Մայրս
Ձեռքերը սուրբ
Ոսկով օծված,
Մի գեղեցիկ, քնքուշ էակ,
Գեղեցիկ է,համբերատար,
Հրեշտակի պես սպիտակ:
Ջերմությունը արևի պես,
Փայլում է նա անգին քարի պես,
Շողշողում է ինչպես գոհար,
Նա հոտ ունի ինչպես մի վարդ:
Մայրս
Ձեռքերը սուրբ
Ոսկով օծված,
Մի գեղեցիկ, քնքուշ էակ,
Գեղեցիկ է,համբերատար,
Հրեշտակի պես սպիտակ:
Ջերմությունը արևի պես,
Փայլում է նա անգին քարի պես,
Շողշողում է ինչպես գոհար,
Նա հոտ ունի ինչպես մի վարդ:
Իմ «սիրային քնարերգության ալմանախում» ըստ թվագրության սա համար առաջինն է: 12 տարեկանում եմ գրել: Իմիջիայլոց, այն ժամանակ գրածս բոլոր բանաստեղծությունները վերնագրեր ունեն: Կարգին կազմակերպված ստեղծագործող եմ եղել... վախտին:
Գիտե՞ս...
Արդյոք դու գիտե՞ս,
Որ ես սիրում եմ քեզ,
Քո հուժկու քայլվածքը,
Աչքերիդ սեգ նայվածքը:
Բայց դու կիմանա՞ս
Նայվածքիս իմաստը
Կամ կհասկանա՞ս
Դու շարժուձևս:
Օ՜, արա' ինչ կուզես,
Եթե չես ուզում՝ մի' տես,
Միայն թող որ ինքս
Աչքերիդ նայեմ այդպես:
Մի հատ էլ գաղափարախոսական բանաստեղծություն՝ ժամանակի ոգուն համապատասխան: 13 տարեկան:
Կոմունիստական
Քո հերոսների խրոխտ շարքերով
Քայլում ես դեպի կոմունիզմը դու,
Լայնարձակ ձգվող Լենինյան ճամփով
Գնում ես դեպի ապագան քո:
Արնագույն քո պետական դրոշով,
Քո մուրճ-մանգաղով, քո աշխատանքով,
Քեզ բարեկամ ազգերով ու ցեղերով
Քայլում ես դու կոմունիզմի ուղիով:
Քո բազմահազար կոմունիստներով
Վաղուցվանից ես դու հպարտանում:
Մի օր էլ ինձնով կհպարտանաս,
Սովետական հզո'ր Միություն:![]()
Անցյալ դարում ու մեր դարի ամենասկզբներին ես էլ էի գրում... Մինչև հասկացա, որ անտաղանդ եմԲայց հիմա չեմ գտնում, որ էստեղ դնեմ
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
AniwaR (03.10.2010)
Ժողովուրդ ջան, էնպես հավես ա ձեր առաջին ստեղծագործությունները կարդալըԴպրոցական տարիներին իմ հորեղբորս երեխաները, մեկն ասմունքում էր, մեկը՝ բանաստեղծություններ գրում, մեկը՝ երգում, ես էլ անտաղանդ մեռնում էի ու նախանձվում
այդ տարիներին դե գազ չկար, մի օր գազերը ոնց էր եղել, տվել էին, ես էլ ոգևորված, ո՞վ ասաց, թե անտաղանդ եմ, բանաստեղծություն էի գրել՝ «Ձոն գազին», երևի երկրորդ-երրորդ դասարան լինեի, ռիթմի զգացողություն բացարձակ չունեի, ոչ հանգ գիտեի, ոչ վանկ, էն ժամանակակից ոճով, բայց լրիվ իմաստազուրկ ինչ-որ բան էր ստացվել, օ Փառք քեզ, Զևս, էս ոճի բան էր
ափսոս, չեմ պահել, հիմա կդնեի, մի լավ կծիծաղեինք
Ապրեք, շատ լավ թեմա է ու շատ սիրուն եք գրել, Արևածագի «Կոմունիստականը» շատ դուրս եկավ, էն ժամանակ մարդիկ գոնե ինչ-որ հավատ են ունեցել
![]()
Շինարար (03.10.2010)
Այս բանաստեղծությունը գրել եմ 12 տարեկանում դասի ժամանակ:
Հայաստան
Հայաստան աշխարհ
Դու շքեղազարդ,
Մայր հողի վրա
Կանգած ես հպարտ,
Դու միշտ կանգուն ես
Թշնամու առաջ,
Դու միշտ հպարտ ես
Բոլորի առաջ:
Հայաստան, դու իմ
Մայր հայրենիքն ես,
Դու իմ հին ու նոր
ՈՒրախ երկիրն ես,
Քաղցր է հնչում
Հայաստան բառը,
Գեղեցիկ է մեր
Հայաստան երկիրը:
Մասիս, լեռ ունենք
Հպարտ կանգնած է,
Ձյունապատ է մեր
Արագած լեռը,
Նրա չորս սպիտակ
Գագաթները վեհ,
Մի շքեղ սպիտակ
Թանկարժեք քար են:
Իմ Հայաստանը քարի երկիր է,
Իմ նոր երկիրը ուրախ Հայաստանն է:
Շատ հնարավոր է, որ 9 տարեկանը չհասկանա սրբի ու վսեմի իմաստը: Բայց նա նույնիսկ հասկանալու կարիք էլ չունի: Որովհետև և՛ "սուրբը", և՛ "վսեմը"` 9 տարեկանի էության մեջ են:
---------- Ավելացվել է՝ 20:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:07 ----------
Սա էլ իմ կողմից. 14 տարեկան (Բոլորին էլ հայտնի է, որ տղաներն ավելի ուշ են զարգանում):
ՍԵՐ, ԽԱԲԿԱՆՔ, ԶԱՐՄԱՆՔ
Այնքա՜ն թախիծ կա ամեն ինչի մեջ...
Ես չեմ հասկանում,
Այդքան շատ թախիծ ինչպե՞ս կարող է
Տեղ անել փոքրիկ այս հողե գնդում:
Չէ՞ որ այդպես չէր
Դեռ այնքան առաջ,
Որ չի հասցրել
Ճյուղը ծառ դառնալ,
ՈՒլը այծ դառնալ,
Բողբոջը` ծաղիկ,
Հորթը` կով,
Իսկ ես` խելացի մի մարդ:
Զարմանալի է...
Sambitbaba (17.10.2010)
Էս ի՜նչ լավ նախաձեռնություն է…
Բանաստեղծություններ ունեմ, որ ամաչում եմ որպես հասուն մարդ՝ ներկայացնեմ ձեր ուշադրությանը, իսկ այստեղ…մանկականի տակ կարելի է անցկացնել
Չնայած իմ առաջին բանաստեղծությունը գրելիս ես արդե՜՜ն մանուկ չէի: 18 տարեկան էլ մանուկ լինի… ակրոստիքոսի սերս էլ այդ օրերից է
....................Առաջին համբույր
Քայլեի, քայլեի փողոցներով,
Անցնեիր իմ մոտով դու անձայն,
Յոթնամյա անջատման ալիքներով
Լողայի դեպի քեզ ես դարձյալ:
Դեպի քեզ՝ դեպի կյանք նավարկեի
Երգելով, և սիրով քո արբած՝
Պատռեի իմ կուրծքը, մատուցեի
Իմ սիրտը՝ իմ սիրով համեմված:
Քայլեիր, զգայի բուրմունքը քո
Եվ եռար արյունն իմ սառցացած,
Զրնգուն, սրտաբուխ, լավ մի երգով
Ասեի. «բարև քեզ, անաստված»:
Նայեիր, հալվեի հայացքիդ տակ,
Մնար մեն մի կաթիլ ինձանից,
Ամառվա արևի շունչը տաք-տաք
Հաներ ինձ ու կախեր երկնքից:
Ու ինձ մոտ օվկիանից ջրեր գային,
Թխպոտվեր երկինքը մեզանով,
Յասամանն ու վարդը բողբոջեին
Ու թնդար կայծակը որոտով:
Նստեր, այն այգում դու նստեիր,
Այդ պահին կաթեի երկնքից,
Սահեի քո այտով քո շուրթերին,
Շիկնեիր… առաջին համբույրից:
Վերջին խմբագրող՝ Եկվոր: 17.10.2010, 15:02:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Եկվոր ջան ընտիր էր....փաստորեն տաղանդդ 18- ում դուռդ թակե՞ց
հավատա ուշ չէր, Արամ Խաչատրյանն էլ 19-ից ա սկսել նվագել սովորել
![]()
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Եկվոր (18.10.2010)
Եկվոր, ակրոստիքոսը կարծես կիսա՞տ եք թողել, կամ էլ մինչև վերջ չե՞ք դրել: Տաղանդն, իհարկե, չես թաքցնի, բայց ինձ թվաց, թե բանաստեղծության որոշ տողեր թաքցրել եք: Սխալվու՞մ եմ...![]()
Էսօր մանկական հանրագիտարանի միջից մի հնություն պեղեցի: Իմ առաջին ու երևի թե վերջին «գրական» ստեղծագործությունն էր (տո ինչ ստեղծագործություն, ուղղակի երկար ոտանավոր ա էլի
): Իրոք հաճելի էր հիշել անցյալը: Որոշեցի այստեղ տեղադրեմ (ոնց էլ չչալարեցի էսքան հավաքել) ու մի քիչ ձեր տրամադրությունն էլ բարձրացնել: Գրել եմ երևի թե 6-րդ դասարանում
: Մի քանի բառ եմ փոխել, մնացածը լրիվ նույնն ա
:
Դարեր առաջ, հին աշխարհում
Կար հոյակապ առասպել,
Որը երբեք չի մոռացվում,
Որը և մեզ է հասել:
Ասում են, թե երկնքում
Հանկարծ այնպես պատահի,
Որ արևը հորիզոնում
Ջինջ լուսնյակին հանդիպի,
Այնժամ մի նոր մարդ է ծնվում՝
Մի անսովոր պատանի:
Մի նոր մարդ է ծնվում այնժամ,
Որ մարդկության համար
Կամ չարիք է դառնում դաժան,
Կամ էլ բարիք անսպառ:
Եղավ մի օր, երբ լուսնյակին
Վառ արևը հանդիպեց
Եվ սիրածին իր թանկագին
Փայլուն կրծքին նա սեղմեց:
Լեռան գլխին անհաս,
Ուր քամի էր, փոթորիկ,
Խմեց սիրո լուսե մի թաս
Սիրուհու հետ գեղեցիկ:
Մշուշ իջավ շող արևին
Տիեզերքը խավարեց,
Եվ աշխարհում այն ժամանակ
Ծնվեց մի չար ու նենգ մարդ,
Սուր հայացքով խիստ դժնդակ,
Մի չարագործ նենգ ու ժանտ:
Նա նվաճեց շատ երկրներ,
Ժողովուրդներ կոտորեց,
Եվ հոսեցին արյան գետեր,
Կյանքը մահին նա հանձնեց՝
Իրեն արքա հռչակեց:
Նա պալատում իր հոյակապ
Բյուր գրքեր էր հավաքել,
Եվ դադարի ժամին պարապ
Սկսեց կարդալ ու խորհել:
Նա մտքերին խոր, իմաստուն
Ուզեց լինել մասնակից,
որ միշտ հաղթող լինի կռվում,
Դառնա քաջը քաջերից:
Մագաղաթե մի հաստ գրքում
Կարդաց այդ մարդը մի օր,
Որ մարդու համար այս աշխարհում
Կգա մի օր բախտավոր,
Երբ նա կապրի միշտ երջանիկ
Երբ չեն լինի աշխարհում
Իր պես անգութ ու նենգ մարդիկ,
Չարագործներ արնախում:
Աշխարհ կգա այն ժամանակ
Արևածին մի մեծ մարդ,
Եվ լուսաշող երկնքի տակ
Մարդ չի լինի էլ դժբախտ:
Ու որոշեց արքան այդ նենգ
Մարդկանց զակել այդ գրքից,
Գիրքը ձեռքով իր արնաներկ
Հեռու պահել մարդկանցից:
Նա գիշերով մութ ու խավար,
Թիկնապահներ վերցնելով,
Դիմեց դեպի հեռու մի սար՝
Արագասլաց արշավով:
Եկավ հասավ մամռոտ սարին,
Մինչև գագաթ բարձրացավ,
Շուրջը մշուշ, չկար լուսին,
Մթին գիշեր էր չարադավ:
Նա սուր թրով սարը կիսեց,
Սարի գագաթը անհարթ,
Ճեղքվածքի մեջ արագ թաքցրեց
Մագաղաթե գիրքը հաստ:
Եվ կծկվեց սարը նորից,
Երկու կեսը միացան:
Չարագործը իջավ սարից
Ու քրքջաց բարձրաձայն:
Արյունարբու այդ արքային
Ողջ մարդկությունը ատեց,
Ու նենգամիտ տիրակալին
Երկար-երկար անիծեց:
Եկան անցան տիրակալներ,
Չարագործներ արնախում,
Բյուր, անքանակ ժողովուրդներ
Մաքառում էին ախարհում:
Անցան օրեր...անցան դարեր...
Եղավ նորից այնպես որ,
Երբ արևը ջինջ, ոսկեհեր
Քայլեց ճամփով անսովոր:
Մշուշապատ հորիզոնում
Ջինջ լուսնյակին հանդիպեց
Եվ սիրուհուն պերճ ու փայլուն,
Այրվող կրծքին իր սեղմեց:
Ծնվեց այնժամ այս աշխարհում
Արևածին մի մարդ մեծ:
Առվակները քչքչացին
Ուրախության կարկաչով,
Սարեր, ձորեր ողջ զուգվեցին,
Մշտադալար կանաչով:
Կայծակները վազքով արագ
Հեռուներում պայթեցին,
Ծիածանը բազմերանգ
Բռնեց երկինք ու գետին:
Առյուծները մռնչացին,
Կծկվեցին բներում.
Մարդու դիմաց արևածին
Ողջ աշխարհն է խոնարհվում:
Մի նոր թռչուն ոսկեփետուր
Թռավ, անցավ հանդից հանդ
Երվեց, պատմեց նա ամենուր,
Որ մնվել է մի մեծ մարդ,
Որ իր զորքի հետ միասին
Դուրս է եկել պայքարի,
Որ հաղթել է, կռվել կրկին
Առաջնորդը քաջարի:
Որ գրել է ջինջ ու արդար
Կյանքի օրենքը անգին,
Լեզվով հնչուն, ոսկեբարբառ
Մի նոր օրենք մարդկային:
Երջանկության գիրք է գրել
Նա կուռ ձեռքով պողպատե,
Բոցի մեջ է թաթախել
Գրչի ծայրն իր արծաթե:
Նա դարերին դյուցազնական
Տվեց օրենք անվարան,
Տվեց մարդուն երջանկության
Անջնջելի պատվիրան:
Դարեր առաջ, հին աշխարհում
Կար հոյակապ առասպել,
Որը երբեք չի մոռացվում,
Որը և մեզ է հասել:
Շատ լավ պոեմ ես գրել, վեցերորդ դասարանցու համար՝ նույնիսկ արտակարգ:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Moonwalker (04.11.2010), Արևածագ (04.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ