User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ինչու՞ է փողն այդքան կարևոր

  1. #1
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչու՞ է փողն այդքան կարևոր

    Փողի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ դժվար: Հեշտ է, որովհետև բոլորը կարծում են, թե ամե ինչ գիտեն փողի կարևորության մասին, իսկ դժվար է, որովհետև փողի հանդեպ, եթե մեղմ ասաենք, այնքան էլ առողջ վերաբերմունք չի ձևավորվել:
    Մենք ապրում ենք այնպիսի ժամանկահատվածում (թեկուզև չեմ պատկերացնում, թե երբ այդպես չի եղել), երբ փողն ամեն ինչ է, երբ առանց փողի մարդ կարծես թե ոչինչ է ու ոչինչ հնարավոր չէ անել: Մեր հիմնական շարժիչ ուժերից մեկը հենց փողն է դարձել: Հենց փողի շուրջ է, որ հիմնականում պտտվում են մարդկանց մտքերը: Չնայած այս ամենին՝ նկատել եմ, որ մարդիկ այնքան էլ հոժարակամ չեն խոսում փողի մասին: Եթե մի փոքր էլ ավելի ես խորանում այս հարցում՝ սկսում են նյարդայնանալ, լարվել ու փոխել թեման:

    Այստեղ կցանկանայի, որ հայտնեիք ձեր կարծիքի փողի կարևորության մասին:
    Ինչի՞ է փողն այդքան կարևոր: Հենց կարևոր, այլ ոչ թե անհրաժեշտ: Դե անհրաժեշտության մասին բոլորս գիտենք, իսկ կարևորության…

    Չգտեմ էլ արդյոք ճիշտ բաժնում եմ բացել այս թեման, բայց ավելի հարմար բաժին էլ չգտա:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.10.2010, 01:10:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (24.12.2010)

  3. #2
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից
    Փողի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ դժվար: Հեշտ է, որովհետև բոլորը կարծում են, թե ամե ինչ գիտեն փողի կարևորության մասին, իսկ դժվար է, որովհետև փողի հանդեպ, եթե մեղմ ասաենք, այնքան էլ առողջ վերաբերմունք չի ձևավորվել:
    Մենք ապրում ենք այնպիսի ժամանկահատվածում (թեկուզև չեմ պատկերացնում, թե երբ այդպես չի եղել), երբ փողն ամեն ինչ է, երբ առանց փողի մարդ կարծես թե ոչինչ է ու ոչինչ հնարավոր չէ անել: Մեր հիմնական շարժիչ ուժերից մեկը հենց փողն է դարձել: Հենց փողի շուրջ է, որ հիմնականում պտտվում են մարդկանց մտքերը: Չնայած այս ամենին՝ նկատել եմ, որ մարդիկ այնքան էլ հոժարակամ չեն խոսում փողի մասին: Եթե մի փոքր էլ ավելի ես խորանում այս հարցում՝ սկսում են նյարդայնանալ, լարվել ու փոխել թեման:

    Այստեղ կցանկանայի, որ հայտնեիք ձեր կարծիքի փողի կարևորության մասին:
    Ինչի՞ է փողն այդքան կարևոր: Հենց կարևոր, այլ ոչ թե անհրաժեշտ: Դե անհրաժեշտության մասին բոլորս գիտենք, իսկ կարևորության…

    Չգտեմ էլ արդյոք ճիշտ բաժնում եմ բացել այս թեման, բայց ավելի հարմար բաժին էլ չգտա:
    Նախ արի մի հատ պարզենք մարդ ինչի համար է ապրում՞ , եթե ապրում 1 Պոռշ Կաենի համար, ուրեմն քո դիրքորոշումը պարզ է …
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.10.2010, 01:13:

  4. #3
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից
    Նախ արի մի հատ պարզենք մարդ ինչի համար է ապրում՞ , եթե ապրում 1 Պոռշ Կաենի համար, ուրեմն քո դիրքորոշումը պարզ է …
    Արամ, իսկ ես կարծես թե իմ դիրքորոշումը չհայտնեցի:
    Ես ունեմ իմ կարծիքը այս թեմայի վերաբերյալ, բայց մինչ այն արտահայտելը՝ կցանկանայի լսել և մյուսներինը:
    Իսկ եթե այստեղ սկսենք պարզել, թե մարդն ինչի համար է ապրում, շատ կշեղվենք բուն թեմայից:
    Այ օրինակ՝ հենց Ձեր կարծիքով ինչի՞ է փողը կարևոր:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.10.2010, 02:22:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  5. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ միամիտ հարցեր կտան մեկ մեկ մարդիկ հոգեբանության բաժնում Փողն է այս աշխարհի տերն ու կառավարիչը, սա ի՞նչ հարց է: Փողն է ստիպում, որ երկիրը պտտվի, որ գիշեր ու ցերեկ լինի, փողը դա ոնց որ տորթի շաքարը, ոնց որ որ օդի միջի թթվածինը, ոնց որ մեքենայի անիվները, մոտորն ու բենզինի բաքը միասին վերցրած...

    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.10.2010, 02:25:
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.10.2010), Quyr Qery (08.07.2012), Կաթիլ (05.10.2010), Հայկօ (04.10.2010)

  7. #5
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից
    Փողը....

    Փողով այնքա՜ն բան կարելի է անել.... բայց այնուամենայնիվ փողը ցանկություններ է մարում, նա վարկենապես ջնջում է այն ամենը, ինչն արդեն հասանելի է քեզ, որպեսզի բորբոքի նորերը, որոնք առայժմ չի կարող բավարարել: "Կուլ տված պատառն այլևս համ չունի",- ասում են մեծերը: Զգուշացիր այն ամենից ինչ չես կարչող քեզ պարգևել: Ուշադիր եղիր, որ պխրախուսելի ցանկությունը, որի համար արժե ջանք թափել, չվերածվի փողի զուտ մի ցանկության, որն իրերի հանդեպ անտարբերություն ծնելով, հավասարեցնում է դրանց: Համը գին ունի: Այդ գնի համար դու պետք է վճարես, անընդհատ վճարես.... քանի որ դրամը երբեք չի վճարում, առանց այս կամ այն կերպ վճարված լինելու: Եվ այդ կերպ նա փոխում է քեզ, ինչպես նաև այն մարդկանց հանդեպ քո վերաբերմունքը, ովքեր թանկ էի քո նկատմամբ: Փողը հոռացնում է: նա ամեն օր այլակերպում է քո կապերը հարազատ մարդկանց հետ, դու սկսում ես ավելի շատ զբաղվել քո փողային հարցերով:
    Դրամը որոշում է կյանքի մակարդակը, երջանկությունն առընչվում է կյանքի որակին: "Տերը ես եմ",- հայտարարում է դրամն ամեն օր: "Տերը դու ես",- շշնջում է երջանկությունն ականջիդ տակ:

    Ռուսները իրար հրաժեշտ տալուց ասում են "ապրեցեք հարուստ և երջանիկ", սա անշուշտ չի նշանակում, թե մեկը գալիս է մյուսի հետ, սակայն որոշակիորեն ասում է, որ հարստությունը բավական չէ երջանկության համար:
    ավելացնելու ոչինչ չունեմ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.10.2010, 02:29:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ որևէ մեկը կարողա ասի թե ոնց կարողա կարևոր չլինել?
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.10.2010, 02:31:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.10.2010), Quyr Qery (08.07.2012), Կաթիլ (05.10.2010)

  10. #7
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից
    Իսկ որևէ մեկը կարողա ասի թե ոնց կարողա կարևոր չլինել?
    Կարծում եմ ոչ ոք էլ նման բան չի կարող ասել, բայց կարևոր է, որովհետև առանց փողի ոչինչ չեն՞ք կարող անել: Եթե այդպես է, այդ դեպքում, փողն ուղղակի անհրաժեշտություն է, բայց ոչ կարևորություն: Կարևորության պատճառները որոնք են:

    Մեջբերում ministr-ի խոսքերից
    Ինչ միամիտ հարցեր կտան մեկ մեկ մարդիկ հոգեբանության բաժնում Փողն է այս աշխարհի տերն ու կառավարիչը, սա ի՞նչ հարց է: Փողն է ստիպում, որ երկիրը պտտվի, որ գիշեր ու ցերեկ լինի, փողը դա ոնց որ տորթի շաքարը, ոնց որ որ օդի միջի թթվածինը, ոնց որ մեքենայի անիվները, մոտորն ու բենզինի բաքը միասին վերցրած...
    Վիշապ ասածիցդ հասկանում եմ, որ փողն է մարդու տերը… Մի՞թե փողն է քո տերը, թե՞ այնուամենայնիվ դու ես փողի տերը…
    Ներիր, եթե սխալ ենթադրություն արած լինեմ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.10.2010, 02:34:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (24.12.2010)

  12. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից
    ...
    Վիշապ ասածիցդ հասկանում եմ, որ փողն է մարդու տերը… Մի՞թե փողն է քո տերը, թե՞ այնուամենայնիվ դու ես փողի տերը…
    Ես չգիտեմ: Մարդկանց մեծամասնությունը գրեթե համոզված է, թե քանի որ մարդն է փողը ստեղծողը, ապա մարդն էլ փողի տերն է: Նույն կերպ մարդը գրեթե համոզված է, որ եթե ինքն է երեխա ունեցողը, ապա ինքն է երեխայի տերը: Ես չգիտեմ: Եթե մարդ կա, որ կարծում է թե ինքն է փողի տերը, ապա թող հրաժարվի փողից և փորձի այդ սոցիալական մարդ արարածը առանց փողի ապրել: Մենք սոցիալական արարածներ ենք, իսկ փողը (սոցիալական անհրաժեշտությունների փոխանակության միջոցը) մեր կարիքները բավարարելու ժամանակակից միակ միջոցն է (քաղաքակիրթ աշխարհում): Կարելի է նույն կերպ հարցնել, թե՝ ինչու՞ է սնունդն այդքան կարևոր, ինչու՞ է քունը՝ մանավանդ փափուկ տեղաշորի մեջ, տաք վերմակով փաթաթված, այդքան կարևոր, ինչու՞ է հարմարավետ կամ մոդայիկ հագուստը այդքան կարևոր, ինչու՞ է սառնարան ունենալը կարևոր, և այլն: Պատասխան. Որովհետև մարդ արարածը ավելի հարմար բան(եր) այս պահի դրությամբ դեռ չի մտածել: Ուրեմն այստեղ տիրոջ և ծառայի խնդիր չի, այլ փոխկապվածության խնդիր է: Ինչքանո՞վ է մարդը կապված փողին: Այնքանով, որքանով որ իրեն բավարարված է զգում: Եթե մարդուս համար բավարար է ամսեկան հազար դոլարը, ինքը ուրեմն հազար դոլարի չափով է կապված փողին: Իսկ եթե նույնիսկ մեկ միլիոնն էլ բավարար չի, ապա ուրեմն կապվածությունը համարյա ստրկությանը հավասարազոր կապվածություն է:
    Ինչ վերաբերում է աշխարհը պտտվելուն, ապա ասելիքս այն է, որ մեր մոլորակի վրա թե զարգացման, բարեկարգման, թե՝ ավիրելու ու ոչնչացնելու պատճառն ու խթանիչը հիմնականում փողն է: Փողը դա լոկ թղթի կտոր չի, փողը մարդուս արժեքային համակարգում գտնվող նյութական և ոչ նյութական բարիքների ու չարիքների, ռեսուրսների ու միջոցների թվերով արտահայտված համարժեքն է: Սոցիալական աշխարհի հիմքը: Ուստի փողի կարևորությունը պիտի որ հարց չառաջացներ, բայց զարմանալիորեն առաջացնում է Կարող եմ ենթադրել, որ փողի կարևորության մասին հարցեր առաջանում են այն մարդկանց մոտ, որ դեռ ֆինանսապես ինքնուրույնություն չեն ձեռք բերել՝ փողի կարևորությունը հասկանալու համար:
    Օրինակ «Փողը ձեռի կեղտ է»՝ ասում են այն մարդիկ, որոնք սովորաբար առնչվում են կեղտոտ (անարդար ճանապարհով ձեռք բերած) փողերի հետ:
    Իմ թշվառ կարծիքով:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.10.2010, 02:15:
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.10.2010), Quyr Qery (08.07.2012), Գաղթական (08.10.2010)

  14. #9
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ փողն է մեր տերը,, թե մենք փողի(երևի փւղը մեր)....բայց որ իսկական ընկերները և փողը շատ չի լինում` էդ փաստ է......
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.10.2010), Meme (04.10.2010)

  16. #10
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցը, կարծում եմ, էդքան էլ ճիշտ չի ձևակերպված: Փողը, ինչպես նախկինում բնամթերքը, ձեռագործը, ոսկին... ընդամենը ապրանքի ու ծառայության փոխանակման համար նախատեսված միջնորդ միավոր է: Փողը ինքն իրեն ոչինչ է: Այսօր փողն է այս գործառնության միջոցը, վաղը այլ բան կլինի: Փող ունենալ ասելով սովորաբար հենց փողը նկատի չունեն, լայն իմաստով: Փող ունենալը խելքի, գիտելիքի, աշխատանքի, ճարպկության ու այլ բաների միջոցով է լինում ու հետևաբար փողը դառնում է մարդու մասին այսքան բան միայնգամից նկարագրող միավոր: Երբ ասում ենք, որ էսքան փող ունի, մի տեսակ ներքին համակրանք կամ գնահատանք ենք զգում տվյալ մարդու հատկանիշների ու արժանիքների նկատմամբ: Ինձ թվում է, որ փողի մասին խոսելը տհաճություն է պատճառում այն պատճառով, որ տվյալ փողատիրոջ մասին լավ կարծիքի չենք, ասենք՝ իր շնորհքով չի ձեռքբերված փողը: Մյուս կողմից անարդարության զգացում է պատում, որ այդինչը քիչ աշխատելով քեզնից ավելին է ստանում: Այսպես ասած՝ փողերը համեմատելով ինքնըստինքյան համեմատվում են մարդիկ, որը բերում է անհավասարության կամ նսեմացման զգացումի:

    Փողի կարևորությունը բերում է աշխատանքի, գիտելիքի ու խելքի կարևորությանը, հետևաբար վերջիններս են կարևոր:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (04.10.2010)

  18. #11
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծես թե այստեղ մի փոքր սխալ հարցադրում կատարեցի:

    Իսկ այս թեման բացեցի, որովհետև վերջերս նկատում եմ, որ մարդկանց մոտ գնալով ավելի շատ է փողի հանդեպ սխալ վերաբերմունք ձևավորվում ու գնալով ավելի շատ են ընկնում ծայրահեղությունների գիրկը:

    Անընդհատ ուշադրություն եմ դարձնում, թե ինչպես է փողը անրադառնում մարդկանց կյանքի վրա: Հա, բոլորս գիտենք ու գիտակցում ենք, որ առանց փող կոչված երևույթի հնարավոր չէ ոչինչ անել: Բայց նկատել եմ, որ մարդիկ, մի տեսակ տարվելով փողի ձեռքբերմամբ, չեն գիտակցում կամ էլ սկսում են մոռանալ, թե հենց ինչի համար է այն կարևոր: Դրանից էլ առաջանում են բազում խնդիրներ: Փողի բացակայությունը ընտանիքում անհամերաշխություն է առաջացնում, առանց բավարար քանակությամբ փողի մարդու ինքնքգնահատականն է ընկած, մարդն իրեն լիարժեք չի զգում: Երբ քիչ է փողը, մարդու մտքերը անընդհատ պտտվում են ավելի շատ գումար վաստակելու շուրջ ու մարդը, փողի հետևից ընկնելով, մոռանում է այլ արժեքների մասին, մոռանում է ապրել, հասարակ, փողի հետ չառնչվող բաներից հաճույք չստանալ:

    Բայց սրան հակառակ էլ նկատել եմ, որ փող ունեցողն էլ պակաս խնդիրներ չունի: Նրանց մտքերն էլ պտտվում են այն բանի շուրջ, թե ինչպես անեն, որ այդ փողը չկորցնեն, բազմապատկեն, սկսում են դողալ փողի վրա: Որքան շատ են ունենում, այնքան շատ են ծախսումու էլ ավելի շատ դրա կարիքն ունենում: Ու նորից մոռանում, որ փողը, ընդամնոը գործիք է:

    Այսպես, թե այնպես մարդիկ դառնում են փողի գերի:

    Իսկ փողը ամենից առաջ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ է: Շատ բան անելու ու շատ բան ստեղծելու հնարավորություն է: Առանց փողի ոչինչ չես կարող անել, ուր մնաց թե ստեղծել: Բայց չէ՞ որ հենց ստեղծելու մեջ է մարդու գոյության իմաստը:

    Բայց մարդիկ մոռանում են այդ մասին: Չգիտես ինչի նրանք կարծում են, որ փողի անհրաժեշտ քանակությունը իրենց բավարարվածություն ու երջանկություն կբերի, իսկ երբ ունենում են, մոռանում են, որ էդ փողը պետք է ծառայել նորը ստեղծելու, ավելին անելու համար, չեն հասկանում, որ երջանկություն ու բավարարվածություն բերում է այդ փողի ճիշտ օգտագործումը:

    Իսկ չունեցողն էլ, ամբողջ օրը ձայնը գլուխը գցած բողոքում է, որ չկա աշխատանք, չկա փող: Իսկ փող ունենալու համար աշխատել է պետք, շաաատ աշխատել: Համարվում ենք քարից հաց ստեղծող ժողովուրդ, բայց հիմա էնպես է ստացվել, որ մենք չգիտենք թե աշխատելն ինչ է, մեր երեխաներին չենք սովորեցնում աշխատել: Աշխատանքի հանդեպ արհամարհական, սխալ վերաբերմունք է ձևավորվել; Ոչ մի աշխատանք մեզ համապատասխան չի, լավը չի, մենք այս գործը չենք անի, այն մեկն էլ չենք անի, միայն կանենք այն, ինչ կհամապատասխանի մեր պահանջներին: Բայց հենց ստիպված գնում ենք արտասահման փող վաստակելու, այ այդտեղ ամեն ինչ էլ անում ենք, ամեն ինչի էլ պատրաստ ենք:

    Էլ չխոսեմ այն մասին, որ մենք փողի հետ վարվել չգիտենք: Պատրաստ ենք մեր հնարավորությունները մի քանի անգամ գերազանցող պարտք անել, որ հարսանիք անենք: Երեխայի բերանից դուրս եկած ցանկությունը վազում ենք ի կատար ածել, որ հանկարծ երեխան իրեն վատ չզգա, այդ երեխան էլ մեծանում է, այդպես էլ չիմանալով, որ ոչինչ հենց այնպես չի տրվում, որ ցնակացած բանի համար պետք է վճարել, իսկ վճարելու համար էլ հարկավոր է աշխատել: Բայց, ոչ, բա դա մեր երեխայի մտածելու բանն է??? Ու երեխան դպրոցն է ավարտում, բուհ ընդունվում, դա էլ ավարտում, հետո էլ ամուսնանում, բայց դեռ նրան շարունակում է պահել ծնողը: Արդյունքում ձևավորվում են կամազուրկ, թուլամորթ մարդիկ, հասարակության անդամներ, որոնց համար երբեք չեն գտնվում համապատասխան աշխատանքներ, որոնք չաշխատելով` երբեք չեն իմանում փողի գինը, ու էլ երբեք էլ չեն հասկանա, որ այդ փողը նրանց կարող էր հնարավորություն տալ ստեղծել, արարել ու երջանիկ լինել:

    Այս ամենն էլ առաջանում է նրանից, որ մենք այնքան էլ հստակ չենք պատկերացնում, թե ինչումն է փողի կարևորությունը:

    Այս գրածներս չեն վերաբերվում նրանց, ովքեր ստացել են ճիշտ դաստիարակություն, նրանց ում փոքուց ճիշտ արժեքներ են ներարկել, ովքեր աշխատանքից չեն խուսափում: Նրանց` ովքեր ունեն ձգտումներ, ովքեր ցանկանում են ստեղծել, ովքեր ձեռքները պարապ երբեք չեն մնում, ովքեր տեսնում են հնարավորություններ այնտեղ, որտեղ մնացածը չեն տեսնում ու ովքեր գիտեն, որ իրենց այդ ձգտումները միայն առավել երջանիկ ու ստեղծագործ կյանք ունենալու համար է:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (24.12.2010), Գաղթական (08.10.2010)

  20. #12
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փողը համարում եմ կարևոր, բայց մարդիկ չպետք է դառնան փողի գերին և փողը չպետք է իշխի մարդկանց:

  21. #13
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Փողի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ դժվար: Հեշտ է, որովհետև բոլորը կարծում են, թե ամե ինչ գիտեն փողի կարևորության մասին, իսկ դժվար է, որովհետև փողի հանդեպ, եթե մեղմ ասաենք, այնքան էլ առողջ վերաբերմունք չի ձևավորվել:
    Մենք ապրում ենք այնպիսի ժամանկահատվածում (թեկուզև չեմ պատկերացնում, թե երբ այդպես չի եղել), երբ փողն ամեն ինչ է, երբ առանց փողի մարդ կարծես թե ոչինչ է ու ոչինչ հնարավոր չէ անել: Մեր հիմնական շարժիչ ուժերից մեկը հենց փողն է դարձել: Հենց փողի շուրջ է, որ հիմնականում պտտվում են մարդկանց մտքերը: Չնայած այս ամենին՝ նկատել եմ, որ մարդիկ այնքան էլ հոժարակամ չեն խոսում փողի մասին: Եթե մի փոքր էլ ավելի ես խորանում այս հարցում՝ սկսում են նյարդայնանալ, լարվել ու փոխել թեման:

    Այստեղ կցանկանայի, որ հայտնեիք ձեր կարծիքի փողի կարևորության մասին:
    Ինչի՞ է փողն այդքան կարևոր: Հենց կարևոր, այլ ոչ թե անհրաժեշտ: Դե անհրաժեշտության մասին բոլորս գիտենք, իսկ կարևորության…

    Չգտեմ էլ արդյոք ճիշտ բաժնում եմ բացել այս թեման, բայց ավելի հարմար բաժին էլ չգտա:
    Միամիտ հարցեր եք տալիս : Փողը կարևոր է, որովհետև ապրանքափոխանակությունը շատ անհարմար երևույթ է: Շուտով փողն էլ այլևս անկարևոր ու անհարմար կդառնա, կմնան միայն կրեդիտները: Եկեք հոգեբանություն ու փիլիսոփայություն չփնտրենք, էլի, այնպիսի պրագմատիկ ու պարզ գաղափարի մեջ, ինչպիսին է փողը:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.10.2010), My World My Space (04.10.2010), Quyr Qery (08.07.2012), Կաթիլ (05.10.2010), Ուլուանա (06.10.2010), Ֆոտոն (05.10.2010)

  23. #14
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես նույնիսկ քննարկման ընթացքին չեմ հետեւի... Քանի որ հարցադրումն իր մեջ որոշակիորեն արդեն անիմաստություն է պարունակում, սենց ասեմ` արհեստականություն: Ինչ է նշանակում` փողն անհրաժեշտ է, այո, բայց ինչու է կարեւոր? Ցանկացած անհրաժեշտ բան կարեւոր է: Ես ինչ-որ բան սխալ եմ հասկանում էս կյանքում, եթե էդ երեւույթն իմ համար պարզից էլ պարզ է թվում?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.10.2010), Գաղթական (08.10.2010), Երվանդ (04.10.2010), Կաթիլ (05.10.2010), Հայկօ (04.10.2010), Ուլուանա (06.10.2010), Վիշապ (05.10.2010)

  25. #15
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա մտածում եմ, որ իրոք միամտություն էր խորանալ փողի կարևորության մեջ: Ես շատ ավելի հեռուն էի գնացել ինձ հուզող այս երևույթի մեջ, բայց կարծում եմ դրա կարիքը չկար: Ինչպես Վարպետն ասաց, եթե անհրաժեշտ է՝ ուրեմն կարևոր է: Ամեն ինչ պարզից էլ պարզ է:

    Կարծում եմ այս թեման կարելի է փակել, որովհետև իրոք անիմաստ է , կամ էլ կարելի մի փոքր այլ ուղղություն տալ:
    Ասենք կարող ենք այստեղ քննարկել մարդկանց փողի հանդեպ ունեցած աննորմալ վերաբերմունքը, կամ ասենք, թե ինչպես է պատահում, որ մարդիկ բացի փողից ու փողով ձեռք բերվող իրերից այն կողմ էլ ոչինչ չեն տեսնում, մարդու՝ փողի գերին դառնալու պատճառներն ու հետևանքները:

    Ամեն դեպքում շնորհակալություն կարծիքների համար:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (24.12.2010), Գաղթական (08.10.2010), Ուլուանա (06.10.2010), Սելավի (05.10.2010), Ֆոտոն (05.10.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դեղագործական ընկերություններ - Առաջնայինը փողն է
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.09.2012, 21:43
  2. Եթե այդքան վատ է, ուրեմն պետք է գնալ երկրից
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 01.12.2010, 14:42
  3. Շատ Կարևոր
    Հեղինակ՝ Արիս, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.06.2008, 12:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •