Չէ, դե պոռնկությունը հնագույն մասնագիտությունն է: Բայց դրա "սրբազան" տարբերակը տարածված է եղել ամբողջ հին աշխարհում: Մանավանդ հելլենիզմի շրջանում: Ափսոս չեմ կարողանում ճշգրիտ գտնել, թե կոնկրետ որ աղբյուրներում եմ կարդացել այդ մասին (Հայաստանում եղած տաճարական պոռնկության):
Նիզակի ու թրի պահով լրացուցիչ ուսումնասիրելու բան չունեմ` 7-8 տարի ուսումնասիրել եմ

Բանը նրանումն է, որ նիզակ նետելու համար
մարտական հմտություն անհրաժեշտ չէ: Բավարար է ընդամենը ունենալ ուժ, աչքաչափ և մի քիչ մարզվել: Նետման երկու պարամետր կա` հեռավորության վրա և ճշտության: Նույնը նաև նետաձգության պարագայում: Հին աշխարհում մրցում էին այդ պարամետրերով ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասնաբար:
Օր.` ներկայիս օլիմպիական մարզաձևը, որը իր արմատներով 2000 տարուց ավելի հին է, զուտ հեռավորության մասով է: Սակայն ճշտության պարագայում մրցույթն այսպիսին էր. ինչ-որ հեռավորության թիրախի վրա էին նետում: Խոցողները անցնում էին հաջորդ փուլ, թիրախը հեռացվում էր: Եբ այդպես շարունակ, մինչև մնում էր մի խոցող, կամ էլ թիրախն այլևս հնարավոր չէր հեռացնել և գնահատվում էր խոցման ճշտությունը:
Թրամարտի մրցությունն այսքան հեշտ չէր "դատվում": Ամբոցջ արդյունքը կախված էր մենամարտող զույգի արդյունքից: Ու բնական է, որ այստեղ առանց փորձի (բավականաչափ մարզվածության) հնարավոր չէ մարտը շահել եթե ակնհայտ առավելություն չունես (անհամեմատ մեծ ուժ, ավելի լավ որակի սուր, գաղտնի հարված կամ հնարք և այլն): Բնական է, որ փորձված մարտիկը այս պարագայում առավելություն ունի հնարքների ու տեխնիկայի մասով, բացի այդ կարողանում է մարտնչել նաև ֆիզիկապես ավելի ուժեղ մարտիկի հետ: Լավ սուր ունենալն էլ մեծապես կախված էր մարտիկի ծագումից ու նաև անցած ուղուց:
Էջանիշներ