Փողի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ դժվար: Հեշտ է, որովհետև բոլորը կարծում են, թե ամե ինչ գիտեն փողի կարևորության մասին, իսկ դժվար է, որովհետև փողի հանդեպ, եթե մեղմ ասաենք, այնքան էլ առողջ վերաբերմունք չի ձևավորվել:
Մենք ապրում ենք այնպիսի ժամանկահատվածում (թեկուզև չեմ պատկերացնում, թե երբ այդպես չի եղել), երբ փողն ամեն ինչ է, երբ առանց փողի մարդ կարծես թե ոչինչ է ու ոչինչ հնարավոր չէ անել: Մեր հիմնական շարժիչ ուժերից մեկը հենց փողն է դարձել: Հենց փողի շուրջ է, որ հիմնականում պտտվում են մարդկանց մտքերը: Չնայած այս ամենին՝ նկատել եմ, որ մարդիկ այնքան էլ հոժարակամ չեն խոսում փողի մասին: Եթե մի փոքր էլ ավելի ես խորանում այս հարցում՝ սկսում են նյարդայնանալ, լարվել ու փոխել թեման:
Այստեղ կցանկանայի, որ հայտնեիք ձեր կարծիքի փողի կարևորության մասին:
Ինչի՞ է փողն այդքան կարևոր: Հենց կարևոր, այլ ոչ թե անհրաժեշտ: Դե անհրաժեշտության մասին բոլորս գիտենք, իսկ կարևորության…
Չգտեմ էլ արդյոք ճիշտ բաժնում եմ բացել այս թեման, բայց ավելի հարմար բաժին էլ չգտա:
Էջանիշներ