Չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ այս թեման բացել ֆորումի այս հատվածում, որովհետև այն ավելի հասարակա-քաղաքացիական բնույթ ունի…
Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրին ծանոթ երևույթ է՝ որևէ պետական, իր իմաստով անիմաստ հիմնարկ մտնելիս հանդիպել այնտեղ նստած փուչիկային արտաքինով, բիժուտերիայի տարափով պճնված կանանց, որոնք իրենց քիթումունաթ արտահայտություններով ամեն կերպ փորձում են համոզել, որ իրենց գործը պետական կարևորագույն միսիա է և մեզ՝ հասարակ քաղաքացիներիս համար մեծ պատիվ է ինչ-որ հարցով դիմել իրենց…
___________________________________________________--
Ուրեմն… էսօր առավոտյան մտնում եմ համատիրություն /նախկին ԺԵԿ/ ՝ժամանակավոր բնակության մասին տեղեկանք վերցնելու՝ հղիության կոնսուլտացիայի գրանցվելու համար… Տեղեկացվել էի, որ պետք է հարևանների՝ մինիմում 3-ի ստորագրություն, անձնագրի սերիաներ…մի խոսքով էտ ամեն ինչը մոտս մտնում եմ համատիրություն, սենյակում սպասում եմ որոշ ժամանակ, մինչև հարգարժան տիկինը դեղձ ջոկելուց /ինքն ա ասում/ գալիս ա, դասավորում ա սեղանը… ես սպասում եմ… սկսում ա հարց ու փորձ անել աշխատակցուհուն՝ ոնց ա ամուսինը, ինչ հաբեր ա ընդունում....ի վերջո անդրադառնում ա իմ հարցին.
_Ո՞ր հասցեում ես բնակվում
Ասում եմ, բայց դե տվածս դիմումի մեջ ամեն ինչ գրված է…Նորից դիմում է կողքի տիկնոջը.
_Նայի՛ պարտք ունե՞ն…
Մինչ մյուսը քրքրում է գրքույկը, տիկինը փորձում է կարդալ դիմումը.մի նախադասությունը մի քանի անգամ կարդալով վերջապես հասնում է անձնագրի սերիաներին ու նայում ինձ.
_Կարող ա հորինել գրել ես սերիաները, անձնագրերը պետք ա բերես…
…Հանկարծ պատկերացնում եմ ինձ դռները ծեծելուց ու անձնագիր հավաքելուց. մարդիկ նույնիսկ սերիա տալուց էնպես վախվորած են նայում քեզ՝ ասես մի մեծ վատություն ես անելու իրենց…
Վերջապես մյուս աշխատողը գտնում է հասցեն ու.
_Հա, ահագին պարտք ունեն
Գլխավորը դիմում է ինձ.
_Տան տիրոջ հետ կապ ունե՞ք…
Ասում եմ, որ ընդհանրապես նրան չեմ էլ տեսել, որ միջնորդ կա… և այլն և այլն
Հետո հարցնում է՝ ինչի համար եմ ուզում, պատասխանում եմ…
_Միայն ու միայն դրա համար ես քեզ ընդառաջում եմ,-մեծ գործ անողի դեմքի արտահայտությամբ դիմում է ինձ,- բայց տանտերերիդ ասա, որ վճարումներ անեն, որովհետև հաջորդ անգամ ոչ մի զիջում չի լինելու…
Հետո ինձ պահանջեցին վճարել էտ թղթի կտոր համար, չմոռացան հիշեցնել պարտքի մասին ու ճամփու դրեցին…

Հիմա ինձ հարցեր ա, որ տանջում են… ունեի՞ն իրավունք ինձ տեղեկանք չտալու ու խի պետք ա էտ թղթի համար ես իրանց փող տայի, չէ՞ որ էտ իրանց գործն ա