Մի վերածեք լեզվակռվի. Դելֆինարիան մայրաքաղաքում կառուցելը սխալ է:
Սևանում կառուցեն էլի ինչվոր տեղ կարողա աշխատի» համ կերի հարցը կլուծեն , համ աղի ու ջրի:
Մի վերածեք լեզվակռվի. Դելֆինարիան մայրաքաղաքում կառուցելը սխալ է:
Սևանում կառուցեն էլի ինչվոր տեղ կարողա աշխատի» համ կերի հարցը կլուծեն , համ աղի ու ջրի:
Էդ որ Բաթումն ու Օդեսսան իրենց քաղաքի ողջ կոյուղին բաց են թողնում նույն ծովը, որտեղ դելֆիններին են լողացնում, էդ ոչինչ, բայց որ դելֆիններին մեր ջրի մեջ են պահում, էդ արդեն վայրենություն ա:
Բայց դե տենց էլ չհասկացա թե էս դելֆինարիումի կառուցումը ինչ կապ ունի ծառերի հետ:
Ու ահավոր սխալ կարծիք ա ձևավորվել, թե Երևան տուրիստ չի գալիս... ամառները ավտովարձույթի սրահներում մեքենաները ձեռքից ձեռք են փախցնում: Հիմա ինչ, էդ մարդկանց պիտի մենակ տանենք Ծիծեռնակաբերդ ողբալու: Ամբողջ Երևանում բացի Ջրաշխարհից ուրիշ զվարճանքի նորմալ տեղ չկա, էս մեկին էլ վայիս լինենք, հա: Ես երկու ձեռքով կողմ եմ, հենց սարքեն, գնալու եմ նայեմ:
Բայց բետոն ծակող տրամաբանությունա, սաղ երեխեքը հեչ,մի երկու հատ հարուստի լակոտը մեջ: Այ սրանց ինադու չպիտի սարքենք, որ հարուստ պապայի բալեն դելֆին չտենա:
Հ.Գ. վերևում մի հատ լավ կոչ կա, ՈՒՂԵՂՈՎ ՄՏԱԾԵՔ:
My World My Space (04.10.2010)
Հայաստանի սոված ու ավտոների ծխից խեղդվող մանուկների համար ուզում են դելֆինարիում սարքել...
Ավելի լավ է այդ գումարը ծախսեն ամեն բակում խաղահրապարակ բացեն, որ երեխաները ավտոների տեղ ունենան խաղալու, մեծանալու, զարգանալու, ոչ թե դելֆին բերեն։
Հայաստանում շատ կենդանի կա, որ չկա, բոլորը պետք ա բերեն՞
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Տասը ձեռքով կողմ եմ դելֆինարիումի կառուցմանը: Մեր միլիոնատեր ձկնորսները պետք է կարողանան փորձարկել նաև էկզոտիկ ձկնորսությունը: Իհարկե մի քիչ վատ ա, որ խիստ հավանական ա, որ որոշ տեղերում ջուրը հիմա ավելի հաճախ կկտրեն, բայց դե ջանմ, մեր միլիոնատեր ձկնորսների համար էդ զոհողությանը կարելի է գնալ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Yellow Raven (05.10.2010), Ռուֆուս (04.10.2010), Ֆրեյա (04.10.2010)
Դավիդուս, դելֆինարիում ոչ ծովափնյա քաղաքում կառուցում են միայն աբարանցիները...
Վստահ եղիր, հարուստի երեխաները միլիոն անգամ տեսել են դելֆին աշխարհի բոլոր ծայրերում, դա նրանց համար չի կառուցվում։
Առաջանում է հարց, ինչի համար է կառուցվում՞ Փող ուտելու՞ Քաղաքապետարանի միջոցները աննպատակ պոշիացնելու՞
Հավատա ինձ, դա ոչ թե տուրիստներն են շատ, այլ վարձույթի մեքենաներն են քիչ։ Հայաստանը ՈՉ ՄԻ շանս չունի դելֆինարիումով տուրիստների վրա փող աշխատելու, դա կոմպլեկս մտնում ա ծովափնյա ծառայությունների մեջ, մարդը գնում ա ծովում լողանում ա, հետո լողազգեստը հագին գնում ա դելֆինների շոու ա նայում, ոչ թե աշնանը գալիս ա Երևան, բետոնային քաղաք ու այցելում ա դելֆինարիում։
Թող ամերիկյան տիպի կառուսել սարքեն, ոչ թե դելֆինարիում։ Դա ավելի պոպուլյար կլինի,մարդ կա ձուկ չի սիրում
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Հարդ (04.10.2010)
Հով ջան, իհարկե հրաշալի ա, որ երեխաները, չքավորներն ու ոչ հարուստները կարողանան դելֆին տեսնել՝ մոտիկից: Շատ լավ կլինի, որ նրանք նաև բասեին՝ լողավազան տեսնեն ու ունենան, բայց պետական շենքում երկու սենյականոց բնակարան ունեցողը սովորաբար տանը ոչ լողավազան է սարքում, ոչ էլ ջակուզի, ոչ էլ Երևանի նման քաղաքում դելֆինարիում են կառուցում: Համ էլ ինչի՞ դելֆինարիում: Կարելի ա Երևանում միջազգային մասշտաբի նավահանգիստ կառուցել, կակռազ կիմանանք էն անտեր Կիլիկա նավը որտեղ դնենք:
Աբսուրդի երկիր ենք դառել, այ մարդ: Հենց հարստանամ, Երևանի կենտրոնում այլմոլորակայիններ եմ բերելու աճացնեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Farfalla (05.10.2010), Terminator (05.10.2010), Հարդ (04.10.2010), Ռուֆուս (04.10.2010), Ֆրեյա (04.10.2010)
Հով ջան, հասկանում ես դու բավականին խելացի ու կրթված մարդ ես, ավելի ասեմ, էս միտքդ հանգիստ կարա մտնի համաշխարհային դասագրքեր, որպես պոպուլիզմի ԴԱՍԱԿՆ օրինակ։
Ես էլ ասում եմ՝ մի լացացրեք մեզ երեխաների անունով։ Երեխաները սուրբ են։ Եթե այդքան շատ ենք մտածում նրանց բարօրրության համար, եկեք նրանց համար խաղահրապարակներ սարքենք, եկեք մանկատների երեխաների համար նորմալ պայմաններ ապահովենք, եկեք փողոցից մուրացիկ երեխաներին նորմալ կյանքի պայմաններ, հաց ու ջուր ապահովենք։ Իրենց ինչին է պետք դելֆինարիումը... Սոված երեխայի ինչին է պետք դելֆին նայելը...
Մի հատ էն կենսական նշանակության բաները ապահովենք, հետո զվարճանքների մասին կմտածենք... Սոված երեխի ինչին է պետք դելֆինը...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Հարդ (04.10.2010)
Չուկ ջան ստեղ հարցը դելֆինարիա սարքելը չի, հարցն էն ա, որ իրար են խառնվել մի քանի բնապահպանակներ, որոնք նույնիսկ տեղյակ էլ չեն, թե որտեղ ա կառուցվելու.... այ սայա խնդիրը, ժողովրդի աչքին թոզ փչելով իրենց ուզածն անելը:
Առաջի էջում մի տող էի գրել.
Այ սայա սաղ պրոբլեմը,: ես էլ գիտեմ, որ դելֆինարիան աբսուրդ ա, բայց աբսուրդ ա նաև նման կերպ դրա դեմ պայքարելը, իրենց շահի համար
հմմմ, դե ակնհայտ է, մի երկու ամիս հետո երևանյան դելֆինարիումում պահվող դելֆինը կհայտնվի Երևանի մանկատների ճաշարանում, ահա թե ինչպիսի հեռու գնացող նպատակներ է հետապնդում այս հանձարեղ ծրագիրը,
հ.գ. կներեք կոպիտ օրինակի համար, բայց էլ ինչպե՞ս գրեմ, որ հասկանաք, թե երբեմն ինչպիսի անմարդկային գաղափարներով ենք տարվում
Հով ջան, չգիտեմ էդ հայտարարությանն ուշադրություն չեմ դարձրել, ոչ էլ գիտեմ, թե ովքեր են կազմողները: Բայց գիտեմ լուրջ մարդկանց, կենսաբանների ու նաև հիմա բնապահպանությամբ զբաղվողների, ովքեր լուրջ առարկություններ ունեն նախագծին: Բայց հիմա ես բնապահպաններից չեմ խոսում: Ու ինձ չի հետաքրքրում կոնկրետ էդ բնապահպանների հայտարարությունը: Թեման կոնկրետ Երևանում բացվող դելֆինարիումի մասին ա: Ու ինձ չի հետաքրքրում առաջին գրառման մեջի կոնկրետ հայտարարությունը, որտև թեման նախատեսված չի, կարծես թե, այդ հայտարարությունը քննարկելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հա, հեսա Գրանտ փիղը որ սատկավ կարիքավորներին մի-մի կիլո միս են տալու....
տաֆտալոժիկը թարգե՛ք....
---------- Ավելացվել է՝ 18:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:59 ----------
բա սաղ քննարկումն ըտեղից սկսվեց.....
պայքարենք, խնդիր չեմ տեսնում, բայց ոչ նրա համար որ ընդեղ իբր ծառեր են կտրելու.... համաձայն եմ, որ դելֆինարիայի կառուցումը ոչ միայն ժամանակավրեպ ա, այլ նաև անիմաստ...
Աբարանցիների պահով համոզված չեմ: Ընդունում եմ, որ հիմնականում ծովափնյա քաղաքներում են սարքում, բայց ծովի բացակայությունը դեռևս այն չկառուցելու ծանր փաստարկ չի: Կեր «հայթհայթելու» պահը լրիվ սպանեց, թողեց... ուզում եք ասեք Հայաստանում ձուկ չկա, հա՞՞ Ժողովուրդ, գիտեք որ Հայաստանում բացի Սևանից էնքան տեղեր են արհեստական ջրամբարներում ձուկ բուծում, որ մարդ նույնիսկ դրանց տեղանքի անունները չի հիշում, ինչ կերի պակաս...
Էս մեկում ընդհանրապես վստահ չեմ: Առավել ևս որ քո համախոհները մեկը հենց էդ «բալեքին» հակառակ չեն ուզում որ կառուցվի, որ մարդ ես, ընդեղ ձուկ չբռնեն:
Էդ պահով հանգիստ եղի, կառուցվում է, որ էս քաղաքը գեղից մի քիչ էլ շատ տարբերվի, բացի եկեղեցուց ու թանգարան ու Ծիծեռնակաբերդից ուրիշ տեղ չես կարողանում տանես էդ մարդկանց ԶՎԱՐՃԱՑՆԵԼՈՒ: Սաղ աշխարհով գոռում գոչում ենք "Come to Armenia", բայց մարդկանց ցույց տալու բան չունենք: Ես բնավ չեմ ասում որ դելֆինարիումով տուրիստ ենք գրավելու, բայց որ եկածին ավել բան կունենանք ցույց տալու, էդ հաստատ ա:
Ավտոմեքենաների պահով կխնդրեմ մի քիչ ավելի տեղեկանաս: Գրածիցդ պարզ էր, որ առանձնապես տեղյակ չես էդ բիզնեսին: Բայց ինչի չի կարելի աշնանը գնալ դելֆինարիում, սահմանափակումներ կան, թե մի երկու կաթիլ ջուր կարող ա մարդկանց վրա կաթի, նրանք էլ հալվեն: Ժողովուրդ, էդ փստարկ չի էլի, գոնե սենց բաներ մի ասեք:
Է մարդ էլ կա ամերիկյան տիպի կարուսել նստելուց տակն ա անում, և հետևաբար չի ուզում նույնիսկ տեսնել դրանք... Վախենում ես դրանք սարքելու ժամանակ էլ չգտնվեն մարդիկ ու ասեն, թե ավելի լավա ծառ տնկեք, որ ձմեռը կտրենք վառենք, թե չէ կառուսելս որն ա:
Վերջին խմբագրող՝ davidus: 04.10.2010, 17:10:
My World My Space (04.10.2010), Shah (04.10.2010), Նաիրուհի (04.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ