User Tag List

Էջ 7 13-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 186 հատից

Թեմա: «Տիգրան Մեծ», պատմավեպ

  1. #91
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գինու սեղանի շուրջը քուրմը հայրաբար նախատում էր ավազակին, ասում, որ չի կարելի վարկաբեկել Արտաշես անունը, բայց ավազակն էլ իր փաստարկներն ուներ: Ոչ մի հայկական քարավանի կամ Մեծ Հայքի բնակչի վրա նա ձեռք չէր բարձրացրել և այդպիսով իր հայրենիքի օրենսդրության տեսանկյունից ամենևին էլ ավազակ չէր, այլ ավելի շուտ` քաջարի սահմանապահ...

    Կես ժամ անց ավազակ Արտաշեսին խաղաղությամբ բաց թողեցին:
    Դեպքից հետո աստղագետը ամենայն խստությամբ հանդիմանեց որդուն, սակայն անսպասելիորեն հանդուգն պատասխան ստացավ:

    - Հա°յր,- զարմանալով սեփական համարձակությունից` ասաց Առնակը,- բոլորովին վերջերս, երբ դեռ Բաբելոնում էինք, ես վիճում էի մի պարթև երիտասարդի հետ: Հիշում ես, որ խոսքը Սաթենիկ թագուհու առևանգման մասին էր: Պարթևը կասկած էր հայտնում մեր փառապանծ արքայի կատարած սխրագործության վրա, իսկ դու կարծես նրա կողմն էիր բռնել և ասում էիր, որ Արտաշեսին վերագրված քաջագործությունները չափազանցված են: Այն ժամանակ երդվեցի հարմար առիթի դեպքում կրկնել նրա արածը և այժմ ափսոսում եմ միայն, որ այս ավազակները ալանների քաջությունը չունեին, իսկ գեղեցկուհի Սաթենիկի փոխարեն օղապարանը գրկեց այդ ատամնազուրկ ու հակակրելի...

    Խոսքը չավարտած` երիտասարդը թունդ շիկնեց ու լռեց:
    Առնակին հանդիմանեց նաև հայր Արտաշեսը, սակայն ուրիշ կերպ:

    - Որդի°ս,- ասաց նա,- քո տարիքում ես նույնպես հարձակվել եմ թշնամու վրա` առանց ուշադրություն դարձնելու նրանց քանակին: Բայց հիշի°ր. Աքիլեսն ու Հեկտորը քաջ էին, բայց ավելի երկար ապրեց խորամանկ Ոդիսևսը:

    Դեպքը աշխուժացրեց քարավանի միօրինակ ու տաղտուկ կյանքը: Երկու օր միայն դրանից էին խոսում, Արտաշեսը և Առնակը ճոխ նվերներ ստացան հարուստ վաճառականներից: Սակայն ամեն լավ բան ունենում է և իր կնճռոտ կողմը: Զարուհին` Մեծ Հայքի թագաժառանգի և Բաբելոնի սատրապի կինը, արտաքուստ սիրալիր ու հեզ այդ էակը, դեպքից անմիջապես հետո իր մոտ հրավիրեց երկու փառապանծ հերոսներին ու զգուշացրեց, որ ամուսնուց հրաման ունի, և այսուհետ ցանկացած ինքնագլուխ ռազմական ելույթ կպատժվի մահով: Ավազակին առանց քարավանապետի գիտության բաց թողնելը նույնպես խիստ հանդիմանությունների պատճառ դարձավ: Հայր Արտաշեսը մի քանի ժամ քիթը կախ ման եկավ: Դե, արի ու այս կնոջը բացատրիր, թե ինչ բան է ասպետը: Երբեք չի հասկանա, և չարժե դրա վրա իզուր ժամանակ վատնել: Այ եթե նրա ամուսին Տիգրանը լիներ, ուրիշ բան: Բայց շուտով քուրմը այն մտքին հանգեց, որ քարավանի տիրուհին ամեն ինչ չափազանցնում է, ու վրադարձավ նախկին կենսուրախ կյանքին: Հիմա արդեն առիթը բաց չէր թողնում, որ թունոտ խոսք արձակի Զարուհու և առհասարակ կանանց մասին:

    - Ամենազոր աստվածնե¯ր,- ասում էր նա,- ո±վ է տեսել, որ քարավանի առաջնորդ կնոջը նշանակեն: Իհարկե, Տիգրանը խելացի մարդ է, բայց եթե Մեծ Հայքի գահին նստելուց հետո էլ նրան այսքան իշխանություն տա, կորած ենք:
    Մի քանի գավաթ գինի խմելուց հետո Հայր Արտաշեսը սկսում էր արդեն փիլիսոփայել:

    - Ամեն կին չարիք է,- ասում էր նա,- լինի առաքինի, թե մարմնավաճառ: Դեռևս Հոմերոսը` անմահ Իլիականի և Ոդիսականի հեղինակն է ասել այդ մասին: Այն անպետք Հեղինեի պատճառով չէ±ր, որ ավերվեց չքնաղ Տրոյան: Պենելոպան նույնպես ոչնչով լավ չէր իր առաքինությամբ, և այդ կապակցությամբ նույնպես բազմաթիվ մարդկանց արյուն հեղվեց...

    Տիզբոնում ևս քարավանը սովորականից ավելի կանգ առավ: Մինչ Միհրդատ Արշակունուն զեկուցեցին ժամանման մասին, մինչ Արտաշիրին տեսակցություն նշանակվեց, չորս օր անցավ: Վաճառականներն, իհարկե, դրանից չէին նեղվում: Նրանք շահավետ պայմաններով իրացրին ապրանքի մի մասը և նորերը ձեռք բերեցին: Աստղագետ Զարեհը իզուր ժամանակ չկորցնելու համար սկսեց զբաղվել իր գիտական աշխատություններով: Ցերեկները այցելում էր թագավորական գրադարան, իսկ գիշերները ուշի ուշով հետևում աստղերի և մոլորակների դիրքին ու տեղաշարժերին: Նա բավական լուրջ լրացումներ կատարեց իր ՙԳուշակություն ըստ աստղերի՚ աշխատության մեջ և փորձեց գուշակել եղանակի փոփոխությունն ըստ օրվա ժամերի: Այդ մասին մանրամասն գրանցումներ արեց մատյանում:

    Հայր Արտաշեսը և Առնակն իրենց տարերքի մեջ էին: Քուրմը Տիզբոնում Անահիտի տաճար էր այցելում, մասնակցում ծեսերին և չէր մոռանում մինչև անզգայանալը հարբել: Առնակը մի քանի իր նմանների հետ էր ծանոթացել արքայանիստ քաղաքում: Սրանց հետ զբոսնում էր փողոցներով, հաճոյախոսություններ անում թաքուն իրենց նայող գեղանի աղջիկներին և հանդուգն հայացքներ նետում տղամարդկանց վրա: Չորս օրում նա վեց մարդ ծեծեց, երկու անգամ էլ իրեն ծեծեցին:

    Քարավանում անհանգստություններ եղան: Արտաշիրը և Զարուհին երկար ժամանակով Միհրդատ Արշակունու պալատում էին լինում, իսկ այդ ընթացքում շնագայլերի և անգղերի նման քարավանի շուրջ բազմապիսի խայտաբղետ ամբոխ էր պտտվում: Հաց մուրացող թափառաշրջիկներ էին, պատրաստ թռցնելու ամեն բան, իրենց արհեստի մեջ հմտացած գողեր և պարթև զինվորներ, որոնք նրանցից քիչ բանով էին տարբերվում: Հատկապես լկտի էին արքայական թիկնապահները, այսպես ասած ՙանմահները՚, որոնք լրտես փնտրելու անվան տակ փորձում էին մանր հափշտակություններ կատարել առավել անպաշտպան վաճառականներից: Ահա այստեղ է, որ Առնակն առաջին անգամ գործնական օգնություն ցույց տվեց քարավանին: Աստղագետի ռազմաշունչ որդին հմայիչ ու լկտի ժպիտը դեմքին մոտեցավ մի քանի ՙանմահի՚ և նրանց մահկանացու լինելու բազմաթիվ ակնարկներ արեց:
    - Ճի±շտ է, որ արքայական թիկնազորի յուրաքանչյուր ՙանմահ՚ ներքինի է,- հանդուգն նայելով նրանցից մեկին` իր կարծիքով ամենաքաջին, խոսքն ավարտեց Առնակը:

    Դառը բան է ճշմարտությունը: Ընդհանրապես ընդունված չէր նման բանը բարձրաձայն ասել: Գիտե±ք, թե ինչ կանեին այդ ՙանմահները՚, եթե մեկնումեկը հանդգներ, բայց արի ու տես, երբ այդ ՙմեկը՚ հայտնվեց, ՙանմահը՚ չիմացավ ինչ անի:

    - Ինչպե±ս համարձակվեցիր..., - այն է ուզում էր բերանը բացել արքայական թիկնազորի ՙանմահ՚ զինվորը, սակայն Առնակը սիրալիր կոպտությամբ ընդհատեց նրան:

    - Եթե դա այդպես չէ, ապա հենց հիմա կուղղեմ:
    Առաջին ՙանմահ՚ զինվորն ընկավ ոտքի հարվածից ու մեռելի պես գետնին փռված` այլևս մասնակցություն չունեցավ կռվի հետագա ընթացքին: Երկրորդ ՙանմահի՚ դիմադրությունն արժանի էր գովեստի, սակայն ուժերի տարաբևեռության հանգամանքներում անիմաստ բնույթ կրեց, իսկ երրորդ ՙանմահը՚ պարզապես ամենախայտառակ և ամոթալի փախուստի դիմեց:

    - Քեզ ես կհանձնեմ տիկին Զարուհուն. վաղը Միհրդատ Արշակունու մոտ է գնալու,- տակառի ջուրը լցնելով տարաբախտ զինվորի գլխին` ասաց Առնակը:

    Հազիվ ուշքի եկած ՙանմահը՚ կրկին մեռյալի տեսք ստացավ ու կորցրեց
    գիտակցությունը: Մեկ ժամ անց Անահիտի տաճարից վերադարձած Հայր Արտաշեսը տվեց նրա վարքի բացատրությունը.

    - Միհրդատ Արշակունին դեռ խոսքի կեսը չլսած` կհրամայի քառատել նրան` նախապես եփելով եռման ջրի մեջ ու մաշկազերծ անելով: Իրո±ք ուզում ես, որ նա այդպիսի վախճան ունենա:

    Քանի որ Առնակը նման բան չէր ցանկանում, պարթև զինվորին ազատ արձակեցին:

    Արտաշեսը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչով են զբաղված Արտաշիրն ու Զարուհին Միհրդատի մոտ: Նվերներն ու հարկերը տվեցին և վերջ, ճանապարհ ընկնելու ժամանակն է: Նույն կարծիքին էր նաև Զարեհը:
    Մեկ շաբաթ Տիզբոնում մնալուց հետո քարավանը ճանապարհ ընկավ: Մինչև Մեծ Հայքի սահմանն այլևս ոչ մի տեղ մեծ կանգառներ չեղան: Քարավանը Տիգրիս գետի երկայնքով շարժվեց դեպի հյուսիս, հասավ մինչև Մարական Պարիսպ և գետանցում կատարեց: Մեկ շաբաթվա ընթացքում ևս մի քանի գետանցումներ եղան, որոնցից վերջինը` Լարիսա քաղաքի մոտ: Գնալով ևս երկու օր` քարավանը Նինվե և Գավգամելա քաղաքների արանքով մոտեցավ Կորդուքի սահմանին, որտեղ դժվարին լեռնանցում կատարեց և կանգ առավ Փինակա քաղաքում: Եվս երեք օր անց քարավանը հատեց Աղձնիքի սահմանն ու մոտեցավ Արզանի պարիսպներին:

  2. #92
    Մշտական անդամ anahit96-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2010
    Հասցե
    Հեռու...շատ հեռու
    Գրառումներ
    284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացել ես Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծը»
    Հայկ Խաչատրյանի մոտ ավելի լավ է

  3. #93
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի գրողներին համեմատելը այնքան էլ ճիշտ չէ: Իմ կարծիքով, իհարկե, Հայկի հերոսները ավելի միօրինակ են ու կյանքից կտրված, իդեալականորեն "ճիշտ": Արմենի մոտ այդ վիճակը չէ, բայց դե ամեն մեկը, բնականաբար, իր տեղն ունի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (23.02.2011), Moonwalker (24.02.2011)

  5. #94
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11. Որտեղ հայրն ուղղություն է` վերցնում դեպի արևմուտք, իսկ որդուն հրամայում արևելք գնալ

    Աղձնիքի բդեշխ Գագիկի համար անակնկալ էր քարավանի ուղևորների թվում թագաժառանգ Տիգրանի կնոջը տեսնելը: Դա փչացրեց նրա տրամադրությունը. հարգարժան բդեշխը չափազանց խելացի էր չհասկանալու համար, որ դա սովորական զուգադիպություն լինել չի կարող: Ստանալով այդ լուրը` Վասպուրականի գալիք թագավորության գահի գլխավոր թեկնածուն տհաճ սարսուռ զգաց մարմնում, իսկ երբ իր առջև տեսավ Զարուհուն, հազիվ զսպեց իրեն, որպեսզի չխոնարհի աչքերը: Մի բան է, երբ տանը նստած ծրագրեր ես կազմում, կենտրոնական իշխանության դեմ խորամանկ ու նենգամիտ քայլեր նյութում, հաշվում զորքերի քանակը և գալիս եզրակացության, որ հակառակորդն արժեցող ոչինչ չունի քո դեմ հանելու, և այլ բան, երբ գալիս է իսկապես ինչ որ բան անելու ժամանակը: Մինչ այժմ ամեն ինչ սահմանափակվել էր հեռակա պայքարով, հիմա հակառակորդը կանգնած էր դեմ-հանդիման: Քառասունը չբոլորած այս գեղեցիկ կնոջ մեկ նախադասությունը բավական եղավ Վասպուրականի գահի գլխավոր թեկնածուին երազների գրկից իրական աշխարհ իջեցնելու համար:

    - Իմ ամուսին և տեր, Մեծ Հայքի թագաժառանգ Տիգրանը վստահ է, որ իր հոր հավատարիմ հպատակ Գագիկը հուսալիորեն պաշտպանում է Հայաստանի հարավային սահմանը: Այդ են պարտավորեցնում նրան բդեշխի բարձր կոչումը և տիրակալի հանդեպ ունեցած սրբազան պարտքը,- ասաց Զարուհին:
    Ի¯նչ թագաժառանդ Տիգրան, ի¯նչ սրբազան պարտք` քիչ մնաց թռչեր հարգարժան բդեշխի բերանից: Իսկ հռոմեացիներն ասում էին, որ նա չափազանց լավ է զգում իրեն Պարթիայում, որպեսզի մտածի Հայաստան վերադառնալու մասին: Սա Գագիկին հիշեցրեց, որ կյանքը համարյա ավարտած ծերունուց բացի գոյություն ունի նրա հաջորդը` ուժերի ծաղկման շրջանում գտնվող թագաժառանգը:

    Թագավոր ծնվում են: Ոմանք, շատ քչերը, նաև դառնում են թագավոր: Աղձնիքի տիրակալ Գագիկն իր հորից բդեշխի կոչում էր ժառանգել և չէր պատկանում այն մարդկանց թվին, որոնք կարող են թագավոր դառնալ: Հենց այդ պահին զգաց դա և կամազուրկ եղավ: Ճիշտ է, արագ տիրապետեց իրեն և վանեց վախկոտ ու անվայել մտքերը, բայց` ամեն դեպքում... Եթե այս կինը, գալով խաղաղ քարավանի հետ, առանց գեթ մեկ զինվորի, կարողացավ այդպիսի տպավորություն գործել, հապա ի¯նչ կլինի, երբ գա նրա ամուսինը, որը բավականաչափ գիտակցում է իր անձի կարևորությունը, որպեսզի Աղձնիք չմտնի առանց տասը կամ քսան հազար հեծյալների: Իր չորս հազարանոց զորքն այստեղ, իհարկե, չի օգնի, արևմուտքից խոստացված օգնությունը, ինչպես միշտ կուշանա, իսկ հարևան նախարարները հուսալի չեն, քանի որ նրանց մեջ քիչ չեն մարդիկ, որոնք նույնպես ցանկանում են Վասպուրականի թագավոր դառնալ:

    Գագիկը տեսավ առավել իրական պատկերը. Տիգրանը Վասպուրական է մտնում քսան հազար պարթև հեծյալներով, դրան հետևում է այն, որ մի քանի նախարարներ իսկույն նրա կողմն են անցնում, մի քանիսն էլ չեզոքություն պահպանում: Իսկ ում գլխին կթափվի արքայական ցասումը, եթե ոչ իր` Աղձնիքի բդեշխի, ում անմիջական պարտականությունը ոչ թե հարևան երկրների հետ բանսարկությունների մեջ մտնելն ու թագի մասին երազելը, այլ պետության սահմանի պաշտպանությունը: Գագիկը որոշեց առայժմ հավատարիմ հպատակ մնալ կամ համենայդեպս ձևանալ: Աղձնիքի բդեշխը գեղեցիկ խոսքերով հավաստեց, որ Մեծ Հայքի հարավային սահմանն ամրացված է, ինչպես երբեք: Զարուհին, հմայիչ ժպիտը դեմքին, պատասխանեց, որ երջանիկ է այդ լսելու և ամուսնու կողմից ճոխ նվերներ հանձնեց նրան:

    Զարեհը Արտաշեսի և Առնակի օգնությամբ երկար փնտրեց ընկերոջը, բայց չգտավ: Արշամի մասին ասում էին, որ վաճառել է տունը և աղջկա հետ գնացել անհայտ ուղղությամբ: Տան նոր տերը ոչինչ չկարողացավ ասել նրա հետագա ծրագրերի մասին: Հայր Արտաշեսը շուկայում պատահական մարդուց իմացավ, որ նա մի քանի ամիս առաջ անցել է Ծոփքի սահմանը և գնացել դեպի Արշամաշատ: Սակայն գտնվեց ևս մեկը, որը հաստատ վստահ էր, որ նա Արկաթիակերտ է գնացել: Արտաշեսը սրտանց առաջարկեց իր օգնությունը.

    - Ծոփքը փոքր երկիր է, ես երկու օրում կգտնեմ ընկերոջդ:
    Սակայն Զարեհն անսպասելի որոշում ընդունեց: Նա որդուն պատվիրեց քրմի հետ Արտաշատ վերադառնալ ու սպասել: Առնակը հարկավ լսել չէր ուզում դրա մասին, բայց աստղագետի խոսքերը շուտով համոզեցին նրան:

    - Թող անհամեստություն չթվա, բայց ես Հայաստանի ամենահայտնի գիտնականն եմ: Ծոփքի թագավորն ուրախ կլինի իր պալատում տեսնել ինձ և ի կատարումն անձնական խնդրանքիս` կգտնի Արշամին: Թագավորի համար դա իր երկրում ավելի հեշտ կլինի, քան հազար օտարերկրացիների: Թագաժառանգ Տիգրանի խոսքերում ես ակնարկ տեսա, որ փոթորկալից իրադարձությունների ենք սպասում: Գնացեք Արտաշատ ու համբերեք:
    Զարեհը խոստացավ Արշամաշատ հասնելուն պես լուր ուղարկել իր մասին, թագավորի մոտ ընդունելություն ստանալ և մեկ ամսից վերադառնալ Արտաշատ: Առնակն իր հերթին սպառնաց, որ եթե հայրը մեկ ամիս անց Արտաշատում չլինի, ինքը երեսունմեկերորդ օրը ճանապարհ կընկնի: Աստղագետը խիստ զայրացավ վրան:

    - Հայրենիքի հանդեպ պարտքը,- ասաց նա,- առավել է ծնողի նկատմամբ ունեցած պարտքից: Ես, որ նույնիսկ ջահել ժամանակ կարգին սուր բռնել չեմ իմացել, դժվար թե կարողանամ օգուտ տալ: Իսկ Արտաշատում ամեն զինվորը հաշվի մեջ է: Վերցրու Տիգրանի նամակները և Արտաշատ հասնելուն պես գնա ուղիղ արքայազն Գուրի մոտ:

    Չգտնելով ընկերոջը` աստղագետը մի քանի տասնյակ մարդկանց հետ առանձնացավ քարավանից և շուտով հատեց Ծոփքի թագավորության սահմանը: Քարավանը ևս մեկ օր մնաց Արզանում, որպեսզի հաջորդ օրը շարունակի ճանապարհը դեպի Արտաշատ:

  6. #95
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղձնիքի բդեշխ Գագիկի համար անակնկալ էր քարավանի ուղևորների թվում թագաժառանգ Տիգրանի կնոջը տեսնելը: Դա փչացրեց նրա տրամադրությունը. հարգարժան բդեշխը չափազանց խելացի էր չհասկանալու համար, որ դա սովորական զուգադիպություն լինել չի կարող: Ստանալով այդ լուրը` Վասպուրականի գալիք թագավորության գահի գլխավոր թեկնածուն տհաճ սարսուռ զգաց մարմնում, իսկ երբ իր առջև տեսավ Զարուհուն, հազիվ զսպեց իրեն, որպեսզի չխոնարհի աչքերը:
    Աղձնիքի բդեշխ և Վասպուրականի թագավոր - մի քիչ պատմականորեն էն չի...

    Իսկ հռոմեացիներն ասում էին, որ նա չափազանց լավ է զգում իրեն Պարթիայում, որպեսզի մտածի Հայաստան վերադառնալու մասին:
    Այս ժամանակներում հռոմեացիները դեռևս այդքան ակտիվ չէին արևմուտքում, որ նման բաներ զգային: Սրանք նույնիսկ Պարթևական թագավորության մասին կարգին գաղափար չունեին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (24.02.2011)

  8. #96
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12. Հայր Արտաշեսը ծանոթանում է Արամազդի հետ

    Պանդոկապան Խալդիտան պատվարժան հյուրեր ուներ: Արտաշատցի ազնվականներ էին, չինական քարավանի առաջնորդ հայր Արտաշեսը և նրա օգնական Առնակը: Ճիշտ է, Խալդիտան փոքր-ինչ զարմացած էր համեստ պատվերներից, որ ստացել էր կարևոր պարոններից,- Արտաշեսն ընդամենը մեծ ամանով ծվածեղ ու մի սափոր գինի էր պատվիրել,- բայց ինչ արած, ամեն մեծատոհմիկ ունի իր քմահաճույքները: Եվ վերջապես, նա կարող է նոր պատվերներ էլ տալ. չէ± որ հենց ինքն ասաց.

    - Առայժմ այսքանը:

    Խալդիտան հարգալից խոնարհվեց և անմիջապես հեռացավ: Պատկառանքից ծայրաստիճան զգաստացած պանդոկապանը չհամարձակվեց նույնիսկ զեկուցել, որ ձվածեղից բացի իր խոհանոցում կրակի վրա են միջին մեծության մեկ խոճկոր, լավագույն տարիքում կյանքից բաժանված մեկ ոչխար, երեսունվեց յուղալի կաքավ, քառասունութ նրբաճաշակ լոր, հինգ ամենասովորական հավ ու երկու ոչ սովորական հնդկահավ:

    Քիչ անց խոհարար Ատոմը` հիսունին մոտ ատամնազուրկ կոդակ մի մարդ, որը խոհարարի հարգարժան աշխատանքը համատեղում էր մատուցողի կարևոր գործի հետ և կազմում պանդոկի ամբողջ անձնակազմը, աջ ձեռքին կլորավուն մի կուժ, ձախին` հիսուն ձվից պատրաստված ձվածեղի մատուցարան, խոհանոցից դահլիճ մտավ և մեծ հանդիսավորությամբ սեղանին դրեց պատվերը: Հայր Արտաշեսը, որը նախօրոք մտադրվել էր խստագույն պատիժներ կիրառել պանդոկի նկատմամբ, եթե աննրբանկատորեն ձվածեղը գինուց առաջ մատուցեին, միանգամից լավ տրամադրության մեջ ընկավ ու խոհարար մատուցողին հրամայեց խմել մի մեծ բաժակ իր իսկ բերած գինուց: Ատոմը ձեռնպահ մնաց հին հայկական սովորույթից, ըստ որի` համեստ պատկառանքով պետք է երկու կամ երեք անգամ հրաժարվեր հյուրասիրությունից, ու մի շնչով դատարկեց հսկայական գավաթը: Խոհարարի արարքից խանդավառված Արտաշեսը բարձր ու բավական գարշելի հռհռաց և ընկերաբար զարկեց խոհարարի ուսին, ինչից սա քիչ մնաց ընկներ:

    Ատոմն ինքն էլ ամբողջ սրտով ծիծաղեց և գավառական պարզամտությամբ ցուցադրեց փտած խոռոչը, ուր տարիներ առաջ երեսուներկու առողջ ատամներ էին եղել: Այնուհետև խոհարար մատուցողն իր պետի խիստ հայացքի ներքո խոհանոց վերադարձավ: Հիմա արդեն Ատոմի ատամնազուրկ երախն ու առնետի աչքերի պես պսպղացող աչքերը երևում էին ճաշարանը խոհանոցից բաժանող փոքրիկ լուսամուտից: Խալդիտան ևս մեկ խիստ հայացք գցեց իր ստորադրյալի ուղղությամբ, որ սա չափը չանցնի: Ամեն օր հո այդպիսի հյուրեր չէի±ն լինում: Խալդիտան իրեն շոյված էր զգում, որ այդ պատվարժան մարդիկ հատկապես իր պանդոկն են ընտրել: Քարավաններ հաճախ էին կանգ առնում Արզանում, բայց հարուստ վաճառականները խղճուկ պանդոկի փոխարեն հարմարավետ ու ճոխ հյուրատներ էին ընտրում: Խալդիտայի վրա մեծ տպավորություն էր թողնում նաև կատարյալ անտարբերությունը, որով Արտաշեսը խոսում էր նախարարների, բդեշխների, գլխավոր քուրմ Վահան Վահունու և նույնիկ Տիգրան թագավորի մասին:

    Դժվար ժամանակներ էին: Արզանը երկու խմբավորման էր բաժանված: Մի մասը հավատարիմ էր թագավորին, մյուսը հակված էր առանձնանալ և անկախ պետություն հիմնել: Խալդիտան կոնկրետ քաղաքական դիրքորոշում չուներ և միանգամից անցնում էր այն մարդկանց ճամբարը, որոնց հյուրընկալում էր իր պանդոկում: Երբ ներկա էին լինում երկու կողմերի ներկայացուցիչները, Խալդիտան բազմանշանակ ու խորիմաստ լռություն էր պահպանում, և կողմերից յուրաքանչյուրը համոզված էր լինում, որ պանդոկապանն իրենց մարդն է: Ինքն իրեն Խալդիտան մտածում էր, որ վճարունակ անջատողականը բնավ վատ չէ թագավորի վճարունակ կողմնակցից և, ինչ խոսք, շատ ավելի գերադասելի է թագավորին հավատարիմ մնացած դատարկ գրպանով մարդուց: Ճիշտ է, հպատակի պարտքը պահանջում է հավատարիմ լինել նրան, ում երդում ես տվել, բայց մյուս կողմից, եթե Վահագն աստծո կամոք Մեծ Հայքի արևմտյան մասում նոր թագավոր օծվի, և ինքը նոր երդում տա նրա ներկայացուցչին, մի±թե այդպիսով ամեն բան իր տեղը չի ընկնի: Ամեն դեպքում, հիմա Խալդիտայի հյուրերը թագավորական իշխանության ներկայացուցիչներ էին, իսկ դա նշանակում էր, որ թագավորի կողմնակից է նաև Խալդիտան: Նրան զարմացնում էր նաև, թե ինչու է Արտաշեսը զայրացած հայհոյում բոլորին: Հայհոյեց Անգեղ Տան նախարարին. հոգ չէ, նախարարը չի իմանա այդ մասին: Հայհոյեց բդեշխ Գագիկին. դա էլ մի կերպ տանելի է: Անխղճորեն ցեղը մտցրեց Վահան Վահունուն և տրորեց ինչքան ուժ ուներ. դա էլ կարելի է չլսելու տալ` զբաղված ձևանալով սեղանի ետևում: Բայց երբ հարգարժան քարավանապետն ամբողջ ուժով բռունցքը սեղանին զարկեց և ասաց.

    - Չէ¯, չեմ կարող համակերպվել այս թագավորի հետ: Սա վերջին անգամը կլինի, որ կատարում եմ նրա հանձնարարությունները: Խիստ զայրացած եմ վրան...

    Խալդիտան զարմանքից ու վախից փշաքաղվեց և փոքր-ինչ կռանալով` լռելյայն փախավ խոհանոց: Պետք է ասել, որ իզուր արեց: Հատուկ պանդոկապանի համար ասված խոսքերը նախերգանքն էին այն ամենի, ինչ պատրաստվում էր ներկայացնել Արտաշեսը, ուստի և հետ կանչեց նրան: Երբ իրերի նախկին վիճակը վերականգնվեց, իր դերին անցավ չինական քարավանի առաջնորդի օգնականը:

    - Շատ սխալ ես վարվում, հայր Արտաշե°ս, քո փորձառու և հավատարիմ ձեռքը ավելորդ չէր լինի պետության համար:

    - Նախարարներն ինքնուրույնության են ձգտում, իսկ քրմերը ժողովրդին են թալանում,- շարունակեց Արտաշեսը, ապա մեկ շնչով դատարկելով գինու բաժակը` այպիսի կատաղությամբ հարձակվեց ձվածեղով լի ափսեի վրա, ասես դա լիներ Մեծ Հայքում տիրող ճգնաժամի գլխավոր պատճառը:

    - Եթե իմ կամքը լիներ, հատ-հատ կախել կտայի բոլորին, ով թագավորի դեմ է ելել,- համարձակ մեջ ընկավ պանդոկապանը և սույնով պաշտոնապես ձևակերպեց իր քաղաքական կողմնորոշումը:- Իսկ ամենաշատը քրմերն են լկտիացել: Վերջին ամիսներին նրանց պատճառով մի քանի ընտանիք սնանկացան ու հեռացան Արզանից: Մեր վիճակն էլ մի բան չէ: Իբր եկամուտի միայն տասներորդ մասն են տանում: Հազար ու մի հավելյալ ծախս ունենք, որոնց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Բայց ինչ արած, առանց աստվածների ողորմածության...

    - Լռի°ր, Խալդի°տա, լռի¯ր հանուն աստվածների,- կատաղած գոռաց Արտաշեսը և բռունցքով հզոր հարված հասցրեց սեղանին:- Երբեք մի խառնիր քրմերին և աստվածներին: Մի ժամանակ էր, որ նրանք աստվածների տան սպասավորն էին: Հիմա դա արհեստ է, որ բանեցնում ու իրենց հատկապես լավ են զգում գողերն ու խարդախները: Իսկ ամենամեծ խարդախն ու գողը Վահան Վահունին է:

    Խալդիտան վախից կծկվեց: Այդպիսի բան խոսել մի մարդու մասին, որը ոտք էր գցում թագավորական իշխանության հետ, վտանգավոր էր, չափազա¯նց վտանգավոր: Հենց այդ պատճառով պանդոկապանը փորձեց շրջանցել հարցը:

  9. #97
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ինչ ճիշտն է ճիշտ, նրանց տված օգուտն էլ քիչ չէ: Ես բազում քրմերի եմ ճանաչում, որոնք միջնորդ են մեր և աստվածների միջև: Նրանք կատարում են բոլոր ծեսերը թաղումների և հարսանիքների ժամանակ և չափավոր վճարի դիմաց գուշակություններ են անում...

    - Հայրս աստղերին նայելով` դա կարող է ուզածդ քրմից լավ անել,- հպարտացավ Առնակը, բայց նրա վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց:

    - Ձուկը գլխից է հոտում, Խալդի°տա: Վահունին առանց քաշվելու վերջնագրեր է ներկայացնում Տիգրան թագավորին ու նորանոր հողեր զավթում պետությունից, խառնվում է քաղաքականությանը և բանակցություններ վարում օտարների հետ, ասես ինքն է երկրի օրինական տիրակալը: Մեծ Հայքը ողողված է մատնիչներով, և չեմ զարմանա, եթե հենց հիմա նրանք ներս մտնեն ու ձերբակալեն ինձ: Բայց դրանով ինձ չես վախեցնի: Թեկուզ Վահան Վահունին անձամբ գա, երեսին կասեմ ողջ ճշմարտությունը և այս կուժը գլխին կկոտրեմ:

    Այս ասելով` քուրմը սեղանից վերցրեց դատարկ կուժն ու այնպես ուժգին նետեց դեպի դուռը, ասես այնտեղ իսկապես Անահիտի տաճարի քրմապետին էր տեսել և ամբողջ սրտով ցանկանում էր ի կատար ածել սպառնալիքը: Երբ կուժը տպավորիչ կերպով հազար կտոր եղավ, Արտաշեսը որոշեց ամբողջացնել գործողությունը և սեղանին իջեցված քաջարի բռնցքահարվածով, որն ամանեղենի համերաշխ զնգոց բարձրացրեց, եզրափակեց պատկերը:

    - Ես դեռ կբռնեմ նրա կոկորդից,- շարունակեց Անահիտի տաճարի քուրմը,- ես զինվորի որդի եմ և զինվորի թոռ, իմ պապն ու հայրը հավատարմորեն Արտաշես և Արտավազդ թագավորներին են ծառայել, ու եթե սաստիկ բարկացածությունս չլիներ, ինքս էլ Տիգրան թագավորի մերձավորների թվում կլինեի: Ես դա երբեք չեմ ների նրան: Արքայազն Գուրը Բաբելոն ուղարկելու համար հոգևոր անձ էր խնդրել, իսկ նա առանց մտածելու ինձ տվեց, որ գոնե մի փոքր ժամանակով ազատվի ինձնից: Արտաշես թագավորը առատ վարձատրել է իմ նախնիներին, իսկ նրանք երդվել են հավատարմորեն ծառայել թագավորին ու նրա սերունդներին: Ես էլ երդում եմ տվել, ու եկել է կատարելու ժամանակը:

    Լռություն տիրեց: Իր մեղմ տզզոցով այն երբեմն համարձակվում էր խախտել միակ ճանճը, որը համաչափ պտույտներ էր գործում ուտելիքի և հայր Արտաշեսի յուղոտված մորուքի շուրջը, բայց այդպես էլ չէր համարձակվում վայրէջք կատարել:

    - Ամբողջ պանդոկը ճանճերով ես լցրել,- բարկացած գոռաց քուրմը ու կրկին ձեռքը սեղանին զարկեց: Խալդիտայի խոսուն հայացքի ներքո Ատոմը նորից ճաշասենյակ վազեց և սարսափելի հայհոյանքներ տեղալով` հարձակվեց ճանճի վրա: Անակընկալի եկած ճանճը սկզբում կտրուկ ավելացրեց արագությունը, ապա, երբ համոզվեց, որ ուժերն անհավասար են և դիմադրությունն` անիմաստ, խելամտորեն նահանջեց դեպի առաստաղն ու կորավ տեսադաշտից: Արժանանալով ևս մեկ գավաթ գինու` Ատոմը դարձյալ իր տեղը վերադարձավ, բայց` կարճ ժամանակով: Արտաշեսը բավականաչափ համարեց պանդոկապանի վրա գործած տպավորությունը: Հիմա կարելի էր ճոխ պատվերներ տալ, իսկ ամենավերջում հայտնաբերել, որ դրամապանակը մոռացել է: Իհարկե գումարի կրկնակին ծառայի հետ կուղարկի հաջորդ օրը: Հանուն արդարության պետք է նշել, որ Արտաշեսն անպայման կվճարեր, եթե դրամ ունենար:

    Բայց ինչ անես, երբ աստվածները փողն այսպես անարդարացի են բաշխել` շատ դրամ տվել են նրանց, որոնք սիրում են ոչ, թե ծախսել, այլ հավաքել, իսկ փողը վայելել սիրողներին իսպառ զրկել դրանից: Դե արի ու դիմացիր այդ անարդարությանը, երբ հարևան սենյակում տապակվող խորտիկներն այդպիսի անուշ բույր են արձակում: Իր խիղճը հանգստացնելու համար չինական քարավանի առաջնորդը մտքում որոշեց, որ անպայման վարձահատույց կլինի, երբ հարստանա ու հրամայեց սեղանին դնել այն ամենը ինչ տապակվում էր խոհանոցում: Սկզբում Ատոմը ներս բերեց կաքավներն ու լորերը և ավանդական մեկ բաժակ գինուց բացի մեկ լոր ստացավ, որպես պարգև: Ապա ներս բերվեցին միջին մեծության խոճկորը, լավագույն տարիքում կյանքից բաժանված ոչխարը, հավերն ու հնդկահավերը: Հերթական անգամ գինու հույսով գավաթը պարզած Ատոմը խմիչքի փոխարեն հարված ստացավ վզակոթին, քանզի աններելի վրիպում էր թույլ տվել: Ինչ իմաստ ունի այսքան ուտելիք դնել սեղանին, երբ գինին վերջացել է:

    Պատժին լիովին համաձայն խոհարարն այնպիսի արագությամբ ուղղեց իր սխալը, որ կրկին վերականգնեց բարեհաճ վերաբերմունքն իր հանդեպ: Նրան այլևս չթողեցին խոհանոց վերադառնալ. էլ բերելու բան չկար, իսկ սեղանին բազմած գինու տասը հսկայական սափորները դատարկվելու համար ժամանակ էին պահանջում:

    Ատոմը հարմարավետ տեղավորվեց սեղանի մոտ ու նոր պատասխանատու գործ գտավ իր համար: Խնամքով մասերի էր բաժանում խոճկորն ու ոչխարը և դատարկվելուն պես լցնում գավաթները: Ճիշտ է, նա մի դիտողության էլ արժանացավ, բայց` ոչ խիստ: Ամեն անգամ հո չէի±ն ասելու, որ իր գավաթն էլ լցնի: Տեսնելով, որ այլևս անհնար է խոհարարին վռնդել խոհանոց, Խալդիտան ինքն էլ առիթ գտավ տեղավորվելու սեղանի մոտ: Հարուստ մարդիկ են, ի±նչ կլինի, եթե մի երկու գավաթ գինի խմի ու մի կտոր միս ճաշակի նրանց հաշվին: Խրախճանքը սկսվեց: Արտաշեսն այնպիսի եռանդով էր կտոր-կտոր անում խորոված հավը, ասես անձնական թշնամուն էր մահապատժի ենթարկում: Հետո նույն բախտին արժանացրեց նաև մի հնդկահավի և լորերից ու կաքավներից շատերին:

    Առնակն ուսուցչից հետ չէր մնում: Գիշատիչ գազանի եռանդով նախ ոչնչացրեց խոճկորի երկու հինգերորդ մասը, ապա, երբ նկատեց, թե ինչպես է Արտաշեսն ավարտում հաշվեհարդարը հնդկահավի հետ և ախորժալի հայացքներ նետում մնացած միակ հնդկահավին, հաշմված խոճկորին մի կողմ թողեց: Ատոմն ու Խալդիտան սկզբում մի փոքր երկչոտ էին, բայց շուտով թողեցին ամեն մի ձևականություն: Կերվածին համապատասխան` սեղանակիցները գինի էին խմում: Ատոմը ևս մի քանի անգամ գինու ետևից մառան գնաց: Հայր Արտաշեսի պահվածքն անհանգստության տեղիք էր տալիս: Նախկին հարյուրապետը գավաթը գավաթի ետևից էր դատարկում և մոտ էր խմածության այն աստիճանին, երբ գինին մարդուն առյուծ է դարձնում ու ստիպում մոռանալ ոչ միայն վախի, այլ ողջախոհության մասին: Դատարկ կժերը դեպի դուռը նետելը սովորություն դարձավ: Կավե անոթների թռիչքներն իրար էին հաջորդում, և ինչպես կատապուլտի արկերը կզարնվեին թշնամական զորքի հոծ շարքերին, սափորներն ուժգին բախվում էին կաղնե ամուր դռանը ու ջարդուփշուր լինելով` ցած թափվում: Մի բան էր միայն ափսոսում Արտաշեսը. Վահան Վահունու բացակայությունն էր, որը տեղեկանալով իր հանդեպ նախկին հարյուրապետի անբարյացակամությանը, թաքնվում էր ուր պատահի և դրանով անհասանելի դարձնում իր զզվելի մռութը Արտաշեսի զորեղ բռունցքին: Վերջին միտքը հայտնելով` նախկին հարյուրապետը սեղանից վերցրեց քիչ առաջ Խալդիտայի բերած գինով լի կուժն ու նետեց դեպի դուռը: Այդ նույն պահին զարմանալի զուգադիպությամբ պանդոկի դուռը բացվեց, և կավե կուժը խփվելով մարդու ճակատին, որը երևի ներս մտնելուց բացի ուրիշ ոչ մի վատ բան չէր ցանկանում անել, փշուր փշուր եղավ: Պանդոկապան Խալդիտան վախեցած կծկվեց վաճառասեղանի ետևում: Չիմանալով ինչպես վարվել` Առնակն անվճռականորեն ոտքի կանգնեց: Վախեցավ և հայր Արտաշեսն ինքը:

    Ասվածի ազդեցության տակ բոլորին թվաց, թե եկողներն իսկապես Վահունու մարդիկ են, և հաշվի առնելով, որ նրա կողմից ձերբակալվածները հաճախ առհավետ կորցնում էին ազատությունը, կարելի է գլխի ընկնել, թե ինչպիսի զգացումով համակվեցին նրանք: Սեղանակիցները վազքով մոտեցան դժբախտին, որը փռվել էր գետնին ու կենդանության նշաններ ցույց չէր տալիս: Անծանոթի ճակատին հսկայական ուռուցք էր գոյացել: Ծանր էր շնչում: Ատոմը խոհանոցից սառը ջուր բերեց: Առնակը տուժածին պառկեցրեց նստարանին, իսկ Հայր Արտաշեսը պատռեց շորը, որ լսի սրտի աշխատանքը: Քիչ անց ևս երկու ներս մտան: Արտաշեսը զգոնացավ, քշտեց հոնքը, Առնակը ձեռքը սրին տարավ: Սակայն, բարեբախտաբար դրանք Վահան Վահունու մարդիկ չէին, այլ օտարերկրյա ճանապարհորդներ, որոնք իրենց ընկերոջ ուշացումից անհանգստացած` ներս էին մտել` պարզելու իրերի դրությունը: Նրանցից մեկը արշամաշատցի բարձրաստիճան քուրմ էր: Տեսնելով, որ իր ծառայի հետ ոչ մի սարսափելի բան չի պատահել, հյուրը ներկայացավ որպես ճանապարհորդ Արամազդ, որն ուղևորվում է Արտաշատ, որպեսզի այցելի Անահիտի տաճար: Արտաշեսն իր օգնությունն առաջարկեց: Քարավանի հետ գնալն ավելի ապահով կլիներ: Արամազդը խիստ ուրախացավ այդ անսպասելի զուգադիպությունից: Ընդամենը հինգ րոպե պահանջվեց, որպեսզի նորահայտ ծանոթներն ընկերանան: Մեկ ժամ անց, երբ սեղանին արդեն ո°չ տապակած խոճկորն ու ոչխարը կային, ո°չ անհամար կաքավներն ու հավերը, սեղանակիցները վերջնականապես եղբայրացան: Խալդիտան նոր ուտեստեղեն ճարեց ու նորանոր գինու սափորներ բերեց: Խոր գիշեր էր, երբ խրախճանքն ավարտվեց: Արամազդը ցանկացավ վճարել, սակայն Արտաշեսի խոժոռ հայացքի ներքո ստիպված էր տեղի տալ: Բայց արի ու տես, որ խոժոռվածը չկարողացավ գտնել դրամապանակը, որը երևի տանն էր թողել...

  10. #98
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    12. Հայր Արտաշեսը ծանոթանում է Արամազդի հետ

    Պանդոկապան Խալդիտան պատվարժան հյուրեր ուներ: Արտաշատցի ազնվականներ էին, չինական քարավանի առաջնորդ հայր Արտաշեսը և նրա օգնական Առնակը: Ճիշտ է, Խալդիտան փոքր-ինչ զարմացած էր համեստ պատվերներից, որ ստացել էր կարևոր պարոններից,- Արտաշեսն ընդամենը մեծ ամանով ծվածեղ ու մի սափոր գինի էր պատվիրել,- բայց ինչ արած, ամեն մեծատոհմիկ ունի իր քմահաճույքները: Եվ վերջապես, նա կարող է նոր պատվերներ էլ տալ. չէ± որ հենց ինքն ասաց.
    Շատ կենդանի է գրված ու կարդացվում է ոգևորությամբ: Նման կենդանի ոճ, այն էլ պատմավեպերում, հազվադեպ է հանդիպում: Ի դեպ, Իլֆի և Պետրովի ոճին եմ նմանեցնում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #99
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կենդանի է գրված ու կարդացվում է ոգևորությամբ: Նման կենդանի ոճ, այն էլ պատմավեպերում, հազվադեպ է հանդիպում: Ի դեպ, Իլֆի և Պետրովի ոճին եմ նմանեցնում...
    Լիոն ջան, վեպը դեռ նոր ընթացքի մեջ է մտնում: Գլխավոր հերոսներից շատերը դեռ նոր են ներկայացվելու
    Իլֆի ու Պետրովի պահով չեմ կարող ասել: Կարծիքներն այնքան հակասող են իրար, որ մարդ վախենում է մի բան ասի

  12. #100
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13.Փիլիսոփայական ակնարկ ՙԹագավորը և նրա տրամադրությունը՚ թեմայով

    Թագավորի տրամադրությունը կարևորագույն գործոն է պետության և նրա հպատակների համար: Եթե տրամադրությունը լավ է կամ առնվազն` ոչ վատ, արքան հավասարակշռված է և արդարամիտ, գթասիրտ և առատաձեռն: Եթե գիշերը լավ է քնել, ու վատ երազները չեն վրդովել հպարտ և զգայուն հոգին, կասկած մի ունեցեք, որ դրան հաջորդած օրը նա ազնվորեն կծառայի ի վերուստ տրված իր արտակարգ բախտավիճակին և մինչ արեգակի մայր մտնելը, հնարավոր է` նաև մայրամուտից շատ ժամեր անց, կտքնի ի շահ պետության և հպատակների: Բանելով ամենաաշխատասեր մեղվից էլ ջանասիրաբար` նա իր նպատակներին հասնելու համար չի խնայի ո°չ իր վերոհիշյալ հպարտ, զգայուն և անմահ հոգին, ո°չ էլ մարմինը (նույնպես զգայուն, սակայն հպարտության հետ որևէ կապ չունեցող, երբեմն գինով հեղեղված և մահվան ենթակա): Եթե տիրակալը լավ լուր է ստացել (այնքա¯ն կարևոր` բարձր տրամադրություն ունենալու համար), և ի վերջո որակ կազմող մանրուքները դեռ չեն հասցրել իրենց քայքայիչ ազդեցությունն ունենալ նրա արքայական տրամադրության վրա, ապա բանտային կալանք կսահմանի նրա համար, ում մեկ այլ դեպքում անպայման կգլխատեր:

    Պատճառ բերելով որևէ աննշան աստվածության նվիրված էլ ավելի աննշան որևէ տոն` նա մեծահոգորեն ազատ կարձակի թեթև հանցանք կատարածներին, կխլացնի ականջները ամենուր վխտացող մատնիչների համար ու վեհ, ինչպես Վահագն և Միհր աստվածները, կշողշողա ամենքի սրտում: Հողագործների համար ջրանցքներ կփորվեն, արհեստավորների համար արտոնություններ կստորագրվեն, իսկ զառամյալ զինվորները գահի հաշվին ցմահ թոշակի կարժանանան: Պաշտոնյաները պետական պարգևագրեր ձեռք կբերեն, իսկ զինվորականները մեկ քայլ ևս առաջ կգնան իրենց բարդ ու խճճված աստիճանակարգում: Արքայական տոհմի ներկայացուցիչները շռայլ նվերներ կստանան (անձամբ թագավորի ձեռքից) և ի ցույց դնելով սույն ծանրակշիռ փաստարկը` հիմք կունենան փքվելու մարդկանց և աստվածների առաջ: Արքայազնները նոր ձիեր ու շներ կստանան, ինչի շնորհիվ չեն ձախողի որսաշրջանի բացման կարևորագույն արարողությունը և կկարողանան բաց ճակատով դուրս գալ հասարակական կարծիքին հանդիման: Թագուհին վերջապես ձեռք կբերի իր երազների գագաթնակետ (առայժմ) ոսկյա և արծաթե սպասքի հանրահայտ հավաքածուն, ինչի խնդրանքը կտրուկ մերժվել էր, երբ անխոհեմություն էր ունեցել անպատեհ ժամի խնդրել:

    Հակառակ դրան, եթե արքան պակաս հաջողակ է եղել, ու նրա սիրահետումները փոխըմբռնում չեն գտել հերթական գեղեցկուհու կողմից, եթե անկողին է մտել որսամսից ու գինուց ծանրացած ստամոքսով, ամբողջ գիշեր տանջվել մղձավանջային երազներից և ի լրումն` առավոտ կանուխ տեսել զարդացավով բռնված թագուհու թթված դեմքը, ապա, հողագործնե°ր և արհեստավորնե°ր, զինվորնե°ր ու պալատականնե°ր, թագավորական ազգականնե°ր և արքայազննե°ր, այդ օրը չեք փառաբանի արքային և նրան որևէ աստծո հետ չեք համեմատի: Իրար ականջի կասկածելի բաներ կշշնջաք և օրորելով գլուխներդ` կմտաբերեք, որ նախկին թագավորը, ինչի¯ մասին է խոսքը, ավելի լավ էր հոգ տանում հպատակների համար: Ձեր անարժան պահվածքին համապատասխան` նորին մեծություն թագավորը ուշադիր շուրջբոլորը կնայի և նույնպես ինչ-որ եզրահանգումների կգա: Ականջները լայն կբացվեն մատնիչների համար, և մահափորձի պատրաստվող բազմաթիվ չարագործներ ու դավաճաններ կհայտնաբերվեն: Թագավորական ազգականներից շատերը կշնորհազրկվեն ու հեռու կվանվեն նրա սրբազան անձից, զինվորականների մեջ ի հայտ կգան անձինք, որոնք, մեղմ ասած, գլուխ են պահել վերջին պատերազմի ժամանակ:

    Պալատականների գործունեությունը ջանասիրաբար կքննվի, և թագավորության նույնիսկ ամենավերջին մարդը կիմանա, որ նրանք պետական ունեցվածքի ստոր հափշտակիչներ ու արքայական գանձարանի անկշտում գռփողներ են: Չանդրադառնանք արդեն թագավորական ընտանիքի անդամներին, որտեղ արքայազնները չափից ավելի երես են առել (ի±նչ որսաշների ու ձիերի մասին կարող է խոսք լինել), իսկ թագուհին, ում թթված դեմքը ոչ վաղ անցյալում այնքան բեղմնավոր ազդեցությունն էր ունեցել վերոհիշյալ իրադարձությունների վրա, այնքան էլ չի համապատասխանում իր կարևորագույն դերին և ցոփ կյանքի ու շռայլության վատ օրինակ է տալիս հպատակներին: Արժե± արդեն նշել, որ աստվածների օծած այդ ազնվագույն և նրբազգաց մարդու սրտում այլևս տեղ չմնաց հասարակ ժողովրդի համար…

    Իսկ այս բոլորը դեռ ներքին խնդիրներ են: Երկրի արտաքին քաղաքականության վրա ևս թագավորական տրամադրության ազդեցությունը պակաս կարևոր չէ: Վատ տրամադրություն ունեցող տիրակալը կարող է զայրանալ, վերջնականապես կորցնել հավասարակշռությունը և ՙարքայից արքային՚ ուղղված նամակում պարզապես ՙարքա՚ անվանել նրան, հարևան թագավորին դիմել առանց պարտադիր տիտղոսաշարի, ինչի հետևանքով նրանք անպայման մահացու կվիրավորվեն և պատերազմ հայտարարելու բնական ցանկություն կունենան: Վատ տրամադրության հետևանքով արքան պակաս նրբազգաց է դառնում նաև իր դաշնակիցների նկատմամբ և կորցնում նրանց վստահությունը: Իհարկե, կան բացառություններ, ինչպես կասեր պոետը, ուժեղ, երկաթյա կամք ունեցող միապետներ, որոնց անթափանց դեմքը երբեք չի մատնի և ոչ մի զգացմունք, իսկ իմաստուն և արդարամիտ վճիռները ոչ մի դեպքում չեն կապվի վատ կամ լավ տրամադրության հետ: Սակայն ինքներդ էլ հասկանում եք, որ այդպիսի թագավորներ քիչ են եղել և այսօր էլ շատ չեն: Միհրդատ Արշակունի... Քանի¯ մարդու գլուխ է կտրել այդ շնորհալի թագավորը միայն այն բանի համար, որ դժբախտություն են ունեցել անպատեհ ժամի նրա արյունոտ ձեռքի տակ ընկել: Քանի¯ լեզու է կտրել լոկ նրա համար, որ այդ մարդիկ անպատեհություն են ունեցել վատ լուր հաղորդել: Միհրդատ Եվպատորը նույնիսկ պարթև անվանակցից վատն էր, իր փառասիրությանը հագուրդ տալու համար ընդունակ տասնյակ հազարավոր մարդկանց արյուն հեղել: Նա արդեն հասցրել էր սպանել հարազատ մորն ու կնոջը, հետագա տարիներին սպանելու էր նաև որդիներից երեքին, որոնցից Արիարաթին` բացառապես նախանձից: Հապա ինչ ասենք մյուսների մասին, երբ հզորագույններն են վատ օրինակ տալիս…

    Սակայն մի կողմ թողնենք աշխարհի հզորներին, նրանց մասին չէ հիմա մեր խոսքը: Պետությունը, որի տիրակալի մասին պատրաստվում ենք խոսել, գտնվում է Մեծ Հայքի արևմտյան սահմանին, տարածքով շատ մեծ չէ, կոչվում է Ծոփքի թագավորություն և Արտան Երվանդունի անունով տիրակալ ունի: Չնայած իր ոչ մեծ չափերին, Ծոփքը խիտ է բնակեցված և բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր ունի, որոնց մեջ Արշամաշատ մայրաքաղաքը, շնորհիվ բացառիկ դիրքի և անառիկ պարիսպների, արժանի է հատուկ ուշադրության: Թագավորությունը քարավանային ճանապարհների ամենաբանուկ մասում է, ուստի հարուստ է ու զարգացած: Ծոփքի գանձարանները լի են ոսկով, իսկ պահեստները` ապրանքով: Բացի այդ, Ծոփքը փոքրաթիվ, սակայն մարտունակ բանակ ունի, որի շնորհիվ Արտան Երվանդունին շարունակ խառնվում է քաղաքական անցուդարձին և դաշնակցային շահավետ պայմանագրեր ձեռք բերում: Բայց եթե տեսնելու լինենք Ծոփքի թագավորին հենց այս պահին (մտնելով ճաշասենյակ, որտեղ ընթրում է ընտանիքի և մերձավորների հետ), ապա նրա մռայլ և անկենդան դեմքից հեշտությամբ կեզրակացնենք, որ ճարպկորեն կնքված միջպետական պայմանագրերն այլևս հոգեկան բավարարվածություն չեն պատճառում փառասեր միապետին և քարավաններից գանձված անհաշիվ հարստությունները չեն ջերմացնում նրա սիրտը:

    Արտան Երվանդունին` Ծոփքի թագավորության հզոր ու պատկառելի տիրակալը, ընթրիքի սեղանի շուրջ նստած` մթնել էր սև ամպի պես, և թվում է` ոչնչով հնարավոր չէր հաճոյանալ նրան, մի մարդու, որը սովորաբար կենսուրախ էր ու մարդամոտ: Սպարապետ Շամը` թագավորի ամենամոտ ազգականն ու սպարապետը, սեղանի շուրջ տիրող ծանր մթնոլորտն աշխուժացնելու երկչոտ փորձ արեց, սակայն Արտանը ուշադրության իսկ չարժանացրեց նրան: Նույն ճագատագրին արժանացավ և Նանե թագուհին, որի հմայիչ ժպիտն ու կարկաչուն ձայնը մեկ անգամ չէ, որ ուղղակի ազդեցությունն էին ունեցել Ծոփքի քաղաքականության վրա: Արքայի վատ տրամադրությունից անմասն չմնացին նաև արքայազնները` թագաժառանգ Արշամը, որն առաջին կնոջից էր մնացել, և Մեհրուժանը` գեղեցկուհի Նանեի որդին: Հոր ծանր հայացքի տակ, որ սահմռկեցուցիչ ու վանող էր, նրանք մի քանի հակիրճ փսփսոց փոխանակեցին ու նպատակահարմար համարեցին լռել: Այդպիսին է աշխարհի կարգը: Երբ մռայլ և անտրամադիր է արքան, պարտավոր են մռայլ և անտրամադիր դառնալ (կամ գոնե ձևանալ) նրա պալատականները, զորավարները, մերձավորները և նույնիսկ ընտանիքի անդամները: Բոլոր հպատակները:

    Ահա, թե ինչ էր պատահել…
    Սույն իրադարձություններից ուղիղ տասնվեց տարի առաջ, նույն տարում, երբ Մեծ Հայքի հայերն իրենց թագաժառանգ Տիգրանին պատանդ ուղարկեցին պարթևներին, երբ Միհրդատ Եվպատորն օգտվելով տիրող համընդհանուր խառնաշփոթից` իր երկրին միացրեց Փոքր Հայքը, իսկ Արշամաշատում վախճանվեց Ծոփքի թագավոր Երվանդը, կատարվեց մի աննշան դեպք, որը չնայած որոշակի տհաճություն պատճառեց նոր թագադրվող անձին, սակայն արագորեն մոռացության տրվեց: Թագադրման արարողության ամենահանդիսավոր պահին, երբ Արտան Երվանդունին, այն ժամանակ քսանյոթամյա գեղեցիկ ու պնդակազմ մի երիտասարդ, գլխավոր քուրմ Արամազդի ձեռքից ստացավ արքայական նշանները` արևի սկավառակը և արծվակիր գավազանը, բոլորի համար անսպասելի առաջ եկավ Անահիտի տաճարի մեկ այլ քուրմ, ինչպես հետագայում ասացին Արտանին` Միհր անվամբ մի ընկնավոր ու կիսախելագար, և հետևյալն ասաց արքային. ՙԿթագավորես ուղիղ տասնյոթ տարի, հետո գահընկեց կլինես և կսպանվես ավելի արժանավորի կողմից, որն իր անունով քաղաքում է թագավորելու՚: Հոգեկան հիվանդի խոսքերն ասես մտրակի շառաչ լինեին վայրկյան առաջ թագադրված Արտանի դեմքին: Նա, որ ո°չ ներկայիս փորձառությունն ուներ, ո°չ էլ ինքնատիրապետումը, գունատվել էր մեռելի պես, ու եթե չլինեին մերձավորները, ընդունակ չէր լինի քայլ անգամ անել:

    Բարեբախտաբար արքաները մենակ ու անպաշտպան չեն լինում: Հիմա, երբ պետք էր նորաթուխ թագավորին սատարել իրենից ոչինչ չներկայացող մի ոջլոտ խելագարից, առավել ևս, պաշտպանների պակաս չզգացվեց: Միհրին արագ մեկուսացրին և էլ ավելի արագ դատավճիռ կայացրին: Քուրմը պետք է հրաժեշտ տար կյանքին գլուխը մարմնից անջատելու պարզունակ և փորձված եղանակով, որը և կկատարվեր անմիջապես, եթե ուշքի եկած թագավորը չհրամայեր կանգ առնել: Արտան Երվանդունին նախ խորին զարմանք հայտնեց այն կապակցությամբ, թե ինչպես է այդ խելագարը հայտնվել թագադրման արարողությանը, ապա, երբ բացատրեցին, որ Միհրը մինչ այս անվնաս անձնավորություն է եղել և անթերի կատարել քրմի իր փոքրիկ, բայց պատասխանատու պարտականությունները, մեծահոգաբար կյանք շնորհեց նրան: Ճիշտ է, ապահովության համար պատվիրեց կտրել խելագարի լեզուն, թե չէ մեկ էլ տեսար թագավորությունով մեկ կսկսեր ավել-պակաս դուրս տալ: Բայց, դե, լեզուն հո կյանք չէ±: Իհարկե, ինչպես և կյանքը, մեկ անգամ է տրվում մարդուն, սակայն համաձայնեք, որ առանց լեզվի էլ կարելի է երկար տարիներ գոյություն քարշ տալ, մանավանդ առօրյա կյանքում այնքան էլ պետք չէ Միհրին: Նա կարող է ապրել և նույնիսկ շարունակել նախկին գործը, այսինքն օծման արարողությունների ժամանակ խորհրդանշական իրեր մատուցել Անահիտի տաճարի քրմապետին: Բայց արդեն ստիպված կլինի դա անել միայն ձախ ձեռքով: Միայն ձախ ձեռքով, քանզի, Միհրի աջ ձեռքն էլ Արտան թագավորը հրամայեց կտրել: Չնայած ուղեղի ոչ բնական վիճակին` Միհրը տառաճանաչ էր: Մեկ էլ տեսար կավիճը վերցրեց ու միանգամայն անպարկեշտ բաներ գրեց տաճարի պատին բոլորովին:

    Պետություն ղեկավարելը ծանր լուծ է: Ընկղմվելով առօրյա բազում գործերի մեջ` Արտանն արդեն մեկ ամիս անց չէր հիշում այդ դեպքը: Միհրի և նրա չար գուշակության մասին հիշեց տասնվեց տարի անց միայն: Եվ ահա թե ինչպես...
    Վերջին խմբագրող՝ Malxas: 01.03.2011, 17:01:

  13. #101
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան, վեպը դեռ նոր ընթացքի մեջ է մտնում: Գլխավոր հերոսներից շատերը դեռ նոր են ներկայացվելու
    Իլֆի ու Պետրովի պահով չեմ կարող ասել: Կարծիքներն այնքան հակասող են իրար, որ մարդ վախենում է մի բան ասի
    Malxas ջան, անկեղծ ասած մի բանից եմ վախենում, որ վեպի ինտրիգը պահել հանկարծ չկարողանաս և այնքան տարվես գեղեցիկ, բայց պատումի հետ քիչ կապ ունեցող մանրուքներով, որ գլխավորը կորի: "12 աթոռ"-ում Իլֆն ու Պետրովը դրա համար քննադատվում են և նույն թերությունը "Ոսկե հորթ"-ում արդեն չկա: Նու, որ ասածս պարզ լինի, խոսքս վերաբերվում է օրինակ նման պասաժներին. "Պատկառանքից ծայրաստիճան զգաստացած պանդոկապանը չհամարձակվեց նույնիսկ զեկուցել, որ ձվածեղից բացի իր խոհանոցում կրակի վրա են միջին մեծության մեկ խոճկոր, լավագույն տարիքում կյանքից բաժանված մեկ ոչխար, երեսունվեց յուղալի կաքավ, քառասունութ նրբաճաշակ լոր, հինգ ամենասովորական հավ ու երկու ոչ սովորական հնդկահավ:"

    Սա գեղեցիկ է, բայց չափի մեջ ու չպիտի գերակշռի ասելիքում - իմ համեստ կարծիքով, իհարկե
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (02.03.2011)

  15. #102
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանուր առմամբ վեպը նույն մակարդակի է և գրված գլուխները հիմնականում նման չեն իրար: Վեպի իրադարձությունները դեռ նոր են հետաքրքրանալու: Եթե մինչև հիմա հետաքրքրությամբ կարդացել ես, ուրեմն հետագայում ավելի տարված կկարդաս:
    Գեղեցիկ նկարագրությունների մասով չեմ վիճի: Հնարավոր է, որ երբեմն գերակշռում են գեղեցիկ բառերն ու համեմատությունները, հնարավոր է նաև, որ նոր ոճ է և ընթերցողին անհրաժեշտ է ընտելանալ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (02.03.2011)

  17. #103
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոճը միանշանակորեն նոր է, ըստ իմ համեստ գիտելիքների իհարկե, նոր է` համենայն դեպս պատմավեպի համար: Ուղղակի շատ կուզենայի, որ շատ չտարվեիր նման պասաժներով...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (03.03.2011)

  19. #104
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14.Բանաստեղծներ, փիլիսոփաներ և աստղագետ

    Արտան թագավորը սովորաբար կատարում էր Նանե թագուհու քմահաճությունները, բայց այս անգամ համբերության բաժակը լցվեց: Եվ հարցը բոլորովին էլ այն չէր, որ դրանք ավելի ու ավելի թանկ էին նստում: Արտանի համար հարցն ավելի շատ սկզբունքային էր: Ըստ նրա դատողության` մի բան է, երբ կինը հարկերի հաշվին ոսկյա զարդեր ու թանկարժեք զգեստներ է շորթում ամուսնուց, մարմարյա արձաններ ու տարաշխարհիկ կենդանիներ ձեռք բերում` վտանգելով սահմանամերձ գոտու ամրոցի կառուցումը, և միանգամայն այլ բան, երբ կինը, այս թուլություններից զատ, սկսում է օտարալեզու թանկարժեք գրքեր ձեռք բերել, որոնցից բառ իսկ չի հասկանում, պոետների և փիլիսոփաների ոհմակ է պահում, որոնց մշտական ներկայությունը ջղայնությունից բացի ոչ մի օգուտ չի տալիս: Եվ մի±թե իրավացի չէ միապետը, երբ վերին աստիճանի քաղաքավարի ասում է կնոջը.

    - Սիրելի°ս, ես խորագույն պատկառանքով եմ վերաբերվում մտավոր գիտելիքների հանդեպ քո նորաբուխ հակմանը, սակայն անհրաժեշտ եմ համարում ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ պոետների և փիլիսոփաների թվով մենք վաղուց անցել ենք հին աթենացիներին, և եթե Աթենքում ժամանակ առ ժամանակ ի հայտ էին գալիս, սոկրատեսներ, արիստոտելներ ու անաքսագորասներ, ապա Արշամաշատի պալատում հանգրվանածները սովորական հարբեցողներ ու դատարկախոսներ են, որոնք, ի միջի այլոց, այնքան էլ էժան չեն նստում պետական գանձարանին:

    Նանե թագուհին, որը սովորաբար բարձր էր դասում ամուսնու կարծիքը, այս անգամ ստիպված էր մի քանի վերապահումներ անել, տեղ-տեղ փոքր-ինչ տարակարծիք, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կտրականապես դեմ լինել նրան: Այո°, ասում էր նա, պոետներին և փիլիսոփաներին անհրաժեշտ է արժանավայել կերակրել, վայելուչ հագցնել, իրենց տաղանդին համապատասխան աշխատավարձ նշանակել, և դա, իրոք, որոշակի գումար նստում է գանձարանի վրա, այստեղ թագուհին լիովին համաձայն էր ամուսնու հետ, բայց եթե հաշվի առնենք, որ Ծոփքի թագավորության առաջին տիկինը գործնականում դադարել է թանկարժեք արդուզարդ, նոր առանձնատներ և տարաշխարհիկ կենդանիներ ու բույսեր ձեռք բերել, մի±թե առավել խնայողություն չենք ունենում: Ճիշտ է, հարկ համարեց ճշտել թագուհին, որոշ բաներից այնուամենայնիվ անհնար է հրաժարվել: Վաճառական Արտաշիրը Հնդկաստանից թանկարժեք արդուզարդ է բերել, որի պատվերը տրվել է նախքան առաջին տիկնոջ` մտավոր գիտելիքների հակման սկսվելը: Մեկ այլ վաճառական Եգիպտոսից փոքրիկ, չքնաղ կոկորդիլոսներ է բերել: Ինչի համար են կոկորդիլոսնե±րը...

    Ո°չ, պալատում չեն պահվելու, նորին մեծությունը կարող է հանգիստ լինել: Նանեն պետք է որ ասած լիներ, քիչ անց նույնիսկ վստահաբար հիշեց, որ այդ մասին հաստատ ասել է թագավորին: Խոսքը թագուհու` արքայական պուրակում լճակ ունենալու անմեղ, սակայն վճռական ցանկության մասին էր: Հենց որ հազարավոր բանողները պուրակում ավարտեին աշխատանքը, իսկ ջրկիրները լցնեին լճակը, փոքրիկ ու չքնաղ կենդանիները բնակվելու էին այնտեղ:: Արտան թագավորն իմացավ նաև, որ անհրաժեշտ է հատուկ ջրմուղով աղբյուրի պաղ ջուր հասցնել Արկաթիակերտի թագավորական առանձնատուն, որն, ի դեպ, շտապ վերանորոգման կարիք ուներ: Եթե շհաշվենք թագուհու սույն ցանկությունները, ինչպես և մի քանի ուրիշ լայնածավալ, սակայն ոչ արժանահիշատակ ձեռնարկումներ, ապա նա, իրոք, հրաժարվել էր ճոխ ապրելակերպից և լիովին արդարացված իրավունք ուներ ուզածին չափ փիլիսոփաներ, պոետներ և գիտնականներ պահել:

    Սակայն Արտանին այնքան էլ համոզիչ չթվացին թագուհու փաստարկները և նա նոր պատճառաբանություն բերեց` խիստ կասկած հայտնելով մտավորականների իրազեկության աստիճանի մասին: Ի¯նչ պոետներ են դրանք, եթե, փոքրիշատ տանելի ոչ մի ստեղծագործություն չունեն թատրոնի համար, ի¯նչ փիլիսոփաներ են, եթե ոչ միայն սեփական աշխատություններ չունեն, այլև սխալ են մեկնաբանում հին և հայտնի փիլիսոփաների գործերը, ի¯նչ գիտնականներ են... Թագուհու երկաթակուռ համբերությունը, որն այդ օրն այնքա¯ն փորձությունների էր դիմացել և օգնել, որ Ծոփքի առաջին տիկինը հանգիստ տանի տիրակալի բոլոր դիտողություններն ու արժանավայել պատասխաններ տա, ՙգիտնականներ՚ բառի վրա պայթեց իր ամբողջ ուժգնությամբ և ի ցույց արքայի դրվեց այնաստիճան զգացմունքայնությամբ, որ Արտանը մի պահ նույնիսկ մտածեց` շատ չանցա±վ արդյոք չափը:
    Մի կողմ թողնենք պոետներին և փիլիսոփաներին, խիստ վիրավորված ձայնով ասում էր Նանե թագուհին, բայց ի±նչ գիտնականների մասին է խոսում արքան: Շատ չէ± արդյոք ծերունի մի խեղճուկրակ աստղագետի, համար, որը կարողանում է ամենաքչով բավարարվել և ամենաշատ օգուտն է տալիս թագավորական պալատին: Աշխատավարձից նա կտրականապես հրաժարվել է, փոխարենը խոնարհաբար խնդրում է մի աննշան բան` գտնել իր ընկերոջը: Արտան թագավորը գաղափար իսկ չուներ, թե ինչ օգուտ կարող են տալ ինչպես ծերունի աստղագետը մասնավորապես, այնպես էլ աստղագիտությունն ընդհանրապես: Այդ մասին նա անվստահ հարցրեց թագուհուն: Այդպիսի տգիտության կողքով անհնար էր անտարբեր անցնել և ամբողջ ուժով չծիծաղել, եթե հարցնողը նույնիսկ Ծոփքի թագավորն է: Հենց այդպես էլ վարվեց գեղեցկուհի Նանեն և այնքան հմայիչ և խոցող, որ թագավորի մեջ վճռական ցանկություն առաջացրեց` անհապաղ դադարեցնել այդ չափազանց ձգձգվող խոսակցությունն ու հետագայում այլևս երբեք դրան չանդրադառնալ: Ինչքան ուզում է թող մեծացնի այդ դատարկագլուխների ՙշքախումբը՚, մեկ է, մի գեղեցիկ օր ձանձրանալու է դրանցից: Վերջակետ դնելու համար Արտանը թաքցրեց թեթևակի վիրավորանքը, թագուհու հետ ինքն էլ ծիծաղեց և նորից աստղագիտության մասին տեղեկություններ խնդրեց:
    Ինչո±վ է այն այդքան օգտակար: Ինչպես ասացինք, դա միայն վերջակետ դնելու համար էր: Պատասխանն այնաստիճան չէր հետաքրքրում թագավորին, որ հարցը տալով` իսկույն սկսեց ուրիշ բանի մասին մտածել: Մտովի գտնվելով ուրիշ տեղ` Արտանն այն է պատրաստվում էր հրաժեշտ տալ, երբ կնոջ շուրթերից հնչած ՙգուշակություն՚ բառը սթափեցրեց նրան: Ի±նչ, հարցրեց նա, ուրեմն աստղերի միջոցով հնարավոր է գուշակությո±ւն անել: Թագուհին ավելի ու ավելի էր զարմանում ամուսնու տգիտության վրա, բայց, ի տարբերություն առաջին անգամվա, բարեհոգի էր ու մտերմիկ: Արդեն այնքան լավ էր տրամադրված ամուսնու հանդեպ, որ մեծահոգաբար համաձայնեց որոշ ժամանակով նրան զիջել աստղագետին: Ճիշտ է, նա առայժմ մոտակա լեռն էր բարձրացել, որպեսզի աստղերն ուսումնասիրի, սակայն կարելի էր շտապ հետ կանչել, այդ մասին թագուհին իսկույնևեթ կհոգա: Թագավորը, չնայած ՙգուշակություն՚ բառին որոշ ուշադրություն էր դարձրել, չէր ուզում ժամանակ կորցնել չնչին աստղագետի վրա, սակայն վտանգավոր համարեց մերժել այդ մեծահոգի և սրտանց առաջարկը: Բացի այդ, նրա մտքում մի ծրագիր հասունացավ: Տեսնենք աստղագետի գուշակությունն ինչքանով կհամընկնի քուրմ Արամազդի վերջերս արած գուշակությանը:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (10.03.2011)

  21. #105
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15.Եղեգերգ լեռան գագաթին

    Արևը սաստիկ այրում էր, սակայն եղանակը շոգ անվանել չէր կարելի: Սառը քամին միջնաթափանց հասնում էր այն սակավաթիվ ու հաստատակամ մարդկանց ոսկորներին, որոնք Եղեգերգ լեռան գագաթն էին բարձրացել, և ստիպում նրանց ավելի խնամքով փաթաթվել իրենց տաք թիկնոցներով, կամ թաքնվել մի կերպ շինված հոլիկներում: Ձյունը շատ տեղերում դեռ չէր հալվել ու հաճախ անձրև էր գալիս: Հեռվում նշմարվում էին Արշամաշատի պարիսպները, իսկ լեռան աջ ու ձախ կողմերով հոսում էին Արածանի և Տիգրիս գետերը, որոնք լեռան գագաթից փոքրիկ, ոլոր-մոլոր կապտավուն բծերի էին նմանվում: Գիշերն անձրևն ավելի հորդառատ էր դառնում և քամին այնպիսի սաստկությամբ էր փչում, որ թվում էր` աշխարհի վերջը եկել է: Գիշերվա եղանակը պակաս կարևոր չէր, քանզի Եղեգերգ լեռան գագաթին հանգրվանած մարդիկ մութն ընկնելուն պես ոչ թե պատսպարվում էին հոլիկներում ու պառկում քնելու, այլ գիշատիչ գազանների նման դուրս էին գալիս իրենց թաքստոցներից և...

    Ինչպես կարելի է հեշտությամբ գլխի ընկնել, խոսքը հիմա այն մասին է լինելու, թե ինչ նպատակներ ունեին Եղեգերգի ձյունածածկ գագաթը բարձրացած մարդիկ, սակայն երևի ավելի ճիշտ կլինի ամեն ինչ սկսել սկզբից:


    Հայկական Տավրոսը սկիզբ է առնում Կապադովկիայի և Ծոփքի սահմանագլխից ու տարածվելով դեպի արևելք` հասնում մինչև Վանա լիճ: Ճանապարհին այն երկու հավասար մասի է բաժանում Ծոփքի թագավորությունը, որի հարավային կողմում Արկաթիոկերտ, Արշամեա և Ամիդ քաղաքներն են, իսկ լեռնաշղթայից դեպի հյուսիս` Հերապոլիսը և մայրաքաղաք Արշամաշատը: Արշամաշատից քիչ արևմուտք, Խարբերդի դաշտի անմիջական հարևանությամբ թագավորության ամենամեծ լիճն է, իսկ դեպի արևմուտք` թագավորության ամենաբարձր գագաթը: Լիճը, երկրի անվան նմանությամբ, Ծովք են կոչում, իսկ լեռը, որի եղեգով պատված լանջերը մեղմ սուլում են քամոտ ժամանակ, Եղեգերգ անունն է ստացել:

    Ծոփքում աստղագիտությունը մեծ ժողովրդականություն չէր վայելում, աստղադիտարանները լքված կամ բարձիթող իէին, սակայն, ինչպես դժվար չէ կռահել, աստղերին նայել հնարավոր էր: Բավական էր միայն պարզ աստղազարդ գիշեր ընտրել և հայացքն ուղղել դեպի երկինք: Բայց եթե առավել խոր եք սովորել աստղագիտությունը և, բացի այդ, վայելում եք Ծոփքի առաջին տիկնոջ բարեհաճությունը, կարող եք ավելի արդյունավետ միջացների դիմել: Կարող եք թիկնազորի հրամանատարից քաղաքային պարիսպների վրա բարձրանալու թույլտվություն ստանալ և հասնելով այնտեղ` փոքր-ինչ ավելացնել տեսանելի աստղերի քանակը: Կարող եք մագլցել Արշամաշատի ամենաբարձր շինության գագաթն ու այդպիսով համարյա կրկնապատել երկնային լուսատուների քանակը: Իսկ եթե այդ ամենը ձեզ դեռ անբավարար է թվում և տենչում եք նորանոր աստղեր հայտնաբերել երկնակամարում, ապա կարող եք արքայական թիկնազորից ուղեկիցներ խնդրել և բարձրանալ Եղեգերգ լեռն ի վեր, որը Հայկական Տավրոսի բարձունքների երկար շղթայում կարևոր օղակ է` Արշամաշատից մեկ օրվա ճանապարհի վրա:

    Հենց այս միջոցին էր դիմել Արտան Երվանդունու արքունիքում հանգրվանած աստղագետ Զարեհը, որը մինչ ընկերոջը գտնելը որոշել էր ժամանակն իզուր չվատնել: Աստղագետի ուղեկիցները քսանն էին, բոլորն էլ երիտասարդ, մինչև երեսուն տարեկան զինվորներ, որոնք սկզբում տհաճորեն ընդունեցին Եղեգերգ լեռան գագաթ բարձրանալու և մեկ շաբաթ այնտեղ հաստատվելու լուրը, բայց հետզհետե ավելի ու ավելի մեծ հետաքրքրությամբ էին հետևում Զարեհի զանազան ցնդաբանություններին:

    Արշավի մասնակիցների միջև այսպիսի խոսակցություններ էին լինում:

    - Մանկուց սիրել եմ աստղերին նայել,- ասում էր մի զինվոր, որին Հայկակ էին կոչում,- բայց երբեք չեմ կարծել, թե դրանց վերաբերյալ կարող է գիտություն լինել:

    - Իսկ ես ավելի զարմացած եմ աստղերի միջոցով կատարվող գուշակություններից,- ընկերոջը լրացնում էր մեկ այլ` Վաչագան անունով զինվոր:- Հայրս հաճախ էր Արամազդի տաճար գնում, որ ապագայի մասին տեղեկություններ ստանա, բայց չեմ կարծում, թե գուշակություն անելուց առաջ քրմերից որևիցե մեկը երբևէ երկինք նայած լինի:

    - Մինչդեռ դա այնքան էլ դժվար ու անհավանական չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից,- ժպտալով պատասխանում էր աստղագետը:- Ձեզնից յուրաքանչյուրը օրվա ընթացքում հաճախ երկինք է նայում և գուշակություններ անում, որոնք լիովին իրականանում են:

    Զինվորները, որոնց խիստ հետաքրքրեց աստղագետի ասածը, սկսեցին խմբվել նրա շուրջ:

    - Պատվարժան պալատական գիտնակա°ն,- ձեռքերը վեր պարզելով` բացականչեց Հայկակը,- քո խոսքերը միգուցե և ճիշտ են, սակայն ոչ մի կերպ ինձ վերաբերվել չեն կարող: Երբ առիթ է լինում թուր գործածել, քչերը կարող են ինձ հավասարվել, ես դա դեռ կապացուցեմ գործի մեջ, բայց ինչ վերաբերում է աստղերով գուշակություն կատարելուն, ապա այստեղ ես վերջին մարդն եմ Ծոփքի թագավորությունում:

    - Հարգարժան պալատական զինվո°ր,- ձայնը Հայկակի ձայնին նմանեցնելով և ուրախ ժպտալով` պատասխանեց Զարեհը,- մեկ րոպեից երկինք նայելով` դու գուշակություն կանես, որը կիրականանա ուղիղ հինգ րոպե անց:

    Հայկակը սարսափած մի քայլ նահանջեց ու շուրջբոլորը նայեց, հետո քաջ զինվորը ձեռքը թրին տարավ և սույն պարզամիտ և իմաստազուրկ արարքով ուրախ ու անզուսպ քրքիջ առաջացրեց ընկերների մոտ:

    - Մեկ րոպեն լրացավ,- զինվորների քրքիջն ընդհատեց Զարեհը,- երկինք նայիր, Հայկա°կ:

    Արքայական թիկնազորի զինվորը անվստահ վեր նայեց, ապա կասկածանքով լի հայացքն ուղղեց աստղագետին:

    - Իսկ հիմա գուշակիր, թե ինչ կլինի հինգ րոպե անց,- բարեհոգի հրամայեց Զարեհը:

    - Չեմ կարող,- անմիջապես պատասխանեց Հայկակը, որն այնպես էր լարվել, կարծես այդ գուշակությունից էր կախված Ծոփքի թագավորության ճակատագիրը:

    - Ինչ կա որ, քեզ մի փոքր կօգնեմ,- հարմարավետ նստելով մոտակա քարին` ասաց աստղագետը:- Մի անգամ էլ նայիր երկինք և ասա` ինչ ես տեսնում:

    Հայկակը կրկին գլուխը դեպի վեր բարձրացրեց, հետո հայացքն ուղղեց բերանները մինչև ականջները բացած ընկերներին և անվստահ ձայնով հայտարարեց.

    - Արև եմ տեսնում:

    Պատասխանը չափազանց պարզ ու հասարակ թվաց զինվորներին: Այդ կապակցությամբ նրանք իրենց պարտքը համարեցին սարսափելի հռհռոց բարձրացնել ու զանազան սրախոսություններ անել Հայկակի սահմանափակ մտածելակերպի վերաբերյալ: Զարեհը տիրական շարժումով ընդհատեց բոլորին և լրջորեն հարցրեց:

Էջ 7 13-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տիգրան Համասյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 29.05.2020, 08:27
  2. Գրառումներ: 16
    Վերջինը: 05.04.2017, 14:53
  3. Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.09.2015, 20:48
  4. Տիգրան Մանսուրյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 58
    Վերջինը: 13.07.2014, 12:31
  5. Տիգրան Մեծ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 25.08.2010, 12:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •