User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Ո՞վ է մեր ժամանակի գրական հերոսը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, չկա: Բայց եթե ընտանիքն ա առաջին հերթին, էտ ընտանիքների համադրումն ա երկրորդ հերթին, երրորդ հերթին էլ կարող ա ընտանի կենդանիներն են, չորրորդ հերթին էլ տոստեռը, չայնիկը ու փոշեկուլը խոսքի:

    Կարճ ասած, քո գրածի մեջ չի երևում առաջնահերթություների շարքը: Փոխարենը հստակ հակադրություն ա երևում երկու հասկացությունների մեջ, քանի որ դու հստակ հայրենիքի սահմանում ես տալիս:



    Փաստորեն քեզ էլ «ոչ թե» բառակապակցության իմաստն ա պետք բացատրել:

    Ապեր, անիմաստ եմ համարում շարունակելը: Արդեն ասել եմ, որ եթե սխալ եմ հասկացել, քաք եմ կերել:
    Լավ, ընդունեցի, որ ձևակերպումիցս կարող ա տենց ընկալված լինի: Ներող, ուղղակի կարծում էի, որ իմ էդ ու մյուս գրառումներից պետք է ակնհայտ լիներ, որ «ոչ թե»-ն նշանակում էր, որ լոկ դա չի (միայն հող ու ջուրը չի, ավելին, առաջնահերթ հող ու ջուրը չի), իսկ առաջին հերթինը ոչ թե մենակ ընտանիքին էր վերաբերվում, այլ ամբողջ նախադասությանը. «քո, հետո մերձավորիդ, հետո էն մյուսի ընտանիքը, ու էս բոլոր ընտանիքների համադրումը»: Ու չեմ կարծում, որ հետագա գրառումներում չէր երևում, որ մնացած ֆակտորներին (մշակույթ, լեզու, հող ու ջուր) դեր էր տրվում:

    Ամեն դեպքում մի քիչ ագրեսիվ մտա, բայց նպատակս էր ցույց տալ, որ ինձ սխալ միտք ա վերագրվել





    Վերադառնալով «բուն» թեմային. այո՛, ես շարունակում եմ համարել, որ հայրենիքն առաջին հերթին ընտանիքն ու էդ ընտանիքների համադրումն ա: Ու գուցե կարելի ա տեղափոխվել ուրիշ թեմա, բայց ես կարող եմ գոնե փորձել հիմնավորել իմ ասածը: Որտև էդ հող ու ջուրը, որը նորից հայրենիք հասկացության անքակտնլի մասն ա, մեր համար թանկ ա, ոչ թե որտև երկնքից ինչ-որ մեկը նվիրել ա, այլ որովհետև իմ ընտանիքը դրա վրա քրտինք ա թափել, արյուն ա թափել: Որտև պապիս հերը իրա կյանքը վտանգելով կռվել ա էդ հողը պահելու համար, որտև պապս էդ հողը մշակել ա: Որտև մյուս պապիս հերն էլ ա արյուն թափել ու մյուս պապս էլ ա հենց էդ հողը մշակել: Որտև ընկերոջս պապն էլ ա էդ հողը մշակել: Ու էդ իրանց ստեղծածն ա, իրանք ու ավելի մեծերն են դարձրել մերը: Որտև էդ արել ոչ ավել ոչ պակաս իրանց սերունդների համար, որտև մեծագույն արժեք իրանք էլ են ընտանիքը համարել ու Շինարարը ճիշտ ա ասում, նույնիսկ էն ժամանակվա համար նորմալ չէր ընտանիքի անդամին երկրիդ խաթր սպանելը: Որտև ես եթե էդ հողը մշակում եմ, մշակում եմ, որտև մի կողմից իմ պապերի (ընտանիքի) ժառանգությունն ա, մյուս կողմից ուզում եմ ժառանգեմ իմ սերունդներին (նորից ընտանիքին): Ու ինչ ուզում ես արա, սաղ էդ ընտանիքի շուրջն ա պտտվում: Ու առաջնահերթը հենց ընտանիքն ա: Ու էդ հողը, ջուրը, մշակույթը, լեզուն, պատմությունը թանկ են հենց ընտանիքիդ, այլ ոչ թե ուրիշ բանի համար: Ու առաջին հայրենիքը դառնում ա առաջին հերթին ընտանիքդ, մերձավորիդ ընտանիքը, հետո էն մյուսի ընտանիքը, դրանց համադրումը, հետո նոր գալիս են էն արժեքները, որոնք այ էդ ընտանիքների համար ստեղծում ենք:

    Ու հեչ տարօրինակ չի, որ երկար, շատ երկար ժամանակ այլ երկրում ապրած ազգությամբ հայերի համար, ովքեր մի քանի սերունդ են ապրել, հայրենիքը աստիճանաբար դառնում ա էդ երկիրը: Իսկ սա ոմանց համար գեղեցիկ խոսք, բայց ոչ իրական արժեք, ոչ իրական հայրենիք, ոչ իրական կապվածություն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (30.07.2013), Նիկեա (31.07.2013), Տրիբուն (30.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց պատմության ձեր հերոսը
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 162
    Վերջինը: 30.03.2019, 11:05
  2. Արձակ. Առաջին պատմվածքի հերոսը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2010, 19:09
  3. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  4. Իմ սիրած հերոսը
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 5
    Վերջինը: 23.03.2007, 19:35
  5. Վերջին Հերոսը(Made in Armenia)
    Հեղինակ՝ kot, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.12.2006, 13:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •