User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 29 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Իմ կյանքից կտորներ...

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ կյանքից կտորներ...

    Մեջբերում Taurel. . . .-ի խոսքերից
    Կոմ՛, դու մենակ չես. . . . Ինքդ երջանիկ չես, բայց երջանկության դիմակը վարպետորեն ես օգտագործում կողկիններիտ ուրախացնելու համար, սակայն մի բան երբեք չես կարող թաքցնել՝ թախծոտ աչքերտ, որոնք վկայում են , որ կյանքից մի բան հասկանում ես. . . . Ակումբականները քեզ չեն ճանաչում: համոզված եմ , որ եթե մի անգամ քո հետ շփվեն, գրածներտ լրիվ այլ կերպ կնդունեն: ԿԱՐԵՎՈՐԸ ԴՈՒ ՄԱՐԴ ԵՍ
    Ավել ոչինչ չեմ ուզում ասել, դու գիտես , որ հարգում եմ լռությունը
    Taurel, ակումբականների՝ Com-ին ճանաչելը կամ չճանաչելը չի կարող ազդել նրա ստեղծագործություններից ստացած տպավորության վրա։ Ստեղծագործությունը կարդում ես, հավանում ես կամ չես հավանում, և եթե հետո պարզվի, որ հեղինակը հիանալի կամ, հակառակը՝ անտանելի մարդ է, դրանից նրա ստեղծագործությունները ոչ ավելի լավը կդառնան, ոչ էլ ավելի վատը։ Տվյալ դեպքում Com-ի մարդկային կերպարի մասին խոսք չի եղել, այստեղ քննարկվում են միայն ստեղծագործությունները։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #17
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ կյանքից կտորներ...

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Իսկ ես կարծում եմ, որ կոմը կամ Քոմը պաշտպանության կարիք չունի
    և ոչ ոք չասաց, որ նա վատ մարդ է…
    Բայց դե ստեղծագործություններն էլ միջոց են մարդուն ճանաչելու համար
    Եվ էլի ու էլի , ե ս էլ ու ոչ ոք չի ասում, որ նա վատ մարդ է…
    Պարզապես անկեղծ կարծիքներ են հայտնում …
    Բայց ես չասեցի, թե ինքը լավ մարդա ...........................
    Իսկ ստեղծագործություններով հաճախ խելոքները խաբում են մարդկանց, որպեսզի չճանաչվեն ու չկառավարվեն...............................
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  3. #18
    Սկսնակ անդամ Com-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ կյանքից կտորներ...

    Լռություն, միայնություն ու անդորր
    Ու հանկարծ ժայթքող հոգու հորդոր,
    Անխոս քայլեր ձեռնարկելու տոգոր,
    Վառ լույսի կարոտ հանապազոր…

    Իսկ ես մութ նկուղներն եմ մաքառում
    Նրա անհատակում հոգիս եմ կռում,
    Բամբ ու բարկ ձայնով լիաթոք գոռում.
    Չգիտես ինչու արձագանքն է լռում…

  4. #19
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ կյանքից կտորներ...

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    եթե պետք է, ես էլ իմ հերթին կհարգեմ այս ակնթարթային, ինչքան հասկացա, շատ հարգված լռությունը…
    Մարդիկ լռում են, երբ ասելու բան չեն ունենում…կամ երբ շատ բան ունեն ասելու,մտքերն իրար հերթ չեն տալիս…և կամ երբ ուզում են խոսել, բայց չեն համարձակվում…և էլի…կամ…կամ…բայց կա լռություն, որը բոլորից վտանգավոր է…
    Ես հույս ունեմ,որ Կոմին չեմ վիրավորել…
    Լռության մասին մի անգամ արդեն ասել եմ. . . . Լավ կկրկնեմ. Ինձ թվում է , որ լռությունը ինքնաարտահայտման ամենաբարձր կարգն է: Ամենամեծ հիացմունքը-լռությունն է, ամենաուժեղ ատելությունը նույնպես լռությունն է, ամենամեծ սերը լուռ է, ուժեղ զարմանքն էլ լուռ է, իսկական, անշահախնդիր հարգանքը ևս լուռ է. . . . .
    Հաճախ խոսքերն ավելորդ ճոխություն են. . . . Համաձայն եմ՝ կա նաև լռություն, որը դատարկությունից է, էտ լռությունը դժվար է տարբերել անտարբերությունից. . . . .
    Գուցե լուրջ չվերաբերվեցիր, բայց լռությունը իրոք արժե հարգել. . . . Երբ հասկանաս ու կարողանաս լսել ձայնը լռության , կզգաս , որ դա ամենագեղեցիկ մեղեդին է, որը հավերժ է . . . . .
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  5. #20
    Սկսնակ անդամ Com-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ կյանքից կտորներ...

    Տաուռելի խոսքերին լիովին համամիտ եմ ու գտնում եմ երբեմն լռությունը ավելին է ասում....

  6. #21
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Հասցե
    Erevan-Kapan-Moscow
    Տարիք
    38
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ կյանքից կտորներ...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Տաուրել, ակումբականների՝ Ցոմ-ին ճանաչելը կամ չճանաչելը չի կարող ազդել նրա ստեղծագործություններից ստացած տպավորության վրա։ Ստեղծագործությունը կարդում ես, հավանում ես կամ չես հավանում, և եթե հետո պարզվի, որ հեղինակը հիանալի կամ, հակառակը՝ անտանելի մարդ է, դրանից նրա ստեղծագործությունները ոչ ավելի լավը կդառնան, ոչ էլ ավելի վատը։ Տվյալ դեպքում Ցոմ-ի մարդկային կերպարի մասին խոսք չի եղել, այստեղ քննարկվում են միայն ստեղծագործությունները։
    Գիտեկ, ես այդպես չեի ասի, որինակ այն բանից հետո ինչ ես լսեցի Սիլվա Կապուտիկյանի մասին, ես այլևս չեմ կարոհանում կարադալ նրա բանաստեհցուտյունները, նրանկ իմ մեջ բարկուտյուն են արդնացնում.

    Պ.Ս. ես չիշտն ասաց ուհագրուտյունից երբեգ գերազանց չեմ եհել, բայց այս անգամ յաս աբսուրդը տրանսլիտի պատչարով ե, և այդ պատչարով ել ես այսկան կիչ եմ գրում

  7. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ կյանքից կտորներ...

    Մեջբերում Lazar-ի խոսքերից
    Գիտեկ, ես այդպես չեի ասի, որինակ այն բանից հետո ինչ ես լսեցի Սիլվա Կապուտիկյանի մասին, ես այլևս չեմ կարոհանում կարադալ նրա բանաստեհցուտյունները, նրանկ իմ մեջ բարկուտյուն են արդնացնում.
    Կոնկրետ Սիլվա Կապուտիկյանի մասին չեմ կարող որևէ բան ասել, այս հարցը մի կողմ թողնենք։ Համաձայն եմ այն հարցում, որ երբ գրողը գրում է մարդկային վեհ գաղափարներից, բայց հետո իմանում ես, որ կյանքում նրա մարդկային կերպարն այնքան էլ չի համապատասխանում իր ստեղծագործություններից ստացածդ տպավորությանը, դրանից կարող ես չուզենալ կարդալ նրա ստեղծագործությունները, տհաճություն զգալ։ Բայց եթե մինչ այդ հավանում էիր նրա ստեղծագործությունները, ապա դժվար թե կարողանաս ասել, որ նա վատ է ստեղծագործում։ Չէ՞ որ դու դրանք գնահատում ես որոշակի արժանիքների համար, ուրեմն ստացվում է, որ այդ արժանիքները հանկարծ հօ՞դս են ցնդում։ Օրինակ, եթե գրողը շատ պատկերավոր ու գեղեցիկ է գրում, ապա նույնիսկ եթե պարզվի, որ նա աշխարհի ամենավատ մարդն է, միևնույն է, դրանից նրա ստեղծագործությունները պակաս պատկերավոր ու պակաս գեղեցիկ ձևակերպված չեն դառնա։

    Նորից եմ ասում, բոլորովին այլ հարց է, եթե ճանաչելով գրողին որպես մարդ ու հիասթափվելով նրա մարդկային կերպարից՝ այլևս չես կարողանում կարդալ նրա ստեղծագործությունները, որովհետև արդեն չես կարողանում դրանք ընկալել այնպես, ինչպես մինչ այդ էիր ընկալում, քանի որ հակասություն կամ անհամապատասխանություն ես զգում այդ մարդու կերպարի ու նրա ստեղծագործությունների միջև։


    Պ.Ս. ես չիշտն ասաց ուհագրուտյունից երբեգ գերազանց չեմ եհել, բայց այս անգամ յաս աբսուրդը տրանսլիտի պատչարով ե, և այդ պատչարով ել ես այսկան կիչ եմ գրում
    Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #23
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ կյանքից կտորներ...

    Մեջբերում Lazar-ի խոսքերից
    Գիտեկ, ես այդպես չեի ասի, որինակ այն բանից հետո ինչ ես լսեցի Սիլվա Կապուտիկյանի մասին, ես այլևս չեմ կարոհանում կարադալ նրա բանաստեհցուտյունները, նրանկ իմ մեջ բարկուտյուն են արդնացնում.
    Գրականություն ստեղծողի կենսագրության իմացությունը կարող է միայն օգնել հասկանալու համար նրա գրականության ստեղծման իրական պատճառները, այդ գրականության ներքին կառուցվածքը: Ընդ որում, պետք է այդ պատճառները փնտրել անկախ այն բանից, թե նրա կյանքը նման է նրա գրականության, թե ոչ: Գուցե եթե կյանքը նման չէ նար գրականությանը, ապա հենց դա է նրա գրականության ու կյանքի կապը, այսինքն` կյանքի մեջ չեղածը լրացվում է գրականությամբ, իսկ գրականության մեջ չեղածը` կյանքով: Սիլվա Կապուտիկյանը, իհարկե, այս առումով խոր վերլուծության առարկա չէ, սակայն, օրինակ, Կյերկեգորի կյանքի իմացությունը ուղղակիորեն կարող է բացատրել նրա փիլիսոփայությունն ու գրականությունը. իմանալով, որ Կյերկերգորը հրաժարվեց ամուսնանալ իրեն խորապես, անկեղծորեն սիրող աղջնակի հետ, ինչը հենց ինքը արդյունքում համարեց խիստ մեծ սխալ, օգնում է մեզ հասկանալ ոչ միայն նրան, այլև ինքներս մեզ և գուցե առավելապես հենց ինքներս մեզ:

  9. #24
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ կյանքից կտորներ...

    Ժողովու՞րդ։ Իսկ ձեզ չի՞ թվում, որ արդեն շատ եք շեղվել թեմայից։ Ուզում եմ հիշեցնել, որ սա Com-ի բանաստեղծությունների թեման է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #25
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ կյանքից կտորներ...

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Չէ…
    Ի՞նչ կա բացատրելու…
    Եթե լռության տեսակի մասին է խոսքը, դա վիրավորված լռությունն է, երբ մարդը գրեթե խոսելու ցանկություն չի ունենում և երբ ուզում է, որ դիմացինն էլ լռի ու իրեն ներվերահան չանի…
    Ո՞վ է ու՞մ ներվահան անում

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Ժողովու՞րդ։ Իսկ ձեզ չի՞ թվում, որ արդեն շատ եք շեղվել թեմայից։ Ուզում եմ հիշեցնել, որ սա Com-ի բանաստեղծությունների թեման է։
    Քանի որ Կոմին վերջերս չի հաջողվում միանալ մեզ, ես նրա անունից շնորհակալություն եմ հայտնում քեզ հիշեցման համար...........

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից

    Իմ ամենամեծ սխալն էլ բանաստեղծության տեսքով էլի ինչ-որ բան ասելն էր…
    Ի՞նչ ջնջենք…
    Չէ՛, արդեն ուշա....... Գրելուց առաջ պետքա մտածեիր
    Վերջին խմբագրող՝ Taurel. . . .: 10.02.2007, 16:00: Պատճառ: Գրառման ավելացում։
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  11. #26
    Սկսնակ անդամ Com-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ կյանքից կտորներ...

    Դուք ոմանց համար շատ պաշտելի
    Ում հանդեպ լցվում են սիրով լի
    Ում տրվում են էությամբ լռիվ
    Ում համար գնում են կռիվ…

    Հիմա հասկացա թե ինչու եմ դառել գիժ
    Ձեր արարքներն են մեղավոր անպատիժ
    Կարող եք ժպտալ աչքերիս, խաբելով
    Կեղծավոր խոսքերով ինձ հույս տալով

    Կառո±ղ եք դիմացինին պատասխան տալ,
    Ինքներդ Ձեր խոսքերին հավատալ…
    Ուղեղիս անծայրում թափառող մտքեր
    Հոգիս ծակող, դակող ու այրող վերքեր

    Ուզում եմ խաղաղվել ու հանգչել
    Ուզում եմ թեածել ու թռչել
    Ուզում եմ հեռանալ մարդկային հոտից
    Ուզում եմ փախչել ինքս իմ մոտից

    Դժվար է հետևել արդար խոսքին,
    Հակառակվելով դառնաքաղց հոսքին,
    Անցնել ու անցնել այդ հոգնաբեկ ուղին,
    Իսկ վերջում տրվել անհատակ հողին…

    Սա նվիրվում է այն մարդկանց, ովքեր իմ աչքից ընկել են...
    Ինձ հաջողվեց միանալ Ձեզ.
    Նախապես ասեմ չգիտեմ ուր են ընկել…

  12. #27
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ կյանքից կտորներ...

    Մեջբերում Com-ի խոսքերից
    Դուք ոմանց համար շատ պաշտելի
    Ում հանդեպ լցվում են սիրով լի
    Ում տրվում են էությամբ լռիվ
    Ում համար գնում են կռիվ…

    Հիմա հասկացա թե ինչու եմ դառել գիժ
    Ձեր արարքներն են մեղավոր անպատիժ
    Կարող եք ժպտալ աչքերիս, խաբելով
    Կեղծավոր խոսքերով ինձ հույս տալով

    Կառո±ղ եք դիմացինին պատասխան տալ,
    Ինքներդ Ձեր խոսքերին հավատալ…
    Ուղեղիս անծայրում թափառող մտքեր
    Հոգիս ծակող, դակող ու այրող վերքեր

    Ուզում եմ խաղաղվել ու հանգչել
    Ուզում եմ թեածել ու թռչել
    Ուզում եմ հեռանալ մարդկային հոտից
    Ուզում եմ փախչել ինքս իմ մոտից

    Դժվար է հետևել արդար խոսքին,
    Հակառակվելով դառնաքաղց հոսքին,
    Անցնել ու անցնել այդ հոգնաբեկ ուղին,
    Իսկ վերջում տրվել անհատակ հողին…

    Սա նվիրվում է այն մարդկանց, ովքեր իմ աչքից ընկել են...
    Շնորհակալություն. . . . . . Վերջապես ինձ էլ բանաստեղծություն նվիրեցին
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  13. #28
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ կյանքից կտորներ...

    Չգիտեմ՝ ում՝ ոնց, բայց այս վերջին բանաստեղծությունն ինձ դուր եկավ : Մի տեսակ տնական ոճով էր գրված: Բան չունեմ ասելու. տպագրության համար գուցե պիտանի չի : Բայց այն, որ մեջը անկեղծություն կա, համարյա փաստ ա :
    Մեջբերում Com-ի խոսքերից
    Սա նվիրվում է այն մարդկանց, ովքեր իմ աչքից ընկել են...
    .....
    Նախապես ասեմ չգիտեմ ուր են ընկել…

    Մի անգամ արդեն ասել եմ ու էլի կասեմ. Կոմ, դու դեմք ես :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. #29
    Սկսնակ անդամ Com-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ կյանքից կտորներ...

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    ...
    Մի անգամ արդեն ասել եմ ու էլի կասեմ. Կոմ, դու դեմք ես :
    Շնորհակալ եմ գեղեցիկ բառերի համար...

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էջեր իմ կյանքից..
    Հեղինակ՝ Diana99, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 25.03.2017, 21:38
  2. Կյանքից քաղած դասեր
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 25.09.2011, 21:03
  3. Մի դրվագ իմ կյանքից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 28.06.2011, 15:35
  4. Երբ զզվում ես կյանքից…
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 181
    Վերջինը: 13.09.2010, 16:43
  5. Հիշողություն նախորդ կյանքից
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 02.06.2009, 02:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •