Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
My World My Space (09.03.2011)
Դավ, դու ոչ մի բան չգիտես ապեր։ Կա եկամտի նաև երրորդ աղբյուրը. հույսը, մեկ էլ՝ անիմաստ խոսալը։
Դու մենակ իմանաս, թե էսօր մեր ՀԿ-ների շարքերում ինչ «փայլուն» էկզեմպլյարներ կան։ Խոսացածը ջուր, ստացածը՝ քեշ փող։ Ուղղակի մինչև դրան հասնելը պետք է համապատասխան տուտուզ գտնել՝ այնտեղ տեղավորվելու համար։ Ընդամենը։ Իսկ էդ ՀԿ-ների մեջ ով ամենից բարձրն է գոռում, ուրեմն հաստատ ֆինանսի խնդիր ունի։ Իսկ գործ անող ՀԿ-ն փողը վերցնում ա, գործը անում, ու հետո նոր ա ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ մասին գոռում։
Հ.Գ. Դավ, բայց խոստովանի, որ իրականում 5 դելֆին ա եղել, էն մեկին որպես փոխանորդ են պահել....
Վերջին խմբագրող՝ ministr: 09.03.2011, 19:48:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
davidus (09.03.2011), My World My Space (09.03.2011)
Փող ուտող ՀԿ-երի մասին ես էլ շատ բան գիտեմ, ստեղ խոսքը կոնկրետ հայտարարաության մասին ա: Անկախ նրանից ինչքան փող են կերել, կոնկրետ բան են ասել մարդիկ, կարաս հավատաս, կարաս չհավատաս, կարաս հակափաստարկ բերես: Բայց իրանց փողերի մասին չճշտված ինֆորմացիան ու գազանանոցի միայնակ փիղը հակափաստարկ չեն:
Գլխավոր հակափաստարկը անհիմն եզրակացություններն են: Որ նստած տեղը որոշում են, թե կենդանիներն իրենց ոնց են զգում: Երբ որ կոնկրետ փաստերի վրա հիմնված կխոսեն ու բողոքի ձայն կբարձրացնեն, այ էդ ժամանակ ամեն ինչ կլինի պարզ ու օբյեկտիվ:
Իսկ գազանանոցի փիղը ու մնացած կենդանիները կոնկրետ փաստեր են...
Հ.Գ. Բագ, դու գնացել ես դելֆինարիում?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ձայնալար (09.03.2011)
Ձայնալար (09.03.2011)
Այ ժողովուրդ, մի հատ վարժեցրած դելֆինը արժի 70-80 հազար դոլար: Էդ, որ մի ապուշ բիզնեսմենը իրա դելֆիններին սոված կպահի, առանց ֆիլտրելու ջրում կպահի: Դելֆինը շատ զգայուն կենդանի է, եթե նրա սնունդը նորմալ չէղավ կամ ջուրը չհամապատասխանեց իր բնական միջավայրի պարամետրերին, նա կսատկի: Չվարժեցրած դելֆինը արժի 40-50 հազար դոլար, վարժեցնելը տևում է մինչև 3 տարի: Դե հիմա պատկերացրեք էդ հիմարներին ովքեր իրենց շատ թանկ «ապրանքը» կփչացնեն
Ես էլ հիշեցնեմ, որ դելֆինարիումը բացել է ուկրաինական մի ընկերություն, որը նախկին ԽՍՀՄ տարածքում բազմաթիվ դելֆինարիումներ ունի: Այսինքն ունի մասնագետներ, որոնք մեր բնապահաններից մի քանի անգամ լավ գիտեն թե ինչ պայմաններում է պետք պահել դելֆիններին, ինչով կերակել և այլն: Ու վերջին հերթին նրանք կուզեն, որ այդ դելֆինների գլխից մի մազ պակասի:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այսօր վերջապես չորսամյա զարմիկիս հետ այցելեցի դելֆինարիումը։ Շատ լավն էր, ես ավելի թույլ ներկայացում էի սպասում։ Զարմիկս դժգոհում էր, որ երաժշտության ձայնը շատ բարձր էր (ինձ համար նորմալ էր, բայց երևի առաջին հերթին պետք է երեխաների հարմարությունը հաշվի առնել)։ Լուսանկարներ շատ չեմ արել, քանի որ լուսանկարելիս ներկայացումը, կարելի է ասել, չես դիտում։ Այնուամենայնիվ, ահա մի քանիսը։
Բացի դելֆիններից, ներկայացում էր տալիս նաև մի փոկ։
Եվ իրենք՝ մարզիչները։
Artgeo (27.06.2011), boooooooom (27.06.2011), Bruno (26.06.2011), Cassiopeia (26.06.2011), davidus (26.06.2011), Kita (27.06.2011), Lionne_en_Chasse (27.06.2011), Աթեիստ (27.06.2011), Անի Ներկարար (27.06.2011), Արէա (27.06.2011)
Ուզում եմ, կազմակերպվենք, գնանք:
Cassiopeia (27.06.2011), Kita (27.06.2011)
Ժողովուրդ դելֆինարիումի կայքը եթե գիտեք, գրեք էլի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ