User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Ինչպես տեղեկացվել մեր իրավունքների մասին

  1. #1
    Սկսնակ անդամ ուզուզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպես տեղեկացվել մեր իրավունքների մասին

    Չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ այս թեման բացել ֆորումի այս հատվածում, որովհետև այն ավելի հասարակա-քաղաքացիական բնույթ ունի…
    Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրին ծանոթ երևույթ է՝ որևէ պետական, իր իմաստով անիմաստ հիմնարկ մտնելիս հանդիպել այնտեղ նստած փուչիկային արտաքինով, բիժուտերիայի տարափով պճնված կանանց, որոնք իրենց քիթումունաթ արտահայտություններով ամեն կերպ փորձում են համոզել, որ իրենց գործը պետական կարևորագույն միսիա է և մեզ՝ հասարակ քաղաքացիներիս համար մեծ պատիվ է ինչ-որ հարցով դիմել իրենց…
    ___________________________________________________--
    Ուրեմն… էսօր առավոտյան մտնում եմ համատիրություն /նախկին ԺԵԿ/ ՝ժամանակավոր բնակության մասին տեղեկանք վերցնելու՝ հղիության կոնսուլտացիայի գրանցվելու համար… Տեղեկացվել էի, որ պետք է հարևանների՝ մինիմում 3-ի ստորագրություն, անձնագրի սերիաներ…մի խոսքով էտ ամեն ինչը մոտս մտնում եմ համատիրություն, սենյակում սպասում եմ որոշ ժամանակ, մինչև հարգարժան տիկինը դեղձ ջոկելուց /ինքն ա ասում/ գալիս ա, դասավորում ա սեղանը… ես սպասում եմ… սկսում ա հարց ու փորձ անել աշխատակցուհուն՝ ոնց ա ամուսինը, ինչ հաբեր ա ընդունում....ի վերջո անդրադառնում ա իմ հարցին.
    _Ո՞ր հասցեում ես բնակվում
    Ասում եմ, բայց դե տվածս դիմումի մեջ ամեն ինչ գրված է…Նորից դիմում է կողքի տիկնոջը.
    _Նայի՛ պարտք ունե՞ն…
    Մինչ մյուսը քրքրում է գրքույկը, տիկինը փորձում է կարդալ դիմումը.մի նախադասությունը մի քանի անգամ կարդալով վերջապես հասնում է անձնագրի սերիաներին ու նայում ինձ.
    _Կարող ա հորինել գրել ես սերիաները, անձնագրերը պետք ա բերես…
    …Հանկարծ պատկերացնում եմ ինձ դռները ծեծելուց ու անձնագիր հավաքելուց. մարդիկ նույնիսկ սերիա տալուց էնպես վախվորած են նայում քեզ՝ ասես մի մեծ վատություն ես անելու իրենց…
    Վերջապես մյուս աշխատողը գտնում է հասցեն ու.
    _Հա, ահագին պարտք ունեն
    Գլխավորը դիմում է ինձ.
    _Տան տիրոջ հետ կապ ունե՞ք…
    Ասում եմ, որ ընդհանրապես նրան չեմ էլ տեսել, որ միջնորդ կա… և այլն և այլն
    Հետո հարցնում է՝ ինչի համար եմ ուզում, պատասխանում եմ…
    _Միայն ու միայն դրա համար ես քեզ ընդառաջում եմ,-մեծ գործ անողի դեմքի արտահայտությամբ դիմում է ինձ,- բայց տանտերերիդ ասա, որ վճարումներ անեն, որովհետև հաջորդ անգամ ոչ մի զիջում չի լինելու…
    Հետո ինձ պահանջեցին վճարել էտ թղթի կտոր համար, չմոռացան հիշեցնել պարտքի մասին ու ճամփու դրեցին…

    Հիմա ինձ հարցեր ա, որ տանջում են… ունեի՞ն իրավունք ինձ տեղեկանք չտալու ու խի պետք ա էտ թղթի համար ես իրանց փող տայի, չէ՞ որ էտ իրանց գործն ա
    How to get ANSWERS?

  2. #2
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կարող ես օգտվել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳից

    http://www.arlis.am/

    կամ էլ հարցդ ուղղել հասարակական իրավապաշտպան կազմակերպությանը
    http://voskemijin.ucoz.org/

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (29.09.2010), ուզուզ (28.09.2010)

  4. #3
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարտավորությունների համար ոչ ոք իրավունք չունի մերժել փաստաթղթի տրամադրումը: Պարտքերի համար կա դատարան և հարկադիր ծառայություն:

    Եվ ընդհանրապես, գազի, ջրի, հոսանքի անջատումները մեր երկրում կատարվում են անօրինական կերպով: Դրանք կենսական ապահովման միջոցներ են, ուստի դրանց անջատումը կարող է լինել միայն դատարանի սանկցիայով:

    Մասնավորապես` ըստ ՀՀ Քաղ. Օր 558 հոդվածի 3-րդ կետի էներգիայի մատուցման ընդհատում, սահմանափակում, կամ դադարեցում թույլատրվում է միայն կողմերի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի երբ աբոնենտի էներգետիկ սարքերի անբավարար վիճակը սպառնում է վթարներ առաջացնել, կամ սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և անվտանգության համար:

    Ըստ նուն հոդվածի 4-րդ կետի Առանց աբոնենտի համաձայնության էներգիայի մատուցման ընդհատում, սահմանափակում, կամ դադարեցում թույլատրվում է միայն էներգամատակարարող կազմակերպության համակարգում վթարները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում` աբոնենտին այդ մասին անհապաղ տեղեկացնելու պայմանով:

    Իսկ պայմանագրային պարտավորությունների չկատարման հարցը (տվյալ դեպքում չվճարելը) լուծում է միայն դատարանը
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    terev (28.09.2010), Tig (22.11.2010), ուզուզ (29.09.2010)

  6. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարտավորությունների համար ոչ ոք իրավունք չունի մերժել փաստաթղթի տրամադրումը: Պարտքերի համար կա դատարան և հարկադիր ծառայություն:

    Եվ ընդհանրապես, գազի, ջրի, հոսանքի անջատումները մեր երկրում կատարվում են անօրինական կերպով: Դրանք կենսական ապահովման միջոցներ են, ուստի դրանց անջատումը կարող է լինել միայն դատարանի սանկցիայով:

    Մասնավորապես` ըստ ՀՀ Քաղ. Օր 558 հոդվածի 3-րդ կետի էներգիայի մատուցման ընդհատում, սահմանափակում, կամ դադարեցում թույլատրվում է միայն կողմերի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի երբ աբոնենտի էներգետիկ սարքերի անբավարար վիճակը սպառնում է վթարներ առաջացնել, կամ սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և անվտանգության համար:

    Ըստ նուն հոդվածի 4-րդ կետի Առանց աբոնենտի համաձայնության էներգիայի մատուցման ընդհատում, սահմանափակում, կամ դադարեցում թույլատրվում է միայն էներգամատակարարող կազմակերպության համակարգում վթարները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում` աբոնենտին այդ մասին անհապաղ տեղեկացնելու պայմանով:

    Իսկ պայմանագրային պարտավորությունների չկատարման հարցը (տվյալ դեպքում չվճարելը) լուծում է միայն դատարանը
    Ճիշտ է, կողմերի համաձայնությունը կնքված է պայմանագրով, որտեղ կարող է կետ լինել ծառայության մատուցման ընդհատման վերաբերյալ։ Նույն կերպ համատիրության կանոնադրության մեջ կարող է կետ լինել տեղեկանքի տրամադրման կարգի մասին, որտեղ կարող է նաև մերժվելու պայմանների մասին կետ լինել։ Քաղաքացին կարող է տեղեկանք տրամադրելու համար գրավոր դիմում գրել և գրավոր մերժումը ստանալուց հետո այն վիճարկել դատարանում։ Համատիրության կանոնադրության մեջ կարող է նաև տեղեկանքի տրամադրման համար վճար նախատեսված լինել։ Ըստ իմ թշվառ ինֆորմացիայի։
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ուզուզ (29.09.2010)

  8. #5
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հավաստիացնում եմ քեզ, որ չկա,....

    Իսկ փաստաթուղթ տրամադրելը մերժելը կարող է միայն տեխնիկական պատճառներով լինել
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ուզուզ (29.09.2010)

  10. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավաստիացնում եմ քեզ, որ չկա,....

    Իսկ փաստաթուղթ տրամադրելը մերժելը կարող է միայն տեխնիկական պատճառներով լինել
    Ինչքան հիշում եմ, իմ հեռախոսի և էլեկտրականության հետ կապված պայմանագրերում կան։ Գոյություն ունեն փաստաթուղթ տրամադրելու կարգեր, որոնց մի մասը հաստատված է օրենքով, մի մասն էլ ըստ կանոնադրության։ Այլ բան է տեղեկատվություն ստանալու իրավունքը, որը փաստաթուղթ տրամադրելու հետ կապ չունի։ Տեղեկանքի տրամադրումը ինչ–ինչ դեպքերում կարող է մերժվել, անհրաժեշտության դեպքում գրավոր՝ հիմքը նշելով։ Բազմաբնակարան շենքի մասին ՀՀ օրենքում նշված է, որ կառավարման մարմինը ունի տեղեկանք տալու լիազորություն և ոչ թե պարտավորություն։
    Si vis pacem, para bellum

  11. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան հիշում եմ, իմ հեռախոսի և էլեկտրականության հետ կապված պայմանագրերում կան։ Գոյություն ունեն փաստաթուղթ տրամադրելու կարգեր, որոնց մի մասը հաստատված է օրենքով, մի մասն էլ ըստ կանոնադրության։ Այլ բան է տեղեկատվություն ստանալու իրավունքը, որը փաստաթուղթ տրամադրելու հետ կապ չունի։ Տեղեկանքի տրամադրումը ինչ–ինչ դեպքերում կարող է մերժվել, անհրաժեշտության դեպքում գրավոր՝ հիմքը նշելով։ Բազմաբնակարան շենքի մասին ՀՀ օրենքում նշված է, որ կառավարման մարմինը ունի տեղեկանք տալու լիազորություն և ոչ թե պարտավորություն։
    Հեռախոսի համար չգիտեմ, բայց հոսանքը որպես կենասապահովման միջոց չի կարող անջատվել առանց դատարանի սանկցիայի, ինչպես վերը նշեցի օրենսդրությունը կատեգորիկ կերպով սահմանել է անջատման դեպքերը: Եթե պայմանագիրն այլ բան է սահմանում, քան օրենքն է, ապա այն առոչինչ է:

    Կառավարման մարմին այո, տրված են լիազորություններ որոշակի փաստաթղթեր տրամադրելու, դա պետության կողմից է տրվում և կոչվում է միջնորդավորված գործառնություններ: Իսկ կառավարող մարմինն իր հերթին պարտավոր է ապահովել համապատասպխան տեղեկանքների տրամադրումը, քանի որ դա պետության պարտականությունն է , որը միջնորդավորման արդյունքնում որպես լիազորություն տրվել է համատիրություններին:

    Այսինքն պաետությունը լիազորել է կառավարման մարմին իր պարտականությունների որոշակի մասն իրացնել:
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 28.09.2010, 15:05:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ուզուզ (29.09.2010)

  13. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեռախոսի համար չգիտեմ, բայց հոսանքը որպես կենասապահովման միջոց չի կարող անջատվել առանց դատարանի սանկցիայի, ինչպես վերը նշեցի օրենսդրությունը կատեգորիկ կերպով սահմանել է անջատման դեպքերը: Եթե պայմանագիրն այլ բան է սահմանում, քան օրենքն է, ապա այն առոչինչ է:

    Կառավարման մարմին այո, տրված են լիազորություններ որոշակի փաստաթղթեր տրամադրելու, դա պետության կողմից է տրվում և կոչվում է միջնորդավորված գործառնություններ: Իսկ կառավարող մարմինն իր հերթին պարտավոր է ապահովել համապատասպխան տեղեկանքների տրամադրումը, քանի որ դա պետության պարտականությունն է , որը միջնորդավորման արդյունքնում որպես լիազորություն տրվել է համատիրություններին:

    Այսինքն պաետությունը լիազորել է կառավարման մարմին իր պարտականությունների որոշակի մասն իրացնել:
    Իիիիյ

    ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ (հաճախակի տրվող հարցեր)

    1. Ո՞ր դեպքերում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարարումը

    * Մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը`

    ա) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կանոններով և Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարումներ չկատարելու դեպքում.

    բ) եթե մատակարարի անձնակազմին համապատասխան վկայականը ներկայացնելու դեպքում թույլ չի տրվել սպառողի հետ համաձայնեցված ժամանակացույցով կամ պայմանագրով սահմանված կարգով սպասարկել սպառողի տնօրինվող տարածքում տեղակայված էլեկտրատեղակայանքները, այդ թվում` էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը` անկախ դրանց պատկանելությունից.

    գ) եթե սպառողը էլեկտրաէներգիան սպառել է առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առանց առևտրային հաշվառքի սարքի, կամ առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով։
    Si vis pacem, para bellum

  14. #9
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    արի բեր նաև սահմանադրությն իրար հակասող մոտ 14 հոդվածների օրինակները:

    Սա սխալ և չհիմնավորված, օրենքին հակասող կարգ է: Ինչպես նաև գազի "սպասարկաման" վճարները, որ ժողովուրդը խելոք մուծում է....

    ԷՄՕԿ-ը ենթաօրենսդրական ակտ է, և օրենքի հետ հակասության դեպքում կիրառվում է օրենքով նախատեսված կարգը:
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 28.09.2010, 15:15:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ուզուզ (29.09.2010)

  16. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    արի բեր նաև սահմանադրությն իրար հակասող մոտ 14 հոդվածների օրինակները:

    Սա սխալ և չհիմնավորված, օրենքին հակասող կարգ է: Ինչպես նաև գազի "սպասարկաման" վճարները, որ ժողովուրդը խելոք մուծում է....
    Եղբայր, օրենքի անունը ու հոդվածը կասե՞ս։
    Si vis pacem, para bellum

  17. #11
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, օրենքի անունը ու հոդվածը կասե՞ս։
    ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք հհ 550-560
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. #12
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք հհ 550-560
    Ես բացատրեցի, որ կողմերի համաձայնությունը դա հենց պայմանագիրն է, որով էլ համաձայնեցված է ծառայության մատուցման դադարեցման պայմանները և կարգը։ Թե ինչն է հակասությունը, չհասկացա։
    Si vis pacem, para bellum

  19. #13
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հակասությունն այն է, որ պայմանագրային պարտավորությունների չկատարման հարցը լուծում է միմիայն դատարանը....
    Ուստի պայմանագրի այդ հատվածը հակաօրենսդրական է:

    ---------- Ավելացվել է՝ 16:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:30 ----------

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես բացատրեցի, որ կողմերի համաձայնությունը դա հենց պայմանագիրն է, որով էլ համաձայնեցված է ծառայության մատուցման դադարեցման պայմանները և կարգը։ Թե ինչն է հակասությունը, չհասկացա։
    Կողմերն իրավունք չունեն օրենսդրությանը հակասող համաձայնություն կազմել....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  20. #14
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    հակասությունն այն է, որ պայմանագրային պարտավորությունների չկատարման հարցը լուծում է միմիայն դատարանը....
    Ուստի պայմանագրի այդ հատվածը հակաօրենսդրական է:
    Եթե հարց կա, ապա իհարկե դատարանով կարելի է լուծել, իսկ եթե հարց չկա՞։ Օրինակ ես վճարումը չեմ կատարել, սահմանված կարգով տեղեկացվել եմ անջատման մասին, հետո էլի չեմ կատարել ու ծառայությունը դադարեցվել է։ Հարց. Ի՞նչ եմ ես վիճարկելու դատարանում։

    ---------- Ավելացվել է՝ 16:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:34 ----------

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Կողմերն իրավունք չունեն օրենսդրությանը հակասող համաձայնություն կազմել....
    Ո՞րն է հակասությունը։
    Si vis pacem, para bellum

  21. #15
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մատակարը օրենքով սահմանված կարգով պետք է դիմեր դատարան` պայմանագրային պարտավորությունների չկատարման հայցով: դատարնը պետք է վճռեր կասեցնել մատակարարումը, և համապատասխան մարմինների միջոցով բռնագանձեր հայցով նշված գումարը: Դու տվյալ պարագայում վիճարկել կարող ես միայն անջատումը:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 115
    Վերջինը: 11.02.2014, 13:44
  2. Գրառումներ: 26
    Վերջինը: 24.10.2013, 13:26
  3. Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ի՞նչ կազմակերպություններ գիտեք:
    Հեղինակ՝ DRop.of.the.Rain, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.10.2010, 20:41
  4. Ինչպես տեղեկացվել մեր իրավունքների մասին
    Հեղինակ՝ ուզուզ, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 28.09.2010, 13:11
  5. Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Հայաստանում
    Հեղինակ՝ ClassicDancer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 06.06.2008, 10:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •