User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 411 հատից

Թեմա: Հայերեն Android հեռախոսներում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ ArmSOAD-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    34
    Գրառումներ
    353
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայերեն Android հեռախոսներում

    Սիրելի ակումբեցիներ:
    Ինչպես գիտենք վերջապես Հայաստան են մտել HTC հեռախոսներ` Android օպերացիոն համակարգով: Անձամբ ես ձեռք եմ բերել HTC Hero Android 1.5 (upgraded to 2.1) ու շատ գոհ եմ:
    Բայց, ինչպես յուրաքանչյուր հայ, մայրենի լեզուս շատ եմ սիրում , ու զգում եմ դրա պակասը հեռախոսիս մեջ : Մի քիչ մանրամասնեմ:
    Ուրեմն էս Google-ը ցավոք մինչ այսօր չի մտցրել հայոց լեզուն HTC Android-ների հիմնական լեզուների ցանկի մեջ, որի պատճառով կամայական հայերեն տեքստ բացելուց, լինի դա ինտերնետում, թե Word document, տեսնում ենք մի շարք վանդակներ : Փորփրելով ինտերնետը` պարզեցի, որ խելոք մարդիկ արդեն դզեվեր են գտնում խնդրի լուծման համար
    Լուծման տարբերակ
    1. Ֆոնտեր

      Երևի ամենատրամաբանական լուծումը հեռախոսի հիմնական ֆոնտի փոփումն է: Այսինքն գտնում ենք մի հարմար Unicode ֆոնտ` հայերենի պարունակությամբ, ու դնում ենք DroidSerif.ttf ֆոնտի փոխարեն: Այ այստեղ առաջանում է խնդիր: Հեռախոսը թույլ չի տալիս system folder-ի մեջ գրել:
      Էս հարցնել են լուծում մարդիկ: Հեռախոսը "root" են անում: Ինչքան հասկացա բարդոտ գործողություն է, որը format-ներ անելուց հետո ավելի հին միջուկով OS է գցում հեռախոսիմեջ, ընդ որու Hack-արած, ու ձեռքի հետ բացում է Android-ի մի շարք հնարավորություններ:
      Սրանից հետո կարող ենք ֆոնտերը փոխել ու տեսնել հայերեն տառերը: Բայց փաստորեն մեր սիրուն, թարմ Անդրոիդիկին կորցնում ենք Կարող ենք վերականգնել միայն Hack արած տարբերակով: Այս միտքը անձամբ ինձ հեչ դուր չի գալիս:
      Բայց եթե դուք ուզում եք ռիսկի դիմել, ինտերնետում բազմաթիվ ուղեցույցներ ու տեսանյութեր կան, որոնք կօգնեն և' "root" անել, և' ֆոնտերը փոխել:

      Օրինակ այստեղ` http://hackerthedude.blogspot.com/20...-tutorial.html

    1. Ստեղնաշար

      Ենթադրենք կարողացել ենք հայերեն ֆոնտերը մտցնել մեր հեռխոսի մեջ: Հիմա հարց է ծագում` ո՞նց գրենք: Դա իրականացնելու համար երևի միակ գոյություն ունեցող ձևը նոր ստեղնաշարն է: Կա մի ծրագիր (application), որով կարելի է լրացուցիչ լեզուներուվ ստեղնաշարեր ավելացնել:
      Անունն է AnySoftKeyboard: Կարելի է բեռնել Android Market-ից կամ համակարգչով այստեղից` http://handheld.softpedia.com/get/Sy...rd-78971.shtml
      Սրանից հետո պետք է բեռնել վերջերս Market-ում հայտնված հայերեն ստեղնաշարը`
      Armenian Language Pack for AnySoftKeyboard կամ` http://handheld.softpedia.com/get/Ed...d-104603.shtml


    Ահա և վերջ: Իհարկե այս ամենը անելուց ձեր հեռախոսը փչանալու ռիսկի տակ է հայտնվում , զգույշ եղեք: Ու խնդրում եմ արձագանքեք այս գրառմանը, եթե արդեն փորձարկել եք

    Հաջողություն եմ մաղթում

    ---------- Ավելացվել է՝ 16:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:49 ----------

    Գրեցի ու միանգմից մի ուրիշ տարբերակ գտա, կարծես ավելի հեշտ է իրականացվում: Այսինքն էլի "root" արվում է, բայց հնարավորություն կա վերականգնվել: Կարճ ասած` application կա, որը սև գործը անում է Հեսա լինքը` http://maketecheasier.com/root-andro...nty/2010/08/13

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Txa (07.10.2010), Universe (29.12.2010), Հայկօ (27.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայերեն ստեղնաշար Lumia հեռախոսներում
    Հեղինակ՝ Սերժ780, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.05.2014, 02:19
  2. Firefox-ը Android-ի համար` հայերեն լեզվով
    Հեղինակ՝ HrantOhanyan, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.09.2013, 18:02
  3. Android և Wi Fi
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 04.05.2013, 00:38
  4. Android - հայերեն տառեր
    Հեղինակ՝ -=BaZeL^4=-, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 05.11.2011, 00:04
  5. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •