Մի բան էլ ասեմ էս թեմայով: Սամվելը պապիս թվից ա իմ չսիրած գրքերից, իրա կերպարն էլ չսիրածս կերպարներից: Բայց դա թողնենք, որտև ամեն մեկը իր սեփական ընկալման իրավունքն ունի:
Այսուհանդերձ Սամվելի ընկալումը հիմա զուտ օբյեկտիվ պատճառներով էականորեն տարբերվում է գրվելու պահին (1880-1886), ինչպես նաև դրանից փոքր ինչ ավելի ուշ շրջանի (1990-ականների սկզբեր) ընկալումից: Ի վերջո մարդու ընկալումը հաստատուն մեծություն չի, աշխարհընկալումը, նույն հայրենիքի ու ընտանիքի պատկերացումը, դրանց գնահատելու ձևը կտրուկ փոփոխությունների են ենթարկվում ժամանակի ընթացքում: Կոնկրետ հիմա ավելի առարկայանանում է իմ կարծիքով նույն հայրենասիրության հասկացությունը, ավելի մարդակենտրոն ու ընտանիքակենտրոն դառնում, որը հատուկ նշեմ որևէ ձևով չի հակասում մշակույթը, պատմությունը, լեզուն, անգամ հողն ու ջուրը գնահատելու, սիրելու, պահպանել ձգտելու ցանկություններին, զգացումներին:
Էն ժամանակվա պատկերացումների համար երևի շատ էլ հայրենասիրական էր, շատ էլ լավն էր Սամվելը, բայց նման վարքագիծը ժամանակի ընթացքում վերագնահատվում է, ու բնական է, որ հիմա շատերս ուղղակի հակառակ կարծիքն ունենք:
Էջանիշներ