Երբեմն մարդ ժպտում է իր կամքից անկախ, պաշտոնից ելնելով, կամ էլ ուղղակի հաճելի զրուցակից ունի... Լավ կլիներ, որ առաջին երկու տարբերակները մեր կյանքում քիչ լինեին ու այս երեքից իշխող լիներ երրորդը…
Իսկ Ձեզ ի՞նչն է կամ ո՞վ է ստիպում ժպտալ
Երբեմն մարդ ժպտում է իր կամքից անկախ, պաշտոնից ելնելով, կամ էլ ուղղակի հաճելի զրուցակից ունի... Լավ կլիներ, որ առաջին երկու տարբերակները մեր կյանքում քիչ լինեին ու այս երեքից իշխող լիներ երրորդը…
Իսկ Ձեզ ի՞նչն է կամ ո՞վ է ստիպում ժպտալ
Երեխաներն են ստիպում ժպտալ: անտարբեր չեմ կարողանում անցնել և ոչ մի բալիկի կողքով: Այ հիմա էլ, գրելու ժամանակ ժպտում եմ
Իհարկե ժպտալու բազում առիթներ են լինում և հանգամանքներ, բայց այս առաջինը գործում է առանց բացառությունների:
Աշխատավարձը![]()
![]()
1. Անկախ ինձնից հիմնականում ժպտում եմ ինչքան էլ որ տաօրինակ լինի սթրեսային պահերին:
2. Պաշտոն չունեմ, բայց քաղաքավարությունից ելնելով ժպտում եմ.
ա. երբ հասարակական միջավայրում եմ
բ. երբ դիմացինս պաշտոնավոր է
գ. երբ դիմացինս ինձ ոչ այդքան հաճելի մարդ է
դ.... և այլն
3.Իսկ իրականում ի սրտե ժպտում եմ երբ տեսնում եմ երխաների և ինձ համար շատ սիրելի ու նաև հաճելի մարդկանց:
Ի դեպ 2 և 3 կետերը իրարից տարբերելը կողքի աչքի համար էտքան էլ նկատելի չէ:
Ինչ-ինչ, ժպտալուց շռայլ եմ:
Դե երեխաների պահով էլ չկրկնվեմ,միշտ են ժպիտ պարգևում, եթե իհարկե չեն սկսում բարձր ձայնով լացել, այդ ժամանակ անճարակությունից ես էլ եմ ուզում լացել, ուր մնաց թե ժպտամ:
Ժպտում եմ լավ արևոտ օրվան, անձրևին, արևածագին ու մայրամուտին, թռչունների ծլվլոցին անգամ ագռավների կռռոցին, եթե տրամդուրթյունս իհարկե լավ է:
Ժպտում եմ, երբ ինձանից գոհ եմ լինում ու երբ հանկարծ ինձ շատ լուրջ դեմքի արտահայտությամբ հայելու մեջ եմ տեսնում:
Միշտ ժպտում եմ, երբ նայում եմ մորս քնած դեմքին ու ծիծաղկոտ աչքերին…
Հա, նաև ժպտացի,երբ տեսա "Ի՞նչն է ձեզ ստիպում ժպտալ"վերնագրով բացված թեման: Այս թեման հաստատ բոլորին մի ժպիտ ավել է տալու:
Շնորհակալ եմ…
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Այս ինչ հրաշալի թեմա էշատ բաներն են ինձ ստիպում ժպտալ,օրինակ այսօր մի երեխա ստիպեց ինձ ժպտալ եւ իմ մանկությունը հիշեցրեց,այնքան եմ սիրում երեխաներին ու երազում եմ երեխա ունենալու մասին,նրանք այնքան միամիտ են ու պարզ,հետաքրքրությամբ ուսումնասիրում են աշխարհը,անհնար է չժպտալը,ատում եմ կեղծ ժպտացողներին,հետո պատահական ժպիտներել են լինում,այն էլ ինչպիսի ժպիտներ
ժպիտը իմ մոտիկ ընկերն է
![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Վերջին խմբագրող՝ Ariadna: 01.10.2010, 02:22:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ինձ ոչինչ ու ոչ ոք չի ստիպում ժպտալ, ես դա անում եմ առանց ստիպելու
Դե ճստոները միշտ ժպիտ են առաջացնում, արդեն 1000 անգամ ասվեցԻսկ ես "բարև" բառն առանց ժպիտի չեմ կարողանում արտասանել, նույնիսկ, եթե տխուր կամ հոգնած եմ, մեկ ա՝ ժպտում եմ էդ բառի հետ: Չգիտեմ, ինչու՞ է այդպես
![]()
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Ariadna (01.10.2010), E-la Via (01.10.2010), Lianik (01.10.2010), Magic-Mushroom (01.10.2010), ՆանՍ (01.10.2010)
ես մանչուկների անկեղծությունը......
ինձ ամենից շատ ժպտալ է ստիպում նորին մեծություն Բնությունը՝ իր արևածագով կամ մայրամուտով, կենդանիների և թռչունների չարաճճություններով ու ձայներով, բուսական չքնաղությամբ...տանը հաճախ եմ սենյակային բույսերիս ժպտում
դե, շատ պահեր կան ...էս մեկն էլ գրեմ,լավ .. երբ հաճելի բան եմ հիշում, ժպտում եմ...նույնիսկ փողոցում...
E-la Via (01.10.2010), Magic-Mushroom (01.10.2010), Կաթիլ (01.10.2010), Հայուհի (01.10.2010), Նաիրուհի (01.10.2010)
Ժպիտը+ այն, ինչր Լիանիկին ստիպում է ժպտալ
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Lianik (01.10.2010), Magic-Mushroom (01.10.2010)
Իսկ ինձ ժպտալ են ստիպում մարդիկ, որոնք կարծես լույս են ճառագում![]()
դե ժտացե՛ք
http://www.123greetings.com/general/joke/joke3.html
կամ էլ գուցե սա ստիպի ժպտալ
http://www.123greetings.com/general/joke/joke25.html
Ժպտալու բազում առիթներ կան: Ամեն բան կարող է ժպիտ պարգևել,չէ որ ասում են ժպիտը,ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը:Մարդ, երբ սիրահարված է լինում կարող է հաճախ ժպտալ ուղղակի,նույնիսկ փողոցում ուղղակի քայլելից:Հետո ել լույս է ճառագում նրանից,ժպիտը դրական լիցքեր է հաղորդում: Հետո էլ կյանքը հիսքանչ է վայելեք ամեն վայրկյան և հաճախ ժպտացեք:![]()
Բնություն, երեխա ծիտիկ-միտիկներ և այլն մի կողմ դրած, բայց երբ ձմեռը մեկ մոտս գյաբռլամիշ ա ըլում...![]()
I love my life and I celebrate it every day...
paniaG (04.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ