User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Հայտնի մարդկանց նվիրված բանաստեղծություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայտնի մարդկանց նվիրված բանաստեղծություններ

    Եկեք այս թեմայում տեղադրենք այն բանաստեղծությունները, որոնք նվիրված են որևէ հայտնի մարդու։ Կարծում եմ՝ մեր գրականության մեջ նման բանաստեղծությունների պակաս չկա, և լավ կլինի դրանք մի տեղում հավաքել...
    Այս տիպի գործերի մեջ ամենասիրածս

    Վահան Տերյանի հիշատակին


    I

    Վահա'ն Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո.
    Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
    Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
    Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա։
    Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
    Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին
    Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
    Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր...

    II

    Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
    Ու լռել է երգը քո արդեն հիմա,
    Բայց զգում է սիրտս, որ նորի՜ց կգաս դու,
    Երբ իջնի գիշերը ու անձրևը լա։

    Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
    Անցածի փշերը դառնորեն խոցեն—
    Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
    Որ վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե։

    Որբ, մենակ կգաս դու և նորից քո երգը
    Կվառե սրտում մեր կարոտանք ու սեր.
    Անարև սրտում մեր կվառե քո երգը
    Երազներ անմար ու ցնորքներ լուսե։

    Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
    Մորմոքող հրի՛ պես մեր հիվանդ արյան,
    Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
    Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան...

    III

    Դու-լուսե, անցար ու չկաս։
    Դու-թեթև, անմարմին, անծիր։
    Դու ուրի՜շ խնդության երազ։

    Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր
    Կրակներ անմար ու թաքուն։
    Փռեցիր լուսավոր գանձեր։

    Եվ երբե´ք, երբեք չի աղոտի
    Քո կանթեղը խավար մեր հոգում,-
    Քո կանթեղը-հեռո՜ւ կարոտի։

    Եղիշե Չարենց
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.10.2010), Lianik (01.10.2010), StrangeLittleGirl (01.10.2010), Tig (01.10.2010), Արևածագ (01.10.2010), Հայուհի (01.10.2010), Ձայնալար (01.10.2010)

  3. #2
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համո Սահյան

    Պարույր Սևակին

    Ինչպե՞ս ապրեմ առանց քեզ,
    Սիրելի Պարույր,
    Դու հաց էիր ինձ համար,
    Օդ էիր ու ջուր։

    Անհնար է հավատալ,
    Որ չկաս իրոք,
    Դու իմ եղբայր, դու իմ պապ,
    Իմ գիժ, իմ խելոք։

    Իմ անզիջում, անողոք
    Եվ իմ քմահաճ,
    Կոմիտասյան իմ մորմոք,
    Իմ տնավեր լաճ։

    Իմ հանճարեղ, իմ հիմար,
    Իմ պղտոր, իմ ջինջ,
    Բահի զնգոց, խոփի վար,
    Ամեն, ամեն ինչ...

    Դու մատչելի, մարդամոտ,
    Դու և անաոիկ,-
    Մարգի համեմ, լանջի խոտ,
    Բարձունքի ծաղիկ։

    Դու մի բանակ, դու մի զորք,
    Դու մի տոհմի շյուղ,
    Դու հրթիռի հրացոլք
    Ու երդիկի ծուխ։

    Ինքդ քեզնից հասարակ,
    Ինքդ քեզնից վեր...
    Դու գալիքից առած վարկ,
    Անցյալի նվեր։

    Դու դպիր ու շինական,
    Դու անխոնջ գրիչ,
    Դու իմ անտեր տիրակալ,
    Եվ տիրական խիղճ...

    Ուտում էինք, մեր բախտին
    Երանի տալով,
    Ապուրը նույն ամանից
    Եվ նույն գդալով։

    Հիմա ես ո՞ւմ հետ կիսեմ
    Հավատամք ու հաց,
    Եվ ո՞ւմ զրույցը լսեմ
    Մինչև լուսաբաց։

    Ի՞նչ ես անում առանց ինձ,
    Ո՞ւմ ես խրատում,
    Ո՞ւմ համար ես ձեռագիր
    Երգերդ կարդում։

    Չես ընդունում դու արդեն
    Կանչ ու հրավեր,
    Ոչ էլ մեզ ես ընդունում,
    Տո՛ լաճ տնավեր։

    Չես ընդունում... բայց կգամ,
    Սպասիր քիչ էլ,
    Զրույց կանենք վիճելով
    Մինչև ուշ գիշեր...

    Այս ի՞նչ խավար է այսպես
    Իմ սրտին իջել։

    Անհուն էր երկինքդ,
    Ախ, երևի ինքդ
    Քեզ խանդեցիր։

    Տունդ Սասնա տուն էր,
    Հիմքը հաստատուն էր,
    Դու քանդեցիր։

    Քեզ — խավարն ու ցուրտը...
    Մեզ — լույսի խորհուրդը
    Ավանդեցիր։
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianik (01.10.2010), Tig (01.10.2010), Արևածագ (01.10.2010), Հայուհի (01.10.2010), Ձայնալար (01.10.2010), Նաիրուհի (01.10.2010)

  5. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆլիքս Պետրոսյան

    Պարույր Սևակի հիշատակին



    Թե գարնան կեսին կարող էր ձյուն գալ՝
    Սկսել էինք քիչ-քիչ հավատալ.
    Բայց որ ձյուն տեղար ամառվա տապին,
    Որ կարկտաբեր բոցերով պայթեր հրեղեն արփին,
    Որ հզոր բարդին մեկեն չորանար,
    Որ տեսնող աչքը ընդմիշտ կուրանար,
    Որ կյանքին, մարդուն բոլորանվեր սիրահարվածը
    Հանկարծ իր կյանքը պատահարի տար...
    Ո՞վ կհավատար...
    Տո լաճ տնավե՜ր,
    Դու, որ քո ճամփան խոտոր ու ավեր
    Անցար ժպտալով,
    Դու, որ նույնիսկ քո խնդության պահին
    Ապրեցիր միայն ուրիշի վշտին
    Արցունդ տալով,
    Դու, որ մարդկային բնավորության խորխորատներում
    Մարդուն գտնելու ջահեր վառեցիր...
    ...Այդ ի՞նչ արեցիր...
    Մտածելն անգամ սարսափելի է.
    Որ այս ունկերին չի կարող գերել,
    Չի կարող թովել ոչ մի "Հորովել"
    Որ այս աչքերին զույգ սևակ օղեր ՝
    Էլ չի հմայի և ոչ մի Շողեր...
    Որ այս ձեռքերը... Իր և օտարի
    Երեխաների հայահոտ վարսը
    Հոր անկեղծությամբ շոյած ձեռքերը
    Էլ թղթին չեն տա մարգարիտները պրպտող մտքի:
    Դե եկ, մարդ-աստծո ու թե խիղճ ունես՝
    Բախտ հորջորջվածի դեմքին մի թքի...

    Արցունքը՝ արցունք, մորմոքը՝ մորմոք,
    Մինչդեռ կատարված իրողությունը մահվան սև դեմքով
    Այդպես Էլ չոքեց մեր դռան շեմին:
    ՈՒ չի ընդունում և ոչ մի բողոք:
    ՈՒ լուռ, ցամաքեց ակը աղբյուրի,
    Որի պարգևած մի պաղ համբույրին
    Դեռ ջատ-ջատերն են կարոտ մնալու...
    ՈՒ կծու-կծու, ինչպես անձրևից հանգչող մի խարույկ՝
    Այս շիրմաթումբը դեռ ծխալու է տեսնող աչքերում...
    Դեռ երկար-երկար կքայլեն մարդիկ
    Վշտից կորամեջք,
    Մարդիկ, որ ասես մի-մի կենդանի հատորներ էին
    Նրա ափի մեջ:
    Մարդիկ, որոնց հին, անթել մոմի տեղ
    Նա իր խնկահամ կանթեղը տվեց,
    Բարուրեց սիրով, պարուրեց սիրով
    ՈՒ նաև հրով հոգևոր խոսքի...
    ...Ձնհալի հոսքից, ձնծաղիկների հոտը կապուտաչ՝
    Կելնի սարալանջ,
    Հետո, բողբոջի հրավառություն կսկսի այգում:
    ՈՒ ծիրանի տակ, սրբացած հողին,
    Որը այդպես էլ մնաց անարեկ՝
    Իր ողբի ինչ-որ էջը կբացի
    Դարերը ուսին մի հոգնած Նարեկ:
    ՈՒ իր սիրո պես հավերժ անիծված քարերի վրա
    Փշեր չունեցող վարդեր կփնտրի
    Մի Սայաթ-Նովա:
    ԵՎ ցայգալույսի ղողանջների մեջ
    Էլ ոչ մի եղեգ նրա կորցրածով
    Չի պտղավորվի:
    Ապա, Արաքսի սյուքի նման մեղմ,
    Կարոտը շրթին, հագին սև կերպաս՝
    Այգի կմտնի հայրը Կոմիտաս...
    ՈՒ ոճիրներից հրաշքով փրկած
    Արցունքի վերջին կաթիլը աչքին՝
    Կպատարագի.
    - ԹՈՂ ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ, ԵՎ ԲՅՈՒՐ ԵՂԻՑԻ,
    ՇԻՐՄԻՆ ԱՅՍ ԱՐԴԱՐ...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (01.10.2010)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. Թեմայի վերնագիրը «***-ին» ոչինչ չասող տարբերակից փոխվել է «Հայտնի մարդկանց նվիրված բանաստեղծություններ» տարբերակով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (01.10.2010), My World My Space (01.10.2010), Հայուհի (01.10.2010), Հարդ (01.10.2010), Նաիրուհի (01.10.2010), Շինարար (01.10.2010)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վալերի Բրյուսովին

    Ես դեռ պատանի սիրեցի քո խիստ,
    Ցո՜ւրտ, հյուսիսային նտազուսպ լեզուն
    Եվ տեսա՝ որքա՜ն ահեղ է կիզում
    Կրակը թաքուն տողերից հանգիստ։

    Այդպես ափերում իր կանաչանիստ
    Իմ հեռու երկրում Արազն է հոսում,
    Եվ այնպե՜ս, այնպես հանդարտ է խոսում՝
    Թաղած իր խորքում մրրիկն անհանգիստ։

    Դու չարչարանաց ահավոր ժամին
    Եկար այցելու իմ երկիրն անհույս
    Եվ ավետեցիր փրկություն ու լույս,
    Երբ հալածում էր մեր նավը քամին։

    Վահան Տերյան

    ----

    Սեւակ

    Պարոյր մանչս երկուքս ալ
    Նոյն տարիքը ունէինք-
    Հիմա ես կամ-Դուն չկաս-
    Եղա՞ւ ասիկա

    Թէ բարիք է տաղ ըսել
    Պարոյր մանչս երկուքս ալ
    Նոյն բարիքըը ունէինք-
    Հիմա ես կամ իբր թէ-
    Իսկ դուն կաս ու կը մնաս-
    Քանի՞ հոգի մահեն վերջ
    Տեսաւ ասիկա

    Սիրել մարդիկը բոլոր
    Թէ կարիք է անկորուստ
    Պարոյր մանչս երկուքս ալ
    Նոյն կարիքը ունէինք-
    Հիմա տխուր-առանձին-
    Կը վերյիշոմ քաղցրօրէն
    Թէ Պարոյրը բանաստեղծ-
    Ըսաւ ասիկա

    Պարոյր մանչս քանի որ
    Նոյն տարիքը ունէինք-
    Մանուկ էինք երկուքս ալ-
    Խաղը կիսատ թողուցիր-
    Չեղաւ ասիկա

    Զահրատ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (01.10.2010), Հայուհի (01.10.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մ.Մ.
    Արյուն է եղել աշխարհում։— Եղել է եղեռն ու կռիվ։
    Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ։
    Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
    Արև՛ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին։—
    Եղիշե Չարենց

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (01.10.2010), Արևածագ (04.12.2010), Ժունդիայի (01.10.2010), Հայկօ (01.10.2010), Հայուհի (01.10.2010), Մանուլ (02.10.2010), Նաիրուհի (01.10.2010)

  13. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պետրոս Դուրյան

    Լուռ, մարմարակերտ դամբանին խորեն
    Հանճարի աչքերն անքույթ կը նային,
    Լույս ոգիներու կյանքովն երկնային,
    Ա´լ մեկուսացած ունայն ժըխորեն։

    Մեռա՜վ խանդավառ սերերն երգելեն,
    Ու պիտի հավետ միտքերն հըմային
    Իր թունդ քընարեն, ու երգերն ալ հին
    Պաշտումով ըզմեզ միշտ պիտի գերեն։

    Հույզով մեռա՜վ ան, հուշքով՝ կ´ապրի դեռ,
    Ծառերուն նըման՝ որ թարմ ու դալար
    Իր գերեզմանեն կ´ելլեն քովն ի վեր։

    Հիացքներ կ´երթան իրեն ետևեն...
    Եվ իր հուշքերն ալ, հավետ անմոլար
    Ու միշտ ոգևոր՝ դեռ պիտի տևե՜ն։

    Միսաք Մեծարենց
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայուհի (01.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայտնի մարդկանց կյանքից
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 11.11.2017, 08:55
  2. Հանդիպումներ հայտնի մարդկանց
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 06.01.2017, 21:51
  3. Անեկդոտներ հայտնի մարդկանց մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 11.10.2013, 02:06
  4. Հայտնի մարդկանց ծաղրանկարներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 49
    Վերջինը: 24.10.2011, 22:34
  5. Բանաստեղծություններ հայտնի-անհայտ
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.05.2011, 01:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •