Chilly (06.05.2011)
Շնորհակալ եմՆենց անսովոր ու հավես ա հայերեն տառեր տեսնել հեռախոսիս մեջ
Լավ, մանրամասն պատմեմ… Երեկ Տեխնոպարկի ճաշարանում պատահաբար տեսա http://hy-am.org/–ի թիմի անդամներից Նորայրին, որին հեռակա ճանաչում էի, բայց ինքն ինձ՝ հավանաբար չէ։ Մոտեցա ասեցի, որ հեռախոսս սենց–սենց պրոբլեմ ունի, խորհուրդ հարցրեցի, ինքն էլ ասեց, որ իր ընկերը էդ սարքից ունի, ու երեկոյան էսինչ սրճարանում են լինելու, կասի որ հետը սարքը բերի, եթե գամ կփորձեն մի բան անել։ Ես էլ երեկոյան գործից հետո գնացի, նոթբուքս էլ մոտս էր, տենց նստեցինք մի քանի ժամ չարչարվեցինք վերջը ստացվեց։ Ամոթ էլ ա, բայց սկի չհարմարվեց անունը հարցնեմ էդ տղու։![]()
Ի դեպ, http://hy-am.org/ սայթը նվիրված ա տարբեր հեռախոսներում, այդ թվում՝ Android-ում հայերենի ապահովմանը։ Հեռախոսի ֆոնտերն էլ տեղից եմ քաշել։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 06.05.2011, 21:09:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Հետաքրքիր արկածներ ենhttp://hy-am.org/ սայթի մասին գիտեմ, ցավոք անդրոիդի համար միակ լուծումը մնումա ռութը, բայց իրանք ֆոնտեր են սարգել Թարումյանի ֆոնտերի հիման վրա:
Հայաստան ներկրվող հաջորդ HTC սմարթֆոններում ինտեգրված է լինելու հայերեն «Դրոիդ» տառատեսակը
Հուսանք հաջորդ քայլը Գուգլից կլինի, ու 2.4-ում կներդնի հայկական ֆոնտեր:PanARMENIAN.Net - «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի թիմի ստեղծած հայերեն 21 տառատեսակներից «Դրոիդ» տառատեսակը հնարավոր է տեղադրել Android խելախոսների (smartphone) մեջ միայն root (կոտրել) անելուց հետո։
Ինչպես նշեց PanARMENIAN.Net ի թղթակցին ծրագրի համակարգող Ալեքսեյ Չալաբյանը,նրանք դեկտեմբեր ամսին փորձել են դիմել Google ընկերությանը, որպեսզի հայկական տառատեսակները հեռախոսներում ի սկզբանե ինտեգրված լինեն։«Մենք փորձել ենք անգամ կապվել Google-ում աշխատող մեր ծանոթների միջոցով։ Մարտ ամսին պատասխան ստացանք, որտեղ Google-ն ասում էր դիմեք Android-ի համար տառատեսակներ ստեղծող կազմակերպությանը՝ Ascendia-ին։ Վերջինս էլ մեզ պատասխանեց, որ ըստ Google-ի հետ պայմանավորվածության՝ չեն կարող երրորդ կողմից ինչ-որ նորամուծություններ ընդունել»,- ասաց Ալեքսեյ Չալաբյանը և հավելեց, որ իհարկե բիզնես տեսանկյունից դա ձեռնտու չէ նրանց։
«Օրանժ Արմենիա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ Օրանժը 2 ամիս առաջ կապվել է HTC ընկերության հետ. «Երբ լսեցինք այս հայկական տառատեսակների մասին, դա մեզ շատ հետաքրքեց։ Սակայն, քանի որ պահանջվում է rooting, իհարկե մեզ համար անընդունելի է բաժանորդներին հեռախոսներ առաջարկել առանց երաշխիքի։ Մենք կապվեցինք HTC ընկերության հետ, առաջարկեցինք հայերեն տառատեսակներն ընդգրկել Android համակարգում։ Արդյունքում արդեն հայաֆիկացրել է HTC հեռախոսների հաջորդ մոդելը, որը մենք կներկրենք Հայաստան։ Այս տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում այդ մոդելն անպայման կներկայացվի։ Թե որ մոդելն է լինելու, չգիտենք»։
Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով, HTC-ի կողմից այս լուծումը վերաբերում է միայն HTC-ի Android հեռախոսներին և ոչ ընդհանրապես Android-ին։
Android օպերացիոն համակարգը ստեղծվել է Google ընկերության կողմից 2008թ-ին։ HTC հեռախոսների մեծ մասն աշխատում են Android համակարգով։
Ի դեպ XTC Clip-ի տիրոջ կոնտակտները գտել եմ, էսօր հետը կապնվելու եմ, որ պայմանավորվեմ:
Եթե ցանկություն ունեք root անելու, ասեք
Ի դեպ էս սայթն էլ ա շատ օգտակար www.hy-am.org
I may be paranoid but no android!
ArmSOAD (12.05.2011)
Ով է տեղյակ, բջջային հեռախոսի memory card-ում կոնկրետ որ folder-ում է պետք տեղադրել "ArmWebBrowserStable2.2.apk" ծրագիրը` բջջային հեռախոսում հայերենով գրել ու կարդալու համար:
Եվ տվյալ folder-ի մեջ տեղադրելուց հետո ինչպես պետք է աշխատեցնել այդ ".apk" ֆայլը?
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ