Ջահեր այն ժամանակներում եղել են: Իսկ ինչու դրանցից մի քանիսը չվառել գիշեր ժամանակ, եթե թատրոնում գողանալու գույք կա:
Անահիտի տաճարում վարձակներ լինել չլինելուն չեմ կարող լրիվ համոզված վիճաբանել: Բայց նայելով հին նկարներն ու քանդակները, որոնք ի դեպ դու էլ կարող ես տեսնել Գևորգ Գոյանի Հայաստանի թատրոնի 2.000 ամյակին նվիրված աշխատության մեջ, ավելի հակված եմ կարծելու, որ Անահիտի տաճարում վարձակներ եղել են:
Այն կարծիքին եմ, որ նիզակ գործածելը թուր գործածելուց ավելի դժվար է:
Գլխավոր քրմին որպես կենտրոնական իշխանության թշնամի ներկայացնելով տեղեկացված չեմ եղել, որ մեր մյուս վիպասաններն էլ են այդպես վարվել: Բայց կարծում եմ, որ դա բնական բան է: Արտաշեսի որդիների մեջ կարծեմ մեկը քուրմ է եղել ու ելել է իր թագավոր եղբոր դեմ: Ավելի ուշ էլ կաթողիկոսներն էլ հակադրվել կենտրոնական իշխանությանը:

Ի դեպ քրմերի և եկեղեցականների դեմ ոչինչ չունեմ: Պարզապես վեպը բնականորեն այդ հունով գնաց:

Էջանիշներ