Լսել եք այսպիսի լուրեր՞. Երևանում, Կոմիտասի անվան այգու տարծքում պատրաստվում են կառուցել Դելֆինարիում։ ՄԻանգամից մի քանի կետերով ապշում եմ։
Բնական խոշոր ջրային ռեսուրսներ /ծով, օվկիանոս/ քաղաքի համար, որը գտնվում է կիսաանապատային կլիմայական գոտում, ցամաքային է, սա աբսուրդային մտահղացում է։
Հիմնականում դելֆինարիումներ կան ծովափնյա քաղաքներում՝ կրում են ատրակցիոնի բնույթ։
Օվկիանոսի ափերին էլ կան, ունեն գիտահետազոտական նպատակ, որոշ դեպքերում դելֆիններին օգտագործում են հիվանդ երեխաների հոգեբանական թերապիայի մեջ։
Պատկերացնել, որ այս մի կտոր չոր ու ցամաք հող տեղափոխելու են դելֆիններ, հարց է՝ ինչպես են պահելու նրանց բնական ջրից հեռու, արհեստական պայմաններում, առանց թարմ սննդի, ուղղակի վայրենություն է հիշեցնում։
Հարցը կարծես թե նոր է, սա պեղեցի համացանցից, ամսաթիվը՝ 2010թ. սեպտեմբերի 30նն է։ Քանի չեն սկսել շենքերը դնել ու այգին ավիրել, առաջարկում եմ հետաքրքրվել ու նախօրոք լանխել այս վայրենությունը։
Աղբյուրը՝ ԷկոլուրԷկոլոգիական հասարակական դաշինքը ստորագրահավաք է կազմակերպում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ուղղված գրավոր դիմումի համար, որով պահանջվում է հետ կանչել Կոմիտասի անվան այգում դելֆինարիա կառուցելու որոշումը: Դաշինքի անդամներն անհանգստացած են այդպիսի նուրբ էակների ճակատագրով, ինչպիսին դելֆիններն են: «Հանրությունը չունի ոչ մի պաշտոնական տեղեկատվություն (հասարակական լսումներ, փաստաթղթեր) դելֆինների շահագործման եւ դելֆինարիի կառուցման մասին »,- նշված է դիմումում:
Նամակում նաեւ նշված է, որ « Պանթեոնը իրենից ներկայացնում է ազգային արժեք, որտեղ մարդիկ գալիս են հարգելու ազգի նվիրյալների հիշատակը: Կառուցել այստեղ Դելֆինարի, որը զվարճանքի վայր է` ուղղակի անընդունելի է մեզ համար»:
Նամակով պահանջվում են մի շարք փաստաթղթեր, որոնք թույլատրում են այդ նախագծի իրականացումը, եւ մասնավորապես, հասարակական լսումների արձանագրությունը:
Էջանիշներ