User Tag List

Էջ 4 13-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 186 հատից

Թեմա: «Տիգրան Մեծ», պատմավեպ

  1. #46
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե հնարավոր է կխնդրեի ավելի մանրամասն:

  2. #47
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հնարավոր է կխնդրեի ավելի մանրամասն:
    Մի քիչ ավելի մանրամասն:

    Անկաշկանդ ու ազատ զրույցների համար կա «Զրուցարան» թեմա:
    Բացի նրանից, որ ակումբցիներկ հաղորդակցվում ու քննարկումներ են կազմակերպում ֆորումում, պարբերաբար նաև հանդիպումներ են կազմակերպում, որտեղ հավաքվում են, զրուցում, խաղեր խաղում, քննարկումներ կազմակերպում և այլն: Հերթական հանդիպման մասին կարելի է տեղեկանալ այս թեմայում:

    Իսկ մնացածը արդեն ընթացքում կարծում եմ, որ կկողմնորշվեք, թե որ թեմայում ինչ հարց է քննարկվում: Չարժի, որ այս թեման «Տիգրան Մեծ» պատմավեպի քննարկումից վերածվի առօրյա խոսակցության թեմայի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (05.10.2010), Malxas (04.10.2010)

  4. #48
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավիդուս ջան, իսկ ինձ ամենևին էլ հետաքրքիր չթվաց: Օրինակ մի բան ասեմ, գործածված Արբակ անունը կարծում եմ հաջող չի ընտրված: Նախ ծագմամբ հրեական է ու հայկական աղբյուրներում չի հանդիպում, իսկ հիշյալ ժամանակաշրջանում (մինչև Տիգրան Մեծի կողմից հրեաների գաղթեցումը) հայկական միջավայրում հրեաներ գրեթե չկային, հետո էլ Րաֆֆու մոտ արդեն կար նման անունով հերոս (Սամվելի դայակը):
    Տիգրանն էլ հայկական անուն չէ

    Վերջին մտքի հետ միանշանակ համաձայն եմ, բայց մեր պատմության 5000 տարիները մեզ հսկայական հումք են տալիս գրական ամենատարբեր տիպի երկերի համար: Ու դեռ ժամանակը չի, երբ պիտի նորից անդրադառնանք նույն մարդկանց կամ դեպքերին: Խուտ դրա պատմական անհրաժեշտությունը չկա: Օրինակ անընդհատ սպասում եմ Արցախյան հերոսամարտին նվիրված գրական արժեքավոր երկի: Ու դեռ սպասում եմ
    ԻՄՀԿ
    Հումք տալիս են, բայց հերոսներն են քիչ: Ամեն դարաշրջանում այլ տեսանկյունից են մեկնաբանում այս կամ այն քայլը: Հատկապես գեղարվեստական գրականության մեջ, որ այդքան էլ կարևոր չեն պատմական ստույգ տվյալները, շատ ազատ հեղինակը կարող է իր խոսքը հասցնել կարդացողին: Րաֆֆին, երբ գրում էր Սամվելը, նպատակ ուներ՝ զարթնեցնել հայ երիտասարդությանը, ազատության համար պայքարի կոչ անել: Դրա համար էլ Րաֆֆիի Սամվելը սպանեց իր հարազատ մորը: Իսկ իրականում Սամվելը հարազատ մորը չի սպանում, այլ՝ Շապուհի քրոջը, որ իր հոր կինն էր: Րաֆֆին իր խոսքը ավելի ազդեցիկ դարձնելու համար է այդպես գրել: Իսկ եթե մեր սերունդը նստի ու գրի Սամվելի մասին, ապա այսօր Սամվելը ուրիշ խնդիրներ կունենա լուծելու : Նույնն էլ Տիգրանը:

    Առաջին գլուխը շատ հետաքրքիր էր գրված: Ես էլ գրախանութ գնացողների շարքին դասվեցի
    Հուսով եմ գրքում Տիգրանը հաղթող կերպար կլինի, դաստիարակող, որովհետև այս հատվածի մեջ ինքը լրիվ ռեալիստական դպրոցի հետևորդի նման է խոսում, այնպիսի տակտիկա է առաջ քաշում, որ միայն Լուի 11-ի կամ Ֆրանչեսկո Սֆորցայի մտքով կանցներ հետագայում: Իրական պատմությունը, կորուստները, սխալ հաշվարկները մի կողմ, մեր պատմության մեջ գոնե հաղթանակած կերպարներ պահենք, մինչև Արցախյան հերոսները վեպերի հերոսներ դառնալու պատվին արժանանան: Ի դեպ, Վարդանանքը չգիտեմ որքանով է հաջող ընտրված, որովհետև ուղեղներս արդեն կարճ միացում ա տալիս հենց Ավարայր բառից, եթե դժվար չէ, եկեք մեր օրերի հաղթանակները հենց կենդանի հերոսների կամ ականատեսների միջոցով գրեք: Ես ավելի մեծ հաճույքով այդ գրքերը կկարդամ: Այնպես որ, Moonwalker ջան, ես էլ եմ սպասում այդ վեպին : Արդեն հոգնել եմ գիտական, փաստագրական գրականությունից :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (05.10.2010), Malxas (04.10.2010), Արևածագ (05.10.2010), ՆանՍ (05.10.2010)

  6. #49
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգրան Մեծ պատմավեպը մասնագետներն ավելի շատ համարում են արկածային, քան գիտական և պատմական: Ավելի պարզություն մտցնելու համար մոտ օրերս կտեղադրեմ նախաբանը, որը գրել է գրքի խմբագիրը և դրանով ռեալ գնահատական տվել գրքին:

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (04.10.2010), Chuk (04.10.2010), Lion (05.10.2010), Անի Ներկարար (05.07.2011), ՆանՍ (05.10.2010)

  8. #50
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նախաբան

    Ներկայացնում եմ Տիգրան Մեծ պատմավեպի նախաբանը` գրված Ներսես Աթաբեկյանի կողմից:

    ՆԱԽԱԲԱՆ

    Պատմագրությունը, որպես կանոն, արքայատոհմերի, նախարարական տների, զինվորական դինաստիաների պատմություն է, ըստ հարկի ներկայացվող անհատներն
    էլ գերազանցապես սիմվոլներ են, ժամանակի պետական-քաղաքական-ռազմական
    մտայնության կրողներ, μայց ոչ կենդանի մարդիկ, որոնք ներկայանում են իրենց
    առաքինություններով և արատներով, առօրյայով ու կենցաղավարությամμ, օրախնդիր
    համակրանքներով ու հակակրանքներով:

    Պատմագրությունն, ըստ էության, ժամանակի և իրադարձությունների հաշվետվություն է, ոչ Մարդու պատում-վերլուծություն: Սա հատուկ է ոչ միայն հայ պատմագրությանը և ոչ առավելություն է, ոչ էլ թերություն, պարզապես պատմագրության խնդիրն է այդպիսին. պատմիչը տարե-գրում է ժամանակը, անվանում ժամանակաստեղծ իրադարձության հեղինակներին ու պատասխանատուներին և գնահատում Գործը:

    Ահա այստեղ է պատմագրության և պատմավիպասանության սահմանաբաժանը. ի տարμերություն պատմիչի` վիպասանի խնդիրը, թերևս, ոչ այնքան Գործը, որքան Մարդուն գնահատելն է, ժամանակի ոչ թե արձանագրումը, այլ` վերագնահատումը, իրադարձությունների ոչ թե փաստումը, այլ վերստեղծումը:

    Պատմիչն, այսպիսով, ՙգույքագրում է՚ աշխարհը, վիպասանն աշխարհ է ստեղծում: Հենց այդ աշխարհաստեղծումն է, որ չի կարող տեղի ունենալ առանց մանրամասների. մարդու և աշխարհի հարաμերակցության նյութը մանրամասներն են, որոնց
    μացակայությունից էլ դժգոհել են μոլոր ժամանակների ու ժողովուրդների վիպասանները:

    Մանրամասների չգոյության պարագայում պատմավեպի հաջողության միակ ճանապարհը դրանք ՙհորինելն՚ է: Չակերտյալ եմ ասում, որովհետև դա իրականում հորինում չէ, այլ` վերականգնում, ինչպես, օրինակ, աղճատված կամ անընթեռնելի հանգաμառն է վերականգնվում μանաստեղծության մեջ: Վերականգնվածը կարող է ճշգրիտ նույնը չլինել, μայց համարյա առանց μացառության` ստույգ տարμերակ է: Գրականությունն, ի
    վերջո, կյանքն է, որը գուցե և վավերական չէ, μայց այդպես է ապրվել...
    Արմեն Մալխասյանի ՙՏիգրան Մեծ՚-ը այս մտածողության ու տեսանողության շրջանակում է, և վեպի հաջողվածության գաղտնիքն էլ` ՙդասական մոտեցման՚ շրջանցումը: Հակառակ դեպքում, առաջին հերթին, ընտրված թեման էր գրողի պարտության նախապայման լինելու:

    Տիգրան մեծի գահակալության շրջանը, թերևս, ամենաարծ-արծվածներից է մեր պատմագիտության ու վիպասանության մեջ, Տիգրան Մեծը` ամենասիրված ու պաշտված արքան` ժողովրդի կողմից և մեր ազգային ինքնագիտակցության մեջ. վերջապես, Տիգրանի Հայաստանը մեր եզակի կայսրությունն է, ինքը` մեր միակ աշխարահակալը: Բայց հենց այստեղ էլ թաքնված է ծուղակը` հանրահայտնին վերապատմելու գայթակղությունը,
    որքան հեշտ ու հաճելի, նույնքան էլ` անպտուղ ու անհեռանկար:

    Արմեն Մալխասյանը նաև այս ծուղակն է շրջանցել` գրելով ոչ թե աշխարհակալության, նույնիսկ` ոչ աշխարհակալի պատմությունը, այլ Տիգրան Արտաշիսյանի մասին, որը պետական այր է, զորապետ, որդին իր ծնողների, հայրն իր զավակների, ընկերն իր բազկակիցների, տղամարդն իր կանանց, մարդ` միով μանիվ, μայց ոչ գաղափարախոսական խորհրդանիշ ու պաշտամունքի մասունք:

    Նույնիսկ Տիգրանի կենսագրության բոլոր ժամանակներից ՙվերադարձի ժամանակի՚ ընտրությունը վկայում է գայթակղությունից խույս տալու ջանքի մասին. վեպի ողջ
    ընթացքում Տիգրանը ՙմեր իմացած՚ Տիգրան Մեծը չէ, այլ` պատանդ (թեկուզև` պատվավոր), հայրակորույս որդի, գահակալության ինքնակոչ թեկնածուների հետ արքայությունը վիճարկող այր, դժվար ու վտանգաշատ վերադարձի ճանապարհն անցնող արքայազուն, արքունական վարքականոնին, նաև խարդավանքների գաղտնի զսպանակներին կատարելապես տիրապետող փայլուն պալատական... Եվ միայն վերջաμանում է ներկայանում ՙմեր իմացած՚ Տիգրանը, այն էլ` առավելապես ՙգործք մեծացի՚ սեղմ թվարկումով:

    Ավելին, Տիգրանն այս ՙոչ աշխարհակալական ներկայությամμբ էլ հաճախ ՙբացակա ներկայություն՚ է, սակայն, միևնույն ժամանակ, կառավարող, կողմնորոշող ու կանխորոշող ներկայություն: Աստղագետ Զարեհն ու նրա որդի Առնակը, Արտան Երվանդունին ու Միհրդատ Եվպատորը, քրմապետ Վահունին, Աստղիկն ու Նազենիկը, Սաուլն ու Հայր Արտաշեսը, պանդոկապան Խալդիտան ու ավազակապետ Արտաշեսը, վեպի, ըստ էության, բոլոր կերպարները, որոնք մակերեսային հայացքով` ավելի ցայտուն ու գործնական են, քան Տիգրանը, իրականում ապրում ու գործում են նրա ՙձգողականության դաշտում՚, գիտակցաμար կամ ենթագիտակցաμար ենթարկվում նրա գործողությունների տրամաբանությանը, կատարում նրա ուղղակի կամ չμարձրաձայնված հրամանները: Այսինքն
    ժամանակն ու զարգացումները, խորքային դիտարկմամբ, ենթակա են թվացյալ երկրորդ
    պլանում գտնվող գահաժառանգի, ապա և` գահակալի կամքին ու ծրագրերին:

    Այս մոտեցումը ընթերցողին թույլ է տալիս ինքնուրույն գտնել ՙիր՚ Տիգրան Մեծին, այլև վեպի մյուս ՙբնակիչներին՚ զերծ է պահում նրա կցորդը կամ սպասարկուն դառնալու տխուր հեռանկարից: Այսօրինակ հղացման շնորհիվ նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն ամբողջական ու կենսունակ կերպար է, այլև ինքնուրույն աշխարհով կենդանի ու
    հետաքրքիր մարդ, որը Տիգրան Մեծի ՙձգողականության դաշտում՚ գտնվելով հանդերձ`
    ինքնաստեղծ է, ինքնիշխան և ապրում ու ընդլայնվում է իր ներքին կանոններով ու
    տրամաբանությամբ:

    Փաստորեն, ՙՏիգրանի ասքին՚ զուգահեռ վեպում ունենք Առնակի և Աստղիկի,
    Սաուլի ու Նազենիկի, քրմապետ Վահունու և Արտան Երվանդունու, նույնիսկ աստղագետ
    Զարեհի ու բանտապահ Մերվանի ընդամենը մի քանի էջանոց, բայց զարմանալիորեն
    խիտ ու յուրօրինակ ՙասքը՚: Կենդանի մարդիկ` հոսող ժամանակի և առարկայական
    մանրամասների մեջ, որոնց կյանքն ու գործը հեղինակը ոչ թե պատմում է ի հավելումն
    ՙՏիգրան Մեծի ասքի՚, այլ ցուցանում` ներքին կապերի և առնչությունների
    հայտմագործման հաճույքը թողնելով ընթերցողին:

    Մի առանձնահատկություն ևս, որով Արմեն Մալխասյանի ՙՏիգրան Մեծ՚-ը
    տարբերվում է ավանդական պատմավեպից: Հայ պատմավեպը, որպես կանոն, ծրագիր
    վեպ է, ծրագրային վեպ և, ըստ ժամանակի ու իրավիճակի պահանջի, միշտ խնդիր է
    ունեցել սպասարկել որոշակի գաղափարախոսություն` ազգային-պետական խնդիրների
    արծարծում, ազգային ազատագրական պայքար, պետականության վերականգնում ու
    պահպանում, պատմության մեջ անհատի կամ ժողովրդի առաջնայնության քննություն և
    այլն:

    Վեպ-ծրագրի գերակայությունն, ինչ խոսք, օբյեկտիվ երևույթ է` պայմանավորված մեր անպետականությամբ և գոյապայքարի ու ազգապահպանության խնդիրներով, ինչը առաջնային էր դարձնում գրականության, այս դեպքում` պատմավեպի միջոցով խնդրի μարձրա-ձայնումն ու ժողովրդականացումը: Արմեն Մալխասյանն այս դեպքում հետևում է ոչ թե հայրենական, այլ եվրոպական պատմավեպի (Վալտեր Սքոթ, Ալեքսանդր Դյումա, այլք), ավելի ստույգ` արկածային-պատմական վեպի ավանդույթին, ըստ որի` պատմական իրադարձությունը ՙբացվում է՚ մասնավորի, ինտրիգի, հերոսի անձնական կյանքի, արկածի զարգացման միջոցով: Այդպիսով վեպում ունենում ենք երկպլանային ժամանակ. իրական-պատմական անցքերը զուգորդվում են ՙհնարված՚ իրադարձություններին և
    իրենց արկածայնությամμ ու գրավչությամμ իրական պատմությունն ապրեցնում որպես
    գեղարվեստական իրականություն:

    Սա պատմությունը հանրային ու մատչելի դարձնելու, ժամանակակից մարդուն անցյալի հերոսների կյանքով, նրանց ժամանակում ապրեցնելու արդյունավետ եղանակ է: Դժվար չէ տեսնել, օրինակ, որ Ալեքսանդր Դյումայի վեպերը շատ ավելին են արել,
    ասենք, Վալուաների ու Բուրμոնների արքայատոհմերի պատմությունը ֆրանսիացունը (և
    ոչ միայն ֆրանսիացունը) դարձնելու համար, քան ժամանակի հարուստ ու հրապարակի
    վրա գտնվող տարեգրությունները: Եվ նույնքան դժվար չէ համոզվել, թե որքան կշահեր,
    օրինակ, ՙՍամվել՚ պատմավեպը, եթե Րաֆֆին ՙշեղվեր՚ վեպի ՙՀա±յր, թե± հայրենիք՚
    գերխնդիր-սխեմայից` եթե ոչ առաջնային, ապա գոնե համակշիռ դարձնելով արկածային
    շերտը` զարգացնելով, ասենք, Սամվելի սիրո պատմությունը, կամ որևէ այլ ինտրիգ,
    որը գերխնդրին զուգահեռ ՙկպահեր՚ վեպից ՙվտարված՚ կյանքը և, ըստ այդմ`
    ընթերցողական հետաքրքրության խարիսխը:

    Հասկանալի է` այլ են եղել մեծ վիպասանի (մեր վիպասանների գերակշիռ մասի) ժամանակն ու խնդիրները, և բարեբախտություն է, որ Արմեն Մալխասյանը տուրք չի
    տվել ծանոթ ճանապարհով գնալու գայթակղությանը, շեղվել է ավանդույթից, քանի որ իր
    ժամանակն ու խնդիրները, նաև ընթերցողը միանգամայն այլ են: ՙՏիգրան Մեծ՚-ի հեղինակը ոչ միայն ընթերցողին հնարավորություն է տալիս, այլև մղում է մտնելու իր վիպական հերոսների կյանքի շրջանակը, ապրելու նրանց արկածները, տրվելու նրանց սիրո հորձանուտին, վերապրելու ու զգալու դրամատիկ իրադարձությունները, հրճվելու զավեշտական անցուդարձով, և միայն վերջում, երբ պատումն արդեն ամփոփված է կամ հասնում է ավարտին, հանկարծ հասկանում ես, որ աննկատելիորեն քոնն է դարձրել այն կարևորը, որ սխեմատիկորեն առաջին պլան էր մղվում ավանդական պատմավեպում` Մեծ Հայքի հզորացում, սահմանակից պետությունների հպատակեցում, կենտրոնախույս ուժերի զսպում, μանակի արդիականացում, արհեստների ու արվեստների զարգացում և այլն:

    Գլխավորն, ըստ էության, ասվում է, բայց` աննկատ, խույս տալով մերկ հղումներից, առաջին պլան մղելով կենդանի մարդկանց, նրանց կյանքը, հարաբերությունները, նրանց կրքերն ու ուրախությունները, հաջողություններն ու պարտությունները: Փաստորեն, ինչպես վեպի հերոսների պարագայում երկրորդ և նույնիսկ երրորդ ու չորրորդ պլանի կերպարները ընթերցողի ենթագիտակցության մեջ ՙառաջին գիծ՚ են բերում Տիգրան Մեծին, այնպես էլ արկածային-ինտրիգային-մատչելի տեքստը գաղափարական ենթատեքստն է առաջնային դարձնում` միաժամանակ պահպանելով պատումի հետաքրքրականությունն ու ՙընթեռնելիությունը՚:

    Այս հետաքրքիր մոտեցումը, պատմավեպի դիտումը ժամանակակից տեսանկյունից և կառուցումն ըստ այդ ընկալման` դարձել են հեղինակի հաջողության գրավականը և թույլ են տալիս փաստել գլխավորը. ՙՏիգրան Մեծ՚-ը վեպ է ոչ միայն սոսկ հայոց հզորության, այլ հարատևության մասին, քանի որ ՙբնակեցված՚ է մարդկանցով, որոնք երբեք չեն
    հաշտվում պարտության նույնիսկ մտքին, իսկ հարատևում է պարտության հետ չհաշտվող
    մարդկանց ժողովուրդը:

    Այս հատկությունն ընդհանրական է μոլոր հերոսների համար և բոլոր, անգամ ամենաանելանելի վիճակներում` սկսած Տիգրան Մեծ արքայից մինչև ՙբարոն
    Մյունհաուզեն՚ Հայր Արտաշեսը, մինչև երիտասարդ աստղագետ Արեգը, ում համար
    պարտությունն անընդունելի է նույնիսկ... ուսուցչապես Զարեհի հետ գիտական
    μանավեճում...

    Սա է, թերևս, առանցքային ասելիքը, որ ամփոփ ու դիպուկ վկայում է Արմեն Մալխասյանը ՙՏիգրան Մեծ՚ պատմավեպի վերջնախոսքում. ՙ

    <<Հարցերը տեղում էին ինչպես առատության եղջյուրից: Աստղագետը սկսեց կատակի տալ և այլևս ոչ մի հարցի
    լրջորեն չպատասխանեց: Արտան թագավորի հետ շփումները նրան սովորեցրել էին
    ժամանակին կանգ առնել: Ճիշտ է, գիտնականի կյանքին այլևս ոչինչ չէր սպառնում,
    μայց ծաղրանքներից ու սրախոսություններից հաստատ չէր փրկվի: Իսկապես, միայն
    խելագարը կմտածեր, որ պարթևների տիրակալը ծնկաչոք հաշտություն կխնդրի
    Տիգրանից և նրան կզիջի ՙարքայից արքա՚ տիտղոսը: Անմտություն էր նաև մտածել,
    որ հինգ կամ վեց հարյուր տարի անց աշխարհի երեսից իսպառ կվերանան Պարթիան էլ,
    Հռոմն էլ, այս տարածքի համարյա μոլոր ազգերն էլ կձուլվեն ավելի երիտասարդներին,
    իսկ ահա հայերը, իրենց լեռներին կառչած, հավետ կիշխեն ժամանակի վրա... ՚>>:

    Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (06.10.2010), ՆանՍ (05.10.2010)

  10. #51
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արմեն Մալխասյանը նաև այս ծուղակն է շրջանցել` գրելով ոչ թե աշխարհակալության, նույնիսկ` ոչ աշխարհակալի պատմությունը, այլ Տիգրան Արտաշիսյանի մասին, որը պետական այր է, զորապետ, որդին իր ծնողների, հայրն իր զավակների, ընկերն իր բազկակիցների, տղամարդն իր կանանց, մարդ` միով μանիվ, μայց ոչ գաղափարախոսական խորհրդանիշ ու պաշտամունքի մասունք:
    Ասում էի, չէ? Ի դեպ, Astgh ջան, դա Փավստոս Բյուզանդի տարբերակն է, իսկ այ Խորենացին նշում է, որ Սամվելը սպանել է իր մայր Տաճատուհուն, որը Մեհրուժան Արծրունու քույրն էր: Չնայած սրան, ես, սակայն, ավելի հակված եմ քո ասած տարբերակին, ընդ որում կարծում եմ, որ սպանությունն ավելի շուտ անձնական, քան թե հայրենասիրական մոտիվներ է ունեցել...
    Վերջին խմբագրող՝ Lion: 05.10.2010, 11:25:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (05.10.2010)

  12. #52
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգրանն էլ հայկական անուն չէ
    Հա, Աստղ ջան Տիգրանը պահլավական անձնանուն է, ինչպես շատ այլ հայկական անձնանուններ (նույն թվում և իմը , բայց ոչ քոնը (100% հայկական ): Ես ուղղակի ուզում էի ասել որ Արբակը հայ իրականության մեջ չկիրառվող/քիչ կիրառվող անձնանուն էր (օրինակ՝ չի հանդիպում մեր ոսկեդարյան պատմիչների մոտ) ու տարածում է ստացել միայն Րաֆֆու միջոցով: Սակայն այս ամենը երկրորդական է դառնում հարգարժան հեղինակի հետևյալ մտքից հետո.
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգրան Մեծ պատմավեպը մասնագետներն ավելի շատ համարում են արկածային, քան գիտական և պատմական: Ավելի պարզություն մտցնելու համար մոտ օրերս կտեղադրեմ նախաբանը, որը գրել է գրքի խմբագիրը և դրանով ռեալ գնահատական տվել գրքին:
    Հիմա շատ ավելի տարզ է, թե ինչ տիպի գրական երկի հետ գործ ունենք: Որպես ավելի շատ արկածային վեպ «Տիգրան Մեծը» շատ հաջող տպավորություն է թողնում (թեկուզ ընթերցածիս մասով): Իսկ ես (երևի իմ թերություններից մեկն է ) պատմավեպ կոչվելու հավակնություն ունեցող ցանկացած գրական երկի հանդեպ վերաբերվում եմ ընդգծված բծախնդրությամբ (երբեմն մինչև մանրուքները հասնող)՝ ակնկալելով պատմական համապատասխանություն:
    Հումք տալիս են, բայց հերոսներն են քիչ: Ամեն դարաշրջանում այլ տեսանկյունից են մեկնաբանում այս կամ այն քայլը: Հատկապես գեղարվեստական գրականության մեջ, որ այդքան էլ կարևոր չեն պատմական ստույգ տվյալները, շատ ազատ հեղինակը կարող է իր խոսքը հասցնել կարդացողին: Րաֆֆին, երբ գրում էր Սամվելը, նպատակ ուներ՝ զարթնեցնել հայ երիտասարդությանը, ազատության համար պայքարի կոչ անել: Դրա համար էլ Րաֆֆիի Սամվելը սպանեց իր հարազատ մորը: Իսկ իրականում Սամվելը հարազատ մորը չի սպանում, այլ՝ Շապուհի քրոջը, որ իր հոր կինն էր: Րաֆֆին իր խոսքը ավելի ազդեցիկ դարձնելու համար է այդպես գրել: Իսկ եթե մեր սերունդը նստի ու գրի Սամվելի մասին, ապա այսօր Սամվելը ուրիշ խնդիրներ կունենա լուծելու : Նույնն էլ Տիգրանը:
    Չհաշված առաջին նախադասությունը՝ պատրաստ եմ ստորագել խոսքերիդ տակ: Իսկ առաջին մտքի մասով. ինչպես թե հերոսները քիչ են: Միայն մի օրինակ բերեմ. չունենք սովետական գաղափարախոսական կլիշեներից ազատ գեղարվեստական գործ 1918թ.-ի Մայիսյան հերոսամարտերի թեմայով, իսկ հերոս՝ խնդրեմ օրինակ Արամ Մանուկյանը: Սա զուտ տեսական ոլորտում

    Առաջին գլուխը շատ հետաքրքիր էր գրված: Ես էլ գրախանութ գնացողների շարքին դասվեցի
    Հուսով եմ գրքում Տիգրանը հաղթող կերպար կլինի, դաստիարակող, որովհետև այս հատվածի մեջ ինքը լրիվ ռեալիստական դպրոցի հետևորդի նման է խոսում, այնպիսի տակտիկա է առաջ քաշում, որ միայն Լուի 11-ի կամ Ֆրանչեսկո Սֆորցայի մտքով կանցներ հետագայում: Իրական պատմությունը, կորուստները, սխալ հաշվարկները մի կողմ, մեր պատմության մեջ գոնե հաղթանակած կերպարներ պահենք, մինչև Արցախյան հերոսները վեպերի հերոսներ դառնալու պատվին արժանանան: Ի դեպ, Վարդանանքը չգիտեմ որքանով է հաջող ընտրված, որովհետև ուղեղներս արդեն կարճ միացում ա տալիս հենց Ավարայր բառից, եթե դժվար չէ, եկեք մեր օրերի հաղթանակները հենց կենդանի հերոսների կամ ականատեսների միջոցով գրեք: Ես ավելի մեծ հաճույքով այդ գրքերը կկարդամ: Այնպես որ, Moonwalker ջան, ես էլ եմ սպասում այդ վեպին : Արդեն հոգնել եմ գիտական, փաստագրական գրականությունից :
    Միգուցե քեզ սխալ հասկացա, բայց իմաստուն ստրատեգի խորհուրդներ տվող Տիգրանը գլխավոր հերոսի հայր Տիգրան Ա-ն էր: Իսկ բուն Տիգրան Բ Մեծը առաջին գլխում կարծես թե հանդես չի գալիս

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (05.10.2010)

  14. #53
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ ակումբի անդամներից մի քանիսը մեծ ցանկություն են հայտնել կարդալ լավ գիրք Արցախյան պատերազմի վերաբերյալ` կուզենայի լսել մի քանի հարցի պատասխաններ: Ինչ կարգի գիրք է ակընկալում ընթերցողը: Հայկական զորքերի ներբող, թե ավելի անկողմնակալ գիրք, որը կներառի բազմաթիվ դառը ճշմարտություններ նաև մեր մասին: Հավատացնում եմ, որ տվյալ դեպքում դա շատ կարևոր է: Մի փոքր անզգուշություն, մոռացության տված որևէ մանրուք, կամ աննշան մի վրիպում կարող է շատերի ամենանուրբ լարերին դիպչել` մարդկանց, որոնք զգացել են պատերազմի ծանրությունն իրենց ուսերին, մասնակից են եղել և կորուստներ են ունեցել:
    Այսինքն, արցախյան պատերազմի մասին գիրք կարող է գրել միայն այն մարդը, որը կատարելապես գիտե այդ պատերազի էությունը: Մյուս կողմից, եթե հեղինակը գիտե որոշ անիրավությունների մասին և դրանց անդրադառնում է իր գրքում: Ասենք նկարագրում է Մոնթեի մահը և պաշտպանում է այն վարկածը, ըստ որի դա հայերի ինչ որ բարձրաստիճան զորականի ձեռքի գործն է: Կարո?ղ է արդյոք այսօր հեղինակն այդպիսի բան իրեն թույլ տալ: Իսկ գրել ներբող, որը հիմնականում կգովաբաներ այսօրվա զինվորական կամ պաշտոնական վերնախավը, հավատացեք, պարզապես չէի ցանկանա:
    Նմանատիպ խնդրի առնչվել եմ, երբ տպագրում էի Տիգրան Մեծ վեպը: Կարծում է տեղյակ եք, որ Հայաստանում գոյություն ունեն հեթանոսներ: Փոքր ինչ ծանոթանալով գրքին նրանք բավական բուռն վերաբերմունք ցուցաբերեցին: Գործը նույնիսկ նրան հասավ, որ ասում էին, թե պետք է արգելել տպագրել գիրքն այդ տեսքով: Իսկ նրանց հատկապես դուր չէր եկել այն մասը, որը քրմերին էր վերաբերում: Ավելի ճիշտ այն մասը, որտեղ բացասական է խոսվել որոշ քրմերի որոշ գործողությունների վերաբերյալ: Իսկ գրքում քրմերը բազմաթիվ են և ամեն տեսակի էլ կան: Ընդհանրապես ինձ համար անհասկանալի մնաց նրանց, այսինքն մերօրյա հեթանոսների գաղափարախոսությունը: Ըստ նրանց թագավորական իշխանությունը քրմերին ենթակա մի օրգան էր, այսինքն հենց իրենցն էր, որի դեմ նրանք ոչ մի կերպ չէին ցանկանա դուրս գալ, իսկ քրմապետի որդուն ոչ մի մարդ չէր հանդգնի նույնիսկ վատ հայացքով նայել:
    Այսքան խոսելով հեթանոսների մասին ավելացնեմ նաև: Ինչքանով որ շփվել կամ ճանաչել եմ նրանց, բոլորը սկզբից մինչև վերջ լավ տղաներ են: Ազնիվ, պարկեշտ, ընկերոջ համար ամեն ինչ անող և նույնիսկ կյանքը վտանգի ենթարկող: Բայց նրանց գաղափարախոսությունը ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ...
    Վերջին խմբագրող՝ Malxas: 05.10.2010, 18:50:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (05.10.2010), Արևածագ (05.10.2010)

  16. #54

    Նախ շնորհակալություն հետաքրքրվելու համար: Հիմա անցնեմ իմ սուբյեկտիվ կարծիքին: Արցախյան հերոսամարտի մասին ստեղծվելիք վեպը ես ավելի շատ պատկերացնում եմ ավելի դրվագային (մի որոշակի ժամանակաշրջան կամ դրվագ ընգրկող), չնայած հնարավոր է նաև վեպ-էպոպեա տարբերակը (ներառյալ նախապատմությունը և այլն): Ըստ իս գործը ձեռնարկողը, եթե ականատես-մասնակից չէ, պիտի անպայման խորհրդակցի մեկից ավելի ազատամարտիկների հետ (իրոք կռված, ոչ թե ասֆալտի): Անկողմնակալ շարադրումը պարտադիր պայման է, սակայն կարծում եմ կարիք չկա ծայրահեղությունների դիմել ու սրել հեղինակի ու գործի դեմ որոշ չափով շահագրգիռ մարդկանց (որոնցից շատերը ազդեցիկ են), իսկ նրանք հեթանոսներից շատ ավելի շատ են: Միաժամանակ պոտենցիալ հեղինակը պիտի պատասխանատվության մեծ զգացում ունենա, որովհետև թեման շատ զգայուն է: Ու հայրենասերների հոգուն նվիրական թելերի հետ խաղալն անթույլատրելի է: Այնուամենայնիվ հաջողություն ու կորով կմաղթեմ այն մարդուն, ով կստանձնի այս հայրենանվեր ու ազնիվ գործը

  17. #55
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ մի թե ոչ մի գործ չկա արցախյան ազատամարտին նվիրված: Մի քանի գրքեր աչքիս ընկել են, բայց բավականաչափ չեն հետաքրքրել, որպեսզի գնեմ և կարդամ: Որևէ մեկը կարդացել է? դրանք:

  18. #56
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեթհանոսների վերաբերմունքի պահով հետաքրքիր բան ասացիր, բայց այդ դեպքում Սասունի լրիվ պետքա վառել - նրա մոտ գրեթե բոլոր քրմերը բացասական կերպարներ են: "Քրմերից" լավ է Ջոնիկ Մելքոնյանը

    Արցախի մասին լավ վեպ գրելն առայժմ անհնար է - իրադարձությունները դեռևս չափազանց թարմ են ու հագեցված սուբյեկտիվիզմի շնչով...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. #57
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեթանոսներն իրոք շատ սրտներին մոտ են ընդունում: Նրանք մինչև հիմա շատ վրդովված են նաև այն վայրագ վերաբերմունքից, որը ժամանակին թույլ է տվել եկեղեցին հեթանոսների նկատմամբ:

    Ինչ վերաբերվում է արցախյան պատերազմի մասին գիրք գրելուն, ապա հենց նույն կարծիքն ունեմ: Լավ վեպ գրել այսօր ուղղակի անհնար է:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (06.10.2010)

  21. #58
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.Թագաժառանգ Տիգրան

    Հին կտակարանում մի հատված կա ՙ... և Աստված խառնեց մարդկանց լեզուները...՚: Եթե ընթերցողը դեռ Հին Կտակարանն ուսումնասիրելու ժամանակ չի գտել կամ կարդացել, բայց ինչ-ինչ պատճառներով մոռացել է, թե ինչի մասին է խոսքը, սիրով տեղեկացնենք և հիշեցնենք: Խոսքը Բաբելոն քաղաքում կատարվող մի իրադարձության, ավելի ստույգ` Աստծուն հասնելու համար կառուցվող աշտարակի մասին է, որի շինարարությունը չնայած սկսվեց հսկայական ոգևորությամբ և մեծ կրոնական մոլեռանդությամբ, սակայն աղետալի հետևանքներ ունեցավ: Աշտարակը ոչ միայն փլվեց և իր ահարկու ծանրության տակ ճզմեց շինարարներից շատերին, այլև, ի լրումն, զայրացրեց Բարձրյալին, որը, ինչպես վերը նշեցինք, ՙխառնեց մարդկանց լեզուները՚:
    Խառնեց մարդկանց լեզուները... Ի±նչ է նշանակում սա, ի±նչ է կատարվել իրականում: Աստվածաբանները զանազան բացատրություններ են տալիս: Ոմանք փրփուրը բերաններին ապացուցում են, որ` այո°, Աստված իսկապես մեկ ակնթարթում խառնել է մարդկանց լեզուները, և ամեն ոք այդ պահից սկսել է մյուսից տարբեր լեզվով խոսել: Ոմանք ավելի չափավոր են` ենթադրելով, որ խոսքն ընդամենը մարդկանց մեջ անհամաձայնություն գցելու մասին է, ոմանք էլ ընդհանրապես չեն հավատում Հին կտակարանի պատմություններին և ամբողջը հնարած հեքիաթներ են համարում: Սակայն այս ամենի մեջ մի բան ակնհայտ է. երբ ուսումնասիրում ենք Բաբելոնի պատմությունը, գալիս ենք եզրակացության, որ այս քաղաքում երբեք մեկ լեզվով չեն խոսել:
    Այդպես էր Սարգոն Հնագույնի և նրա նախնիների ժամանակներում, որոնց թողած արձանագրություններից անսպասելիորեն տեղեկանում ենք, որ Բաբելոնի հետ են կապված հարևան ազգերի մի շարք ամենահետաքրքիր պատմություններ: Հենց այստեղ է կատարվել հրեական հանրահայտ իրադարձությունների մի ստվար մասը: Բաբելոնում է ապրել, իսկ հետագայում նաև նրա աշխարհակալ թագավորի հետ պատերազմել հայերի նախահայր Հայկը:
    Հետո արդեն օտարները տիրեցին հնագույն քաղաքին: Մինչ կառավարման ղեկը կանցներ հանճարեղ Համմուրապիի արքայատոհմին, Բաբելոնին շուրջ կես հազարամյակ տիրել են լագաշցիները, էլամցիները և ամորեացիները: Դրանից հետո եկան քասիտները, մերձծովյան ժողովուրդները, կրկին էլամցիները և վերջապես` ասորիները: Սրանց օրոք պայքարը հատկապես անողոք եղավ: Թիգլաթպալասար Երրորդը նվաճեց Բաբելոնը, իսկ նրա որդի Սալմանասար Հինգերորդն այն կորցրեց: Սարգոն Երկրորդը կրկին նվաճեց քաղաքը, սակայն նրա որդի Սինաքքերիբը կրկին կորցրեց: Տասնհինգ տարի անց Սինաքքերիբը հետ բերեց կորուստը, բայց միայն նրա համար, որ Բաբելոնն ավերի հիմնահատակ: Սինաքքերիբի որդի Ասարհադոնը վերականգնեց հնագույն քաղաքը և նրան իր նախկին փայլը տվեց: Ասորիներին փոխարինեցին քաղդեացիները, որոնք այնքան մերվեցին տեղի բնակչությանը, որ արդեն նույնացվում էին նրանց հետ, և այնքան հզոր էին, որ մեդացիների ու հայերի հետ դաշնակցած` մեկընդմիշտ կործանեցին հավերժական թվացող ասորիներին: Քաղդեացիների կառավարումը ևս արժանահիշատակ է: Նրանց արքայատոհմին է պատկանում Նաբուգոդոնոսոր Երկրորդ թագավորը` հայտնի իր կախովի այգիներով և բազմաթիվ պատերազմներով, որոնցից, որպես կանոն, հաղթող էր դուրս գալիս: Ցավոք, քաղդեացիների ոչ բոլոր տիրակալներն էին Նաբուգոդոնոսորի նման հզոր և պատկառելի: Նրա կառավարումից ընդամենը երեսունհինգ տարի անց Բաբելոնն անցավ պարսիկներին: Հետո արդեն Ալեքսանդր Մակեդոնացին ու նրա հետնորդ սելևկյաններն էին այստեղ, իսկ սելևկյաններին փոխարինեցին պարթևները: Այսօր էլ նրանք են տիրում Բաբելոնին:
    Բաբելոնը մի առանձնահատկություն էլ ունի, որ միանգամից աչք է ծակում: Տեղի սատրապը ոչ միայն Արշակունի, նույնիսկ պարթև չէ: Հայաստանի թագաժառանգ Տիգրանն է, որն այնքան վաղուց է պարթևների մոտ, որ շատերը մոռացել են նրա ծագումն ու իրենց հարազատ հայրենակիցն են համարում: Տիգրանը գլխապտույտ վերելք ունեցավ պարթևական պաշտոնների աստիճանակարգով: Դա շարժում էր պալատականների, նախարարների և հատկապես Արշակունի արքայազունների նախանձը, որոնց բնավ դուր չէր գալիս նաև հայոց թագաժառանգի արժանապատիվ և անկախ կեցվածքը: Պարթևական արքունիքի բոլոր պաշտոնների համար վաղուց ի վեր հսկայական բացահայտ և անողոք մրցակցություն կար: Շատերը միջոցների ընտրության մեջ խտրականություն չէին դնում, բայց, մեկ է, չէին կարողանում հասնել իրենց նպատակին: Արդյոք վրդովեցուցիչ չէ± այդ պայմաններում ինչ-որ չնչին թագավորության արքայազնի պահվածքը, որն ամեն ինչ ստանում է հենց այնպես ու դեռ ձևեր է թափում, թե շնորհ է անում պարթևական պետությանը: Ասել է թե` Հյուռկանիան ամենաքնձռոտ երկիրն է, որ երբևէ գոյություն է ունեցել աշխարհում, բայց եթե անհրաժեշտ է Միհրդատ Արշակունուն, ես կարող եմ վանել իմ ողջ հակակրանքն այդ երկրի հանդեպ և ստանձնել տեղի սատրապի պաշտոնը,- ահա այս է ասում այդ հանդուգն մարդու ողջ կեցվածքը: Իսկ արքայից արքան կարծես ոչինչ չի նկատում (ո±ւր նրա ամենատես աչքերը): Ավելին, Տիգրանն առաջին իսկ պահանջով կարող է ստանալ իր ցանկացածը և նույնիսկ չխոնարհվել տիրակալի առաջ. ևս մեկ աններելի ու վրդովեցուցիչ փաստ: Նույնիսկ ամենաականավոր Արշակունին, լինի Միհրդատի հարազատ եղբայրն անգամ, գլուխը գետին հասցնելով` խոնարհվում է արքայից արքայի առաջ, իսկ Տիգրանին, չգիտես ինչու, արտոնված է չանել այդ ամենը: Տվյալ դեպքում ոչ ոքի չէր հետաքրքրում, որ Տիգրանը պարթևական պետության հպատակ չէ և իր ծագմամբ չի զիջում Միհրդատին: Ճիշտ է, պարթևական տիրակալը արքայից արքա է, իսկ Տիգրանի ներկայացրած պետության թագավորն ավելի համեստ` արքա տիտղոսն է միայն կրում, բայց մի±թե Մեծ Հայքն այն պետությունների կազմում է, որոնց վրա ինքն իրեն արքայից արքա է կարգել Միհրդատ Մեծն Արշակունին: Ոչ ոք չէր հիշում նաև, որ Տիգրանը միանգամից չէր ստացել Պարթևական կայսրության ամենահին և ամենատարաշխարհիկ երկրամասը: Նկարագրվող դեպքերից ուղիղ տասնվեց տարի առաջ նա սկսեց հայկական դեսպանի համեստ պաշտոնից և ոչ սովորական ընդունակություններով անմիջապես աշխուժություն հարուցեց իր անձի շուրջը: Մեծ Հայքի թագաժառանգը շատ արագ ընկերներ և հեղինակություն ձեռք բերեց պարթևական արքունիքում, իսկ շատ չանցած` նաև վստահություն` պարթևների հզոր տիրակալի մոտ: ՙԵրդվում եմ Ահրումազդով,- մի գեղեցիկ օր ասաց Միհրդատ Արշակունին,- այդ տղան կարող է շատ ավելին անել՚: Արքայից արքան իր մոտ կանչեց Տիգրանին, հայրաբար խոսեց նրա հետ և խնդրեց իր կայսրության արևելք մեկնել: Միջինասիական քոչվոր ցեղերն ավերում էին պարթևական սահմանամերձ բնակավայրերը, և արդեն երկար ժամանակ այդ ցավոտ հարցը լուծում չէր ստանում: Տիգրանը կարող էր մերժել. պատվավոր հյուր էր պարթևական արքունիքում (ավելի ճիշտ կլիներ ասել` պատվավոր գերի) և կարող էր հանգիստ ու անվրդով կյանք վայելել, մինչև կգար հայրենիք վերադառնալու ժամանակը: Բայց արդեն քսանյոթ տարեկանում Տիգրանը հրաշալի գիտեր, որ մարդու ամենամեծ թշնամին պարապությունն է: Մետաքսյա բարձերի վրա ոսկո±ր փտեցնել, թե± առաջնորդել աշխարհի ամենափառապանծ այրուձին: Թագաժառանգը երկար չմտածեց և հենց նույն օրը ճանապարհ ելավ: Սկզբում մի քանի տպավորիչ ճակատամարտ շահեց քոչվորների հետ պատերազմում, ապա, համատեղելով ուժն ու դիվանագիտությունը, հաշտություն կնքեց նրանց հետ: Անկասկած էր, որ այդ անլուծելի հարցի հանգուցալուծումը նրա անձով էր պայմանավորված: Մինչև Տիգրանի մահն այդ ցեղերը հավատարիմ մնացին նրան: ՙԵրդվում եմ Ահրումազդով և նրա հայր Զրվանով,- էլ ավելի գեղեցիկ մի օր գոչեց Միհրդատ Արշակունին,- այդ տղան պարթևական բոլոր զորավարներից շնորհալի դուրս եկավ: Շտապ Տիզբոն վերադարձրեք նրան՚: Արքայից արքան փառավորապես դիմավորեց Տիգրանին իր մայրաքաղաքում: Բոլոր նախարարների և պալատականների առաջ գրկեց Մեծ Հայքի թագաժառանգին և գովեստի ու երախտագիտության բազում խոսքեր ասաց նրան: Միհրդատը մի գեղեցիկ պալատ նվիրեց երիտասարդին, որի տերն էր լինելու այնքան ժամանակ, որքան կհյուրընկալվեր պարթևական երկրում: Ո±վ կարող է անտարբեր մնալ, երբ անձամբ արքայից արքան է իրեն նվերներ շռայլում: Պարթևական ամենանշանավոր նախարարները` Սասանյան, Սպահապատ, Սուրենյան և այլոք, շտապեցին հետ չմնալ իրենց արքայից և նույնպես ընծաներ տվեցին Տիգրանին...
    Տարիներ անցան: Խանդավառված արքայից արքան օր օրի ավելի վստահեց Մեծ Հայքի թագաժառանգին, որն իր երիտասարդ տարիներն էր հիշեցնում, սրտանց սիրեց որդուն մի մարդու, որին ի սրտե ատում էր: Իսկ ինչպիսի± զգացումներ էր տածում Միհրդատի հանդեպ Տիգրանն ինքը: Արդյո±ք սիրում էր` հաշվի առնելով նրա ջերմ վերաբերմունքն իր հանդեպ, կամ ատո±ւմ էր` նկատի ունենալով Արտաշիսյանների և Արշակունիների վաղեմի թշնամությունը: Մեծ Հայքի թագաժառանգ Տիգրանը բացարձակապես ոչ մի զգացմունք չէր տածում արքայից արքայի հանդեպ և առաջնորդվում էր լոկ սառը դատողությամբ: Ի±նչ իմաստ ունի սիրել մեկին, որն ամեն վայրկյան կարող է կործանել քեզ: Ի±նչ իմաստ ունի ատել մի մարդու, ում հետ լավ հարաբերություններ ունենալու դեպքում կարելի է այնքա¯ն օգուտներ քաղել: Արշակունիների երկրում շատերը Տիգրանին պարթև էին համարում: Ինքը` արքայից արքան մտքում չարախնդում և ուրախանում էր, որ նույնիսկ թշնամու որդուն է կարողանում ծառայեցնել իրեն: Տիգրանն ի տես ամենքի որևէ զգացմունք չէր ցուցադրում: Տասնյոթ տարվա ընթացքում ոչ ոք նրանից կարոտի խոսք չլսեց հոր, մոր կամ հայրենիքի մասին ու երբեք չտեսավ նրա թախծոտ դեմքը: Արտաքուստ ճակատագրին հնազանդ մարդ էր, որը ձգտում է առավելագույնին հասնել պարթևական երկրում ու երբեք չի խորհում տուն վերադառնալու մասին: Եվ դա այնքան էլ խելքից դուրս բան չէր: Այն ժամանակվա Մեծ Հայքը, չնայած բնորոշիչ մակդիրին, այնքան էլ մեծ չէր: Հապա մի պատկերացրեք այդ երկիրն առանց Ծոփքի և Կորդուքի: Դրան գումարած` քաղաքները շատ քիչ էին և հետամնաց, բնակչությունը հակված էր գաղթելու Ծոփք, Փոքր Հայք կամ Կապադովկիա: Մայրաքաղաք Արտաշատը, թե° չափերով, թե° բնակչությամբ ու հարստությամբ, մեծապես զիջում էր Բաբելոնին, չխոսելով արդեն Տիզբոնի և Էկբատանի մասին: Շատերը Տիգրանի փոխարեն պարթևական ոսկին կգերադասեին հայկական քարերին: Տիգրանը ևս ցույց էր տալիս, որ իր ապագան կապում է միմիայն Պարթիայի հետ, սակայն տուն վերադառնալու մասին մտածում էր ամեն օր:
    Խոսեցինք Արշակունիներին ծառայելու մասին: Ասենք նաև ուրեմն, որ այդքան երկար ծառայելով Միհրդատին` Տիգրանը միմիայն ինքն իրեն էր ծառայում: Զորատեսակները, որ ունեցավ իր տրամադրության տակ և մանրամասն ուսումնասիրեց ու փորձեց գործի մեջ, այն քաղաքական փորձն ու հմտությունը, որ կատարելագործեց աշխարհի ամենախարդավալից արքունիքում, երբեք ձեռք չէր բերի` մնալով հայրենի Արտաշատում: Համաձայնենք, որ Հյուռկանիայի, Սոգդիանայի կամ Բաբելոնի սատրապն իրոք ավելին արժե, քան հայկական թագաժառանգը: Սրանք անսահմանափակ լիազորություններ ունեին իրենց տիրույթներում, մինչդեռ յուրաքանչյուր թագաժառանգ հարկադրված է սպասել իր ժամին (տեղին է ասել, որ այդ ժամանակներում շատ թագաժառանգներ գերադասում էին չսպասել): Տիգրանն արդեն պատրաստի թագավոր էր, որը գերազանց կարող էր փոխարինել ոչ միայն հորը, այլ նույնիսկ Միհրդատ Արշակունուն: Տիգրանն այնքան լավ գիտեր Արշակունյաց տան անցուդարձը, որ առիթի դեպքում նույնիսկ կարող էր կործանել այդ պետությունը (և նկարագրվող իրադարձություններից յոթ տարի անց իրոք կործանեց): Սա ինչ-որ չափով գիտակցում էր նաև արքայից արքան, որն աշխատում էր նրան որպես հակակշիռ պահել իր բազմաքանակ և իշխանատենչ ազգականներին: Դրա վկայությունն է, որ մի ամենագեղեցիկ օր, որը կարող էր երբևէ գոյություն ունենալ, արքայից արքան ասաց. ՙԵրդվում եմ Ահրումազդով, նրա հայր Զրվանով, Ահրիմանով և Միհրով: Այդ տղան ավելի տաղանդավոր է ու շնորհալի, քան բոլոր Արշակունի արքայազններն իրար հետ վերցրած: Նա բոլորից ավելի է արժանի իմ մահից հետո բազմելու Արշակ թագավորի գահին...՚: Միգուցե արքայից արքան մի փոքր չափազանցնում էր, և դա իրոք հավանական է, քանի որ մտադիր էր ապրել շատ երկար և, չնայած արդեն հասուն տարիքում էր, երբեք չէր խորհել գահը որևէ մեկին հանձնելու մասին: Բայց այն, որ այս խոսքերից շատ չանցած նա Տիգրանին Բաբելոնի սատրապ նշանակեց, փաստ է:
    Չնկարագրենք Տիգրանի անցած ամբողջ ուղին: Տասնվեց երկարուձիգ տարիներ նա բազմաթիվ ճակատամարտեր շահեց, էլ ավելի բազում պաշտոններ զբաղեցրեց պարթևական անծայրածիր երկրում, անցավ իր դեմ լարված անհամար խարդավանքների միջով, ինքը դավեր լարեց և կործանեց թշնամիներին....

  22. #59
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.Թագաժառանգ Տիգրան

    Հին կտակարանում մի հատված կա ՙ... և Աստված խառնեց մարդկանց լեզուները...՚: Եթե ընթերցողը դեռ Հին Կտակարանն ուսումնասիրելու ժամանակ չի գտել կամ կարդացել, բայց ինչ-ինչ պատճառներով մոռացել է, թե ինչի մասին է խոսքը, սիրով տեղեկացնենք և հիշեցնենք: Խոսքը Բաբելոն քաղաքում կատարվող մի իրադարձության, ավելի ստույգ` Աստծուն հասնելու համար կառուցվող աշտարակի մասին է, որի շինարարությունը չնայած սկսվեց հսկայական ոգևորությամբ և մեծ կրոնական մոլեռանդությամբ, սակայն աղետալի հետևանքներ ունեցավ: Աշտարակը ոչ միայն փլվեց և իր ահարկու ծանրության տակ ճզմեց շինարարներից շատերին, այլև, ի լրումն, զայրացրեց Բարձրյալին, որը, ինչպես վերը նշեցինք, ՙխառնեց մարդկանց լեզուները՚:

    Խառնեց մարդկանց լեզուները... Ի±նչ է նշանակում սա, ի±նչ է կատարվել իրականում: Աստվածաբանները զանազան բացատրություններ են տալիս: Ոմանք փրփուրը բերաններին ապացուցում են, որ` այո°, Աստված իսկապես մեկ ակնթարթում խառնել է մարդկանց լեզուները, և ամեն ոք այդ պահից սկսել է մյուսից տարբեր լեզվով խոսել: Ոմանք ավելի չափավոր են` ենթադրելով, որ խոսքն ընդամենը մարդկանց մեջ անհամաձայնություն գցելու մասին է, ոմանք էլ ընդհանրապես չեն հավատում Հին կտակարանի պատմություններին և ամբողջը հնարած հեքիաթներ են համարում: Սակայն այս ամենի մեջ մի բան ակնհայտ է. երբ ուսումնասիրում ենք Բաբելոնի պատմությունը, գալիս ենք եզրակացության, որ այս քաղաքում երբեք մեկ լեզվով չեն խոսել:

    Այդպես էր Սարգոն Հնագույնի և նրա նախնիների ժամանակներում, որոնց թողած արձանագրություններից անսպասելիորեն տեղեկանում ենք, որ Բաբելոնի հետ են կապված հարևան ազգերի մի շարք ամենահետաքրքիր պատմություններ: Հենց այստեղ է կատարվել հրեական հանրահայտ իրադարձությունների մի ստվար մասը: Բաբելոնում է ապրել, իսկ հետագայում նաև նրա աշխարհակալ թագավորի հետ պատերազմել հայերի նախահայր Հայկը:
    Հետո արդեն օտարները տիրեցին հնագույն քաղաքին: Մինչ կառավարման ղեկը կանցներ հանճարեղ Համմուրապիի արքայատոհմին, Բաբելոնին շուրջ կես հազարամյակ տիրել են լագաշցիները, էլամցիները և ամորեացիները: Դրանից հետո եկան քասիտները, մերձծովյան ժողովուրդները, կրկին էլամցիները և վերջապես` ասորիները: Սրանց օրոք պայքարը հատկապես անողոք եղավ: Թիգլաթպալասար Երրորդը նվաճեց Բաբելոնը, իսկ նրա որդի Սալմանասար Հինգերորդն այն կորցրեց: Սարգոն Երկրորդը կրկին նվաճեց քաղաքը, սակայն նրա որդի Սինաքքերիբը կրկին կորցրեց: Տասնհինգ տարի անց Սինաքքերիբը հետ բերեց կորուստը, բայց միայն նրա համար, որ Բաբելոնն ավերի հիմնահատակ: Սինաքքերիբի որդի Ասարհադոնը վերականգնեց հնագույն քաղաքը և նրան իր նախկին փայլը տվեց: Ասորիներին փոխարինեցին քաղդեացիները, որոնք այնքան մերվեցին տեղի բնակչությանը, որ արդեն նույնացվում էին նրանց հետ, և այնքան հզոր էին, որ մեդացիների ու հայերի հետ դաշնակցած` մեկընդմիշտ կործանեցին հավերժական թվացող ասորիներին: Քաղդեացիների կառավարումը ևս արժանահիշատակ է: Նրանց արքայատոհմին է պատկանում Նաբուգոդոնոսոր Երկրորդ թագավորը` հայտնի իր կախովի այգիներով և բազմաթիվ պատերազմներով, որոնցից, որպես կանոն, հաղթող էր դուրս գալիս: Ցավոք, քաղդեացիների ոչ բոլոր տիրակալներն էին Նաբուգոդոնոսորի նման հզոր և պատկառելի: Նրա կառավարումից ընդամենը երեսունհինգ տարի անց Բաբելոնն անցավ պարսիկներին: Հետո արդեն Ալեքսանդր Մակեդոնացին ու նրա հետնորդ սելևկյաններն էին այստեղ, իսկ սելևկյաններին փոխարինեցին պարթևները: Այսօր էլ նրանք են տիրում Բաբելոնին:

    Բաբելոնը մի առանձնահատկություն էլ ունի, որ միանգամից աչք է ծակում: Տեղի սատրապը ոչ միայն Արշակունի, նույնիսկ պարթև չէ: Հայաստանի թագաժառանգ Տիգրանն է, որն այնքան վաղուց է պարթևների մոտ, որ շատերը մոռացել են նրա ծագումն ու իրենց հարազատ հայրենակիցն են համարում:

    Տիգրանը գլխապտույտ վերելք ունեցավ պարթևական պաշտոնների աստիճանակարգով: Դա շարժում էր պալատականների, նախարարների և հատկապես Արշակունի արքայազունների նախանձը, որոնց բնավ դուր չէր գալիս նաև հայոց թագաժառանգի արժանապատիվ և անկախ կեցվածքը: Պարթևական արքունիքի բոլոր պաշտոնների համար վաղուց ի վեր հսկայական բացահայտ և անողոք մրցակցություն կար: Շատերը միջոցների ընտրության մեջ խտրականություն չէին դնում, բայց, մեկ է, չէին կարողանում հասնել իրենց նպատակին: Արդյոք վրդովեցուցիչ չէ± այդ պայմաններում ինչ-որ չնչին թագավորության արքայազնի պահվածքը, որն ամեն ինչ ստանում է հենց այնպես ու դեռ ձևեր է թափում, թե շնորհ է անում պարթևական պետությանը: Ասել է թե` Հյուռկանիան ամենաքնձռոտ երկիրն է, որ երբևէ գոյություն է ունեցել աշխարհում, բայց եթե անհրաժեշտ է Միհրդատ Արշակունուն, ես կարող եմ վանել իմ ողջ հակակրանքն այդ երկրի հանդեպ և ստանձնել տեղի սատրապի պաշտոնը,- ահա այս է ասում այդ հանդուգն մարդու ողջ կեցվածքը: Իսկ արքայից արքան կարծես ոչինչ չի նկատում (ո±ւր նրա ամենատես աչքերը): Ավելին, Տիգրանն առաջին իսկ պահանջով կարող է ստանալ իր ցանկացածը և նույնիսկ չխոնարհվել տիրակալի առաջ. ևս մեկ աններելի ու վրդովեցուցիչ փաստ: Նույնիսկ ամենաականավոր Արշակունին, լինի Միհրդատի հարազատ եղբայրն անգամ, գլուխը գետին հասցնելով` խոնարհվում է արքայից արքայի առաջ, իսկ Տիգրանին, չգիտես ինչու, արտոնված է չանել այդ ամենը: Տվյալ դեպքում ոչ ոքի չէր հետաքրքրում, որ Տիգրանը պարթևական պետության հպատակ չէ և իր ծագմամբ չի զիջում Միհրդատին: Ճիշտ է, պարթևական տիրակալը արքայից արքա է, իսկ Տիգրանի ներկայացրած պետության թագավորն ավելի համեստ` արքա տիտղոսն է միայն կրում, բայց մի±թե Մեծ Հայքն այն պետությունների կազմում է, որոնց վրա ինքն իրեն արքայից արքա է կարգել Միհրդատ Մեծն Արշակունին: Ոչ ոք չէր հիշում նաև, որ Տիգրանը միանգամից չէր ստացել Պարթևական կայսրության ամենահին և ամենատարաշխարհիկ երկրամասը: Նկարագրվող դեպքերից ուղիղ տասնվեց տարի առաջ նա սկսեց հայկական դեսպանի համեստ պաշտոնից և ոչ սովորական ընդունակություններով անմիջապես աշխուժություն հարուցեց իր անձի շուրջը: Մեծ Հայքի թագաժառանգը շատ արագ ընկերներ և հեղինակություն ձեռք բերեց պարթևական արքունիքում, իսկ շատ չանցած` նաև վստահություն` պարթևների հզոր տիրակալի մոտ: ՙԵրդվում եմ Ահրումազդով,- մի գեղեցիկ օր ասաց Միհրդատ Արշակունին,- այդ տղան կարող է շատ ավելին անել՚: Արքայից արքան իր մոտ կանչեց Տիգրանին, հայրաբար խոսեց նրա հետ և խնդրեց իր կայսրության արևելք մեկնել: Միջինասիական քոչվոր ցեղերն ավերում էին պարթևական սահմանամերձ բնակավայրերը, և արդեն երկար ժամանակ այդ ցավոտ հարցը լուծում չէր ստանում: Տիգրանը կարող էր մերժել. պատվավոր հյուր էր պարթևական արքունիքում (ավելի ճիշտ կլիներ ասել` պատվավոր գերի) և կարող էր հանգիստ ու անվրդով կյանք վայելել, մինչև կգար հայրենիք վերադառնալու ժամանակը: Բայց արդեն քսանյոթ տարեկանում Տիգրանը հրաշալի գիտեր, որ մարդու ամենամեծ թշնամին պարապությունն է: Մետաքսյա բարձերի վրա ոսկո±ր փտեցնել, թե± առաջնորդել աշխարհի ամենափառապանծ այրուձին: Թագաժառանգը երկար չմտածեց և հենց նույն օրը ճանապարհ ելավ: Սկզբում մի քանի տպավորիչ ճակատամարտ շահեց քոչվորների հետ պատերազմում, ապա, համատեղելով ուժն ու դիվանագիտությունը, հաշտություն կնքեց նրանց հետ: Անկասկած էր, որ այդ անլուծելի հարցի հանգուցալուծումը նրա անձով էր պայմանավորված: Մինչև Տիգրանի մահն այդ ցեղերը հավատարիմ մնացին նրան: ՙԵրդվում եմ Ահրումազդով և նրա հայր Զրվանով,- էլ ավելի գեղեցիկ մի օր գոչեց Միհրդատ Արշակունին,- այդ տղան պարթևական բոլոր զորավարներից շնորհալի դուրս եկավ: Շտապ Տիզբոն վերադարձրեք նրան՚: Արքայից արքան փառավորապես դիմավորեց Տիգրանին իր մայրաքաղաքում: Բոլոր նախարարների և պալատականների առաջ գրկեց Մեծ Հայքի թագաժառանգին և գովեստի ու երախտագիտության բազում խոսքեր ասաց նրան: Միհրդատը մի գեղեցիկ պալատ նվիրեց երիտասարդին, որի տերն էր լինելու այնքան ժամանակ, որքան կհյուրընկալվեր պարթևական երկրում: Ո±վ կարող է անտարբեր մնալ, երբ անձամբ արքայից արքան է իրեն նվերներ շռայլում: Պարթևական ամենանշանավոր նախարարները` Սասանյան, Սպահապատ, Սուրենյան և այլոք, շտապեցին հետ չմնալ իրենց արքայից և նույնպես ընծաներ տվեցին Տիգրանին...
    Տարիներ անցան: Խանդավառված արքայից արքան օր օրի ավելի վստահեց Մեծ Հայքի թագաժառանգին, որն իր երիտասարդ տարիներն էր հիշեցնում, սրտանց սիրեց որդուն մի մարդու, որին ի սրտե ատում էր: Իսկ ինչպիսի± զգացումներ էր տածում Միհրդատի հանդեպ Տիգրանն ինքը: Արդյո±ք սիրում էր` հաշվի առնելով նրա ջերմ վերաբերմունքն իր հանդեպ, կամ ատո±ւմ էր` նկատի ունենալով Արտաշիսյանների և Արշակունիների վաղեմի թշնամությունը: Մեծ Հայքի թագաժառանգ Տիգրանը բացարձակապես ոչ մի զգացմունք չէր տածում արքայից արքայի հանդեպ և առաջնորդվում էր լոկ սառը դատողությամբ: Ի±նչ իմաստ ունի սիրել մեկին, որն ամեն վայրկյան կարող է կործանել քեզ: Ի±նչ իմաստ ունի ատել մի մարդու, ում հետ լավ հարաբերություններ ունենալու դեպքում կարելի է այնքա¯ն օգուտներ քաղել: Արշակունիների երկրում շատերը Տիգրանին պարթև էին համարում: Ինքը` արքայից արքան մտքում չարախնդում և ուրախանում էր, որ նույնիսկ թշնամու որդուն է կարողանում ծառայեցնել իրեն: Տիգրանն ի տես ամենքի որևէ զգացմունք չէր ցուցադրում: Տասնյոթ տարվա ընթացքում ոչ ոք նրանից կարոտի խոսք չլսեց հոր, մոր կամ հայրենիքի մասին ու երբեք չտեսավ նրա թախծոտ դեմքը: Արտաքուստ ճակատագրին հնազանդ մարդ էր, որը ձգտում է առավելագույնին հասնել պարթևական երկրում ու երբեք չի խորհում տուն վերադառնալու մասին: Եվ դա այնքան էլ խելքից դուրս բան չէր: Այն ժամանակվա Մեծ Հայքը, չնայած բնորոշիչ մակդիրին, այնքան էլ մեծ չէր: Հապա մի պատկերացրեք այդ երկիրն առանց Ծոփքի և Կորդուքի: Դրան գումարած` քաղաքները շատ քիչ էին և հետամնաց, բնակչությունը հակված էր գաղթելու Ծոփք, Փոքր Հայք կամ Կապադովկիա: Մայրաքաղաք Արտաշատը, թե° չափերով, թե° բնակչությամբ ու հարստությամբ, մեծապես զիջում էր Բաբելոնին, չխոսելով արդեն Տիզբոնի և Էկբատանի մասին: Շատերը Տիգրանի փոխարեն պարթևական ոսկին կգերադասեին հայկական քարերին: Տիգրանը ևս ցույց էր տալիս, որ իր ապագան կապում է միմիայն Պարթիայի հետ, սակայն տուն վերադառնալու մասին մտածում էր ամեն օր:

    Խոսեցինք Արշակունիներին ծառայելու մասին: Ասենք նաև ուրեմն, որ այդքան երկար ծառայելով Միհրդատին` Տիգրանը միմիայն ինքն իրեն էր ծառայում: Զորատեսակները, որ ունեցավ իր տրամադրության տակ և մանրամասն ուսումնասիրեց ու փորձեց գործի մեջ, այն քաղաքական փորձն ու հմտությունը, որ կատարելագործեց աշխարհի ամենախարդավալից արքունիքում, երբեք ձեռք չէր բերի` մնալով հայրենի Արտաշատում: Համաձայնենք, որ Հյուռկանիայի, Սոգդիանայի կամ Բաբելոնի սատրապն իրոք ավելին արժե, քան հայկական թագաժառանգը: Սրանք անսահմանափակ լիազորություններ ունեին իրենց տիրույթներում, մինչդեռ յուրաքանչյուր թագաժառանգ հարկադրված է սպասել իր ժամին (տեղին է ասել, որ այդ ժամանակներում շատ թագաժառանգներ գերադասում էին չսպասել): Տիգրանն արդեն պատրաստի թագավոր էր, որը գերազանց կարող էր փոխարինել ոչ միայն հորը, այլ նույնիսկ Միհրդատ Արշակունուն: Տիգրանն այնքան լավ գիտեր Արշակունյաց տան անցուդարձը, որ առիթի դեպքում նույնիսկ կարող էր կործանել այդ պետությունը (և նկարագրվող իրադարձություններից յոթ տարի անց իրոք կործանեց): Սա ինչ-որ չափով գիտակցում էր նաև արքայից արքան, որն աշխատում էր նրան որպես հակակշիռ պահել իր բազմաքանակ և իշխանատենչ ազգականներին: Դրա վկայությունն է, որ մի ամենագեղեցիկ օր, որը կարող էր երբևէ գոյություն ունենալ, արքայից արքան ասաց. ՙԵրդվում եմ Ահրումազդով, նրա հայր Զրվանով, Ահրիմանով և Միհրով: Այդ տղան ավելի տաղանդավոր է ու շնորհալի, քան բոլոր Արշակունի արքայազններն իրար հետ վերցրած: Նա բոլորից ավելի է արժանի իմ մահից հետո բազմելու Արշակ թագավորի գահին...՚: Միգուցե արքայից արքան մի փոքր չափազանցնում էր, և դա իրոք հավանական է, քանի որ մտադիր էր ապրել շատ երկար և, չնայած արդեն հասուն տարիքում էր, երբեք չէր խորհել գահը որևէ մեկին հանձնելու մասին: Բայց այն, որ այս խոսքերից շատ չանցած նա Տիգրանին Բաբելոնի սատրապ նշանակեց, փաստ է:

    Չնկարագրենք Տիգրանի անցած ամբողջ ուղին: Տասնվեց երկարուձիգ տարիներ նա բազմաթիվ ճակատամարտեր շահեց, էլ ավելի բազում պաշտոններ զբաղեցրեց պարթևական անծայրածիր երկրում, անցավ իր դեմ լարված անհամար խարդավանքների միջով, ինքը դավեր լարեց և կործանեց թշնամիներին....
    Վերջին խմբագրող՝ Malxas: 19.11.2010, 20:04:

  23. #60
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հին կտակարանում մի հատված կա ՙ... և Աստված խառնեց մարդկանց լեզուները...՚: Եթե ընթերցողը դեռ Հին Կտակարանն ուսումնասիրելու ժամանակ չի գտել կամ կարդացել, բայց ինչ-ինչ պատճառներով մոռացել է, թե ինչի մասին է խոսքը, սիրով տեղեկացնենք և հիշեցնենք: Խոսքը Բաբելոն քաղաքում կատարվող մի իրադարձության, ավելի ստույգ` Աստծուն հասնելու համար կառուցվող աշտարակի մասին է, որի շինարարությունը չնայած սկսվեց հսկայական ոգևորությամբ և մեծ կրոնական մոլեռանդությամբ, սակայն աղետալի հետևանքներ ունեցավ: Աշտարակը ոչ միայն փլվեց և իր ահարկու ծանրության տակ ճզմեց շինարարներից շատերին, այլև, ի լրումն, զայրացրեց Բարձրյալին, որը, ինչպես վերը նշեցինք, ՙխառնեց մարդկանց լեզուները՚: Խառնեց մարդկանց լեզուները... Ի±նչ է նշանակում սա, ի±նչ է կատարվել իրականում:
    http://forum.vardanank.org/index.php?showtopic=327460
    http://forum.vardanank.org/index.php...dpost&p=423553

    Դրանից հետո եկան քասիտները,
    Խոսքը հայերի մասին է:

    Ցավոք, քաղդեացիների ոչ բոլոր տիրակալներն էին Նաբուգոդոնոսորի նման հզոր և պատկառելի:
    Ինչու...ցավոք?

    Միջինասիական քոչվոր ցեղերն ավերում էին պարթևական սահմանամերձ բնակավայրերը, և արդեն երկար ժամանակ այդ ցավոտ հարցը լուծում չէր ստանում:
    Խոսքը քուշանների մասին է, որոնք մ.թ.ա. 130-120 թվականներին նույնիսկ սպառնում էին Պարթևական թագավորության գոյությանը...

    Ծոփքի և Կորդուքի:
    Իսկ ինչու առանց Կորդուքի?

    Դրան գումարած` քաղաքները շատ քիչ էին և հետամնաց, բնակչությունը հակված էր գաղթելու Ծոփք, Փոքր Հայք կամ Կապադովկիա: Մայրաքաղաք Արտաշատը, թե° չափերով, թե° բնակչությամբ ու հարստությամբ, մեծապես զիջում էր Բաբելոնին, չխոսելով արդեն Տիզբոնի և Էկբատանի մասին:
    Ինձ թվում է, "Հայկական Կարթագենի" մասին մի քիչ խիստ է ասված...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 4 13-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տիգրան Համասյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 29.05.2020, 08:27
  2. Գրառումներ: 16
    Վերջինը: 05.04.2017, 14:53
  3. Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.09.2015, 20:48
  4. Տիգրան Մանսուրյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 58
    Վերջինը: 13.07.2014, 12:31
  5. Տիգրան Մեծ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 25.08.2010, 12:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •