Էս ի՜նչ լավ նախաձեռնություն է…
Բանաստեղծություններ ունեմ, որ ամաչում եմ որպես հասուն մարդ՝ ներկայացնեմ ձեր ուշադրությանը, իսկ այստեղ…մանկականի տակ կարելի է անցկացնել
Չնայած իմ առաջին բանաստեղծությունը գրելիս ես արդե՜՜ն մանուկ չէի: 18 տարեկան էլ մանուկ լինի… ակրոստիքոսի սերս էլ այդ օրերից է
....................Առաջին համբույր
Քայլեի, քայլեի փողոցներով,
Անցնեիր իմ մոտով դու անձայն,
Յոթնամյա անջատման ալիքներով
Լողայի դեպի քեզ ես դարձյալ:
Դեպի քեզ՝ դեպի կյանք նավարկեի
Երգելով, և սիրով քո արբած՝
Պատռեի իմ կուրծքը, մատուցեի
Իմ սիրտը՝ իմ սիրով համեմված:
Քայլեիր, զգայի բուրմունքը քո
Եվ եռար արյունն իմ սառցացած,
Զրնգուն, սրտաբուխ, լավ մի երգով
Ասեի. «բարև քեզ, անաստված»:
Նայեիր, հալվեի հայացքիդ տակ,
Մնար մեն մի կաթիլ ինձանից,
Ամառվա արևի շունչը տաք-տաք
Հաներ ինձ ու կախեր երկնքից:
Ու ինձ մոտ օվկիանից ջրեր գային,
Թխպոտվեր երկինքը մեզանով,
Յասամանն ու վարդը բողբոջեին
Ու թնդար կայծակը որոտով:
Նստեր, այն այգում դու նստեիր,
Այդ պահին կաթեի երկնքից,
Սահեի քո այտով քո շուրթերին,
Շիկնեիր… առաջին համբույրից:
Էջանիշներ