Ինչի են սուտի? Ասեմ: Որովհետև քանի տարիա գազանանոցը կա (ոչ մի ձևի չի ստացվում կենդանաբանական այգի ասել), տարին մեկ մի կենդանի սատկումա, էն փղին զոռով շառով բերեցին չդիմացավ սատկեց (բա չիմացաք մեր Գրանտոն սեքսուալ մանյակա, նենց տաշեց որ էն խեղճը չդիմացավ) , իսկ կենդանիների վրա նայում ես լացդ գալիսա.... Ուրեմն էս հակասանիտարական, հակաբնապահպանական միջավայրը թողած իրանց համար խելոք նստած են, մեկ էլ առը հա դելֆինարիում!!! Այ քեզ փող կպցնելու առիթ... Համայն աշխարհի բնապահպաններ մեզ օգնեեեքքք... ու դավայ.. էդ 4 դելֆինի ճակատագիրը դառնումա Հայաստանի առաջնային պրոբլեմներից մեկը! Բա չիմացաք, էդ խեղճ ձկները օրհասական վիճակում են, հեսա պոչները կտնգեն, էն մեկը սատկելա արդեն, օդ չկա, ջուրը չի ֆիլտրացվում, սաղ օրը պլետներով ծեծում են....
Ու գնում եմ դելֆինարիում, տեսնում եմ 4 ուրախ զվարթ դելֆինչո, որոնց էներգիան իրանց ուտումա, հավեսով խաղում են, թռվռում են նույնիսկ էն ժամանակ, երբ պետք չի
վարժեցնողի հետ խաղեր են տալիս, ու ոչ մի վատ կյանքի նշույլ անգամ չկա: Իսկ վարժեցնողներն էլ նենց սիրով են վերաբերվում կենդանիներին, որ երևի կան ընտանիքներ, որտեղ սկի իրանց երեխեքին տենց չեն վերաբերվում:
Ու հիմա ում պտի հավատամ? Իմ աչքերով տեսած առողջ ուրախ զվարթ դելֆիններին, թե "բնապահպանների" պատմած սատկող դելֆիններին?
Էջանիշներ