Gayl (20.11.2010), My World My Space (30.09.2010), ՆանՍ (05.10.2010)
Մի էդքան էլ ես
Ու դրանից հետո կարծում ես, թե հարգարժան պրն Մալխասյանի գործի պահանջը կա մեր օրերում
Շինարար ջան դու որևէ մեկին խորհուրդ կտաս, որ նորից գրի ասենք «Վարդանանք»-ը: Ես իհարկե չեմ ասում, որ նույն թեման կրկին շոշափելը ճիշտ չէ, ուղղակի 2-րդ գործի հեղինակը պիտի կարողանա ասել ավելին քան իր նախորդը: Իսկ ես վերոշարադրյալ հատվածներից այդպիսի տպավորություն չստացա:
մի շնչով կարդացի... շատ հավանեցի: Չեմ ուզում համեմատել Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծի» հետ, բայց որ հետաքրքիր էր գրված, դա հաստատ... վաղը մի հատ կմտնեմ կողքի գրախանութը...
---------- Ավելացվել է՝ 20:04 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:03 ----------
Մինչ Շինարարը պատասխանի, ես կասեմ... ես անձամբ կպաչեի էն մարդու ճակատը, ով էսօր «Վարդանանքը» մի հատ էլ կգրեր նման հետաքրքիր ոճով...
Պարոն Մալխասյանի գործը դեռ չեմ կարդացել գոնե այն մասով, որով ակումբում կա, ինչի համար ներողություն եմ խնդրում, դեռ անպայման կկարդամ, ինչ վերաբերում է «Վարդանանքը» նորից գրել խորհուրդ տալուն, շնորհակալ եմ, կուշտ եմ բայց այդ իրադարձությունների մասին նոր վեպ գրել, ինչու՞ չէ, կարելի է: Ի վերջո գեղարվեստական ստեղծագործության իմաստը, հուսով եմ, որևէ իրադարձություն հնարավորինս սպառիչ բացահայտելը չէ, այլ պարզապես հեղինակային ինչ-որ մտահղացում, որ ոգեշնչվել է հենց այդ իրադարձությունից: Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծով» ես էլ ժամանակին շատ էի տարված, չնայած որպես գեղարվեստական արժեք, հեռու է կատարյալ լինելուց: Ինչևէ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը իրավունք ունի իր դիտակետից պատմելու նրա մասին
Վերջին խմբագրող՝ Շինարար: 30.09.2010, 19:18:
Իմ կողմից պարտավորված եմ զգում ասել, որ գիրքը ոչ մի ընդհանուր բան չունի Հայկ Խաչատրյանի համանուն վեպի հետ: Մյուս կողմից` ճիշտ չէր լինի մեկ գլխից ավելի տեղադրել, ֆորումի մասնակիցների համբերությունը չչարաշահելու համար:
Ի դեպ, ստեղծագործական ծրագրում նախատեսվում է գրել նաև Վարդանանքը, որը նույնպես ոչ մի ընդհանուր բան չի ունենա Դերենիկ Դեմիրճյանի գրքի հետ:
Դավիդուս ջան, իսկ ինձ ամենևին էլ հետաքրքիր չթվաց: Օրինակ մի բան ասեմ, գործածված Արբակ անունը կարծում եմ հաջող չի ընտրված: Նախ ծագմամբ հրեական է ու հայկական աղբյուրներում չի հանդիպում, իսկ հիշյալ ժամանակաշրջանում (մինչև Տիգրան Մեծի կողմից հրեաների գաղթեցումը) հայկական միջավայրում հրեաներ գրեթե չկային, հետո էլ Րաֆֆու մոտ արդեն կար նման անունով հերոս (Սամվելի դայակը):
Խորապես հարգելով ձեզ ու ձեր գործը՝ ինձ թույլ կտամ որևէ կարծիք հայտնել բուն գործի հանդեպ միայն այն բանից հետո, երբ կգնեմ ու կկարդամ գիրքը:
Վերջին մտքի հետ միանշանակ համաձայն եմ, բայց մեր պատմության 5000 տարիները մեզ հսկայական հումք են տալիս գրական ամենատարբեր տիպի երկերի համար: Ու դեռ ժամանակը չի, երբ պիտի նորից անդրադառնանք նույն մարդկանց կամ դեպքերին: Խուտ դրա պատմական անհրաժեշտությունը չկա: Օրինակ անընդհատ սպասում եմ Արցախյան հերոսամարտին նվիրված գրական արժեքավոր երկի: Ու դեռ սպասում եմ
ԻՄՀԿ
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 30.09.2010, 19:25:
Նախ` անկեղծ շնորհակալություն կարծիքի համար:
Քանի որ հետաքրքրություն դրսևորվեց Վարդանանքի մասով, ավելացնեմ: Գիրքը ծրագրվում է գրել անկողմնակալ, հաշվի առնելով բոլոր կողմերի բոլոր առավելություններն ու թերությունները:
Սակայն դա ապագայի հարց է, քանի որ հիմա աշխատում եմ մեկ այլ վեպի վրա:
davidus (30.09.2010)
Moonwalker ջան, ասածներդ կդիտարկեմ զուտ իմ սուբյեկտիվ տեսանկյունից… Ինձ հետաքրքիր թվաց, դրա համար հատուկ նշեցի դա… Երկրորդ, Moonwalker ջան, հրեաներ ամբողջ աշխարհում կան, որ լավ ման գաս ձեր մուտքում էլ կգտնես... Ու ինձ հետաքրքիր էր, թե քեզ որտեղից այդ տեղեկությունը Հայաստանում հրեաների բացակայության մասին… Երրորդ, հիմա եթե որևէ հեղինակ մի վեպ գրի, որ գլխավոր հերոսի անունը Դավիթ դնի, ուրեմն պիտի ասենք՝ Սասունցի Դավիթից հետո էլ էդ անունը չի նայվու՞մ…
Moonwalker (30.09.2010)
Շատ լավ գործ եք սկսել, գնահատեցի, բայց ամեն դեպքում ավելի օբյեկտիվ գնահատական կարելի է տալ վեպը ամբողջությամբ կարդալուց հետո:
Դե եթե խոստանում եք անկողմնակալ գրել «Վարդանանքը», ապա կխնդրեմ անպայման բացահյտել, թե էդ ոնց եղավ, որ պատերազմի դաշտ հայոց ազգի փափկասուն կանայք էլ էին գնացել, թե... իր նախապատմությամբ իհարկե:
Վերջին խմբագրող՝ davidus: 30.09.2010, 19:30:
Malxas (01.10.2011)
Հարգելի Դավիթ. Դեռ պատմական նյութերի ուսումնասիրության փուլում եմ գտնվում: Ընդ որում ուսումնասիրում եմ ոչ միայն պատմական նյութերը, այլ նաև ժամանակակից վերլուծությունները, որոնք համարյա բոլորն էլ կողմնակալ կերպով են գրված` եթե գովերգում են Վարդան Մամիկոնյանին, ապա միմիայն Վասակ Սյունու հաշվին, իսկ եթե Վասակ Սյունու արժանիքներն են ի դերև բերում, ապա սոսկ որպեսզի նշեն Վարդան Մամիկոնյանի քաղաքական կարճատեսությունն ու ապաշնորհությունը: Չնայած դրան այս վերլուծությունները շատ արժեքավոր բացահայտումներ են պարունակում իրենց մեջ և օգնում են միջին թվաբանական կարծիք կազմել: Թերևս ակադեմիական հրատարակչությունն է անկողմնակալ գրված, որի վրա կուզենայի ուադրություն հրավիրել:
Արցախյան հերոսամարտի մասին լավ վեպ ես էլ կուզեի կարդալ: Պատմական անհրաժեշտության գիտակցումով գրված ստեղծագործությունների թեմայով կարելի էր մի փոքր բանավիճել, բայց սա դրա թեման չի, բացի այդ ինչպես իմ սիրելի արաբներն են ասում. «ես հոգնել եմ ու իմ էշը նույնպես» մի այլ անգամ, մի այլ առիթով ավելի երկար կբանավիճենք
Moonwalker (01.10.2010), Արևածագ (30.09.2010)
Ներկայացված հատվածների լեզուն անթերի է: Մի բառ միայն մի քիչ անհամոզիչ է հնչում, դրա մասին էլ կլռեմ, որովհետև հեղինակը խնդրել է «մանրադիտակով չնայել»:
davidus (30.09.2010)
Ներողություն եմ խնդրում, բայց իրոք չէի ցանկանա կոնկրետ բառեր քննարկել: Հիշեցնում եմ նաև (ոչ կոնկրետ ձեզ), որ սա գեղարվեստական գիրք է և հնարավոր են փոքրիկ պատմական շեղումներ և դեպքերի յուրովի մեկնաբանություններ:
Խանդավառված եմ, որ լեզուն անթերի եք գտնում: Սա սոսկ վեպի առաջին գլուխն է: Գիրքը ծավալուն է և հիմնական իրադարձությունները դեռ առջևում են...
Արևածագ (30.09.2010)
Անկեղծ ասած երբ առաջարկում էի հատվածներ տեղադրել բավական թերահավատորեն էի տրամադրված: Ինձ թվում էր, որ պետք է կարդամ հատվածը, ապա որոշակի հատվածներ մեջբերելով ասեմ. «Գիտեք, ես Ձեր գիրքը չեմ ցանկանում գնել»: Հիմա ասում եմ ճիշտ հակառակը. գիտեք, ես ուզում եմ Ձեր գիրքը գնել ու ամբողջությամբ կարդալ: Իհարկե ստեղծագործության գնահատական ես ԴԵՌ չեմ կարող տալ, ոչ սուբյեկտիվ, ոչ օբյեկտիվ, դա չի կարելի անել մինչև ամբողջությամբ կարդալը: Բայց ի մեծ ուրախություն ինձ նշում եմ, որ թեմայում բերված հատվածն առնվազն հետաքրքրություն առաջացնում է: Անկախ իմ հետագա գնահատականից, վեպի մասին հետագայում կազմելիքս կարծիքիցս, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս գրքի ու այն մեզ ներկայացնելու համար
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ