Հարգելի
Malxas
Ուրախ եմ Ձեզ հետ ծանոթանալու համար, թեկուզ և առայժմ ֆորումային մակարդակում: Ի դեպ, ունեի մի կուրսեցի` "Արմեն Մալխասյան" անունով ազգանունով և, առաջին իսկ պահից, երբ Բուկինիստում տեսա Ձեր գիրքը, մտքովս անցավ - միթե մեր հարազատ
Մալխաս ախպերը պատմավեպ է գրել: Ավարտել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը... բայց կարծում եմ, որ Դուք այնուհանդերձ իմ կուրսեցին չեք:
Ինչևէ, ասեմ, որ ես դառնում եմ այս թեմայի
մշտական մասնակից ու մեծ ուշադրությամբ կհետևեմ նրան:
Ասեմ, որ ինձ միանգամից դուր եկավ գրքի կոնցեպցիան, այն, որ գրքում Դուք, եթե չեմ սխալվում, նկարագրում եք Տիգրանի գործունեությունը
մինչև արքա դառնալը ու դրա ամենասկզբում, այլ ոչ թե տալիս եք նրա պատկերը, որպես աշխարհակալ: Կարծում եմ, որ, շփոթմունքից խուսափելու և Հայկ Խաչատրյանի արած գործը կրկնելու պահով սկսված խոսակցությունը երևի թե չէր էլ լինի, եթե Դուք սա ասեիք ամենասկզբում: Ընդ որում սա ես համարում եմ իրոք օրիգինալ մոտեցում, քանի որ մի կողմից չեք կրկնում Հայկ Խաչատրյանին, մյուս կողմից էլ նորովի եք զարգացնում պատմավեպի այս թեման:
Թեման սպառելու համար այնուհանդերձ ասեմ, որ իրոք, կարծում եմ, որ հայտնի թեմաներով կրկնություն տալու կարիքը անձամբ ես չեմ տեսնում: Փառք աստծո, մեր պատմությունը այնքան արժանի էջեր ունի նկարագրելու, որ հանգիստ կարող եք ցանկացած թեմայով ծավալվել: Ի դեպ, "Վարդանանք" գրելու համար երևի թե չէր խանգարի Ձեզ ծանոթանալ այս թեմային -
http://www.akumb.am/showthread.php/3...ություն
շատ ասելու բան կա, բայց, եթե ծանոթանաք այդ թեմային ու հարմար գտնեք, այնտեղ կասեմ
Առաջին անգամ եմ լսում այս բառը...
Կարծես թե նկատի է ունեցվում հռոմեական աղբյուրներից հայտնի "Գուրաս"-ը` Տիգրան Մեծի եղբայրը, որի իրական անունը ուղղակի եղել է "Գոռ":
Գեղեցիկ է ասված, թեև ավելի տեղին կլիներ "ալանական" բառը: Այս առիթն օգտագործելով ասեմ, որ Ձեր նկարագրողական ոճը ու պատկերներ ստեղծելու ուժը ինձ դուր է գալիս
Այստեղ կարծես թե ժամանակագրական խնդիր կա: Տեսեք, արքան մահացել է մ.թ.ա. 95 թ-ին, ըստ վեպի (իրական տարիքը կարելի է ասել մոտավոր, բայց փաստ է, որ մահը եղել է
ծեր հասակում)` 80 տարեկանում: Այսինքն նա պետք է ծնված լիներ մ.թ.ա. 175 թ-ին: Դաշույնը նա ստացել է 15 տարեկանում, այսինքն մ.թ.ա. 160 թ-ին: Հենց այդ տարում է, հավանաբար ամռանը, մահացել Արտաշես I-ը: Դաշույնը նվիրելու համար կար... կես տարի ու մահամերձ արքա: Սկզբունքորեն հնարավոր է, բայց...
Ի դեպ,
որպես պատմաբան կարծում եմ, որ Տիրանը ծնվել է մ.թ.ա. 183-180 թվականների արանքում, հավանաբար մ.թ.ա. 181 թ-ին:
Սկզբունքորեն հնարավոր է, թեև պետք է նշել, որ այդ ժամանակաշրջանում ֆեոդալիզմը դեռևս այնքան զարգացած չէր, որ կենտրոնախույս ուժերն այդ տեսքը ստանային: Այդ ժամանակաշրջանում "նախախարներ"-ը մանր մեծ, սեփական ուժ դեռևս չունեին ու այստեղ ավելի շատ կարծես թե տուրք է տրված հետագա ժամանակաշրջանի իրադարձություններին:
Տարածքային կորուստ Մեծ Հայքի թագավորությունը իրոք չի ունեցել, բայց եկեք չմոռանանք, որ զիջել էր պարթևներին դեռևս այս արքայի եղբոր, Արտավազդի օրոք և դրա արդյունքն էր եղել նորածին Տիգրան Մեծի պատանդ տարվելը:
Սա ով է??
Գուցե, հետո... բայց եկեք չմոռանանք, որ Կուրի մ.թ.ա. 183 թ-ի ճակատամարտում ալաններն ու նրանց դաշնակիցները գլխովին ջախջախվել էին: Քարթլիս-Ցխովրեբայի տվյալները
արժեքավոր կերպով լրացնում են Խորենացու կողմից պատմվող այս ճակատամարտը:
Ի դեպ, սա կարծես այնքան էլ պատմական չէ: Դատելով խորենացու
աղոտ ակնարկներից, որը իր ամենասիրած հերոսներից մեկին չէր կարող վարկաբեկել ու ակնարկներից այն կողմ անցնել, Սաթենիկը ոչ միայն չէր սիրում Արտաշեսին, այլ գուցե նաև ուղղակիորեն դավաճանում էր նրան: Իհարկե, ցավալի փաստ է ու որոշակիերոն ցրում է գեղեցիկ լեգենդը, բայց...
հանուն ճշմարտության:
Համաձայն Խորենացու, արքան մահացել է` մնալով ձնահյուսքի տակ: Ընդ որում, դատելով առկա տվյալներից, նա ամենևին էլ այն ուժեղ ու փառասեր արքան չի եղել, որը նկարագրված է վեպում...
Եթե այլ բացատրություն չկա, ապա կարծում եմ, որ լուրջ բացթողում է: Ինքն իր մասին է արտահայտվում...??!!
Ի դեպ, արքայի անունը այնուհանդերձ Տիրան էր, Տիրան I (մ.թ.ա. 115-95), թեև արտահայտվել են կարծիքներ նաև "Տիգրան"-ի օգտին: Բանն այն է, որ Խորենացին Արտաշեսի որդուն անվանում է Տիրան, բայց հռոմեական պատմիչը (կարծեմ
Ապպիանոսը) Տիգրան Մեծի հորը անվանում է "Տիգրան": Ես առավել կողմնակից եմ "Տիրան" տարբերակի օգտին, մանավանդ, որ "Տիգրան I"-ի տակ հասկացվում է Տիգրան I Աշխարհակալը (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522):
Առայժմ այսքանը, բայց ընթացքում կավելացնեմ
Էջանիշներ