 05.11.2010, 11:08:
Ինձ էլ դուր չեկավ: Շատ դժվար ու անհետաքրքիր էր կարդացվում, եթե էդ բոլոր համեմատություններն ու ոճաբանական հնարքները պատմվածքից հանեինք, տակը գրեթե բան չէր մնա:
Պատմվածքի թեմատիկան դուրս չեկավ, ոչ հուզեց, ոչ հետաքրքրեց... Կներեք անկեղծության համար
Ամեն դեպքում կսպասեմ մյուս ստեղծագործություններին![]()
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ