Շնորհակալ եմՆենց անսովոր ու հավես ա հայերեն տառեր տեսնել հեռախոսիս մեջ
Լավ, մանրամասն պատմեմ… Երեկ Տեխնոպարկի ճաշարանում պատահաբար տեսա http://hy-am.org/–ի թիմի անդամներից Նորայրին, որին հեռակա ճանաչում էի, բայց ինքն ինձ՝ հավանաբար չէ։ Մոտեցա ասեցի, որ հեռախոսս սենց–սենց պրոբլեմ ունի, խորհուրդ հարցրեցի, ինքն էլ ասեց, որ իր ընկերը էդ սարքից ունի, ու երեկոյան էսինչ սրճարանում են լինելու, կասի որ հետը սարքը բերի, եթե գամ կփորձեն մի բան անել։ Ես էլ երեկոյան գործից հետո գնացի, նոթբուքս էլ մոտս էր, տենց նստեցինք մի քանի ժամ չարչարվեցինք վերջը ստացվեց։ Ամոթ էլ ա, բայց սկի չհարմարվեց անունը հարցնեմ էդ տղու։![]()
Ի դեպ, http://hy-am.org/ սայթը նվիրված ա տարբեր հեռախոսներում, այդ թվում՝ Android-ում հայերենի ապահովմանը։ Հեռախոսի ֆոնտերն էլ տեղից եմ քաշել։
Էջանիշներ