Ֆոնտերը հենց էդտեղից էլ վերցրել եմ, հենց Font Changer-ով էլ փոխել եմ ստանդարտները, որոշ բաներ արել եմ Root Explorer-ով, ի վերջո՝ նույն բանն են անում: Խնդիրն էն ա, որ ICS-ում էդ system/fonts պանակի մեջ շատ ավելի շատ ֆոնտեր կան, քան 2.3-ներում էր: Մասնավորապես՝ 38 անուն ֆայլեր կան, ներառյալ DroidSansArmenian, DroidSansGeorgian, DroidSansThai և այլն, ինչպես նաև զանազան Roboto-ներ, Helvetica-ներ ու տենց շարունակ: Ենթադրում եմ, որ համակարգը նենց ա, որ հայերենը կարդում ա հենց համապատասխան DroidSansArmenian ֆայլի միջից, ոչ թե սովորական սիստեմ ֆոնտերի միջից: Երբ դա ջնջում եմ, հայերենը հեռախոսիս միջից ուղղակի կորում ա, չնայած որ DroidSans-ում, DroidSerif-ում ու մնացածում հայերենը հիմա ունեմ:

Էս հարցում ամենափորձված մարդը երևի Ներսես_AM-ն ա, ինքն էլ վաղուց ա չի երևացել ստեղ...