Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Զուտ ակադեմիական հետաքրքրությունից դրդված հարցնեմ. իսկ գործարանային ստեղնաշարը ուղղակի խմբագրելու / նոր դասավորություն ավելացնելու տարբերակ չկա՞: Sens-ի դիֆոլթ ստեղնաշարը շատ ա դուրըս գալիս:

Ու մեկ էլ՝համապատասխան համբերություն ունենալու դեպքում պիտի որ հնարավոր լինի հիմնական տառատեսակի մեջ ուղղակի հայերեն նշանները ավելացնել, չէ՞ (տառատեսակը լրիվ փոխելուց խուսափելու համար):
2-րդը հնարավոր ա, կարելի ա վերցնել Tahoma, Sylfaen կամ Arial-ի հայերեն սիմվոլները ու ավելացնել Droid Sans, Droid Sans Bold ֆոնտերին: Բայց պետք ա սպասենք, մինչև մեկնումեկը ուզենա սա անել

Իսկ ստեղնաշարը դժվար թե, որովհետև default ստեղնաշարը 3 տողանի ա, ինչը ունի ընդամենը 26 ստեղն + 2 ստեղն կետադրության համար: Իսկ AnySoftKeyboard-ի հայերենը ունի 4 տող՝ 35 ստեղն + 4 ստեղն կետադրության համար, որը նույնպես կարելի ա տառերի համար օգտագործել ու արդյունքում մի կերպ հայերենի 39 տառերը կխցկվեն ստեղնաշարի վրա (մի քանի տառ երկար սեղմելուց հետո են երևում): Համ էլ AnySoftKeyboard-ը գցելուց հետո կարաս ընտրես default-ով գրես, թե դրանով, էնպես որ սա էդքան էլ էական չէ: